Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/113

Այս էջը սրբագրված չէ

շրջկենտրոնից 20 կմ հյուսիս։ Կոլտնտե–սությունն զբաղվում է անասնապահու–թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, ծննդատուն։ Գ–ի տարածքում պահպանվել են հայկական հին ամրոցի և եկեղեցու հետքեր։

ԳՅՈԼՋԻԿ, լիճ Արևմտյան Տայաստանում։ Տես Ծովք։ ԳՅՈԼ ՔԵՆ Դ (գյուղի տարածքում գըտ– նըվող 7 լճակների անունից), գյուղ Տայ–կական ՍՍՏ Կրասնոսելսկի շրջանում, Միափորի լեռնաշղթայի ևարավային լան– ջին, շրջկենտրոնից 16 կւէ հյուսիս–արև– մուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հա–ցահատիկի մշակությամբ, պտղաբուծու–թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց, կապի բաժան–մունք։ Գյոլքենդ

ԳՅՈԿՁԱՅ, քաղաք Ադրբեջանական ՍՍՏ–ամ, համանուն շրջանի կենտրոնը։ 26 հզ․ բն․ (1970)։ Գտնվում է Գյոկչայ գետի աջ ափին, Բաքու–Թբիլիսի խճու–ղու վրա, Ուջարի երկաթուղային կայա–րանից 18 կւէ հս–արլ․։ Կան կոնյակի, յու– ղա–պանրագործական, պահածոների, ավ–տոնորոգման, ասֆալտբետոնի, շինա–նյութերի գործարաններ, կարի ֆաբրի–կա, բժշկական ուսումնարան, գյուղմե– խանիզացիայի տեխնիկում։

ԳՅՈՅՍՈՒ (կապույտ ջուր), գյուղ Տայկա–կան ՍՍՏ Վարդենիսի շրջանում, Սևանի լեռնաշղթայի հարավ–արևելյան ստորո–տին, շրջկենտրոնից 12 կւէ հյուսիս–արե– մուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահու–թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ– գրադարան, բուժկայան։ Տիմնադրվել է 1921-ին։ Գյոյսու գյուղը, եւոին պլանում՝ Սևանա լիճը

ԳՅՈՆԴ, գովընդ, հայկական ժողո– վըրդական մի շարք խմբապարերի ընդ–հանուր անվանումը։ Կատարելիս պարող– 8, ձՍՃ III ^ատոր ները (երբեմն՝ չափազանց բազմաթիվ) դասավորվում են կողք–կողքի և շարժվում շատ դանդաղ (այս պատճառով հաճախ անվանվում է «ծանդըր»)։ Պարի տևողու–թյունը մեծ է։ Գ ի տարատեսակներն են՝ «ծանդրր գյոնդ», «ծանդըր գյոնդ կոտրո–ցի», «ծանդըր գյոնդ կոտրոցի ճկոտախաղ»։ Առաջին երկուսում պարողները միմյանց ձեռքերը բռնում են ափերով, վար իջեց–րած, երրորդում արմունկները ծալում են տարբեր անկյուններով և բռնում ճկույթ–ներից։ Մեծ դեր է խաղում ծնկների ծալե– լը՝ զանազան խորությամբ և ռիթմով (կոչվում է «կոտրոցի»)։ Ըստ շարժման հաջորդականության Գ–ի կատարման ձևե–րից են՝ «երկու գնալ՝ մեկ դառնալ»-ը և «երկու գնալ՝ երկու դառնալ»-ը։ Գ․ պա–րում են նվագակցությամբ (զուռնա–դհոլ, պարկապզուկ, դուդուկ ևն) կամ երգելով, երգում են երկու զույգ՝ թե տղա և թե աղ–ջիկ, մի զույգը երգում է պարերգի տնե–րը, մյուսը՝ կրկնակները, վերջինը՝ նաև խմբով։ Պարի ընթացքում կարող են հա–ջորդափոխվել տարբեր պարերգեր։ Խոս–քերը՝ հայերեն, երբեմն էլ՝ հայերի կող–մից հորինված քրդերեն (բացառիկ՝ թուր–քերեն), հնում վիպական էիև, ապա դար–ձել են կենցաղային, քնարական, սիրա–յին են։ Գ․ ղեկավարում է շարքի սկզբում գտնվողը՝ «պար քաշողը», «պարագլուխը», ծայրինը կոչվում է «պոչ»։ Այս երկուսը պարելիս օգտագործում են խայտաբղետ թաշկինակ, որով «պար քաշողը» միևնույն ժամանակ ազդանշան է տալիս։ Տարբեր վայրերում Գ․ ունենում է այլ ու այլ անուն–ներ (օրինակ՝ Ալաշկերտում՝ «դուրան պար»)։ Մ․ Լիսից յան–

ԳՅՈՊԵՐՏ–ՄԱՅԵՐ (Goeppert Mayer) Մա–րիա (ծն․ 28․6․1906, Կատովիցե, Լեհաս–տան), ֆիզիկոս, ԱՄՆ –ի արվեստի և գի–տությունների ակադեմիայի անդամ։ Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1930)։ 1930-ից աշխատում է ԱՄՆ–ում։ Միջուկային հետազոտությունների Է․ Ֆեր–միի ինստ–ի (Չիկագո) պրոֆեսոր (1946– 1959)։ 1960-ից Կալիֆոռնիայի համալսա–րանի պրոֆեսոր։ Տիմնական աշխատանք–ները վերաբերում են քվանտային մեխա–նիկային, բյուրեղային ցանցի տեսությա–նը, վիճակագրական մեխանիկային, մի–ջուկային ֆիզիկային։ 1951-ին առաջար– կել է ատոմի միջուկի թաղանթային մո–դելը (տես Միջուկային մոդեչներ)։ Ար–ժանացել է նոբելյան մրցանակի (1963)։

ԳՅՈՏԵԲՈՐԳ (Goteborg), քաղաք և նա–վահանգիստ Շվեդիայամ, Կատեգատ նե–ղուցի ափին։ Բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքն է* 446*,9 հզ․ բն․ (1970)։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, Շվեդիայի նավաշինության, ավտոմոբի–լաշինության, առանցքակալների արտա–դրության և նավթավերամշակման հիմ–նական կենտրոնը։ Զարգացած են նաև էլեկտրատեխնիկական, տեքստիլ և թղթի արդյունաբերությունը։ Ունի համալսա–րան, պոլիտեխնիկական և․ առևտրական ինստ–ներ, թանգարաններ։ Տիմնադըր– վել է XVII դ․ սկզբին։

ԳՅՈՐԻՆԳ (Goring) Տերման (1893՝^–1946), ֆաշիստական Գերմանիայի պարագլուխ–ներից, պատերազմական հանցագործ։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, եղել է օդաչու։ 1922-ից՝ նացիոնալ–սոցիալիստական (ֆաշիստա–կան) կուսակցության անդամ և ՍԱ–ի (գրոհային ջոկատների) պարագլուխ։ Որ–պես Տիտլերի քաղ․ լիազոր (1930-ից) և Ռայխստագի նախագահ (1932-ի օգոստո–սից) ակտիվ դեր է խաղացել 1933-ին ֆա–շիստական դիկտատուրայի հաստատման գործում, որից հետո դարձել է ավիացիայի կայսերական մինիստր և Պրուսիայի կա–ռավարության ղեկավար։ Եղել է ռազմա– օդային ուժերի գլխավոր հրամանատար (1935-ից), «Գյորինգ» արդ․ խոշորագույն կոնցեռնի տնօրեն (1937-ից)։ Գ․ Գերմւս– նիայում և նվաճած տերիտորիաներում նացիստական տեռորի կազմակերպիչնե–րից էր։ 1940-ից՝ ռայխսմարշալ։ Նյուրն– բերգյան դատավարությունում դատա–պարտվել է մահապատժի, սակայն պատ–ժից առաջ ինքնասպանություն է գործել (հոկտ․ 15-ին)։

ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ, գյուղ Տայկական ՍՍՏ Ստեփանավանի շրջանում, Գարգառ գե–տի ձախ ափին, շրջկենտրոնից 8 կմ հա– րավ–արեելք։ Կոլտնտեսությունն զբաղ–վում է հացահատիկի, կարտոֆիլի մշա–կությամբ, պտղաբուծությամբ և անասնա, պահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, մանկապարտեզ– գրադարան, բուժկայան, ․դեղատուն, կի–նոթատրոն, կենցաղսպասարկման օբ–յեկտ։ Գ–ից 3 կմ հվ․ գտնվում է «Սոճուտ» մանկական առողջարանը։ Գյուղից 2 կմ Տորմակադուռ գյուղատեղի, VI դ․ եկեղեցու ավերակը հարավ–արևմուտքից դեպի հվ․ գտնվում է Տորմակադուռ գյու–ղատեղին և VI դ․ եկեղեցու ավերակնե–րը։ Եկեղեցին հորինվածքով դահլիճի տի–պի է, Օձունի գմբեթավոր բազիլիկի նման երեք կողմից շրջապատված սրահով։ Բե–մին հվ–ից կից է քառակուսի հատակա–գծով, խաչվող թաղերով ծածկված ավան–