Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/102

Այս էջը սրբագրված չէ

արյան և մեզի մեջ։ Գ․ գլյուկոզիդային կապով միանում է օրգանիզմում առաջա–ցող կորտիկոստերոիդների, սեռական հորմոնների, նյութափոխանակության ար–գասիքների, թունավոր նյութերի (ֆենոլ, կրեզոլ), ինչպես նաև որոշ դևղանյութե– րի (կամֆորա, մենթոլ, թիմոլ ևն) հեա, գոյացնում զույգ միացություններ, որոնք արտազատվում են մեզի միջոցով։

ԳԼՈԲԻԳԵՐԻՆՆԵՐ (Globigerina), միաբջիջ կենդանիների սեռ աբմաաոաանինեյւի դա–սի ֆորամինիֆերների խմբից։ Գ–ի կրա–յին ծակոտկեն խեցին կազմված է միմյանց հաղորդակցված գնդաձև խցիկներից։ Վեր–ջիններս ծածկված են բազմաթիվ երկար ասեղներով, որոնք հեշտացնում են Գ–ի շարժումը ջրում։ Ի տարբերություն մյուս արմատոտանիների, վարում ևն ազատ լողացող կյանք, մեծ քանակությամբ հան–դիպում են տաք ծովերի պլանկտոնում։ Ունեն մի քանի տասնյակ ժամանակակից և բրածո տեսակներ։ Մահացած Գ–ի խե–ցիները կուտակվում են հատակին՝ առա–ջացնելով օվկիանոսային խորջրյա գ լ ո– բիգևրինային տիղմի հիմ–նական բաղադրիչ մասը։

ԳԼՈԲԻՆ, հեմոգչոբինի սպիտակուցային մաս։ Իզոէլեկտրիկական կետը 7,5 է, հեշտությամբ լուծվում է ջրում, նստեց–վում է սպիրտով կամ ացետոնով։ Գ–ի մոլեկուլը պարունակում է 574 ամինա– թթվային մնացորդ։ Տեմոգլոբինում Գ–ի կապը հեւէի հետ կայուն է և քայքայվում է միայն թթու միջավայրում։ Օրգանիզ–մում Գ–ի սինթեզի արագությունը խիստ մեծ է և ընթանում է Էրիթրոցիտների առա–ջացման տևղերում։

ԳԼՈԲՈԻԴԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ, որդնակա–յին փոխանցման տարատեսակ, ուր որդ–նակի ծնիչն ունի գլոբոիդային (գոգավոր) ձև։ Որդնակի աշխատանքային մակերե– վույթը գոյանում է որդնակային անիվի աղեղը (ընդգրկման որոշակի անկյունով սահմանափակված) որդնակի առանցքի շուրջը պտտելով (նկ․)։ Կառչման մեջ մըտ– նող բոլոր ատամների շոշափումը տեղի է ունենում լրիվ պրոֆիլով (ՍՍՏՄ–ում ստան–դարտացված են որդնակի գալարների և անիվի ատամների ուղղագիծ պրոֆիլով Գ․ փ–ները)։ Գլոբոիդային որդնակ կի–րառելու դեպքում որդնակային փոխանց–ման կառչման կոնտակտային լարումնե– րըն զգալիորեն փոքրանում են, հնարա–վորություն է ստեղծվում աշխատելու գեր– բեռնման պայմաններում։ Գ․ փ․ կիրառ–վում է տրանսպորտային ու լեռնահան–քային մեքենաներում, ինքնաթիռներում նն։

ԳԼՈԲՈՒԼԻՆՆԵՐ ( <լատ․ globulus – գունդ), կենդանական և բուսական սպի–տակուցների խումբ, ամենատարածվածը բնության մեջ։ Լուծվում են չեզոք աղային, նոսր թթվային և հիմնային լուծույթներում, չեն լուծվում ջրում (բացառությամբ միո– զինի և մի քանի այլ Գ–ի)։ Մոլեկուլային կշիռը մի քանի հզ–ից մինչև 1 մլն և ավելի Է։ Մեծ մասամբ պարզ սպիտակուցներ են, սակայն մի մասը (հատկապես արյան շիճուկի Գ․) կապված են ածխաջրերի կամ լիպիդների հետ։ Բջջապլազմայի, արյան պլազմայի և ավիշի (բարձրակարգ կեն–դանիների և մարդու) կազմում ապահո–վում են օրգանիզմի բուֆերայնությունը և իմունային հատկությունները։ Բուսական Գ․ (գլիցինին, Էդեստին ևն) ավելի կայուն են սպիրտի, ջերմային ազդեցություննե–րի նկատմամբ, քան կենդանականը։ Ար–յան պլազմայի մեջ եղած մյուս սպիտա–կուցների՝ աչբումինների և Գ–ի հարաբե–րությունն ունի ախտորոշիչ նշանակու–թյուն (նորմալ դեպքում այն մոտ է 2–ի)։ Գամմա՜գւոբոււինները կիրառվում են բուժիչ նպատակով։

ԳԼՈԲՈՒՍ (լատ․ globus – գունդ), ուր–վագծերի երկրաչափական նմանությամբ և մակերեսների հարաբերության պահ– պանմամբ երկրագնդի ամբողջ մակերե– վույթը պատկերող մոդել։ Գ․ ամենից հաճախ օգտագործվող մասշտաբներն են 1։30 մլն–ից 1։80 մլն։ Ամենից տարածված են ֆիզիկաաշխարհագրական Գ–ները։ Առաջին աշխարհագրական Գ․ պատրաս–տել է Մ․ Բեհայմը, 1492-ին։ Տայկական առաջին Գ․ պատրաստվել է 1850-ին, Վիեննայում։

ԳԼՈԲՈՒՍ» (Globe Theatre), թատրոն Լոնդոնում։ Կառուցվել է 1599-ին։ Թատրո–նի շենքը կազմված էր ձվաձև հարթությու–նը շրջափակող բարձր պատից, որի ներ–սակողմում տեղադրված էին ազնվական–ների օթյակները, նրանցից վեր՝ ուննոր քաղաքացիների սրահը։ Մնացած հանդի–սատեսները կանգնում էին բեմի երեք կողմերում։ Դահլիճը տեղավորում էր մին– չն երկու հզ․ մարդ։ Ներկայացումներն ընթանում էին ցերեկը, առանց ընդմի–ջումների, համարյա առանց դեկորացիա–ների։ Բեմը վարագույր չի ունեցել։ Նրա առանձնահատկությունն էր խիստ առաջ եկած նախաբեմը և խորքի պատշգամբը (այսպես կոչված վերնաբեմը), որտեղ նույնպես ընթանում էր գործողությունը։ 1613-ին «Գ․»-ի փայտե շենքն այրվել է, «Գլոբուս» թատրոնը նորից կառուցվել քարից և վերստին բաց–վել 1614-ին։ «Գ․»-ում խաղացել է «Լորդ Սենեկապանի սպասավորները» թատե–րախումբը, որի գլխավոր ողբերգակը եղել է Ռ․ Բյորբեջը, գլխավոր կատակերգակը՝ Ռ․ Արմինը, գլխավոր դրամատուրգը՝ Վ․ Շեքսպիրը։ Խումբը ներկայացրել է 1594-ից հետո Շեքսպիրի գրած բոլոր պիեսները, ինչպես և անգլ․ Վերածննդի այլ դրամատուրգների երկերը։ 1644-ին այդ շինությունը քանդվել է։ 1868-ին Լոն–դոնում կառուցված թատրոնի նոր շենքը նույնպես անվանվել է «Գ» և գոյատևել մինչև 1902-ը։ 1906-ին բացված մի այլ թատրոն 1908-ին կոչվել է «Գ․» և վարձով է տրվում տարբեր խմբերի։ Գրկ․ Ани кс т А․, Театр эпохи Шекс–пира, М․, 1965; Սուրխաթյան Հ․, Տոմերոս–Շեքսպիր, Ե․, 1935, Էշ 220–24։

ԳԼՈՄԱ․ (Glomma), գետ Նորվեգիայի հա–րավում։ Երկարությունը 611 կմ է, ավա–զանը՝ 40,5 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Սյոր–Տրյոնելագ լճերից, հոսում էաոեր– դալ հովտով և թափվում Սկագերակ նե–ղուցը։

ԳԼՈՑՄԱՆ ՀԱՍՏՈՆ մ և տ ա լ ու ր– գ ի ա յ ու մ, մետաղներն ու դրանց հա–մաձուլվածքները գլոցման գրտնակների օգնությամբ ճնշմամբ մշակելու մեքենա կամ մեքենաների համակարգ։ ժամանա–կակից Գ․ հ․ մի ագրեգատ է (նկ․ 1), որով բացի գւոցումից կատարում են օժանդակ գործողություններ, ձուլուկների կամ նա– իւապատրաստուկների փոխադրում մինչն տաքացման վառարաններն ու հաստոնի գրտնակները, գլոցվող նյութի փոխանցու–մը մի տրամաչափից (գրտնակների միջն եղած բացվածքը) դեպի մյուսը, գլոցուկի եզրաշրջում, հովացում, ուղղում, կտրում, փաթթոցում, փոխադրում պատրաստի ար–տադրանքի պահեստ։ Գ․ հ–ի հիմնական սարքավորման կամ գլխավոր գծի (նկ․ 2) մեջ, որը նախատեսված է մետաղի անմիջական ձևափոխման (գլոցման) հա–մար, մանում են աշխատանքային հան–գույցը (մեկ կամ մի քանի), գլոցման գրտնակները շարժման մեջ դնող շարժի–չը, փոխանցման հարմարանքները, որոնք շարժումը հաղորդում են գրտնակներին։ Աշխատանքային հանգույցը կազմված է հենոցից և նրա վրա մոնտաժված գլոց–ման աշխատանքային գրտնակներից, որոնք ձևափոխում (գլոցում) են մետա–ղը, հենարանային գրտնակներից, գըրտ– նակների առանցքակալների հենարաննե–րից, սեղմող մեխանիզմից, որը նախա–տեսված է գրտնակների միջև եղած հեռա–վորությունը (բացակը) փոփոխելու հա–մար ևն։ Օժանդակ սարքավորում են տար–բեր հարմարանքներն ու մեքենաները, որոնք նախատեսված են գլոցուկի հետա–գա մշակման (մկրատներ, սղոցներ, ուղ–ղող, տեսականշող մեքենաներ են), ինչ–պես նաև մետաղի տեղաշարժման (հոլո– վակուղիներ, մանիպուլյատորներ, եզրա– կիչներ, հրիչներ ևն) համար։ Գ․ հ–ները դասակարգվում են ըստ գլոցվածքային պրոֆիլի չափերի և ձևի։ Դրան համապա–տասխան Գ․ հ–ները լինում են․ շրջասեղ– միչ, այդ թվում՝ բւյումինգներ և այաբինգ– ներ, նախապատրաստուկային, տեսակա–վոր գլոցուկի, մետաղալարի գլոցման,