Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/93

Այս էջը սրբագրված է

դեմ պայքարելու տրամադրությունը։ 2․X դ․ Անանիա Նարեկացին կազմել է «Հաւատարմատ» անվամբ հակաքաղկեդոնական նոր ժողովածու (ըստ Ուխտանեսի), որը մեզ չի հասել։ 3․ Վարդան Այգեկցու (XIII դ․) 1205-ին կազմած հակաքաղկեդոնական մի ժողովածուն հայտնի է եղել «Ա․ հ․» անունով (լրիվ խորագիրը՝ «Գիրք հաստատութեան և արմատ հաւաւոոյ»), որը մեզ հասել է բազմաթիվ ընդօրինակություններով՝ ընդարձակ և համառոտ խմբազրությամբ (լավագույնները Մատենադարանի N:N: 3295 և 2080 ձեռագրերն են)։ XIII և XIV դդ․ այն կարևոր դեր է խաղացել Կիլիկիայի հայկ․ եկեղեցին հռոմեական եկեղեցու ազդեցությունից հեռու պահելու գործում։ 4․ XIII դ․ 2-րդ կեսին Կիլիկիայում ասպարեզ է եկել ևս մի «Ա․ հ․», որ կազմել էին քաղկեդոնականությամբ համակված հայերը՝ նպատակ ունենալով հակազդել Վարդան Այգեկցու «Ա․ հ․»-ին, երկրում ամրացնել Արևմուտքի քաղաքական ազդեցությունը։ Այս ժողովածուն XIV դ․ դեռևս եղել է հրապարակի վրա։
Գրկ․ Կնիք հաւաաոյ, հրա․ Կարապեա Եպիսկոպոս [Տեր–Մկրտչյան], Էջմիածին, 1914 (ներածություն, Էշ XXVI-XXXI, CVIII-CIX)։ Անասյան Հ.Ս., Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ, Վնտ․, 1969։ Նույնի, Հայ պատմա–դավանաբանական գրականության թանկարժեք հուշարձանը, «Էջմիածին», 1972, N: 8 - 9։
Հ․ Անասյան


ԱՐՄԱՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Անջատական լեզաներ։


ԱՐՄԱՏԱԿԵՐ, ճակնդեղի ծիլերի հիվանդություն։ Հարուցիչներն են հողում ապրող Pythium de Baryanum, Phoma betae սնկերը և այլ միկրոօրգանիզմները։ Սերմնաբույսը վարակվում է արմատավզիկի կեղևի վնասվածքների, հիվանդ սերմերի միջոցով։ Արմատավզիկը բարակում է, սևանում, փտում, և բույսը մահանում է։ Տարածված է ամենուրեք։ ՀՍՍՀ–ում Ա․քիչ է տարածված։ Պայքարի միջոցներն են՝ ցանքաշրջանառություն, հողի կեղևի փխրեցում, վարակված բույսերի մնացորդների հավաքում, սերմերի չոր ախտահանում ևն։
Դ․ Բաբայան


ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ, բանջարային, կերային և տեխնիկական երկամյա բույսեր՝ թելուկազգիների (ճակնդեղ), խաչածաղկավորների (շաղգամ, գոնգեղ, բողկ), հովանոցավորների (գազար, նեխուր, ստեպղին, մաղադանոս) և բարդածաղկավորների (ճարճատուկ) ընտանիքներից։ Մշակում են գերազանցապես հյութալի արմատապտուղ ստանալու համար։ Մշակության առաջին տարում Ա․ տալիս են տերևների վարդակ ու արմատ, իսկ երկրորդում՝ ծաղկակիր ցողուն և սերմ։ Ցանքը կատարվում է շարային եղանակով, գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Բերքահավաքը կատարվում է ձեռքով կամ հատուկ մեքենաներով։ Ա–ի մշակումը տարածված է ամբողջ աշխարհում, ՀՍՍՀ–ում մշակում են շաքարի, կերի, սեղանի ճակնդեղ, գազար, մաղադանոս, նեխուր և մասամբ գոնգեղ։
Հ․ Սմբաայան


ԱՐՄԱՏՈՏԱՆԻՆԵՐ (Rhisopoda), նախակենդանիների տիպի դասերից։ Մարմնի բոլոր կողմերից ընդունակ են առաջացնելու պրոտոպլազմային ժամանակավոր ելուստներ՝ կեղծ կամ արմատանման ոտքեր (պսևդոպոդիաներ), որոնք ծառայում են շարժման և սննդի հայթայթման համար։ Ա–ի պրոտոպլազման բաժանվում է միատարր էկտոպլազմայի և հատիկավոր էնդոպլազմայի, որի մեջ գտնվում են կորիզը, կծկվող և մարսողական վակուոլները։ Ա–ի ժամանակակից ձևերը մի քանի միկրոնից մինչև 3 մմ են, բրածո ձևերը՝ մինչև 5 սմ։ Ա–ի դասը բաժանվում է 5 կարգի՝ ամեոբաներ, խեցիավոր ամեոբաներ, ֆորամինիֆերներ, արևակենդանիներ և ճառագայթավորներ։ Տարածված են ծովերում, քաղցրահամ ջրամբարներում, ճահիճներում, խոնավ հողերում ևն։ Որոշ Ա․ (օր․ Entamoeba histolytica) մարդկանց և կենդանիների աղիքների մակաբույծներ են։
Ա․ Մինասյան
Արմատոտանիներ․ 1․ արևակենդանի, 2․ առցելլա, 3․ դիֆլուգիա


ԱՐՄԵՆ ԵՆՈՎՔ [1883, գ․ Էֆքերե (Կեսարիայի մոտ) - 6․5․1968, Մարսել], հայ գրող, լրագրող, մշակութային գործիչ։ Սովորել է Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարանում և Ռոբերտ քոլեջում։ Խմբագրել է «Չեզոք» (1910-12) թերթը, աշխատել «Բյուրակն» (1900-05), «Մասիս» (1906-1908), «Առավոտ» (1909-10) թերթերի խմբագրություններում։ Հրատարակել է «Կինը» (1906) պատմվածքների ժողովածուն, «Թրքահայ գրականությունը մամուլի ազատության թվականին» (1909) ուսումնասիրությունը ևն։ 1911-14-ին զբաղվել է ուսուցչությամբ։ 1919-ին լույս է ընծայել եղեռնին նվիրված «Ամերիկյան դեսպան մր․ Մորկընթաուի հիշատակները․․․» գրքի հայերեն թարգմանությունը։ 1931-ից բնակություն է հաստատել Մարսելում, ուր հիմնել է տպարան։ Ա․ Ֆրանսահայ մշակութային միության Մարսելի մասնաճյուղի պատվավոր նախագահն էր։
Ս․ Կուրտիկյան


ԱՐՄԵՆ Մկրտիչ Գրիգորի (իսկական ազգանունը՝ Հարությունյան, 14․12․1906, Ալեքսանդրապոլ - 22․12․1972, Երևան), հայ սովետական գրող։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1967)։ Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստ–ը։ Հիմնադրել է Լենինականի բանվորա–գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Առաջին բանաստեղծությունը («Անդրկովկաս») տպագրվել է «Բանվոր» թերթում, 1923-ին։
Մ․ Արմեն
Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Շիրկանալ»-ը, լույս է տեսել 1925-ին։ 30-ական թթ․ պատմվածքներում պատկերել է նորի հաղթանակը («Գագաթների երգը», 1933, «Երգ իմ քաղաքի մասին», 1935 ևն)։ «Սկաուտ N: 89» (1933) և «Առաջին պատկոմներ» (1935) վիպակներում Ա․ վերարտադրել է 20-ական թթ․սկզբների իրադրությունը Հայաստանում, պատկերել հայ մանուկների վիճակը ամերիկյան որբանոցներում։ «Հեղնար աղբյուր» (1935) վիպակը արտացոլում է ավանդական Գյումրիի արհեստավորության կյանքն ու կենցաղը, ըմբռնումները մարդու կոչման, առաքինության, սիրո և ընտանիքի մասին։ Գլխավոր հերոսը՝ ուստա Մկրտիչը, մարմնավորում է ժողովրդի իմաստությունը։ «Հեղնար աղբյուր»-ը էկրանացվել է 1971-ին, «Հայֆիլմ» կինոստուդիայում։ «Յասվա» (1953) վիպակում Ա․ պատկերել է հյուսիսում ապրող մարդկանց կյանքն ու աշխատանքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1954-ին լույս է տեսել Ա–ի «Կարմիր և կապույտ փողկապներ» վեպը, 1964-ին՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ» պատմվածքների ժողովածուն, 1967-ին՝ «Ժիրայր Գլենց» վեպը։ Գրել է նաև պիեսներ, կատարել թարգմանություններ (Մ․ Շոլոխով, «Հերկած խոպան», «Մարդու ճակատագիրը», Ա․ Ֆադեև, «Երիտասարդ գվարդիա» ևն)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկ․ Երկ․, հ․ 1-5, Ե․, 1966-73․․․
Գրկ․ Չարենց Ե․, «Կոմսոմոլիա», «Նորք», 1926, 1 գիրք։ Մելքոնյան Մ․ Գ․, Մկրտիչ Արմեն, Ե․, 1970։
Լ․ Միրիջանյան


ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, Արմենականներ, ազգային–ազատագրական կազմակերպություն, առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ։ Հիմնել են 1885-ին, Վանում, Մ․ Փորթուգալյանի և նրա «Արմենիա» (Մարսել) թերթի (այստեղից էլ՝ կազմակերպության անվանումը) գաղափարակիցներ Մկրտիչ Ավետիսյանը, Գրիգորիս Թերլեմեզյանը, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Աճեմյանը և ուրիշներ։ Ա․ կ–յան նպատակն էր՝ «հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմանց համեմատ» («Զարթոնք», բացառիկ, Բեյրութ, 1962, էջ 69)։ Այդ նպատակին հասնելու համար կազմակերպու–