Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/701

Այս էջը սրբագրված չէ

ստանալու համար։ Լինում է աշնանացան և գարնանացան։ Երկշար Գ․ (H․ dis- tichum), հասկի առանցքի յուրաքանչյուր ելուստի 3 հասկիկներից միայն մեկն է (մեջտեղի) զարգանում և հատիկ կազմում, մյուսները մնում են անպտուղ։ Տատիկնե– րը կշռով հավասար են, մեծությամբ և ձևով՝ համամասն։ Լինում են թեփուկա– վոր և մերկ։ Թեփուկավորներն օգտագործ– վում են գարեջրի արտադրության և կերի համար, մերկը՝ ձավարի։ Միայն գարնա– նացան է։ Միջանկյալ Գ․ (H․ in– termedium), հասկի առանցքի յուրաքան– չյուր ելուստում լինում են 1–3 զարգացած հասկիկներ։ ՀԱԱՀ–ում աշնանացան Գ․ մշակվում է Նոյեմբերյանի, Շամշադինի, Իջևանի, Գորիսի, Ղափանի, Մեղրիի, Եղեգնաձորի շրջաններում և Արարատյան դաշտում, գարնանացան Գ․՝ գրեթե բոլոր լեռնային և նախալեռնային շրջաններում։ Գ․ վաղահաս, երաշտադիմացկուն, ուժեղ թփակալող, ինքնափոշոտվող բույս է։ Տատիկը պարունակում է (%-ներով, չոր նյութի հաշվով) օսլա՝ 45–67, սպիտա– կուց՝ 7–26, պենտոզներ՝ 7–11, սա– խարոգ՝ 1,7–2,0, թաղանթանյութ՝ 3,5– 7,0, ճարպեր՝ 2,0–3,0, մոխիր՝ 2,0–3,0։ ՍՍՀՄ–ում մշակվող լավագույն սորտերից են՝ «Նուտանս 187», «Վիներ», «Կուբա– նեց», «Պալիդիում 330/2», ՀԱՍՀ–ում՝ «Տե– ղական Պալիդիում», «Տեղական Նու– տանս»։ Հայաստանի տարածքում Գ–ու մշակությունն սկսվել է 5–6 հզ․ տարի առաջ։ Հիմնականում կենտրոնացած է եղել լեռներում։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների միատարրու– թյունը, մաքրությունը ցույց են տալիս, որ մ․ թ․ ա․ IX–VI դդ․ ուրարտացիները մշակել են բազմաշար Գ–ու բարձրարժեք սորտեր։ Ա․ Մաթևոսյան

ԳԱՐԻԲԱԼԴԻ (Garibaldi) Ջուզեպե (4․7․ 1807, Նիցցա – 2․6․1882, Կապրերա կըղ– զի), Իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ, իտալական ազգային–ազատա– գրական շարժման առաջնորդ։ Ազատա– գրական պայքարի մեջ է ներգրավվել 1833-ին՝ հարելով «Երիտասարդ Ի տափս։ > գաղտնի կազմակերպությանը։ 1834-ին մասնակցել է Ջ․ Մաձինիի Աավոյական արշավանքին։ Հեռակա դատապարտվե– լով մահապատժի՝ տարագրվել է Հարա– վային Ամերիկա, ուր ավելի քան 10 տա– րի մասնակցել է Ռիո–Գրանդե և Ուրուգ– վայ հանրապետությունների անկախու– թյան պայքարին։ Վերադարձել է Իտալիա 1848–49-ի հեղափոխության սկզբին, կազ– մակերպել կամավորների ջոկատ և մաս– նակցել ավստրո իտալական պատերազ– մին։ Եղել է իր իսկ առաջարկով 1849-ի փետր․ 9-ին հռչակված Հռոմի հանրապե– տության ղեկավար գործիչներից մեկը։ Հանրապետության անկումից հետո, 1849-ին, նորից տարագրվել է։ 1859-ի ավստրո–իտալո–ֆրանսիական պատե– րազմի ժամանակ կազմակերպել է կա– մավորական (ալպիական հրաձիգների) կորպուս, Ւաղթական {քարտեր մղել Լոմ– բարդիայում։ 1859–60-ի իտալ․ հեղափո– խության օրերին, գլխավորելով «Հազար– յակ» հեղափոխական ջոկատը, ազատա– գրեյ է Աիցիլիան։ Այնուհետև գրավել է Ն1․ապոլը, վերացրել Բուրբոնների իշխա– Ջ․ Գարիբալղի նությունը Հարավային Իտալիայում և Հռոմը ազատագրելու զինված փորձեր կատարել (1862 և 1867)։ 1866-ին կամա– վորների ջոկատով մասնակցել է ավստ– րո–իտալական պատերազմին, որի շնոր– հիվ Վենետիկն անցավ Իտալիային։ Գ–ի անհետևողականությունը, հանրապետա– կանների թուլությունն ընդհանրապես և նրանց դաշինքը Աավոյական դինաստիա– յի ու լիբերալների հետ հնարավորու– թյուն տվեցին լիբերալ միապետականնե– րին օգտվելու հեղավւոխական հաղթա– նակների պտուղներից։ Գ․ համակրանքով էր վերաբերվում հունգարների, լեհերի, հույների ազգային– ազատագրական շարժմանը։ 1870-ին մաս– նակցել է ֆրանս–պրուսական պատերազ– մին, ողջունել Փարիզի կոմունան, ընտրը– վել Ազգային գվարդիայի Կենտկոմի կազ– մում, օգնել է Իտալիայում կազմակերպե– լու I Ինտերնացիոնալի բաժանմունք։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը, քննադատելով Գ–ի սխալները և տատանողականությու– նը, Սարդինական թագավորությանը կա– տարած զիջումները և քաղ․ անհեռատեսու– թյունը, միաժամանակ նրան բնութագրում էին որպես ազատության մարտիկ, արտա– կարգ տաղանդով օժտված խիզախ գոր– ծիչ։ Իտալ․ ժողովուրդը բարձր է գնահա– տել Գ–ի հեղավւոխական ավանդույթները։ 1936–38-ի Իսպանական քաղաքացիա– կան պատերազմի ժամանակ իտալ․ հա– կաֆաշիստները իրենց միավորումները կոչում էին Գ–ի անունով։ 1943–45-ի իտալ․ ժողովրդի ազգային–ազատագրա– կան պատերազմում պարտիզանական ջո– կատները նույնպես կրում էին Գ–ի անունը։ Երկ․ Иго монахов, или Рим в XIX столе* тии, СПБ, 1870; Мемуары, М․, 1966․ Գրկ․ Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 13–18 (см․ указатель имен); Լենին Վ․ Ի․, Ուրիշի դրոշակի տակ, Երկ․, հ․ 21։ Н ев лер (В и л и н) В․ Е․, Дж․ Гари– бальди, М․, 1961; Trevelyan G․ М,, Garibaldi’s defence of the Roman republic, 3 ed․, L․, 1907․ Մ․ Հովհաննիսյան

ԳԱՐԻՏ ժերար (ծն․ 1915), բելգիացի արևելագետ, հայագետ։ 1936-ին ավարտել է Լուվենի (Բելգիա) համալսարանը։ Գա– սախոսում է նույն համալսարանում։ Ուսումնասիրում է Բյուզանդիայի և Արե– վելքի քրիստոնյա ժողովուրդների (հա– յեր, վրացիներ, ասորիներ, ղպտիներ, եթովպացիներ) միջնադարյան մատենա– գրությունը։ 1952-ից խմբագրում է Լուվե– նում հրատարակվող «Մուսեոն» («Le Museon») բանասիրական հանդեսը։ Գ–ի և Բելգիայի ուրիշ հայագետների գիտա– կան գործունեության շնորհիվ Բելգիայում ստեղծվել է հայագիտական կենտրոն։ Գ–ի աշխատությունները վերաբերում են հայա– գիտության տարբեր բնագավառներին։ «Բնագրեր Ագաթանգեղոսի գրքի ուսում– նասիրման համար» (1946) աշխատության մեջ Գ․ հրատարակել է Ագաթանգեղոսի պատմության մի նոր հուն, խմբագրու– թյուն (հունարեն Վարք)։ Լույս է ընծայել նաև Ագաթանգեղոսի արաբ․, վրաց․ հա– մառոտ խմբագրություններ և պատառիկ– ներ։ Ուսումնասիրելով հայ քաղկեդոնա– կանների գրեթե կորած մատենագրությու– նը՝ Գ․ հրատարակել է հայ–քաղկեդոնա– կան մատենագրի ձեռքով VII դ․ վերջին կամ VIII դ․ սկզբին հայերեն գրված՝ IV–VII դդ․ Հայոց եկեղեցու պատմությու– նը շարադրող երկասիրության մեզ հասած հուն, թարգմանությունը։ Գ–ի ուսումնա– սիրությունների զգալի մասը նվիրված է հունարենից հայերենի թարգմանություն– ներին։ Գրկ․ Բարթիկյան Հ․, «Narratio de rebus Armeniae» հունարեն թարգմանությամբ մեզ հասած մի հայ–քաղկեդոնական սկզբնաղ– բյուր, «ԲՄ», 1962, № 6։ Lamotte E․G․, Garitte, «Orbis», 1960, IX, № 1․ Ա․ Տեր–Ղևոնդյան

ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԲՈՒՅՍԵՐ, գյուղատնտե– սական բույսեր, որոնք ցանվում են գար– նանը և բերք են տալիս ցանքի տարում։ Հիմնական Գ․ բ․ են հացաբույսերից՝ ցորենն ու գարին, եգիպտացորենը, վար– սակը, բրինձը, կորեկը, գրեթե բոլոր հա– տիկաընդավոր բույսերը, տեխ․, բանջա– րաբոստանային, կերային և այլ բույսեր։ Հացահատիկի հաշվեկշռում գարնանա– ցան ցորենի տեսակարար կշիռը թե՝ ցան– քատարածությամբ, թե՝ համախառն բեր– քով մեծ է։ Գարնանացան հացաբույսերն ավելի շատ սպիտակուցներ են պարունա– կում, քան աշնանացան հացաբույսերը։ Գ․ բ․ ցանվում են տարբեր ժամկետներում, մի մասը (վարսակ, գարի, ոսպ, ոլոռ)՝ վաղ գարնանը, առավել ջերմասերները (բրինձ, եգիպտացորեն, սորգո, լոբի, գետնանուշ, բամբակենի)՝ ավելի ուշ։ Գ․ բ–ի ցանքը կատարվում է սերմերով (ցորեն, գարի, բամբակենի), տնկվում է սածիլներով (ծխախոտ, կաղամբ, պոմի– դոր) և արմատակալներով (խորդենի)։ Ա․ Մաթևոսյան

ԳԱՐՇԻՆ Վսեվոլոդ Միխայլովիչ [2(14)․2․ 1855, Պրիյատնայա Դոլինա կալվածք (այժմ՝ Գոնեցկի մարզում) – 24․3(5․4)․ 1888, Պետերբուրգ], ռուս գրող։ 1877-ին կամավոր մասնակցել է ռուս–թուրք․ պա– տերազմին, տպավորություններն արտա– ցոլել «Չորս օր» (1877), «Վախկոտը» (1879), «Շարքային Իվանովի հիշողու– թյուններից» (1883) պատմվածքներում։ Հայտնի են Գ–ի «Հանդիպում» (1879) և «Նկարիչներ» (1879) պատմվածքները, «Attalea princeps» (1880) և «Կարմիր ծաղիկ» (1883) վիպակները։ Գ․ պատմված– քի վարպետ է։ Նրա երկերին հատուկ են հուզականությունն ու դրամատիկական լարվածությունը։ Երկ․ Сочинения, М․– Л․, 1963։ Ազդանշան, Թ․, 1890։ Նույնը, 1955։ Արջեր, Թ․, 1892։ Գո– ռոզ արմավենին, Թ․, 1895։ Ագեոս իշխանի պատմությունը, Թ․, 1911։ Պատմվածքներ (թրգմ․ Ս․ Ցորյանի), Ե․, 1930։ ճանապար– հորդ գորտը, Ռոստով–Դոն, 1937։ Գրկ․ Бялый Г․ А․, В․ М․ Гаршин, Л․, 1969․ Ս․ Հովհաննիսյան