Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/115

Այս էջը սրբագրված չէ

մուտք; Սովետական տնտեսությունն զբաղ–վում է անասնապահությամբ և դաշտա–վարությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան; Գ–ից 2 կւէ արլ․ պահպանվել են հայկական հին ամրոցի ավերակներ։ Գ8ՈՒԼԻ*ԱՍ ՏԱՆ Միքայել Ասատուրի [ծն․ 15․9․1927, գ․ Խնձորեսկ (Գորիսի շրջա–նում)], հայ սովետական գյուղատնտես, սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1976)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ 1948-ին ավարտել է Տայկական գյուղատնտեսական ինստ–ը։ 1948–51-ին աշխատել է ՏՍՍՏ Եղեգնա– ձորի շրջանի Արենի գյուղի Կալինինի անվան կոլտնտեսությունում որպես գյու–ղատնտես։ 1955-ից աշխատում է Տայկա–կան գյուղատնտեսական ինստ–ի բուսա–բուծության ամբիոնում (1957-ից որպես դոցենտ)։ 1967-ից նույն ինստ–ի գիտ․ աշխատանքների գծով պրոռեկտոր։ Աշ–խատությունները նվիրված են ՏՍՍՏ Էկո–լոգիական տարբեր պայմաններում ծխա–խոտի կենսաբանական և մշակութային առանձնահատկությունների ուսումնա–սիրությանը, ինչպես նաև հումքի որակի լավացման, ծխախոտագործության մեջ աճման խթանիչների կիրառման հարցե–րին, ծխախոտի մշակման, պարարտաց–ման ձևերին։ Երկ․ Ծխախոտի պարարտացումը Տայաս–տանի պայմաններում, Ե․, 1961 (Ն․ Գ․ Սա– րուխանյանի հեղինակակցությամբ)։ Դաշտա–յին կուլտուրաները ն նրանց ագրոտեխնիկան, հ․ 3, Ե․, 1960 (Գ․ Խ․ Աղաշանյանիհեղինակակ–ցությամբ)։ Ծխախոտի մշակությունը, Ե․, 1969։ Ծխախոտի մշակության գիտական հիմունք–ները, Ե․, 1975։

ԳՅՈՒԼՅՈՒՀԵ, գյուղ Արևմտյան Տայաս– տանում, Էրզրումի վիլայեթի Ծրզնկայի գավառում։ 1909-ին ուներ 66 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու–թյամբ ն այգեգործությամբ։ Բնակիչները զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Միայն հատուկենտ գյուլյուճեցիների է հաջողվել անցնել Արնելյան Տայաստան։

ԳՅՈՒԼՆԱձԱՐՅԱՆ Խաժակ Մեսրոպի (ծն․ 11․8․1918, Երնան), հայ սովետական գրող, գրականագետ։ Բանասիրական գիտ․ դոկտոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ավարտել է Երևանի պետական համալ–սարանը (1941)։ Առաջին գիրքը՝ «Չար բազեի մահը», տպագրվել է 1938-ին։ Գրել է քսանից ավելի գիրք («Ոսկի որո–նողները», 1964, «Ինչ–որ տեղ վերջանում էր հորիզոնը», 1966, «Նռանի», 1971 ևն)։ Գրել է նան մանուկների ու դպրոցա–կան տարիքի երեխաների համար («Լավ ճանապարհորդները», 1953, «Օրերի ճա–նապարհը», 1962, «Մեռած աշխարհի ակա–մա բնակիչները», 1968 նն)։ Գրականա– գիտական աշխատություններից են՝ «Ակ–նարկներ հայ մանկական գրականու–թյան պատմության» (1961), «Վախթանգ Անանյան» (1963), «Աթաբեկ խնկոյան» (1968), «Տայ քննադատական միտքը 1920-ական թվականներին» (1971)։ ՏՍՍՏ պետական մրցանակի դափնեկիր է (1972)։* Թարգմանվել է ՍՍՏՄ ժողովուրդների մի շարք լեզուներով։

ԳՅՈՒԼՍՏԱՆ (մինչև 1935-ը՝ Ի թ ղ ը– րան), գյուղ Տայկական ՍՍՏ Ազիզբե– կովի շրջանում, Վայոց ձորի լեռների հա–րավային լանջին, Ջահուկ գետակի վերին հոսանքում, Ազիզբեկով – Նախիջևան խճուղու մոտ, շրջկենտրոնից 17 կւէ հա– րավ–արնմուտք։ Միավորված է Խնձորու–տի կոլտնտեսության հետ։ Ունի տարրա–կան դպրոց, ակումբ–գրադարան։ Գյուլստան

ԳՅՈՒՂ, գյուղատնտեսական աշխատանք–ներով զբաղվող նստակյաց բնակչության բնակության վայր։ Առաջացել է մինչդա–սակարգային հասարակարգում։ Այդ շըր– ջանում Գ․ գերազանցապևս արյուևակցա– կան միավորում էր, տոհմական համայնք (տես Հաւէւսյնք)։ Գ–ի մեծացման հետ տոհ–մերը զբաղեցրել են նրա որոշակի մասը։ Գյուղատեղիի ընտրություևը պայմանա–վորված է եղել ջրի առկայությամբ, ինչ–պես ն ինքնապաշտպանության, քամինե–րից պաշտպանված լինելու, անասունների պահպանման և տնտեսական այլ հանգա–մանքներով։ Մեծությունը կախված է եղել նրա դիրքից, հարթ տեղանքում այն ավելի մեծ էր, քան լեռնոտ կամ անտառոտ վայ–րերում, ուր դժվար էր հարթեցնել կամ մաքրել բնակության վայրը։ Բնակչու–թյան աճը, երկրագործության զարգա–ցումը նպաստել է Գ–երի խոշորացմանը։ Նախնադարյան համայնական հասարա–կարգի քայքայումը հանգեցրել է գյուղա–կան ևամայնքի առաջացմանը, արյունակ–ցական կապերն իրենց տեղը զիջել են դրացիական, տնտեսական հարաբերու– թյուններին։ Նախկին տոհմի Փոխարեն Գ․ միավորել է առանձին գերդաստաննե–րի*․ Միջին դարերում Գ–ում գերիշխել է բնատնտեսությունը։ Գյուղաբնակչությու– նը կազմել է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Տնայնագործության հիման վրա Գ–երում առաջացան արհեստ–ներ, զարգացող առևտրական, շուկա–յական կապերը հանգեցրին Գ–երի խոշո–րացմանը։ Որոշ Գ–եր այս ճանապարհով վերածվեցին քաղաքների։ Կապիտալիզմի պայմաններում աստի–ճանաբար փոխվել է աշխարհի բնակչու–թյան մեջ գյուղական բնակչության տեսա–կարար կշիռը։ Խոշոր արդյունաբերու–թյան զարգացման, ուրբանացման հետե– վանքով այն հետզհետե նվազել է։ XIX դ․ սկզբին Գ–երում ապրում էր աշխարհի բնակչության 97% –ը, XX դ․ սկզբին՝ 85%-ը, 1970-ին՝ 65%-ից պակաս։ Գյու–ղական բնակչության ամենացածր % ունեն զարգացած կապիտալիստական եր– կըրները, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, ԳՖՏ–ը՝ մոտ 20%, ԱՄՆ–ը՝ մոտ 25%։ Գ–երի բնակչության տեսակարար կշիռը բարձր է Ասիայի ն Աֆրիկայի երկրնե– րում (Տնդկաստանում՝ 80%, Չինաստա–նում՝ ավելի քան 80%, Ուգանդայում, Բուրունդիում, Ռուանդայում՝ 95%)։ Ռու–սաստանում Գ–երի բնակչությունը 1897-ի մարդահամարով կազմում էր երկրի (ՍՍՏՄ այժմյան սահմաններում) բնակչության 85%-ը, ՍՍՏՄ–ում 1939-ին՝ 68%-ը, 1970-ին՝ 44%-ը։ Տին հայկական Գ–երի մասին հաղոր–դում է հույն մատենագիր Քսենոփոնը (մ․ թ․ ա․ V դ․), որի վկայությամբ մ․ թ․ ա․ 401-ին, Տայաստանով անցած ևունական զորքը ճանապարհին հանդիպել է բազ–մաթիվ Գ–երի՝ նահապետական կենցա–ղով, գետնափոր բնակարաններով։ Գ–երը շրջապատված են եղևլ հողապատնեշնե–րով, շատ տներ ունեցել են աշտարակներ։ Գ–երին գլխավորել են գեղջավագները։ Այս շրջանում ևայկական Գ․ արդեն դրա–ցիական (տերիտորիալ) համայնք Էր։ Ցուրաքանչյուր Գ․ ունեցել է որոշակի հողատարածություն։ Մովսես Խորենացին հավաստում Է, որ Տայոց Աըտաշես թագա–վորը կարգադրել է որոշել Գ–երի սահման–ները և առանձին նշաններով (սահմանա–քարերով) դրանք բաժանել ագարակներից։ Գ–երը հիմնադրվել են դաշտավայրերում, լեռնահովիտներում, արնահայաց լեռնա– լանջերում, նաև լեռնակիրճերում, հաշ–վի առնելով տնտեսական (հողի բերրիու–թյունը, ջրի մոտիկությունը), պաշտպանա–կան և այլ գործոններ, որոնցով հաճախ պայմանավորվել են հայկական Գ–երի անունները։ Գ–երի հողատարածություն–ները որոշակի սահմաններ են ունեցել նան միջին դարերում։ Զարգացած ֆեո–դալիզմի դարաշրջանում (IX–XIII դդ․) տնտեսական վերելքի շնորհիվ ստեղծ–վել են նոր Գ–եր։ Դաշտավայրային մասե–րում (Այրարատ, Տարոն, Վասպուրական, Բարձր Տայքի որոշ շրջաններ) Գ–հրը եղել են խիտ և բազմամարդ, ունեցել են շուրջ 400–500 ընտանիք, մինչդեռ լեռ–նային Գ–երի բնակչությունը սակավա–թիվ է եղել։ Միջնադարյան որոշ Գ–երում բնակվել են իշխաննևր։ Կենտրոնում