Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/706

Այս էջը սրբագրված է

ների քվարկային կառուցվածքի գաղափարը (տես Քվարկներ)։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1969)։ Մասնակցել է Նոր Ամբերդի համամիութենական դպրոցի աշխատանքներին։

ԳԵԼՑԵՐ Եկատերինա Վասիլևնա [2(14)․11․1876, Մոսկվա – 12․12․1962, Մոսկվա], բալետի սովետական արտիստուհի։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստուհի (1925)։ 1894-ին ավարտել է Մոսկվայի բալետի դպրոցը, ընդունվել Մեծ թատրոնի խումբը։ Լավագույն դերապարերից են՝ Սալամբո (Արենդսի «Սալամբո», 1910), Թաո Խոա (Գլիերի «Կարմիր կակաչ», 1927), Մեդորա (Պունիի և Ադանի «Կորսար»), Օդետ–տա–Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»)։

ԳԵԼՑԵՐ (Gelzen) Հայնրիխ (1․7․1847, Բեռլին - 11․7․1906), գերմանացի պատմաբան, բանասեր։ Ավանդել է դասական բանասիրություն և հին պատմություն Բագելի ուսումնարանում, Հայդելբերգի և Իենայի համալսարաններում։ Ուսումնասիրել է Սեքստոս Հուլիոս Ափրիկանոսի, Եվսեբիոս Կեսարացու, Գեորգ Կիպրացու, Դիոնիսիոս Թելմահրացու երկերը, հետազոտել Բյուզանդիայի պատմությունը։ Հայերին անդրադարձել է ինչպես առանձին ուսումնասիրություններում, այնպես էլ ընդհանուր պատմությանը նվիրված երկերում։ Գ–ի հայագիտական գլխավոր աշխատությունները թարգմանվել են հայերեն։ «Փավստոս Բուզանդ կամ հայկական եկեղեցվո սկզբնավորությունը» (հայերեն հրտ․ 1896) աշխատության մեջ, հիմնականում վկայակոչելով Փավստոս Բուզանդին, համառոտակի ներկայացված է քրիստոնեության տարածումը Հայաստանում։ Միաժամանակ ենթադրություններ են արված հայ պատմիչի ապրած ժամանակի (IV դ․), ազգային պատկանելության (հայ, Սահառունիների տոհմից), օգտագործած աղբյուրների (արքունի դիվաններ, ժող․ երգեր, զրույցներ են), գրվածքի սկզբնական լեզվի (հուն․) և այլ հարցերի վերաբերյալ։ Գ–ի և Հ․ Պետերմանի «Armenien» հոդվածում շարադրված են տեղեկություններ Հայաստանի պատմության, մատենագրության և եկեղեցու մասին (հայերեն հրտ․, «Համառոտ պատմություն հայոց» խորագրով, 1897)։ Առավել կարևոր է Գ–ի «Հետազոտություն հայ դիցաբանության» (հայերեն հրտ․ 1897) աշխատությունը, որտեղ պարզված են իրանական, ասորական, հուն․ ազդեցությունները հայկ․ պանթեոնի վրա։ Որոշված են զուտ հայկ․ հեթանոսական աստվածները։ «Համառոտություն բյուզանդական կայսրերի պատմության» (հայերեն հրտ․ 1901) աշխատության մեջ Բյուզանդիայի պատմության 867–1025-ի ժամա– նակահատվածը բնորոշել է որպես կայսրության հայկ․ դինաստիայի ժամանակաշրջան։ «Zeitschrift fiir armenische Phi- lologie» (1902, Bd․ 1) հանդեսում տպագրել է «Եզնիկը և պարսկական կրոնական համակարգի զարգացումը» հոդվածը։ Զբաղվել է հայկ․ ձեռագրերի հրատարակությամբ։ 1898-ին Լայպցիգում վեց ձեռագրերի հիման վրա հրատարակել է Նիկիայի եկեղեցական ժողովի մասնակից հայերի ցուցակը։ Ա․ Բուրքհարդի հետ գերմ․ թարգմանել է Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) երկը (հրատարակվել է 1909-ին, Լայպցիգում)։ Թարգմանել է հատվածներ Փավստոս Բուզանդի և Սեբեոսի երկերից։ Գ․ բազմիցս նշել է հայերի դերն ընղհանուր քաղաքակրթության ու մշակույթի պատմության մեջ։ 1900-ին Լայպցիգում հրատարակված «Թուրք–հունական Արևելքի հոգևոր ու աշխարհիկ կյանքից» աշխատության մեջ նկարագրել է Թուրքիայում ապրող հայերի, բուլղարների, հույների վիճակը, քննադատել Աբդուլ Համիդ 11-ի քաղաքականությունը, հայկ․ կոտորածների նկատմամբ գերմ․ կառավարության անտարբերությունը որակել բարոյական անկում։

Գրկ․ Գերլանդ է․, Ուսուցչապետ դր․ Տենրիկոս Գելցեր, 1907, N1։ Գ․ Աբգարյան

ԳԵԼՖՐԵՅԽ Վլադիմիր Գեորգիևիչ [12(24)․3․1885,Պետերբուրգ – 7․8․1967, Մոսկվա], սովետական ճարտարապետ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1906–14), միաժամանակ աշխատել Վ․ Ա․ Շչուկոյի հետ․ 1918–39-ին՝ համահեղինակ (Սմոլնիի դարպասները, 1923–25, Լենինգրադ, Վ․ Ի․ Լենինի անվ․ ՍՍՀՄ գրադարանի նոր շենքը, 1928–40,Մոսկվա)։ 1935-ից Գ․ մասնակցել է Մոսկվայի վերաշինությանը, կառուցել կամուրջներ, մետրոպոլիտենի «էլեկտրոզավոդսկայա» կայարանը (1944, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), արտաքին գործերի մինիստրության շենքը Սմոլենսկի հրապարակում (1948–52, Մ․ Ա․ Մինկուսի հետ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949)։

ԳԵԿԿԵՐ Անատոլի Իլյիչ [25․8(6․9)․1888, Թիֆլիս – 1․6․1938], սովետական զորավար, կորպուսի հրամանատար (1935-ից)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ավարտել է Վլադիմիրյան ռազմ, ուսումնարանը (1909) և Գլխավոր շտաբի ակադեմիային կից դասընթացները (1917)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1918–20-ին հրամանատարական ղեկավար աշխատանք է տարել կարմիր բանակի շարքերում։ 1920-ի օգոստոսից եղել է Տասնմեկերորդ բանակի հրամանատար։ Ա․ Ի․ Գեկկհր Նրա ղեկավարած զորամիավորումները 1920–21-ին մեծ օգնություն են ցույց տվել Հայաստանի և Վրաստանի աշխատավորներին սովետական կարգերի հաստատման, դաշնակցականների հակահեղափոխական խռովության ջախջախման և Զանգեզուրի ազատագրման (1921) գործում։ Գ․ Սովետական Հայաստանի կարմիր բանակի կազմակերպիչներից Էր։ 1922-ին եղել է ԲԳԿԲ–ի ռազմ, ակադեմիայի պետ, ապա՝ ռազմ, կցորդ Չինաստանում, Թուրքիայում, 1934-ից եղել է ԲԳԿԲ–ի Գլխավոր շտաբի բաժնի վարիչ։ Պարգևատրվել է ՌՍՖՍՀ, ՀՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ Կարմիր դրոշի շքանշաններով։

Գրկ․ Մնացականյան Ա․, Ռևոլյուցիան Անդրկովկասում և Ռուսաստանի պատվիրակները, Ե․, 1961։

ԳԵԿՈՆՆԵՐ (Gekkonidae), մողեսների կարգի սողունների ընտանիք։ Մանր կենդանիներ են, մարմնի երկարությունը՝ 10–15, հազվադեպ՝ 35 սմ։ Մաշկը պատված է մանր, հատիկավոր թեփուկներով։ Աչքերը մեծ են, հորիզոնական բիբերով։ Ոտքերը զարգացած են, ունեն լայնացած մատներ, որոնք ներքևից պատված են եղջերային թիթեղներով։ Վերջիններիս դասավորությունը և մատների կառուցվածքը ունեն կարգաբանական նշանակություն։ Պոչը խիստ դյուրաբեկ է և արագ վերականգնվում Է։ Գ․ մոխրագույն են կամ շագանակագույն, արևադարձային երկրներում՝ ավելի վառ գունավորմամբ։ Վարում են մթնշաղային և գիշերային կյանք։ Ապ– րում են ծառերի, ժայռերի վրա, իսկ անապատում՝ գետնափոր բներում։ Սնվում են միջատներով, սարդակերպերով, բազմոտանիներով ևն։ Ձվածին են (բացի նոր–զելանդական երկու սեռից), դնում են 1–2 ձու։ Հայտնի է Գ–ի 70 սեռ, մոտ 480 տեսակ՝ տարածված արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ ՍՍՀՄ–ում հանդիպում է 8 տեսակ՝ առավելապես Միջին Ասիայում և Ղազախստանում, իսկ մոխրագույն մերկամատ Գ․՝ նաև Ղրիմում և Անդրկովկասում։ Ֆ․ Դանիելյան

ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ,գեղեցիկի ընկալման և ըմբռնման, գեղագիտական զգացմունքի դաստիարակություն, կարծիքի և ճաշակի, ընդունակությունների և պահանջմունքների ձևավորում, արվեստում և կյանքում գեղեցիկի ընկալման զգացում։ Գ․ դ․ պետք է սկսել վաղ մանկությունից։ Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ պետք է զարգացնել «տեսնելու» և «լսելու», գեղեցիկն ընկալելու և գնահատելու ունակություն։ Մեծ դեր են խաղում երգը, երաժշտական խաղերը, նկարչությունը։ Գ․ դ․ դպրոցում տարվում է ուսման ընթացքում, հատկապես մայրենի լեզվի, գրականության, եր– գի և նկարչության դասերի ժամանակ։ Կարևոր է նաև արտադպրոցական և արտադասարանային աշխատանքը, մասնա վորապես գեղարվեստական ինքնագործունեությունը։ Գ․ դ․ սերտորեն առնչվում է մտավոր, բարոյական և ֆիզիկական դաստիարակության հետ։ ՍՍՀՄ–ում Գ․ դ․ կապված է կոմունիստական դաստիարակության խնդիրների հետ։ Տես նաև Գեղագիտություն։ Ա․ Բալյան

ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԶԳԱՅՄՈՒՆՔ, բարձր կարգի զգացմունք, որ դրսևորում է մարդու հուզական վերաբերմունքը իրականության և գեղագիտական աշխատությունների մեջ գեղեցիկի ընկալման ժամանակ։ Գ․ զ–ներ են գեղեցիկի, վեհի, հերոսականի, ողբերգականի, կոմիկականի ևնի ընկալումները, որոնց առաջացման և զարգացման հիմքում ընկած են գեղագիտական զգացմունքները և հույզերը։ Առանց