Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/693

Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Թորամանյան Թ․ք Նյութեր հայկական ճարտարապետության պատմու– թյան, հ․ 1, Ե․, 1942։ Еремян А* Б․, Храм Рипсимэ, Е․, 1955․ Ա․ Երեմյան

ԳԱՍԱՊԱ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ XX դ․ սկզբին ուներ 500 տուն բնակիչ, որից 350-ը՝ հայ։ Զբաղվում էին երկրա– գործությամբ, անասնապահությամբ, առև– տըրով և արհեստներով։ Կար երկու եկե– ղեցի (Ս․ Հակոբ, U․ Սարգիս) և երկսեռ դպրոց։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԳԱՍԱՊՅԱՆ Ներսես Լևոնի [ծն․ 6(19)․10․ 1904, Կ․ Պոլիս], հայ բանասեր, մատենա– գիր։ Ավարտել է Կ․ Պոլսի Խորենյան և Կեդրոնական վարժարանները։ 1922-ից բնակվում է Բուլղարիայի Պլովդիվ քա– ղաքում։ 1932-ին «Արևելք» թերթում (Կ․ Պոլիս) տպագրվել է Գ–ի «Հարյուրամյակ պոլսահայ լրագրության» ընդարձակ ուսումնասիրությունը։ 1938-ին նրա խմբա– գրությամբ լույս է տեսել «Հայրենի տարե– ցույց»^ (Պլովդիվ)։ «Բազմավեպ», «Հան– դես ամսօրյա», «Պատմա–բանասիրական հանդես» և այլ պարբերականներում տպա– գրվել են Գ–ի հոդվածները՝ նվիրված հայ մամուլի և բուլղարահայ գաղութի պատ– մությանը։

ԳԱՍԵՆԴԻ (Gassendi) Պիեռ [22․1․1592, Շանտերսի (Պրովանս)–10․10․1655, Փա– րիզ]» ֆրանսիացի մատերիալիստ փիլի– սոփա, բնագետ։ Քննադատել է սխոլաս– տիկան և Դեկւսրւոքг բնածին գաղափար– ների տեսությունը, պաշտպանել մատե– րիալիստական սենսուալիզմը, էւցիկուրի ատոմիստական ուսմունքը և բարոյագի– տությունը։ Փիլիսոփայությունն, ոստ Գ–ի, բաղկացած է ֆիզիկայից, որի նպատակը ճշմարտության ըմբռնումն է, և բարոյա– գիտությունից, որը Գ․ հասկանում է որ– պես երջանկության ճանաչման և ձեռք բերման խնդիրներով զբաղվող ուսմունք։ Երկուսին էլ նախորդում է տրամաբանու– թյունը, որը ցույց է տալիս ճշմարտության ճանաչման ուղիները։ Տարածությունը և ժամանակը չունեն ո՛չ սկիզբ, ո՝չ վերջ։ Ամբողջ աշխարհի բազմազանության պատ– ճառը հավերժ շարժուն ատոմներն են, որոնք, ըստ Գ–ի, թեև ստեղծված են աստ– ծու կողմից, բայց շարժվում և զուգակցվում են սեփական՝ իրենց հատուկ ֆիզիկական օրենքներով։ Գ․ մի շարք հայտնագործու– թյուններ է կատարել աստղագիտության բնագավառում, նկատել է Մերկուրիի անցումը Արեգակի սկավառակի վրայով, հայտնագործել է Ցուպիտերի հինգերորդ արբանյակը։ Երկ․ Соч․, т․ 1–2, М․, 1966–68․ Ս․ Արևշատյան

ԳԱՍԿԱՐ (Gascar) (իսկական ազգանունը՝ Ֆ ու ռ ն ի ե, Fournier) Պիեռ (ծն․ 13․3, 1916, Փարիզ), ֆրանսիացի գրող։ 1940– 1945-ին եղեք է ֆաշիստական գերության մեջ, աւդ տարիների ապրումները պատ– կերել «Գույք» (1948) վեպում և «Մահվան ժամը» (1953, արժանացել է Գոնկուրյան մրցանակի) վիպակում։ Հայտնի են Գ–ի «Հատիկ» (1955), «Փողոցների կանչը» (1956), «Փախստականը» (1961), «Թով– չանք» (1965) վեպերը, «Գազաններ» (1953), «Կանայք» (1954), «Արեգակնային» (1960) պատմվածաշարերը, «Բաց Չինաստան» (1955), «Գերմանիայում՝ ֆրանսիական գերիների կյանքի պատմությունը․ 1939– 1945» (1967) հրապարակախոսական ակ– նարկները։ ԳԱՍ4ԵԼ (Gaskell) էփզաբեթ (29․9․1810, Լոնդոն – 12․11․1865, Հոլիբոռն), անգ– լիացի գրող։ 1832-ից ապրել է Մանչեստ– րում, ծանոթացել բանվորների կյանքին ու չարտիստական շարժմանը, ստեղծել մանչեստրյան պատմվածաշար։ «Մերի Բարթոն» (1848), «Քրենֆորդ» (1853), «Ռութ» (1853) վեպերում անդրադարձել է Մանչեստրի ջուլհակների պայքարին, Անգ– լիայի գավառական կյանքին, մերկաց– րել բուրժուազիայի կեղծ բարոյականու– թյունը։ Ս․ Մանուկյան

ԳԱՍՄԱ, Կ և U մ ա, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Խարբերդի վիլայեթի Դիվ– րիգ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 140 տուն բնակիչ, ավելի քան 100-ը՝՝ հայ (500 բնակիչ)։ Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ։ Գյուղի շրջակայքում էին Խնդրակատար և Մ․ Լուսավորիչ նշանավոր ուխտատեղիները։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին։

ԳԱՍՊԱՐՅԱՆ Աշոտ Միքայելի (4․7․1902, Բաքու – 29․11․1970, Լենինգրադ), հայ սովետական ուրոլոգ։ Բժշկական գիտու– թյունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1939)։ ՌԱՖԱՀ և ՀՍՍՀ գիտության վաս– տակավոր գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ 1926-ին ավարտել է Մոսկվայի 2-րդ պե– տական համալսարանի բժշկական ֆա– կուլտետը, այնուհետև մինչև 1935-ը աշխա– տել է Մոսկվայի Ի․ Մ․ Սեչենովի անվ․ 1-ին բժշկական ինստիտուտի ուրոլոգիա– կան կլինիկայում։ 1935–52-ը (տարբեր թվականների) Գ․ եղել է Խարկովի, Օդե– սայի բժշկական ինստ–ների և Մոսկվայի մաշկա–վեներոլոգիական դիսպանսերնե– րի դիրեկտոր, Խարկովի, Օդեսայի ուրոլոգ– ների ընկերության նախագահ։ Նրա ղե– կավարությամբ Խարկովի, Օրենբուրգի և Օդեսայի բժշկական ինստ–ներում ստեղծ– վել են ուրոլոգիայի ամբիոններ։ 1952-ին ընտրվել է Լենինգրադի Ի․ Պ․ Պավլովի անվ․ 1-ին բժշկական ինստ–ի ուրոլոգիա– յի ամբիոնի վարիչ։ Գ․ եղել է Լենինգրա– դի գլխավոր ուրոլոգը, Ուրոլոգների հա– մամիութենական և լենինգրադյան ընկե– րության նախագահի տեղակալ, Ուրոլոգ– ների հայկական և հունգարական ընկե– րության պատվավոր անդամ, Ուրոլոգնե– րի համառուսաստանյան գիտական ընկե– րության նախագահ, բարձրագույն ատես– տացիոն հանձնաժողովի անդամ, «Ուրո– լոգիա ի նեֆրոլոգիա» («Урология и неф– рология») ամսագրի խմբագրական կո– լեգիայի անդամ։ Գ–ի գիտական աշխատանքները հիմ– նականում նվիրված են միզասեռական օրգանների հիվանդությունների վիրահա– տական բուժման նորագույն մեթոդներին, միզապարկի պլաստիկ վիրապատություն– ներին («Միզապարկի պլաստիկան հաստ աղիքի կտորներով», 1959, ռուս․) և հայ– րենական ուրոլոգիայի պատմությանը («Ուրվագծեր հայրենական ուրոլոգիայի Ա*Մ․ Դասպարյան Գ․Մ․ Գասպարյան պատմության», 1971, ռուս․)։ Գ․ պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքա– նշաններով։

ԳԱՍՊԱՐՅԱՆ Արծրունի Մարտիրոսի [ծն․ 2(15)․5․1908, Վան], հայ սովետական ին– ժեներ, քիմիկոս։ Տեխ․ գիտ․ դ–ր (1963), պրոֆեսոր (1964), ՀԱՍՀ ԳԱ թղթ–անդամ (1967), ՀՍՍՀ գիտ․ և տեխ․ մաստ, գոր– ծիչ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավար– տել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1936)։ 1936–49-ին Երևանի Կիրովի անվ․ քիմ․ գործարանի տեխ․ բաժնի պետը, ապա գլխավոր ինժեներն էր, 1949–66-ին՝ ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստ–ի դիրեկտորը։ 1966-ից Երևանի պոլիտեխ– նիկական ինստ–ի ռեկտորն է։ Գ–ի մշա– կած «Աղաթթվի ստացման ադիաբադիկ եղանակը» գրականության և արտադրու– թյան մեջ հայտնի է որպես «Գասպարյա– նի եղանակ» (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946)։ Հիմնական աշխատանքները վե– րաբերում են երկֆազ հոսքերի հիդրո– դինամիկայի հարցերին։ Ընտրվել է ՀՍՍՀ VII–VIII գումարումների Գերագույն սո– վետի դեպուտատ։ 1971-ից ՀԿԿ Կենտկո– մի անդամ է, 1972-ից 1975-ը ՀՍՍՀ Գե– րագույն սովետի նախագահ։ Պարգևատըր– վել է Լենինի շքանշանով։

ԳԱՍՊԱՐՅԱՆ (Խաչատրյան) Գո– հար Միքայելի (ծն, 14․12․1924, Կահիրե), հայ սովետական օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1956)։ Երաժշտական կըր– թությունը ստացել է ծննդավայրում, սո– վորել է․ Ֆելդմանի և Վ․ Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948-ին տեղափոխվել է Հայաստան։ 1949-ից Երևանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի մեներգչու– հի։ 1964-ից դասավանդում է Երևանի Կո– միտասի անվ․ կոնսերվատորիայում (պրո– ֆեսոր՝’ 1973-ից)։ Գ․ ունի ձայնային լայն դիապազոն (Փոքր օկտավայի սոլ հնչյու– նից մինչև երրորդ օկտավայի լյան), ան– բասիր տեխնիկա, նրա ձայնը առանձնա– նում է ճկունությամբ, երանգների ճոխու– թյամբ, անցումների թեթևությամբ։ Գին հատուկ է կատարվող ստեղծագործություն– ների գաղափարական–գեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և հա– մոզիչ իմաստավորում։ Դերերգերից են՝ Լակմե (Դելիբի «Լակմե», 1949), Անուշ, Շուշան (Ա․ Տիգրանյանի «Անուշ», 1950, 1969, «Դավիթ բեկ», 1953),Գոհար (Հ․Ստե– փանյանի «Հերոսուհի», 1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), Ռոզինա (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ», 1953), Կարինե, Օլիմ–