Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/104

Այս էջը սրբագրված չէ

վում է նաև համընթաց շարժում։ Երկայնա–կան պտուտակային Գ․ կիրառվում է ան–կար խողովակների, գնդերի արտադրու–թյունում ևն։ ժամանակակից մետալուր– գիական գործարաններում պողպատի գլոցման արտադրությունը կազմված է երկու հիմնական Փուլերից։ Առաջինը ձուլակոճղերից նախապատրաստուկի ստացումն է (բսումինգներով, սչյաբինգ– ներով և նախապատրաստուկային հաս–տոններով), երկրորդը՝ նախապատրաս–տուկից պատրաստի գլոցուկի ստացումը։ Նկ․ 1․ գլոցման սխեմաներ, ա– երկայնական, P– լայնական, գ– լայնական–պաոււոակայիե (շեղ), /․ գրտնակներ, 2․ գլոցվող մետաղ Մշակման երկփուլանի սխեման հնարա–վորություն է տալիս որպես սկզբնանյութ օգտագործել մինչև 25 տ կշռով ձուլա– կոճղեր, վերացնել նախապատրաստուկ–ների մակերևութային արատները (օրի–նակ՝ ճաքերը), լավացնել գլոցուկի որա–կը։ Գ–ման արտադրամասերում տեղա–վորվում են, հիմնականում, տաքացման վառարաններ (մեթոդական, ինդուկցիոն, փոսավառարաններ ևն), շրջասեղմիչ հաս–տոններ (բլյումինգներ կամ սլյաբինգ– ներ), նախապատրաստուկային, ինչպես նաև տեսակավոր մետաղի ստացման, թերթագլոցման, խողովակագլոցման և Նկ․ 2․ հատվածքի հաջորդական (հռոմեական թվանշաններով) փոփոխման (չափաբերման) սխեմա՝ Z-աձն պրոֆիլի մշակման դեպքում գլոցման այլ հաստոններ, մետաղի տեղա–փոխման (հոլովակուղիներ, փոխակրիչ–ներ ևն) ․ և մշակման (մկրատներ, սղոց–ներ, ուղղող մեքենաներ ևն) հարմարանք–ներ։ Տեսակավոր պողպատի գլոցուկի արտադրությունը բաղկացած է հետևյալ հիմնական գործողություններից․ 7–10 տ կշռով ձուլակոճղերի տաքացում փոսա– վառարաններում մինչև 1150–1250°C ջերմաստիճանը, բլյումինգներով ձուլա– կոճղերի Գ․ բլյումների, բլյումների Գ․ նախապատրաստուկի, նախապատրաս–տուկի Գ․ տեսակավոր և մետաղալարի Գ–ման հաստոններով (նախապատրաս–տուկը 5–20 անգամ անց են կացնում գրտնակների միջով, յուրաքանչյուր ան–գամ փոխելով նրանց միջև եղած հեռավո–րությունը, նկ․ 2), պատրաստի արտա–դրանքի հովացում, գլոցուկի կտրում հա–տուկ սղոցներով կամ մկրատներով, ուղ–ղում՝ ուղղող մեքենաներով։ Տամապա– տասխան վերահսկումից հետո գլոցուկը տեսակավորում են, տեսականշում, փա–թեթավորում և ուղարկում պահեստ։ Թեր–թավոր պողպատի Գ–ման համար 15– 20 տ և ավելի կշռով ձողակոճղերը սլյա– բինգներով շրջասեղմում են սլյաբների, իսկ սլյաբները մշակում են թերթագչոց– ման հաստոններով՝, Իողովակագւոցման հաստոններով խողովակների տաք Գ․ բաղկացած է երկու հիմնական գործողու–թյուններից․ սկզբում ձուլակոճղերը կամ գլոցված նախապատրաստուկը գլոցում են (շեղ Գ–ման միջաձգիչ հաստոնով) առանց–քային անցքով պարկուճների, իսկ պար–կուճները գրտնակում (Գ–ման տարբեր հաստոններով) խողովակների։ Գլոցված խողովակները չափաբերում են, ուղղում ևն։ Տրամագիծն ու պատի հաստությունը փոքրացնելու համար խողովակները գլո–ցում են հատուկ հաստոններով (ռեդուկ–ցիոն, սառը Գ–ման) կամ քարշում քարշիչ հաստոններով։ Գունավոր մետաղների գլոցուկի (ալյու–մինի համաձուլվածքներից թերթեր և ժա–պավեններ, պղնձի մետաղալար, ալյու–մինի ֆոլգա են) արտադրության համար օգտագործում են մինչև 2 տ կշռով հարթ ձուլակոճղեր։ Մետաղե լարեր, նախապատրաստուկ կամ ժապավեն ստանում են նաև ա ն - ձուլազանգված Գ–ով՝ հեղուկ մե–տաղը տարբեր ուղղությամբ պտտվող, գլոցման հորիզոնական գրտնակների բա– ցակի մեջ լցնելով։ Սև և գունավոր մետաղ–ների անձուլազանգված Գ․ մեծ կիրառում չի ստացել՝ գլոցուկի մակերևույթի ան–բավարար որակի պատճառով։ Տամեմա– տաբար նպատակահարմար է անընդհատ ւցման եղանակը, որն առաջին անգամ յուրացվել է ՍՍՏՄ–ում։ ՏՍՍՏ–ում, «Երեանկաբել» գործարա–նում 1957-ից ալյումինի և պղնձի ձուլա– կոճղերից ստանում են 8 և 9 մմ տրամա–գծով գլոցուկ, որն այնուհետև քարշման միջոցով վերամշակվում է մալուխի (կաբել) արտադրության համար անհրաժեշտ շրջա–նային հատվածքով լարերի։ 1963–ից գլոց–վում են նաև 160–1440 մմ2 հատվածքով ալյումինե դողեր և 160–260 մմ2 հատված–քով պղնձե լարեր։ Երևանի ալյումինի գործարանում («Կանազ») 1961-ից յու–րացվել է 0,007 մմ հաստությամբ և 610 մմ լայնությամբ ալյումինե ֆոլգայի (մետա–ղաթաղանթ), իսկ 1972-ից՝ մինչև 3 մմ հաստությամբ ալյումինե թերթերի ար–տադրությունը։ Գրկ․ Полухин П․И․, Прокатное про–изводство, 2 изд․, М․, 1968․

ԳԼՈՒԲՈԿԻ, հայաբնակ ավան ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ ևարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա–տիկի, արեածաղկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, գրադարան։ Տիմնադրվել է 1954-ին։ Տայերը եկել են Կիրովաբադից, Ախալքալաքից, Տյուսիսային Կովկասի տարբեր վայրերից։

ԳԼՈՒԽ (caput), մարդու և կենդանիների մարմնի առաջային (վերին) հատվածը, որը պարանոցով սահմանազատված է իրանից։ Գ–ի կմախքը գանգն է, որը ատ– լաս–ծոծրակային հոդով միացած է ողնա–շարի հետ։ Գ–ում են տեղավորված կենտ–րոնական նյարդային համակարգի բարձ–րագույն բաժինը՝ գւխուղեղը, որոշ զգա–յարանների, շնչառական ու մարսողական համակարգերի սկզբնական մասերը։

ԳԼՈՒԽ–ԳՈՐԾՈՑ, շեղեր (ֆրանս․ chef-d’oeuvre – գործերի գլուխ), գրակա–նության և արվեստի բարձրագույն նվա–ճումը։ Տերմինն օգտագործվում է ինչպես առանձին գրողի, նկարչի, քանդակագոր–ծի, կոմպոզիտորի, ճարտարապետի, կի–նեմատոգրաֆիստի ստեղծագործության, այնպես էլ մի ազգի կամ համաշխարհա–յին գրականության (արվեստի) շրջանակ–ներում (օրինակ, Տոմերոսի «Իլիական»-ը, Դանթեի «Աստվածային կատակերգու–թյուն»-^ Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Շեքսպիրի «Տամլետ»-ը, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Լ․ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը, Զվարթնոց տաճարը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգու–թյան»-^ Թումանյանի «Աևուշ»-ը, Այվա– զովսկու «Իններորդ ալիք»-ը, Ա․ Խաչա–տրյանի «Գայանե»-ն են)։

ԳԼՈՒՏԱԹԻՈՆ, 7– գլուտամինիլ– ցիստեինիլ–գլիցին, տրիպեպ– տիդ Է, կազմված երեք ամինաթթուների՝ գչուտամինաթթվի, ցիստեինի և գւիցինի մնացորդներից։ Գ–ի կազմության առանձ–նահատկությունը ցիստեինի և գլուտա– մինաթթվի միջև եղած պեպտիդային կապն Է։ Պարունակվում է բոլոր կենդանի օրգա–նիզմներում և ունի կարևոր նշանակու–թյուն օքսիդացման–վերականգնման պրո–ցեսներում։ Ակտիվացնում է մի շարք ֆերմենտների (պապաին, կատեպսիններ, հեքսոկինազ, արգինազ ևն) գործունեու–թյունը։ Նյութափոխանակության մեջ Գ–ի ֆունկցիան բջջապլազմայի սպիտակուց–ների SH–խմբերը օքսիդացումից պահ– պաևելն Է։

ԳԼՈՒՏԱՄԻՆ, տես Գւուտամինաթթու։

ԳԼՈՒՏԱՄԻՆԱԹԹՈՒ, գլյուտամի– ն ա թ թ ու կամ ամինագլուտա– ր ա թ թ ու, ամինաթթու, COOH–(CH2)2 – –CH(NH2)COOH։ Ջրում լուծվող բյու–րեղներ են, է հալմ․ ջերմաստիճանը 202°C է։ Տանդես է գալիս սպիտակուցների և որոշ ցածրամոլեկուլային միացություն–ների (գլուտաթիոն, ֆոլաթթու) կազմում։ Կենդանիների ևամար վւոխարինելի ամի–նաթթու է։ a-ձևը տարածված է բուսական և կենդանական աշխարհում ինչպես ազատ, այնպես էլ սպիտակուցների կազմում։ Մեծ քանակությամբ պարունակվում է կազե– ինում, ժելատինում։ Արյան պլազմայում Գ․ իր Y-մոնոամիդի՝ գլուտամինի հետ կազմում է ազատ ամինաթթուների 1/3-ը։ Գլուտամինը ազատ ամոնիակի հիմնա–