Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/119

Այս էջը սրբագրված չէ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ, նյութական բարիքների ամբողջություն, որն սաացվում է երկրագործությունից և անասնապահությունից, առանձին դեպ–քում՝ մշակված արդյունք։ Գ․ ա․ իր մեջ ներառում է հացահատիկ, լոբազգիներ, այգեգործական, բանջարաբոստանային, տեխ․ կուլտուրաներ, անասնապահական ն թռչնաբուծական արդյունքներ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱ, գյուղատնտեսական արտադրական հա–րաբերություններն ուսումնասիրող գիտու–թյուն։ ՍՍՏՄ–ում Գ․ Է․ հետազոտում է սոցիալիզմի տնտ․ օբյեկտիվ օրենքների մեխանիզմը և դրսևորման առանձնահատ–կությունները գյուղատնտ․ բնագավառում, սոցիալիստական ընդլայնված վերարտա–դրությունը, վերլուծում առանձին ճյուղերի զարգացման բնորոշ կողմերը, երկրի, հանրապետությունների, մարզերի, տնտ․ շրջանների տարբեր ճյուղերի զարգացման օրինաչափությունները՝ ելնելով կոլեկ–տիվ և սովետական տնտեսությունների կուտակած փորձից։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազոտական ՏՍՍՏ, կազմակերպվել է 1958-ին, գտնվում է Երհանում։ Տիմնական խնդիրը գյուղա–տնտեսության կազմակերպման գիտակա–նորեն հիմնավորված մեթոդների մշա–կումն է՝ գյուղատնտ․ մթերքների արտա–դրության ավևլացման, աշխատանքային, նյութական և դրամական միջոցների օգ–տագործման բարելավման, աշխատանքա–յին պրոցեսների և արտադրության կազ–մակերպման ձևերի կատարելագործման նպատակով։ Ունի 8 բաժին՝ տեղաբաշխ–ման ու մասնագիտացման, ինքնարժեքի և գնի, կառավարման կատարելագործման և աշխատանքի օգտագործման, տնտեսական հաշվարկի և նյութական խթանման, ոռո–գելի երկրագործության Էկոնոմիկայի, հողի օգտագործման ու տնտեսական գնա–հատման, գյուղատնտեսության մեքենա–յացման և Էլեկտրիֆիկացման Էկոնոմի–կայի, տնտեսագիտական ուսումնասի–րություններում մաթեմատիկական մեթոդ–ների կիրառման, ինչպես նաև հաշվողա– կան լաբորատորիա, ասպիրանտուրա։ Ինստ–ում լուծվել են հանրապետության սովետական տնտեսությունները լրիվ տնտհաշվարկի, իսկ կոլտնտեսություննե–րը ներտնտեսական հաշվարկի անցնելու պրոբլեմները, հետազոտվում են ՏՍՍՏ շրջանների ներտնտեսական մասնագի–տացման, գյուղատնտ․ նշանակության ար–տադրական հիմնական ֆոնդերի, աշխա–տանքային և նյութական ծախսումների, տեխնիկայի նորմատիվների, գնագոյաց–ման, հողի տնտ․ գնահատման և այլ խնդիրներ։ 1959-ից հրատարակում է «Տա–յաստանի գյուղատնտեսության Էկոնոմի–կայի հարցեր» աշխատությունների ժո–ղովածուն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՆՍԻՎԱ–ՑՈՒՄ, նույն հողատարածքում ընդլայն–ված վերարտադրության կազմակերպման պրոցես։ Նպատակն է միավոր տարածու–թյան, իսկ անասնապաևության մեջ մեկ գլուխ անասունի հաշվով աշխատանքի , և արտադրամիջոցների լրացուցիչ ներ– դըրման, ֆոնդերի լավագույն օգտագործ–ման շնորհիվ ապահովել ևավելյալ արտա– ղըրանք։ Գյուղատնտ․ արտադրության վե–րելքի և ժողովրդի բարեկեցության աճի կարևորագույն պայմանը ինտենսիվաց–ման ծավալումն է բոլոր ուղղություննե–րով՝ մեքենայացում, Էլեկտրիֆիկացում, քիմիացում, մելիորացում, տևխևիկական պրոցեսների ռացիոնալացում, արտադրու–թյան կազմակերպման, մթերքների փո–խադրման, վերամշակման և իրացման առավել կատարելագործված համակարգի կիրառում, աշխատանքի հասարակական բաժանման խորացում, գիտության և առա–ջավոր փորձի ներդրում ևն։ Գ․ ի․ բարդ պրոցես Է, ընդգրկում է գյուղատնտ․ ար–տադրության բոլոր հիմնական կողմերը։ Բնութագրվում է ցուցանիշների հետևյալ համակարգով՝ միավոր հողատարածու–թյան հաշվով արտադրակաև ֆոնդերի և գյուղատնտ․ մեքենաների ու գործիք–ների արժեքով, անասունների մթերատը– վությամբ, պարարտանյութերի ծախսում–ներով, համախառն և ապրանքային ար–տադրանքի արժեքով։ Գրկ․ ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե․, 1976։ Ефимов В․ П․, Интенсифика–ция сельского хозяйства в колхозах и совхо–зах, М․, 1965․

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԱ–ՑՈՒՄ ՍՍՏՄ–ում, կոոպերացման միջո–ցով գյուղացիական մանր մենատնտեսու–թյունների վերափոխումը սոցիալիստա–կան խոշոր ևամայնական տնտեսություն–ների։ Գյուղացիական տնտեսության սոցիալիստական վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտ․ կոմունիզմի հիմնադիրները (տես Կոոպերացիա)։ Վ․ Ի․ Լենիևը մշա– կեց գյուղի սոցիալիստական վերակառուց–ման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով սոցիալիզմի կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան (տես Լենինի կոոպերատիվ պչան)։ ՌԿ(բ)Կ ԿԿ և սովե–տական կառավարությունը Տոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես ևետո ձեռնամուխ եղան գյուղի աստիճանաբար սոցիւսլիստական վերափոխության, հո–ղագործության մեջ խոշոր տնտեսություն–ներ ստեղծելու գործին։ Տամառուսաստան– յան Կենտգործկոմի «Տողի սոցիալիզա– ցիայի մասին» դեկրետով (1918-ի հուն–վար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալ կոլեկտիվ տնտեսություններին՝ որոշակի առավելություններ ապահովե–լով մանր մենատնտեսությունների հա–մեմատ։ 1917-ի վերջերին–- 1918-ի սկզբներին գյուղում սկսեցին առաջանալ գյուղա–տնտ․ ձեռնարկությունների սոցիալիստա–կան ձևեր՝ սովետական տնտեսություն–ներ (պետ․ ձեռնարկություններ), գյու–ղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտ․ կոմունաներ, արտելներ, հո–ղի ևասարակական մշակման ընկերու–թյուններ։ Կոմունիստական կուսակցու–թյունը, Վ․ Ի․ Լենինը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին գյուղում սոցիալիզմի այդ առաջին ծիլերին, ուսումնասիրեցին և ընղհանրացրիև նրանց փորձը։ Տամառու– սաստաևյան Կենտգործկոմի «Սոցիալիս–տական հողաշինարարության և սոցիա– լիստական հողամշակության անցնելու մի–ջոցառումների մասին» դեկրետով (1919-ի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տըն– տեսությունների խնդիրները, կոնկրետ ցուցումներ տրվեցին նրանց գործունեու–թյան, պետական մարմինների հետ Փոխ–հարաբերությունների, նրանց ստեղծած արտադրանքի օգտագործման, ղեկավա–րումը կազմակերպելու և այլ ևարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ VIII համագումարում (1919-ի մարտ) ընդունած ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի սոցիա–լիստական վերակառուցման, գյուղատըն– տեսության կոլեկտիվացման համար։ Վ․ Ի․ Լենինի կոոպերատ՜իվ պլանի հետևողա–կան կենսագործման և պետության կազ–մակերպական ու ֆինանսական մեծ օգ–նության շնորհիվ ժող․ տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում աշ–խատավոր գյուղացիության վիճակը շո–շափելիորեն բարելավվեց։ Գյուղում ավե–լացավ միջակների թիվը։ Մինչև հեղափո–խությունը գյուղական չքավորները կազ–մում էին գյուղացիության 65%–ը, 1928– 1929-ին նրանց տեսակարար կշիռը իջավ մինչև 35% –ի, միջակներինը՝ 20% –ից բարձրացավ 60%-ի, իսկ կուլակներինը՝ 15%-ից նվազեց մինչև 5% –ի։ Տաջողու– թյուններն ակնառու էին նաև կոոպերա–ցիայի զարգացման ասպարեզում։ Սպա–ռողական և գյուղատնտ․ կոոպերացիան դարձավ մի հզոր մարմին, որը պետ․ առևտրի հետ սկսեց վճռական դեր խա–ղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքա–շրջանառության գործում։ 1929-ին գյու– ղատնտ․ կոոպերատիվներն ունեին 13 մլն անդամ, սպառողական կոոպերացիանե–րը՝ շուրջ 14 մլն փայատեր։ Այնուամե–նայնիվ առաջին հնգամյգւկի սկզբնե–րին (1928) ՍՍՏՄ գյուղատնտեսության մեջ գերիշխում էր մանր, անհատական տնտեսությունը (մինչև 25 մլն տնտեսու–թյուն)։ Գյուղատնտեսության հետամնացու–թյունն արգելակում էր երկրի արդյունա–բերության զարգացման տեմպերը։ Այդ պատճառով առաջին հնգամյակում հա–տուկ սրությամբ դրվեց գյուղատնտեսու–թյան հետագա զարգացման հարցը։ Այղ գործում վճռական նշանակություն ունե–ցան ՏամԿ(բ)Կ XV համագումարի (1927-ի դեկտեմբեր) որոշումները՝ գյուղատնտե–սության մեջ կոլեկտիվացումը ծավալե– լու մասին։ ՍՍՏՄ–ում սոցիալիստական շինարարության պրակտիկան գյուղատըն– տեսական արտելը առաջադրեց որպես կոլտնտեսությունների հիմնական ձև։ Արտելներում հանրայնացվում էին աշ–խատանքը, հողը և արտադրության հիմ–նական միջոցները։ Կոլտնտեսականների անձնական սեփականություն էին մնում բնակելի շինությունները, մանր ինվեն–տարը, որոշ քանակությամբ մթերատու անասուն, ոչ մեծ տնամերձ հողամաս՝ անձնական տնտեսություն վարելու հա–մար։ Կուսակցական, սովետական և կոո–պերատիվ կազմակերպությունները դար–ձան կոլտնտեսությունների անմիջական կազմակերպիչներ։ 1928-ի ամռանը կոլ–տնտեսությունների թիվը կազմեց 33,3 հզ․, իսկ 1929-ի ամռանը՝ 57 հզ․։ 1928–29-ի