Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/703

Այս էջը սրբագրված չէ

ներին։ Ուշադրության կենտրոնում պա– հելով ինտերնացիոնալ դաստիարակու– թյան խնդիրները՝ տեսական ու պրակտիկ նյութերով արձագանքում է դրանց։ Լայն տեղ է հատկացնում ՍՍՀՄ եղբայրական հանրապետությունների կյանքին ու գրա– կանությանը։ Ամսագրի էշերում հանդի– պում ենք ռուս, ուկրաինացի, լատիշ, վրացի և այլ գրողների պատմվածքներին, բանաստեղծություններին, ելույթներին։ ժամանակակից համաշխարհային գրա– կանության լավագույն նմուշները թարգ– մանաբար տեղ են գտել «Գ․»-ում (Քամյու, Ջոյս, Քաչա, Սարոյան, Ապոլիներ են)։ Ամսագիրը ակտիվ հետաքրքրություն է հանդես բերում սփյուռքահայ կյանքին, տպագրում է արտասահմանում ապրող հին ու նոր սերնդի մտավորականների գործերը (Հ․ Մնձուրի, Հ․ Արմեն, Շ․ Շահ– նուր, Զ․ Որբունի, Վ․ Մավյան, Ս․ Տերուն– յան, Գ․ Աճեմյան են)։ Հարուստ են գրա– քննադատության, արվեստաբանության, հայ ժողովրդի պատմության հարցերին նվիրված բաժինները։ «Գ․» պարբերաբար լույս է ընծայում հայ դասական հեղինակ– ների անտիպ կամ նորահայտ գործերը, «Գարուն» ամսա– գրի շապիկը հուշագրություններ, հայ մշակույթի պատ– մության համար կարևոր երևույթներ (Հ․ Պարոնյանի «Լեռը մարգարեին քովը չերթա նե՝ մարգարեն լեռան քովը կեր– թա» երգիծավեպը, Եվրիպիդեսի «Բաքո– սուհիներ» պիեսը, Ա․ Իսահակյանի «Եր– կու արվեստագետ» պատմվածքը, Ի․ Մի– նասի «Սարգիսը» պատմվածքը ևն)։ Գ․ Քեշիշյան ԳԱ ՈՒՍ (Gauss) Կարլ Ֆրիդրիխ (30․4․1777, Բրաունշվայգ – 23․2․1855, Գյոթինգեն), գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ։ 1795–98–ին սովորել է Գյո– թինգենի համալսարանում։ 1807-ից Գյո– թինգենի աստղադիտարանի դիրեկտոր և համալսարանի մաթեմատիկայի ու աստ– ղագիտության ամբիոնի վարիչ։ Գ–ի վաղ շրջանի (1801) «Թվաբանական հետազո– տություններ» աշխատությունը վերաբե– րում է թվերի տեսությանն ու հանրահաշ– վին և պարունակում է քառակուսային մնացքների, շրջանագծի բաժանման հա– վասարման (Xn=I) և քառակուսային ձևերի թվաբանական տեսությունները։ Գ․ արժեքավոր հետազոտություններ է կա– տարել էլպիտիկ ֆունկցիաների կրկնակի պարբերականության, անվերջ շարքերի զուգամիտության վերաբերյալ, հիմք է դրել մոդուլյար ֆունկցիաների տեսու– թյանը, մշակել հիպերերկրտչափական Կ․ Ֆ․ Գաուս ֆունկցիաների տեսությունը։ Շրջանագծի բաժանման հավասարման տեսության հետ կապված դիտարկել է հատուկ եռանկյու– նաչափական գումարներ (գաուսյան գու– մարներ)։ Աստղագիտական աշխատանք– ները (1800–20) վերաբերում են փոքր մոլորակների ուղեծրերի որոշման, նրանց խոտորումների ուսումնասիրման խնդրին։ Գ–ի հաշվարկած ուղեծրերով հայտնաբեր– վել են Ցերերա (1801) և Պալադա (1802) մոլորակները։ Հետագա տարիներին հայտնաբերվել են ևս մի քանի փոքր մո– լորակներ, առաջ են եկել ավելի ընդհա– նուր խնդիրներ, որոնց լուծմանը վերա– բերող «Արեգակի շուրջը կոնական հա– տույթներով պտտվող երկնային մարմին– ների շարժման տեսություն» աշխատու– թյունում (1809) հանգամանորեն շարադրել է նվազագույն քառակուսիների մեթոդը։ Զբաղվել է գեոդեզիայի հարցերով՝ կազ– մել է Հաննովերյան թագավորության գեո– դեզական քարտեզը։ Երկրի մակերևույ– թի ձևի ուսումնասիրման տեսական մե– թոդները տվել է «Մակերևութային կորե– րի ընդհանուր հետազոտություններ» (1827) աշխատությունում, որը հիմք է հանդիսացել Ռիմանի ո–չափանի երկրա– չափության համար։ Գեոդեզական չա– փումների համար ստեղծել է լուսային ազդանշան հաղորդող հատուկ սարք՝ հելիոտրոպ։ 1833-ին, «Երկրի մագ– նիսական ուժերի ձգողությունը, բերված բացարձակ չափի» աշխատությունում առա– ջարկել է երկարության, զանգվածի և ժամանակի միավորների նոր համակարգ (տես Գաուսյան համակարգ)։ Վեբերի հետ պատրաստել է Գերմանիայում առա– ջին էլեկտրամագնիսական հեռագիրը։ «Գիօպտրիկական հետազոտություններ» (1840) երկում շարադրված են ոսպնյակ– ների կամայական համակարգով կենտ– րոնական ճառագայթների անցման տե– սությունը։ Մեխանիկայի բնագավառում հայտնագործել է նվազագույն հարկա– դըրման սկզբունքը (Գ ա ու ս ի ս կ ը զ– բ ու ն ք)։ Գ․ թողել է նաև չհրապարակված մեծ ժառանգություն, որից առավել արժեքա– վոր են նրա օրագիրը և ոչ էվկլիդեսյան երկրաչափության ու էլիպտիկ ֆունկցիա– ների վերաբերյալ նյութերը։ Գրկ․ Клейн Փ․, Лекции о развитии математики в XIX столетии, пер․ с нем․, ч» 1, М․–Л․, 1937; Карл Фридрих Гаусс, Сб․ ст․, М․, 1956․

ԳԱՈՒՍ, մագնիսական ինդուկցիայի միա– վոր՝ միավորների CGS (գաուսյան) և CGSM (էլեկտրամագնիսական) բացար– ձակ համակարգերում։ Կոչվել է ի պատիվ Կ․ Գաուսի։ Կրճատ նշանակվում է գս։ 1 գս հավասար է այն համասեռ մագնիսական դաշտի ինդուկցիային, ուր դաշտի ինդուկ– ցիայի վեկտորին | ուղղահայաց տեղավոր– ված 1 սմ երկարության ուղիղ հաղորդա– լարով CGS համակարգի с միավոր (c-ն լույսի արագությունն է վակուումում) կամ, որ նույնն է՝ CGSM համակարգի 1 միա– վոր հոսանք անցնելիս նրա վրա ազդում է 1 դին ուժ։ Գ–ի չափողականությունը սմ V* գ4շվրկ՜1 է։ Գ․ կարելի է սահմա– նել նաև որպես մագնիսական ինդուկցիա, եթե ինդուկցիայի գծերի ուղղությանն ուղղահայաց 1 սմ2 մակերեսով անցնող մագնիսական հոսքը 1 մաքսվեչ է։ Մագ– նիսական ինդուկցիայի CGS և SI համա– կարգերի միավորներն իրար հետ կապված են 1 աւ=*գս առնչությամբ։ Գործնակա– նում կիրառելի է նաև կիլոգաուս= lOOOgw միավորը։ Մինչև 1930-ը գս–ը համարվում էր նաև մագնիսական դաշտի լարվածու– թյան միավոր։ 1930-ից Միջազգային էլեկ– տըրատեխնիկական հանձնաժողովը որ– պես մագնիսական դաշտի լարվածության միավոր ընդունեց էրստեդը (է)։

ԳԱՈՒՍԻ ԲԱՇԻՈՒՄ, նորմալ բ ա շ– խ ու մ, հավանականությունների բաշ– խում, որի դեպքում բաշխման խտությունն արտահայտվում է 1 -(x-a)2/2a2 °V^et-oo<x<oo բանաձևով, որտեղ a-ն պատահական մեծության մաթեմատիկական սպասումն է, իսկ օ2-ն՝ դիսպերսիան։ a-ն փոփոխե– լիս, Գ․ բ–ման գրաֆիկը չփոխելով իր ձևը, տեղաշարժվում է x առանցքով, օ–ն փոքրացնելիս այն դառնում է ավելի թեք, իսկ նրա և X առանցքի միջև պարփակ– ված մակերեսը հաստատուն է և հավասար 1-ի։ Գ․ բ․ համապատասխան „բաշխման ֆունկցիան է․ X F(x)=–––= f OY 2л Jtах’ ՕՕ

ԳԱՈՒՍԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ, հիմնական աստ– ղագիտական հաստատուններից։ Նշա– նակվում է k։ Որպես երկու մարմինների խնդրի (երկնային մեխանիկայում) 4я2а3 k2(ms+mT+mL)= –^– բանաձևի մեջ մտնող գրավիաացիոն հաստատունի քառակուսի արմատի մոտավոր արժեք, առաջինը որոշել է Կ․ Գաուսը։ Այդ բանա– ձևով կապ է հաստատվում Արեգակի (ms), Երկրի (mT), Լուսնի (mL) զանգվածնե– րի և Արեգակի շուրջը Երկիր–Լուսին հա– մակարգի էլիպսաձև ուղեծրով պտտվելու պարբերության (p) ու այդ ուղեծրի մեծ կիսառանցքի (a) միջև։ Ընդ որում Գաուսը Արեգակի զանգվածը և նշված կիսառանց– քը ընդունելով համապատասխանաբար որպես զանգվածի և երկարության միա– վորներ և որպես ժամանակի միավոր ըն– դունելով միջին արեգակնային օրը (հեն– тт ть վելով p-ի և –, հարաբերություն– ների իր ժամանակաշրջանում ընդուն– ված արժեքների վրա)՝ գտավ, որ k = = 0,01720209895։