Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/702

Այս էջը սրբագրված չէ

ԳԱՐՈՆ (ֆրանս․ Garonne, լատ․ Garomna), գետ Ֆրանսիայում և Իսպանիայում (ակունքները)։ Երկարությունը՝ 647 կմ, ավազանը՝ 56 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Կենտրոնական Պիրենեյներից, 1800– 2000 մ բարձրությունից։ Հոսում է Գ–ի դաշտավայրով, թափվում Բիսկայան ծոցը։ Դ–ի ափին են Բորդո, Աժեն, Թուլուզ քա– ղաքները։

ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ (Garcia Lorca) Ֆեդերի– կո (5․6․1898, Ֆուենտևակերոս – 19․8․ 1936, Դրանադայի մոտ), իսպանացի բա– նաստեղծ, դրամատուրգ։ Սովորել է Գրա– նադայի համալսարանում։ 1921-ին լույս է ընծայել անդրանիկ ժողովածուն՝ «Բանաս– տեղծությունների գիրք»-ը։ Հաջորդ՝ կան– ցոնների գիրքը («Երգեր», 1927) ապահո– վեց Դ․ Լ–ի հաստատուն տեղը իսպանա– կան գրականության մեշ։ Բանաստեղծու– թյունների հետագա ժողովածուները՝ «Գնչուական ռոմանսերո»-ն (1928), «Կան– տե խոնդո»–ն (1931) և «Ողբ Իգնասիո Սանչես Մեխիասի համար» (1935) պոեմը, Գ․ Լ–ին բերեցին լայն ժողովրդականու– թյուն՝ դասելով նրան XX դ․ մեծ բանաս– տեղծների շարքը։ «Բանաստեղծը Նյու Ցորքում» (հրտ․ 1940) գրքում Գ․ Լ․ դա– տապարտել է ամերիկյան իմպերիա– լիզմը։ Գրել է «Թիթեռնիկի չար հմա– յությունը» (1919), «Մարիանա Պինեդա» (1925), «Հրաշալի մաշակարուհին» (1930), Ֆ․ Գարսիա Լորկա чԱրյունոտ հարսանիք» (1933), «Հերմա» (1934), «Գոնյա Ռոսիտա» (1935), «Բեռնար– դա Ալբայի տունը» (1936, բեմադրվել է Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնում՝ 1969-ին) պիեսները։ 1930-ական թթ․ Գ․ Լ․ հարել է «Հոկտեմբեր» հակաֆաշիստա– կան ամսագրի շուրջը համախմբված մտա– վորականներին։ Նա Սովետական Միու– թյան անկեղծ բարեկամն էր։ Գ․ Լ–ին գնդակահարել են ֆրւսնկոյական խռովա– րարները։ Երկ․ Մեղրի երգը, Ե․, 1965։ Лирика, пер․ с испан․, М․, 1969․ Գրկ․ Федерико Гарсия Лорка, Библио– графический указатель, М․, 1971․

ԳԱՐՍՈԵՎ (Գ ա ր ս ո յ ա ն) Ալեքսան– դըր Նիկոլայի (Ն ի կ ո ղ ո ս ի) (11․2․ 1882–1932, Լենինգրադ), հայ ռազմական գործիչ, ռազմածովային գիտության պրո– ֆեսոր, նավատորմի 2–րդ կարգի կապի– տան։ 1905-ին ավարտել է ծովային կոր– պուսի դասընթացը։ Ծառայել է Բալթիա– կան նավատորմում։ Եղել է «Մինոգա» (1912–13), «Լվիցա» (1915-ից) սուզանա– վերի հրամանատար, 1917-ին՝ Բալթիա– կան նավատորմի ավիացիայի շտաբի պետ, 1918–19-ին՝ նավատորմի հրամկազմի պատրաստման դասընթացների դասախոս։ 1920-ին ծառայել է ՍԱ և Ազովի ծովերի նավատորմերում։ 1924-ից դասախոսել է Ծովային ակադեմիայում, աշխատել որ– պես ռազմածովային ֆակուլտետի պետ։ 1923–30-ին եղել է ԲԳԿԲ Ռազմածովա– յին ուժերի վարչության գիտատեխնիկա– կան կոմիտեի ստորջրյա նավարկության բաժանմունքի վարիչ, մասնակցել Բալ– թիական նավատորմի առաջին զինավար– ժությունների կազմակերպմանը և սովե– տական ծովային ուժերի ստեղծման գոր– ծին։

ԳԱՐՍՈՅԱՆ Նինա Գեորգի (ծն․ 1922, Փարիզ), հայ արևելագետ, հայագետ։ Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանի պրո– ֆեսոր, վարում է հայագիտության և Բյուզանդիայի պատմության ամբիոնը։ Ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությա– նը և մշակույթին, հայ–բյուզանդական, հայ–պարսկ․, պարսկա–բյուզանդական քաղ․ ու մշակութային հարաբերություն– ներին, Պավւիկյան շարժմանը։ Անգլե– րենի է թարգմանել Ն․ Ադոնցի «Հայաս– տանը Հուստինիանոսի դարաշրջանում» և Հ․ Ման անդ յանի «Հայաստանի առևտրի ու քաղաքների մասին․․․» աշխատություն– ները։ Երկու անգամ այցելել է ՍՍՀՄ, կարդացել զեկուցումներ։ Երկ․ The Paulician Heresy, P․, 1967․ Պ․ Մուրադյան

ԳԱՐՐԻԿ (Garrick) Դեվիդ (19․2․1717, Հե– րեֆորդ – 20․1․1779, էլտրոն, Լոնդոնի մոտ), անգլիացի դերասան, թատերական գործիչ։ 1747–76–ին եղել է Լոնդոնի «Գրուրի–Լեյն» թատրոնի տնօրենը, ռե– ժիսորն ու առաջատար դերասանը, հըռ– չակվել է շեքսպիրյան հերոսների դերա– կատարումներով։ Գ․ համարվում է եվրո– պական դասական ռեալիզմի նախակա– րապետը թատրոնում։

ԳԱՐՈՒՆ, տարվա եղանակ։ Հս․ կիսա– գնդում տևում է գարնանային գիշերահա– վասարի օրից (մարտի 21) մինչև ամա– ռային արևադարձի օրը (հունիսի 22), Հարավային կիսագնդում՝ աշնանային գիշերահավասարի օրից (սեպտեմբերի 23) մինչև ձմեռային արևադարձի օրը (դեկտեմբերի 22)։ Կենցաղում գարնան ամիսներն են համարվում մարտը, ապրիլը և մայիսը, որոնք Հվ․ կիսագնդում աշնան ամիսներն են։ Հայաստանում, հին սովո– րությամբ, տարվա և գարնան սկիզբը համարվել է մարտի 21-ը։ Բարեխառն գոտու վայրերում, ինչպես նաև Հայաս– տանում, գարնան գալուստը համընկնում է ջերմաստիճանի՝ 0°C սահմանը հաստա– տապես անցնելու հետ։ Գ․ կարճատև է, բուռն ընթացքով։ Գարնանը լեռներում կուտակված ձյունը սկսում է արագորեն հալվել։ Ձնհալքը տարբեր բարձրություն– ների վրա տեղի է ունենում ոչ միաժամա– նակ, որի պատճառով էլ գարնանային վարարման տևողությունը ձգձգվում է։ Բնորոշ են տեղատարափ անձրևները։ Սովորաբար կեսօրից սկսած գոյանում են կույտավոր–անձրևաբեր ամպեր, որոնք արագորեն մեծանալով ընդարձակվում են, երկինքը պարուրում սևաթույր ծած– կույթով։ Ապա սկսվում է տեղատարափը, երբեմն ամպրոպներով և կարկտահարու– թյամբ, որը հաճախ վնասում է գյուղա– տնտեսությանը։ Լեռնալանջերը, հովիտ– ներն ու գոգավորությունները տաքանում են անհամաչափ, որի հետևանքով առա– ջանում են ջերմաստիճանների խիստ տար– բերություններ։ Արարատյան հովտի ցած– րադիր և նախալեռնային մասերը ծածկվում են ծաղիկներով։ Հեթանոս հայերը պաշ– տամունքային շատ տոներ կատարում էին գարնանը։ Գարնան մոտիվը հանդիպում է հայ բանաստեղծների գործերում (Վ․ Տեր– յան, Հ․ Շիրազ և ուրիշներ)։ Գարնանն են նվիրված Ս․ Առաքելյանի, Ե․ Թադևոսյա– նի և ուրիշների առանձին կտավներ։ Տես նաև Տարվա եղանակներ։

ԳԱՐՈՒՆ», մանկավարժական ամսագիր։ Լույս է տեսել 1866-ին, Թիֆլիսում։ Հրա– տարակիչ–խմբագիր՝ Ս․ Մանդինյանց։ Ունեցել է կրոնա–պահպանողական ուղ– ղություն։ Տպագրել է կրթությանը, պատ– մությանը, պատմա–աշխարհագրական հայտնագործություններին նվիրված և կրոնա–բարոյական, դաստիարակչական բնույթի հոդվածներ, երեխաների համար մատչելի տեղեկություններ բնության, մար– դակազմության և հասարակական կյան– քի մասին։ Անդրադարձել է Ս․ Նազարյան– ցի «Հանդես նոր հայախոսության» աշխա– տությանը, տպագրել զանազան հաղոր– դումներ։ Աշխատակցել են Ա․ Տեր–Հակոբ– յանցը, Վ․ Շահվերդյանցը, Կ․ Օձնեցին և ուրիշներ։

ԳԱՐՈՒՆ», գրական–գեղարվեստական ալ– մանախ, լույս է տեսել 1910–12-ին, Մոսկ– վայում։ Խմբագրել է «Մոսկվայի գրական խմբակը» (Վ․ Տերյան, Ա․ Ծատուրյան, Ց․ Խանզադյան, Պ․ Մակինցյան, Կ․ Կու– սիկյան, Ա․ Մյասնիկյան և ուրիշներ)։ Տպագրել է Ա․ Իսահակյանի, Ա․ Շիրվան– զադեի, Լ․ Շանթի, Դ․ Դեմիրճյանի, Ռ․ Սևակի, Մ․ Մանվելյանի, Ա․ Ծատուր– յանի, Հ․ Հակոբյանի, Շ․ Կուրղինյանի և այլոց ստեղծագործությունները, գրաքըն– նադատական հոդվածներ։ Ալմանախի տիտղոսաթերթը ձևավորել է Մ․ Սարրսնը։

ԳԱՐՈՒՆ», երկօրյա թերթ։ Լույս է տես– նում 1965-ից, Հայկական ՍՍՀ Ղուկասյան ավանում։ ՀԿԿ Ղուկասյանի կուսշրջկոմի և աշխատավորների դեպուտատների շըրջ– սովետի օրգան։ «Գ․» հաջորդել է «Ստա– խանովյան տեմպով» (1939–41, 1946– 1954), «Ղուկասյանի կոլտնտեսական» (1954-62) և «Շիրակ» (1962-65) թերթե– րին։ Պրոպագանդում է գյուղատնտեսու– թյան առաջավորների փորձը, արտացո– լում շրջանի առօրյան, լուսաբանում դըպ– րոցական, մշակութային, մարզական կյանքը։ հ ԳԱՐՈՒՆ», գրական–գեղարվեստական, հասարակական–քաղաքական ամսագիր։ Հրատարակություն ՀԼԿԵՄ Կենտկոմի և Հայաստանի գրողների միության վար– չության։ Լույս է տեսնում 1967-ից, Երե– վանում։ խմբագիրներ՝ Վ– Պետրոսյան (1967-75), Ա․ Հակոբյան (1976-ից)։ Տպա– գրում է հայ անվանի և երիտասարդ գրողների ստեղծագործությունները, ակ– նարկներով, հոդվածներով և հարցա– զրույցներով բարձրացնում ու լուսաբա– նում է հասարակական, տնտեսական, բարոյախոսական, գիտական, դաստիա րակչական հարցեր, անդրադառնում երի– տասարդությանը հետաքրքրող պրոբլեմ–