Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/708

Այս էջը սրբագրված է

Գեղադիր (Աբովյանի շրջանում)

դաշույնի դաստակ, բրոնզե ապարանջաններ (մեկը՝ առյուծի գլխի ոճավորված պատկերով), սերդոլիկե և ապակե տարբեր գույների ուլունքներ,մուգ մանուշակագույն ապակե բազ–մանիստ կնիք (գավակին թռչուն կրող ձիու պատկերով) ևն։ Գրկ, Խաչատրյան ժ․ Դ․, հնագիտական հայտնագոր–ծություններ Գեղադիրում,<ԼՀԳ», 1966, No 1։

ԳԵՂԱԴԻՐ (մինչե 1946-ը՝ Գյոզալդարա), գյուղ Հայկական ՍՍՀ Արագածի շրջանում, Արագածից հյուսիս, Ապարան–Արթիկ խճուղու վրա, շրջկենտրոնից 8 կմ արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապա–հությամբ և հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան,բուժկայան։ Գ․ հիմնադրել են Կարսի նահանգի Քյաքաչ գյուղից եկածները, 1829-ին։ Հ․ Հակոբյան

ԳԵՂԱԽՈՌ, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ XX դ․ սկզբին ուներ 45 տուն բն․, որից 35-ը՝ հայ։ Զբաղվում էին երկրագործու–թյամբ և անասնապահությամբ։ Կար քարաշեն եկեղեցի (Ս․ Սարգիս)։ Հայերը տեղահանվել են առաջին համաշ–խարհային պատերազմի տարիներին։

ԳԵՂԱԾՆԿԻԿ, ջուզգուն (Calligonum),հնդկացորենազգիների ընտանիքի գալարուն ճյուղավորված թփերի ցեղ։ Երիտասարդ ընձյուղները կանաչ են, հատվածավորված, մանր, վաղ թափվող տերևներով։ Ծաղիկները երկսեռ են, պարզ ծաղկապատյանով։ Պտուղը ընկուզիկ է, կարծր պտղապատյանով,երբեմն օժտված մազապատ թևիկներով, որոնց շնորհիվ հեշտությամբ տարածվում է։ Հայտնի է ավելի քան 150 տեսակ, տարածված Հյուսիսային Աֆրիկայի, Արևմտյան Աիբիրի, Միջին, Կենտրոնական և Առաջավոր Ասիայի ավազոտ անապատներում և տա–փաստաններում։ ՀՍՍՀ–ում Գ․ հանդիպում է կիսաանա–պատային գոտիներում։

ԳԵՂԱՀՆՉՈՒՆՈՒԹՅՈՒՆ, բանաստեղծական խոսքը սահուն դարձնելու եղանակ, երբ բանատողում, տան կամ ամբողջ բանաստեղծության մեջ օգտագործվում են հնչյունային միատեսակ կազմություն ունեցող բառեր։ Դրանք խոսքին տալիս են հնչյունային առանձին գունա–վորում և արտահայտչականություն։ Օրինակ՝ ծուփ– ծուփ ջրվեժ, ծոպերի մեջ ծաղիկ, ծիծաղ ու ծիածան․․․ (Հ․ Սահյան, «Քարափների երգը»)։ Գ–յան տեսակներից են բաղաձայնույթը և բնաձայնությունը։

ԳԵՂԱՁՈՐ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Կարկաչուն գետի ձախ վտակը (Ախուրյանի ավազան)։ Երկարությունը 34 կմ է, ավազանը՝ 144 կմ2։ Սկիզբ է առնում Արագածի հս․ լանջից, 3500 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հս․, 300–350 մ խորության տրոգով։ Սնումը ձնաանձրևային է, հոր–դացումը՝ հունիս–հուլիսին, սառցային երևույթները՝ 6 ամիս։ Տարեկան միջին ծախսը 0,40 մ3/վրկ է (Գեղաձոր), հոսքը՝ 12,6 մլն մ3։ Գ․ Աբրահամյան

ԳԵՂԱՁՈՐ (մինչև 1946-ը՝ Գյոզալդարա), գյուղ Հայկական ՍԱՀ Արագածի շրջանում, Արագածի հյուսիսային ստորոտին, Կարկաչուն գետի Գեղաձոր վտակի ափերին, շրջկենտրոնից 4 կմ արևմուտք։ Սովետական նտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշա–կությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։Բնակիչները եկել են ԱրևմտյանՀայաստանից, 1920-ին։ Հ.Հակոբյան

ԳԵՂԱՄ, Կովուք Փելիթ, հայաբնակ գյուղ Իզմիթի (Նիկոմեդիա) նահանգի Ադաբազար գավառում, Աև ծովից 12 կմ հարավ։ Հիմնադրել են 1876-ին Օրդուի գավառից տեղափոխված հայերը։ Կովուք Փելիթ անունը Գ․ է վերանվանվել 1884-ին, երբ Նիկոմեդիայի առաջնորդն իր սարկավագի հետ այցելել է գյուղը, և սարկավագը Աև ծովը Աևանա լճին նմանեցնելով՝ ցանկություն է հայտնել գյուղը կոչել հայրենի Գեղամա լճի անունով։ Առաջնորդի հավանությամբ ու բնակիչների ցանկությամբ այդուհետև գյուղը վերակոչվել է Գ․։ 1915-ին ուներ 112 տուն բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար երկու վարժարան։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի եղեռնի ժամանակ, մեծ մասը զոհվել է, փրկվել է 25 մարդ, որոնք հետագայում ապաստանել են Աովետա–կան Հայաստանում։ Բ․Թոռլաքյան

ԳԵՂԱՄԱ ԵՐԿԻՐ,Աևանա լճի ավազանի հին անվանումը։ Ընդգրկել է ՀԱԱՀ այժմյան Աևանի, Կամոյի, Մարտունու, Վարդենիսի և Կրասնոսելսկի շրջանները։ Ըստ Մովսես Խորենացու, երկիրը, լիճը և լեռները Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անունով են կոչվել Գեղամա։

Միջին դարերում Գ․ ե–ի մի մասը՝ ներկայիս Կամոյի և Մարտունու շրջանները,կոչվել է Գեղարքունիք և մտել Մեծ Հայքի Այունիք նահանգի մեջ։

ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԱՇՂԹԱ (Գեղամա բարձրավանդակ), գտնվում է Հայկական ԱԱՀ–ում, Աևանա լճից արևմուտք։

Ունի միջօրեականին մոտ ուղղություն։ Կազմված է կավճի ու պալեոգենի տարասեռ և պլիոցենի ու չորրորդականի հրաբխային գոյացումներից։ Ջրբաժան գոտին 2800–3000 մ բարձրության ալիքավոր սարավանդ է՝ բարձրացող հրաբխային կոներով (Աժդահակ, Աևկատար, Մազազ, Արմաղան ևն) և էքստրուզիվ մնացորդային գմբեթներով (Ապիտակասար, Գեղասար, Գնդասար ևն)։ Առավելագույն բարձրությունը 3598 մ է (Աժդահակ)։ Արևմտյան լանջերը զառիկող են և աստիճանաձև իջնում են դեպի Արարատյան գոգավորություն՝ առաջացնելով Միջին Հրազդանի և Կոտայքի նախալեռնային գոտին՝ Հատիս, Գութանասար, Մենակսար, Մեծ Լճասար, Փոքր Լճասար և այլ հրաբուխներով։ Հվ–արմ–ում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաբազուկը։ Արլ․ լանջերը մեղմաթեք են, ալիքավոր և աստիճանաբար ձուլվում են Մերձսևանյան լավային սարավանդներին։

Հվ․ բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով։ Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխաձևերը։ Լավային հոսքերը 15–20 կմ լեզվակներով մուտք են գործել Ազատ, Հրազդան, Արգիճի, Խոսրով գետահովիտները՝ առաջացնելով բազմանկյուն սյունաձև առանձնացումներ։ Լեռնալանջերի կտրվածքներից բխում են բազմաթիվ աղբյուրներ (Քառասունակն, Ակունք, Լիճք)։

Անթրոպոգենի սառցապատումների հետքերը՝ կարերի, տրոգների և մորենների ձևով պահպանվել են գետահո–վիտների վերին մասերում։ Աառցադաշտերն ունեցել են 15–20 կմ երկարություն (Գավառագետի տրոգային հովիտ)։ Գութանասարի, Ապիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան օբսիդիանի և պեռլիտի զգալի պաշար–ներ։ Կլիման չափավոր ցամաքային է, կարճատև զով ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Գագաթնային մասում ցուրտ լեռնային կլիմա է։ Տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում 6–4°C է, սարավանդներում՝ 2–0°C, գագաթնային մասում՝ –2°C։ Տարեկան տեղումնեըր՝ 500–900 մմ, ձյունածածկի հզորությունը՝ 30–100 սմ։ Գ․ լ–ի արմ․ լանջերից սկիզբ են առնում Ագատ, Վեդի, Գետառ, արլ․ լանջերից՝ Գավառագետ, Արգիճի, Բախտակ և այլ գետեր։ Լճերից նշանավոր է Ակնան։

Հողաբուսական ծածկույթը ենթակա է ուղղաձիգ գոտիականության։ Մինչև 2800մ լեռնատափաստանային սևահողեր են՝ հացազգի և տարախոտահացազգի բուսածածկույթով։ 2800 մ ից բարձր լեռնամարգագետնային հողեր են՝ ենթալպյան և ճահճացած մարգագետիններով, «գորգերով», իսկ ձյունամերձ գոտում՝ չզարգացած, կմախքային հողեր՝ բարձանման բույսերով։ Ազատ և Վեդի գետահովիտների վերին հոսանքներում կան արլ․ կաղնու և գիհու նոսր անտառներ։ Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղվես, սողուններից՝ մողեսներ, օձեր։ Շատ են թռչունները։ Գ․լի գագաթնամերձ սարավանդում «Եռաթմբեր» օդերևութաբանական կայանն է։ Ս․ Բալյան

ԳԵՂԱՄԱՎԱՆ (մինչև 1946-ը՝ Շահ–