Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/100

Այս էջը սրբագրված չէ

մի կենսական կարևոր ֆունկցիաները (շնչառություն, արյան շրջանառություն, մարսողություն ևն) ղեկավարող մի շարք նյարդային կենտրոններ։ Մարդու Գ․ կատարյալ զարգացմանը հասել է ի հաշիվ երկու մեծ կիսագնդերի մեծացման և կառուցվածքի բարդացման։ Մարդու և բարձրակարգ կևնդանիների Գ–ի մեծ կիսագնդերի մակերեսի մեծացումը կատարվել է ուղեղի ակոսների և գալարների թվի ավելացման հաշվին, որոնք առաջացնում են կիսագնդերի բաժինները (ճակատային, քունքային, գագաթնային, ծոծրակային ևն)։ Հասուն մարդու Գ–ի միջին կշիռը 1470 գ է, ծավալը՝ 1456 սմ3, մակերևույթը՝ 1622 սմ2։ Մարմնի կշռի համեմատ մարդու ուղեղն ամենամեծն Է։ Գ–ի կշռի հարաբերությունը ողնուղեղի կշռին կազմում է․ ոչխարինը՝ 2,5, շանը՝ 5,5, կապիկինը՝ 15,0, իսկ մարդունը՝ 45,0։ Գ–ի մեծ կիսագնդերը կազմված են․ ա) գորշ նյութի մակերեսային շերտից, որը կոչվում է գչխուղեղի մեծ կիսագնդերի կեղն, բ) սպիտակ նյութից, գ) մի շարք ենթակեղևային հանգույցներից (զոլավոր մարմին, դժգույն գունդ ևն)։ Գ․ ունի երեք պատյան՝ կարծր, ոստայնենի և փափուկ, որոնց միջև, ինչպես և ուղեղի փորոքների (III և IV) խոռոչում գտնվում է ուղեղա–ողնուղեղային հեղուկը։ Առբերիչ համակարգի ընկալիչները (նյարդային վերջույթները) ընկալում են գրգիռները, որոնք հետագայում, նյարդային ազդակի ձևով, կենտրոնաձիգ նյարդային ուղիներով տարածվում ևն դեպի Գ․։ Նյարդային ազդակների հոսքը Գ․ է հասցնում զգայարանների (աչք, ականջ, մաշկ ևն), ներքին օրգանների, մկանների, ջլերի ընկալիչների ինֆորմացիան։ Ենթակեղևային գոյացություններում, ապա զգայարանների կեղևային բաժիններում, իսկ վերջին հաշվով ամբողջ կեղևում ստացված ինֆորմացիան մշակվում է (ենթարկվում է անալիզի և սինթեզի), այնուհետև Գ․ պատասխան ռեակցիայի բնույթի վերաբերյալ հրահանգներ է ուղար–կում գործող օրգաններին։ Պատասխան ռեակցիաները կարող են լինել անպայման կամ պայմանական ռեֆլեքսների ձևով։ Զոլավոր մարմինը տեսաթմբից ու կեղևից ստանում է ազդակներ և հաղորդում է դժգույն գնդին, որտեղից դրանք անցնում են ուղեղի բնի շարժիչ կորիզներին ն ողնուղեղի առջևի եղջյուրների շարժիչ նեյրոններին։ Ի տարբերություն ստորին ողնաշարավորների, կաթնասուններն ունեն նաև բրգային (պիրամիդային) համակարգ, որի միջոցով ազդակները Գ–ի կեղևից միանգամից հաղորդվում են ողնուղեղի շարժիչ նեյրոններին։ Այդ համակարգը բարձր զարգացման է հասել մարդու և կապիկների մոտ՝ ապահովելով առավել բարդ պայմանական ռեֆլեկտոր, կամային շարժումները։ Վեգետատիվ ռեակցիաները (անոթային, սեկրետռր, փոխանակային ևն) կանոնավորվում են տեսաթմբի, ենթատեսաթմբի նյարդային կենտրոնների և ուղեղի բնի ու այլ կառուցվածքների միջոցով։ Գ–ի բնականոն աշխատանքը պայմանավոր–ված է նրա հիմնական բաժինների գրգռողականության որոշակի մակարդակով, որի պահպանումը կատարվում է 3 ձնով․ առաջինը՝ ցանցաձև գոյացության միջոցով, որտեղ կենտրոնաձիգ ուղիներից եկող ազդակները վերամշակվելուց հետո, վերընթաց ուղինևրով անցնում են կեղևի բոլոր բաժինները և ակտիվացնում դրանց՝ ստեղծելով դրդունակության որոշակի մակարդակ (տոնուս)։ Երկրորդը՝ սիմպաթիկ նյարդային համակարգի և ուղեղիկի միջոցով, իսկ երրորդը՝ զգայական օրգաններից եկող յուրահատուկ ուղիներով։ Տոնուսի ինքնակարգավորումը ապաևովվում է կեղևի ն ցանցաձև գոյացության երկկողմանի կապերով, ինչպես նաև սիմպաթիկ նյարդային ևամակարգով ն ուղեղիկով։ Գ–ի գործունեության մեջ նշանակալից դեր է խաղում կիսագնդերի ներքին մակերնույթի վրա և կողմնային փորոքների խորքում տեղադրված լիմբիական համակարգը, որը կազմված է ջրաձիու գալարից (հիպոկամպ), միջնապատից, նշաձև, տանձաձև գալարից և գոտիագալարից, պտկաձև մարմիններից, ծոպերից։ Ենթադրում են, որ լիմբիական համակարգը կապ ունի բնազդների, ժառանգական ռեակցիաների և հիշողության մի քանի տեսակների հետ։ Տիպոկամպի և նշաձն կորիզների քայքայումից կարող են առաջանալ մարդկանց հիշողության և կենդանիների շարժումների հաջորդականության խանգարումներ։ Կապիկների նշաձն կորիզների, ենթատեսաթմբի Էլեկտրական գրգռումը առաջացնում է ագրեսիվություն, սեռական ակտիվության ուժեղացում ևն։ Գլխուղեղի ամբողջական գործունեության մեխանիզմները, չնայած ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, հոգեբանական, կենսաֆիզիկական, ձևաբա–նական և այլ ուսումնասիրությունների ձեռք բերած հաջողությունների, դեռևս շատ հարցերում մնում են չբացատրված։ Գ–ի ուսումնասիրության գործում մեծ ավանդ են ներդրել Ի․ Սեչենովը, Ի․ Պավլովը, Վ․ Բեխտերևը, Լ․ Օրբելին, Ս․ Սարկիսովը, Է․ Տասրաթյանը, Ա․ Ալեքսանյանը, Ա․ Քարամյանը։

ԳԼԽՈՒՂԵՂԻ ՄԵԾ ԿԻՍԱԳՆԴԵՐԻ ԿԵՂԵՎ, մարդու ն կաթնասուն կենդանիների գլխուղեղի մեծ կիսագնդերը ծածկող գորշ շերտ՝ 1 – 5 մմ հաստությամբ։ Կեղևը գլխուղեղի մի մասն Է, զարգացել է կենդանական աշխարհի Էվոլյուցիայի ուշ փուլում և բացարձակ կարևոր նշանակություն ունի բարձրագույն նյարդային գործունեության և հոգեկան երևույթների իրականացման համար։ Մարդու գլխուղեղի կեղևը կազմում է ամբողջ կիսագնդերի ծավալի մոտ 44%–ը, մակերնույթը 1468–1670 սմ2 Է։ Բարձրակարգ կաթնասունների ն մարդու մեծ կիսագնդերի կեղնը կազմված է յոթ շերտից (տես նկ․)։ Կեղևը բաղկացած է նյարդային բջիջներից (նեյրոններից), բջջային ելուստներից, սնուցող միջանկյալ հյուսվածքից (նեյրոգլիա) և արյունատար մազանոթներից։ Կեղևում կան մոտ 14 մլրդ նեյրոններ, որոնք, ըստ կառուցվածքի, լինում են՝ բրգաձև (կեղևի ամբողջ բջիջների 80–90%-ը), աստղաձև և իլիկաձև։ Կեղևի այն շրջանները, որտեղ գերակշռում են բրգաձն նեյրոնները, գլխավորապես շարժիչ են, իսկ այն շրջանները, որտեղ գերակշռում են աստղաձևերը, ընկալող են։ Կեղնի առանձին մասերը տարբերվում են բջիջների տեղադրման խտությամբ, մեծությամբ, որոնցով պայմանավորված է բջջակառուցվածքը (ցիտոարխիտեկտոնիկան)։ Մեծ կիսագնդերի ավելի խոշոր եևթաբաժանումներն են՝ հնագույն (պալեոկորտեքս), հին (արխիկորտեքս), նոր (նեոկորտեքս) և միջանկյալ կեղևներ։ Մարդու գլխուղեղի նոր կեղևի մակերևույթը 95,6% Է, հինը՝ 2,2%, հնագույնը՝ 0,6%, միջանկյալը՝ 1,6%։ Կեղևի կամ ուղեղի թիկնոցի հիմնական կենտրոնական մասը նոր կեղևն Է, մնա–ցածները կազմում են թիկնոցի եզրերը։

Գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղնի կազմությունը․

/․ արտաքին մոլեկուլային շերտ, II․ արտաքին հատիկավոր շերտ, III․ բրգաձև բջիջների շերտ, IV․ ներքին հատիկավոր շերտ, V․ խոր բրգաձև բջիջների շերտ, VI․ բազմաձև նյար–դաբջիջների շերտ, VII․ իլիկաձև նյարդա–բջիջների շերտ․ Ա․ նեյրոնային կառուցվածք, Բ․ բջջակերտվածք (ցիտոարխիտեկտոնիկա), Գ․ թելային կաոուցվածք

Բջջակերտվածքային առանձնահատկությունների հիման վրա կեղևը բաժանված է տարբեր կառուցվածք ունեցող առանձին դաշտերի։ Ֆիլոգենետիկ զարգացման ավելի բարձր մակարդակի կենդանիների կեղևն ունի ավելի տարբերակված դաշտեր։ Մաշկային և պրոպրիոցեպտիվ անալիզատորի շրջանը 1, 2, 3, մասամբ 5 և 7 դաշտերն են, մոտորային շարժողականը՝ 4-րդ, հոտառականը՝ 11, տեսողականը՝ 17, 18, 19, լսողականը՝ 41 ևն։ Որևէ անալիզատորի գոտում ընդունված է առանձնացնել առաջնային, երկրորդային, երրորդային դաշտեր և ասոցիացիոն գոտիներ։ Առաջին երկուսը համարվում են առաջին ազդանշանային, երրորդայինը՝ երկրորդ ազդանշանային համակարգերի հիմքը (տես Ազդանշանային համակար