Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/112

Այս էջը սրբագրված չէ

1775-ին Գ․ փոխադրվել է Վայմար, Սաքսեև–Վայմարյան դքսի պալատը, վա–րել գաղտնի խորհրդականի պաշտոն։ Այդ ժամանակ նա հոգեկան ծանր ճգնա–ժամ է ապրել։ Տրաժարվել է «Գրոհ և փո– թորիկ»-ի հեղափոխական դիրքերից՝ որո–նելով նոր ուղիներ։ Սկսվել է Գ–ի ստեղ–ծագործության երկրորդ վւուլը՝ վայմար– յան շրջանը։ Աստիճանաբար հանգել է այն համոզման, որ Գերմանիան պատ–րաստ չէ պատմական մեծ խնդիրներ լու–ծելու, հեղափոխության համար օբյեկտիվ պայմաններ չկան։ Տոգեկան ճգնաժամը շարունակվել է մինչև Իտալիա ճանապար–հորդելը (1786–88)։ Մոտ 10 տարի Գ․ ոչ մի նշանակալից գործ չի ստեղծել։ Այս ժամանակամիջոցը չի կարելի համարել իրականության հետ հաշտության շրջան։ ժողովրդի ճակատագիրը, անհատի ճա–կատագիրը նրա ուշադրության կենտրո–նում եև եղել նաև վայմարյան շրջանում։ Միայն փոխվել է փայվւայած իդեալներին հասնելու կոնցեպցիան։ Եթե ազատության ճանապարևն սկզբում ուժեղ անհատների հեղափոխական պայքարն Էր, ապա երկ–րորդ շրջանում հասարակական ներդաշ–նակության հասնելու միջոցը Գ․ համարում Էր բարոյական դաստիարակությունը [«Իփիգենիան Տավրիսում» (1779–86, հրտ․ 1787) և «Տորկվատո Տասսո» (1780–89, հրտ․ 1790)]։ Առաջ են քաշվում միևնույն խնդիրները՝ բռնաւոիրական կարգի հաղ–թահարում և մարդկային անհատի ազա–տություն։ Սակայն բռնության և ազա–տության հակադրությունը լուծվում է փո–խադարձ զիջման ճանապարհով։ Բարոյա–կան ուժի ներգործությամբ հակասություն–ները հաղթահարվում են, խռովարար ան–հատը ետ է կանգնում իր ապստամբ մտա–դրություններից։ Այս շրջանի լավագույն գործերից են «Տռոմեական Էլեգիաներ»-ը (1790), «Տերման և Դորոթեա» (1797), «Ռայնեքե–Աղվես» (1793) պոեմները։ Վեր–ջինում օգտագործված է միջնադարյան «կենդանական էպոսը»։ Այս շրջանում Գ․ գրել է վեպեր, դրամատիկական երկեր, պոեմներ, բանաստեղծություններ՝ «Վիլ– հելմ Մայստեր» (1796, լրիվ՝ 1829), «էգ– մոնտ» (1788), «Արևմտա–արևելյան դիվան» (1814–19)։ «էգմոնտ» պատմական ողբեր–գությունը ցույց է տալիս, որ Գ․ իրոք չի նահանջել ազատության համար մարտնչո–ղի դիրքերից։ Տաճախ ինքը տեսել է իր թուլությունները, զգացել, որ իրականու–թյան դեմ կրավորական հարձակումներով չի կարելի ցանկացածին հասնել։ Նրան չէր կարող բավարարել Գերմանիայում տիրող խեղճությունը վերացնելու փոխ–զիջման ճանապարհը։ Եվ Գ․ շուտով հրա–ժարվում է կյանքը բարոյական դաստիա– րակության միջոցով վերափոխելու կոն–ցեպցիայից։ Գ–ի ստեղծագործության երրորդ, բարձր շրջանի ա մեն ացայ տուն արտահայտու–թյունը «Ֆաուստ» (մաս 1, 1808, մաս 2, 1825–31) ողբերգությունն է։ Գլխավոր հերոսը դոկտոր Ֆաուստն է, որի կեր–պարում արտացոլված է հավատը մարդու անսահման հնարավորությունների նկատ–մամբ։ Մարդը ծնված է ազատ կյանքով ապրելու, մինչդեռ ամենուրեք տիրում են բռնությունը, եսապաշտությունը, չնչին շա–հերը։ Առողջ բանականությունը չի կա–րող հաշտվել դրա հետ։ Պետք է գնալ դե–պի բարձրը, կատարյալը, վերափոխել կյանքը, բարձրացնել մարդուն։ Բայց ո՛րն է փրկության ուղին։ Այսպիսի մտքեր են տանջում Ֆաուստին։ Ավատական աշ–խարհը չի կարող այդպիսի բարձրաթռիչ տենչերի հող ծառայել։ Գ․ միաժամանակ կասկածավոր հայացքով էր նայում բուրժ․ հասարակությանը, զգում էր, որ ավատա–կան թագավորությունից ազատագրված անհատը նոր կապանքների մեջ է ընկնե–լու։ Ահա ինչու Ֆաուստը հենարան չի գտնում նաև բուրժ․ հասարակության մեջ, մերժում է և այդ աշխարհը։ Գ–ի իդեա–լը ազատ աշխարհն է, ազատ կյանքը, ազատ մարդկությունը։ Նրա երազած կյանքի գերագույն նպատակը մարդն է, մարդու բարձրացումը, կատարելագործու–մը, մարդու մեջ նիրհած ուժերի արթնա– ցումը։ Բայց այդպիսի կյանքը ինքն իրեն չի ստեղծվում։ Միակ ճանապարհը պայ–քարն է ևանուն ազատության, հանուն հնի հաղթահարման, նորի, կատարյալի ստեղծմաև։ Ֆաուստի նշանաբանն է՝ ամեն ոք պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները երիտասարդական տարի–ներից մինչև խոր ծերություն։ Ազատու–թյան համար պետք է մարտնչել ամեն օր։ Գ․ գիտեր, որ «Ֆաուստ»-ում մարմնա–վորված իդեալը սոսկ երազանք է։ Բուրժ․ իրականությունը չափազանց դառն էր Գ–ի համար, հետևաբար այն չէր կարող բավարարել նաև նրա հերոսին։ Նրա Գյո– ցը, Պրոմեթնսը, էգմոնտը, Ֆաուստը, Մե– ֆիստոֆելը, Մարգարիտը հզոր կրքերով, կամքով, եռանդով օժտված տիտանա–կան բնավորություններ են, որոնց միջո–ցով արտահայտված են հասարակական, պատմական, փիլ․ էական ճշմարտություն–ներ։ Գ․ գրել է նաև գրականությանը և արվեստին վերաբերող ուսումնասիրու–թյուններ, որոնք արժեքավոր փաստա–թղթեր են գերմ․ դասական գեղագիտու–թյան պատմության համար։ Բնագիտա–կան աշխատություններում արել է, Ֆ․ էն– գելսի արտահայտությամբ, «․․․ զարգաց–ման նորագույն տեսության հանճարեղ կռահում․․․»-ներ (Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Արվեստի մասին, հ․ 1, Ե․, 1963, էջ 613–614)։ Պատմական նշանակություն ունեցող կազմաբանական հետազոտու–թյուններից հայտնի է «Փորձ բույսի ձևա–փոխության վերաբերյալ» (1790) աշխա–տությունը, որ տալիս է բույսի տարբեր օրգանների կազմավորման նմանության հատկանիշները։ Կենդանիների համեմա–տական անատոմիայի բնագավառում Գ–ին է պատկանում մարդու միջծնոտային ոսկ–րի հայտնաբերումը (1784)։ Գ․ է առաջա– դրել «կազմաբանություն» տերմինը։ Բու–սական ն կենդանական օրգանիզմների կազմության միասնության վերաբերյալ իր ևայացքներով Գ․ համարվում է Չ․ Դար– վինի նախորդներից մեկը։ Գ–ի ձեռագրերից երկուսը պահվում են ՏՍՍՏ ԳԱ ևիմնակազմ գրադարանում, որին կից ստեղծված է գյոթեագիտական գրադարան։ Գ–ի երկերն առաջին անգամ հայերեն են թարգմանվել 1831-ին («Ան–տառի արքան», թրգմ․ Խ․ Աբովյան), իսկ առանձին գրքով լույս տեսել՝ 1868-ին, Զմյուռնիայում («Վերթեր», թրգմ․ Մ․ Սա–մուրյան)։ Գ–ի ստեղծագործությունների հիման վրա կոմպոզիտորները գրել են օպերա–ներ, երգեր (Շ․ Գունոյի «Ֆաուստ» օպե–րան, Ռ․ Մելիքյանի «Վարդը» ռոմանսը նն)։ Երկ․ Werke, Bd․ 1 – 12, В․, 1966․ Սւոելլա, Վաղ–պաա, 1902։ Իֆիգենիան Տավրիսում, Վաղ–պաա, 1914։ Վերթեր, Ե․, 1921։ Բանաս–տեղծություններ, Ե․, 1946։ Ընտիր երկ․, հ․ 1, Կահիրե, 1953։ Ֆաուստ, հ․ 1–2, Ե․, 1963։ Գրկ․ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ար–վեստի մասին, հ․ 1–2, Ե,, 1963 (տես անվա–նացանկը)։ Սողոմոնյան Ս․, Գյոթեն ն նրա Ֆաուստը, Ե․, 1963։ է ք և ր մ ա ն, Զրույցներ Գյոթեի հետ, Ե․, 1975։ Ш а г и н- ян М․ С․, Гёте (1749-1832, 2 изд․), М․– Л․, 1950; Вильмонт Н․Н․, Гё–те, М․, 1959; Житомирская 3․ В․, Иоганн Вольфганг Гёте․ Библиогр․ указа–тель․․,, М․, 1972․

ԳՅՈԹԻՆԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Գեորգ Ավգուստի անվան, գերմանական համալսարան։ Տիմնադրվել է 1737-ին, Գյոթինգենում (ԳՖՏ)։ Շնորհիվ անվանի գիտնականների Գ․ հ․ առաջնակարգ նշա–նակություն ձեռք բերեց պատմա քաղա– քակաև, բնական և մաթեմատիկական գի–տությունների բնագավառում։ Այստեղ աշ–խատել են Բ․ Ռիմանը, Ֆ․ Կլայնը, Դ․ Տիլ– բերտը, Տ․ Մինկովսկին և ուրիշներ։ Ֆա–շիստական դիկտատուրայի շրջանում մի շարք ականավոր գիտնականներ լքեցին Գ․ հ․ և այն կորցրեց ուսումնական ու գիտ․ կենտրոնի իր նշանակությունը։ 1970–71 ուս․ տարում ուներ շուրջ 11 հզ․ ուսանող, 500 դասախոս, գրադարանում՝ մոտ 2 մլն կտոր գիրք։

ԳՅՈԼԴԱՂ, Կ յ n լ տաղ, գյուղ Թուր– քիայում, Բուրսայի վիլայեթի Բիլեջիկի գավառում։ Գ․ է կոչվել մերձակա լճի անունով։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 400 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և շերամաբուծու–թյամբ։ Ուներ եկեղեցի և վարժարան՝ 210 աշակերտով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

ԳՅՈԼԼԻ, գյուղ Տայկական ՍՍՏ Ամասիա– յի շրջանում, Ախուրյան գետի ափին, Գյոլլի