երեսնական թթ․ մինչև 1250-ը։ Եկեղեցու գմբեթակիր քառակուսու վրա փորագրված է ճարտարապետի անունը՝ Գալձագ: 1283-ին փորվել է ժայռակոփ երկրորդ եկեղեցին և նրա գավիթը, վերջինը, հավանաբար, եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը։ Դավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների մեջ քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, նրանցից մի փոքր ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ՝ ճիրաններում գառ։ Ենթադրվում է, որ դա Պռոշյանների տոհմական զինանշանն է։ Երկրորդ եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին։ Պատերից դուրս ելնող կիսաշրջանաձև կամարների վրայից բարձրանում է թմբուկը՝ գմբեթի քանդակազարդ կիսագնդով պսակված։ Գմբեթակիր քառակուսուց թմբուկի կորին անցումը իրականացված է առագաստների միջոցով։ Ինչպես եկեղեցու, այնպես էլ զավթի պատերը ծածկված են քանդակներով (մարդկային պատկերաքանդակներ, թռչուններ, երկրաչափական և բուսական տարբեր բնույթի հյուսվածքներ ևն)։ ժայռի վերին մասում 1288-ին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժամատուն–դամբարանը, որը չորս անջատ սյուներով կենտրոնակազմ հորինվածք է։ Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչեր և ժայռափոր խուցեր։ Այստեղ ապրել է XIII դ․ պատմիչ Մխիթար Այրիվանեցին։
Պատկերազարդումը տես 689-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Հովսեփյան Գ․, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մասն 1. Վաղ–պատ, 1928, էջ 101։ G(h)eghard, Milano, 1973 (Documen i di architettura Armena, J՝fi 6)․
Ա․ Սահինյան
Գեղարդ (մինչև 1946-ը՝ Արթիզ), գյուղ Հայկական ԽՍՀ Աբովյանի շրջանում, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին, Ազատ գետի վերին հոսանքում, շրջկենտրոնից 33 կմ հարավ–արևելք։ Միավորված է Գողթի խորհրդային տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ–գրադարան, բուժկայան։ Բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանի Բերկրի գավառից՝ 1921-ին և ՀՍՍՀ Կամոյի շրջանի Սարուխան գյուղից՝ 1926 - 1933-ին։
Գեղարդի քարայրեր, հիմնականում բնական գոյացություններ, որոնք հետագայում մասամբ փոփոխվել են մարդու կողմից։ Գտնվում են Հայկական ԽՍՀ–ում, Ազատ գետի Գեղարդ վտակի հովտում, համանուն վանքի շրջակայքում՝ երրորդականի տուֆաբրեկչիաների և հրաբխասելավաբեր շերտախմբի մեջ։ Բարձրությունը 1600 - 1750 մ է, երկարությունը մինչև 10 մ և ավելի է, լայնությունը՝ 2 - 5մ, բարձրությունը՝ 3 - 5 մ։ Գեղարդի վանքին մոտ քարայրերն օգտագործվել են որպես մենակյացների խցիկներ։ Որոշ քարայրեր էլ ունեցել են նաև պաշտպանական նշանակություն և կոչվել ժողովրդական հերոսների անուններով։ Տես նաև Գեղարդ:
Խ․ Նազարյան
Գեղարոտ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Քասաղի աջ վտակը։ Երկարությունը 25 կմ է, ավազանը՝ 66 կմ2։ Սկիզբ է առնում Արագածի արևելյան լանջից, 3870 մ բարձրությունից։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, բուռն հորդացումները՝ հունիս–հուլիսին։ Տարեկան միջին ծախսը 0,84 մ3/վրկ է (Արագած), հոսքը՝ 26,5 մլն մ3։ Սառցային երևույթները՝ միջին հաշվով 134 օր։
Գ․ Աբրահամյան
Գեղարոտ (մինչև 1945-ը՝ Քեշիշքենդ), գյուղ Հայկական ԽՍՀ Արագածի շրջանում, Սպիտակ–Ապարան խճուղու վրա, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս–արևմուտք։ Կաթնաանասնապահական խորհրդային տնտեսությունն զբաղվում է նաև դաշտավարությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք, 200 համարով ավտոմատ հեռախոսակայան։ Գեղարոտում բացվել է դամբարանադաշտ, ուր կան բրոնզի և վաղ երկաթի դարերի՝ գրանիտի խոշոր կտորներով կառուցված և տուֆե սալաքարերով ծածկված դամբարաններ, որոնք կառուցվածքով գրեթե չեն տարբերվում Լճաշենի դամբարաններից։ Հայտնաբերվել է կավե սև, փայլեցրած, նախշազարդ և աննախշ, ինչպես նաև խոհանոցային կոպիտ ամանեղեն, արծաթյա ապարոշ, բրոնզե կրծքազարդ, ագատից և սաթից ուլունքներ։ Հայտ նաբերված նյութերի զուգահեռները գտնվել են Հայաստանի մի շարք հնավայրերում (Լճաշեն, Արթիկ, Գեղադիր)։
Գ․ Միրզոյան
«Գեղարվեստ», արվեստագիտական, գրական–երաժշտական պատկերազարդ հանդես։
«Գեղարվեստ» հանդեսի շապիկը
Լույս է տեսել 1908-21-ին, Թիֆլիսում (տպագրվել է նաև Վենետիկում)։ Խմբագիր՝ Գ․ Լևոնյան։ Լուսաբանել է գեղագիտության, պատմության, գրականության, լուսավորության հարցեր։ Հայ արվեստին և հայագիտությանը նվիրված հոդվածներում մասնագիտական բարձր մակարդակով քննվել են ազգագրության, պարարվեստի, ճարտարապետության, կերպարվեստի և երաժշտության պատմության տարբեր հարցեր։ Տպագրել է քննադատական հոդվածներ, ուսումնասիրություններ և ակնարկներ ժամանակի հայ, ռուս և արևմտաեվրոպական գրականության ու թատրոնի մասին, նշել լավագույն գեղարվեստական ստեղծագործությունների և ժամանակի առաջավոր հոսանքների միջև եղած կապը։ Կերպարվեստի բաժինը հարուստ է հայ և եվրոպացի հայտնի նկարիչների գործերի վերատպումներով։ Առաջին անգամ «Գեղարվեստում»-ում են տպագրվել Խ․ Աբովյանի «Առաջին սերը», Ա․ Իսահակյանի «Աբու–Լալա Մահարի»-ն, Դ․ Վարուժանի «․․․Ո՝վ Լալագե»-ն, Վ․ Փափազյանի «Մարդագայլը», Մ․ Մանվելյանի «Սպիտակ ծաղիկները», Ե․ Չարենցի «Գալանտ երգեր»-ը և այլն։
Մ․ Սաղյան
Գեղարվեստական արդյունաբերություն, դեկորատիվ–կիրառական գեղարվեստական իրերի արտադրություն։ Թողարկում է բնակելի և հասարակական շինությունների հարդարանքի (կահույք, լուսավորող սարքեր, դեկորատիվ գործվածք,պաստառներ, գորգեր, մանրատախտակ, երեսպատման նյութեր), առօրյա օգտագործման և կենցաղային դեկորատիվ (ամանեղեն, գործվածք, զգեստ, արձանիկներ, զարդեր) առարկաներ։
Թաս Սարդուր Բ–ի արձանագրությամբ, բրոնզ (մ․ թ․ ա․ VIII դ․, Կարմիր բլուր, Հայաստանի պատմության պետական թանգարան)
Ուլունքներ (I -II դդ․, Սիսիանի դամբարան, Հայաստանի պատմության պետական թանգարան)
Լուսամփոփ, բյուրեղապակի (1972, «Հայէլեկտրալույս» միավորման լուսատեխնիկական գործարան)
Գեղարվեստական արդյունաբերությունը նաև ժողովուրդների գեղարվեստական մշակույթի կարևոր ասպարեզներից է, իր հատուկ ձևերով արտահայտում է տարբեր դասակարգերի և հասարակության գեղագիտական ըմբռնումներն ու ճաշակը և սերտորեն կապված է ճարտարապետության ու կերպար վեստի ոճական զարգացման հետ։ Դեկորատիվ–կիրառական գեղարվեստական առարկաներ պատրաստվել են Հին Հու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/714
Այս էջը սրբագրված է