Գեղարդավանք․ 1․ Ս․ Աստվածածին եկեղեցին (1215) հարավ–արևելքից, 2․ խաչքարեր (XIII դ․) 3․ ժայռափոր խաչքարեր, 4․ Պռոշյան իշխանների տոհմական դամբարանի (XIII դ․) մի մասը, 5․ խաչքարեր (XIII –XIV դդ․)․ ձախից՝ Պապաքի և Ռուզուքանի դամբարանի մուտքը, 6․ գավթի խաչքարը (1213), գործ՝ Տիմոթ և Մխիթար հորինողների, 7․ Գեղարդի պարսպից դուրս վիմափոր մատուռ (XII դ․), 8․ գավթի կենտրոնական մասը, 9․ արևելյան վիմափոր եկեղեցին, մի մաս․ 10․Պապաքի և Ռուզուքանի դամբարանը տանող միջանցքը, 11․ արևմտյան վիմափոր եկեղեցին ,(1283, ներքին տեսքի մի մասը, ճարտ․ Գալձագ), 12․ Պապաքի և Ռուզուքանի վիմափոր դամբարանի (1288) ներքին տեսքը, մի մաս, 13․ Պռոշյան իշխանների տոհմական վիմափոր դամբարանի (1283) ներքի տեսքի մի մասը, 14․ Ս․ Աստվածածին եկեղեցու (1215) հարավային մուտքը
անցումը իրականացված է առագաստների միջոցով։ Ինտերիերն ունի XII-XIII դդ․ ճարտարապետական արվեստին բնորոշ մշակում, հարուստ հարդարանք ունեն հատկապես թմբուկն ու հարավային շքամուտքը։ Եկեղեցու արտաքին ծավալները հստակորեն դրսևորում են նրա ներքին կառուցվածքը և միմյանց հետ կազմում օրգանական միասնություն։ Իր հատակագծային և տարածական–ծավալային հորինվածքով կաթողիկեն Հայաստանի XII - XIII դդ․ գմբեթակիր կառուցվածքների բնորոշ օրինակներից է։ Նրա գավիթը կառուցվել է 1215-1225-ին և պատկանում է կենտրոնակազմ,չորս սյուներով գավիթների տիպին։ Հատակագիծը ուղղանկյունի է, կենտրոնում տեղադրված ազատ կանգնած սյուներից դեպի համապատասխան պատերը նետվող կամարները գավթի ներքին տարածությունը բաժանում են մեկ մեծ (կենտրոնական) և ութ փոքր (պատերին զուգահեռ ընթացող) հատվածների։ Բոլոր հատվածներն ունեն տարբեր ձևի ծածկեր, կենտրոնականը, որը կազմում է շինության գլխավոր առանցքը, ծածկված է նրբաքանդակ շթաքարե թաղով։ Գեղարդավանքի շինարարական կյանքի երկրորդ, առավելկարևոր շրջանը սկսվել է XIII դ․ կեսերից, երբ Պռոշ իշխանը վանքը Զաքարյաններից գնելուց հետո սկսել է վիմափոր շենքերի կառուցումը։ Հայաստանի վիմափոր հուշարձանների մեջ Գեղարդավանքը գրավում է առանձնակի տեղ։ Գլխավոր եկեղեցուն կից հյուսիսային ժայռի տարբեր բարձրությունների վրա փորվել է վերերկրյա շինությունների արվեստին համարժեք ճարտարապետական կառույցների ամբողջ խումբ, ներքևում երկու ոչ մեծ եկեղեցի և մեկ գավիթ, վերևում սյունազարդ ժամատուն դամբարան։ Առաջին եկեղեցին,որը գտնվում է գլխավոր եկեղեցուց գավթի հյուսիս–արևմտյան կողմում, ստեղծվել է XIII դ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/713
Այս էջը սրբագրված է