Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/123

Այս էջը սրբագրված չէ

տեսություններում սոցիալիստական հա–սարակության կառուցման ծրագրի կարե– վորագույն մասն է։ Միայն խոշոր կոլեկ–տիվ տնտեսություններն են կարող ար–դյունավետ օգտագործել գյուղատնտեսա–կան բարդ մեքենաները, ստեղծել սոցիա–լիստական արդյունաբերության և բնակ–չության աճող պահանջմունքները բավա– րարող ինտենսիվ գյուղատնտեսություն։ Գ․ ս․ վ․ իրականանում է անզիջում դասա–կարգային պայքարում՝ կուլակության որ–պես դասակարգի վերացման հիման վրա։ ՍՍՏՄ–ում Գ․ ս․ վ․ իրագործվեց ժողո– վըրդական տնտեսության զարգացման առաջին և երկրորդ հնգամյակների ըն–թացքում (1929–37)։ խոշոր կոլեկտիվ տնտեսություններ կազմակերպվեցին ազ–գայնացված և առհավետ գյուղացիությա–նը հանձնված հողատարածություններում։ Երկրորդ հնգամյակի վերջին կոլեկտիվ տնտեսություններում ընդգրկված էին գյու–ղացիական տնտեսությունների 93, ամ–բողջ ցանքատարածությունների 99,1 % –ը։ Երկրի ինդուստրացման ընթացքում ստեղծ–վեց հզոր գյուղատնտեսական տեխնիկա, որը ՄՏԿ–ների միջոցով սպասարկում Էր կոլտնտեսություններին։ 1937-ին գործում էին 5818 ՄՏԿ–ներ։ Աշխատավոր գյուղա–ցիության օգտագործմանն էր ևանձնված 370,8 մլն (սովետական տնտեսություն–ների հետ միասին՝ 431,5 մլն) հա։ 1938-ին կոլտնտեսություններում հիմնական ար–տադրական ֆոնդերը կազմում էին 17,1, ՄՏԿ–ներում՝ 5,6, սովետական տնտեսու–թյուններում՝ 7,3 մլրդ ռուբլի։ Երկրորդ հնգամյակի տարիներին լայնորեն արմա–տավորվեցին գյուղատնտեսության զար–գացման ինտենսիվ մեթոդներ, բարելավ–վեց ցանքատարածությունների կառուց–վածքը՝ տեխնիկական կուլտուրաների տե–սակարար կշռի աճմանը համընթաց, բարձրացավ դաշտավարության բերքա– տըվությունը, անասնապահության մթերա– տըվությունը։ ժողովրդական դեմոկրատիայի երկըր– ներում Գ․ ս․ վ–ման բնորոշ առանձնա–հատկություններից է հողի մանր սեփա–կանատիրության պահպանումը։ Գյուղա–ցիական տնտեսությունների սոցիալիս–տական վերափոխման խնդիրն իրակա–նանում է կոոպերատիվ տնտեսություն–ներում աշխատավոր գյուղացիության աս–տիճանաբար ընդգրկմամբ, որը կատար–վում է պետական ֆինանսական մարմին–ների, սոցիալիստական ձեռնարկություն–ների ու կազմակերպությունների սիստե–մատիկ օգնությամբ և օժանդակությամբ։ Սովետական Տայաստանում գյուղատըն– տեսության վերականգնման շրջանն ավարտվեց 1928-ին։ Այդ գործում լուրջ օգնություն ցույց տվեցին Սովետական Միության մյուս ժողովուրդները։ Դրան զուգընթաց իրականացվում էին սոցիա–լիստական վերակառուցման միջոցառում–ներ, որոնք ծավալվեցին համատարած կոլեկտիվացման ժամանակաշրջանում։ 1937-ին կոլեկտիվ տնտեսություններում ընդգրկված էին գյուղացիական տնտեսու–թյունների 88,7 և ցանքատարածություն–ների 92,6% –ը, ավելացավ սովետական տնտեսությունների թիվը։ Ստեղծվեց ոռոգ–ման ընդարձակ ցանց։ Շահագործման հանձնվեցին Շիրակի, Տոկտեմբերյանի, Արտաշատի, Կարճևանի, Բասարգեչարի, Էջմիածնի, Սպիտակի, Սիսիանի, Ադյա– մանի, Նոր Դալմայի և այլ ջրանցք–ներ՝ 502,5 կմ երկարությամբ, որոնք ոռոգում էին 77547 հա հողատարածու–թյուն։ Ջրաշինարարական աշխատանքնե–րի հետագա ծավալման շնորևիվ 1940-ին արդեն ոռոգվում էր 180 հզ․ հա ցանքա–տարածություն՝ 1920-ի 60,4 հզ․ հա–ի դի–մաց։ Գ․ ս․ վ․ տեղի էր ունենում երկրի ինդուստրացման բազայի վրա։ Առաջին երկու հնգամյակի տարինևրին պետու–թյունը և կոլտնտեսությունները հանրա–պետության գյուղատնտեսության մեջ ներ–դրեցին 41,6 մլն ռուբլի, որի զգալի մասը հատկացվեց գյուղատնտ․ աշխատանքնե–րի մեքենայացմանը։ 1937-ին հանրապե–տության գյուղատնտեսությանը սպասար–կում էին 24 ՄՏԿ–ներ՝ կոլտնտեսություն–ների ցանքատարածությունների 73,2%։ Ցանքատարածությունների և այգիների ընդարձակման հետ միաժամանակ բարձ–րանում էր բերքատվությունը։ 1937-ին խաղողի այգիների տարածությունը 1913-ի համեմատությամբ աճեց 34%, պտղատու այգիներինը՝ 2,6 անգամ։ 1940-ին ևացա– հատիկային կուլտուրաների բերքատվու–թյունը բարձրացավ 20, բամբակինը՝ 75, կարտոֆիլինը՝ 7% (վերջինի համախառն բերքը ավելացավ մոտ 2 անգամ)։ Գ․ ս․ վ․ ավարտվում է գյուղատնտեսու–թյան մեջ սոցիաւիստական արտադրա–կան հարաբերությունների անբաժան տի–րապետությամբ, որով բանվորա–գյուղա– ցիական դաշինքն ամրապնդվում է նոր որակական հիմքի վրա։ Կոլտնտ․ գյուղա–ցին հանդես է գալիս որպես սոցիալիս–տական հասարակություն կառուցող աշ–խատավոր, բանվոր դասակարգի անվե–րապահ դաշնակից։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇ–ԽՈՒՄ, աշխատանքի հասարակական բա–ժանման ձև՝ աշխատանքի տարածքային բաժանում, երբ գյուղատնտեսական տար–բեր շրջաններ մասնագիտանում են որո–շակի գյուղատնտ․ մթերքների արտա–դրության մեջ։ Գյուղատնտ․ արդյունքնե–րի արտադրության օպտիմալ տեղաբաշ–խումը երկրի յուրաքանչյուր շրջանի բնա–կան (հողը, ջուրը, արևի Էներգիան ևն), աշխատանքային և նյութական մյուս ռե–սուրսները բարձր արտադրողականու–թյամբ օգտագործելու կարևոր պայմաննե–րից Է։ Այն մեծ նշանակություն ունի գյու–ղատնտեսության արտադրողական ուժերի հետագա զարգացման ու կատարելագործ–ման, արտադրության աճի տեմպերն արա–գացնելու, երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործում։ ճիշտ տեղաբաշ–խումով գյուղատնտեսական առանձին արդյունքների արտադրությունը կենտրո–նացվում է երկրի (հանրապետության) այն շրջաններում, որտեղ դրա համար կան բարենպաստ պայմաններ։ Գ․ տ․ սերտորեն կապված է գյուղատնտեսական արտադրության մասնագիտացման հետ։ Մասնագիտացումն ու տեղաբաշխումը մի–մյանց պայմանավորող աշխատանքի հա–սարակական բաժանման երկու կողմերն են։ Մասնագիտացման միջոցով երևան է գալիս տվյալ շրջանի արտադրական ուղ– ղությունը որոշող գլխավոր ճյուղը։ Տե–ղաբաշխումը ցույց է տալիս, թե տվյալ արդյունքի արտադրության որ մասը, ինչ ծավալով, գյուղատնտ․ որ շրջանում կամ տնտեսություններում է կենտրոնացված։ Գ․ տ․ կապիտալիզմի օրոք ենթարկված է ոչ թե տարբեր շրջանների զարգաց–ման, աշխատավորության նյութական դրու–թյան բարելավման, այլ կապիտալիստա–կան առավելագույն շահույթի ստացման խնդրին։ Շուկայական հարաբերություն–ները, արտադրության անարխիան և մըր– ցակցությունն առաջացնում ևն զուտ ար–տադրող կամ զուտ սպառող շրջաններ։ Իրենց տիրապետությունն ավելի երկար ժամանակով պահպանելու նպատակով, կապիտալիստական խոշոր տերություն–ներն ու մոնոպոլիստական միավորում–ներն ամեն կերպ արգելակում են մշակող, հատկապես ծանր արդյունաբերության զարգացումը կախյալ երկրներում։ Այդ երկրներից ներմուծվող գյուղատնտեսա–կան հումքի գինն անընդհատ իջնում, իսկ այնտեղ արտահանվող արդյունա–բերական ապրանքների գինը բարձրա–նում Է։ Տեղի է ունենում ոչ համարժեքա–յին փոխանակություն, որի հետևանքով ագրարային երկրները հսկայական կո–րուստներ են ունենում։ Օրինակ, Կամե– րունը 1 տ կակաոյի վաճառքից ստացած միջոցներով 1960-ին կարող էր գնել 2700 մ, իսկ 1965-ին՝ ընդամենը 800 й տեքստիլ արտադրանք (մոտ 3,4 անգամ պակաս), կամ 1 տ պողպատ գնելու համար Գանան 1961-ին 2,8 անգամ ավելի շատ կակաո Էր վաճառում, քան 1951-ին, նույնի համար Բրազիլիան ստիպված էր 2,4 անգամ ավե–լի սուրճ, իսկ Մալայզիան՝ 3,3 անգամ ավելի կաուչուկ վաճառել։ ՄԱԿ–ի Էքս–պերտների հաշվարկներով, զարգացող եր– կըրները ոչ համարժեքային փոխանակու–թյան հետևանքով 1955–66-ին կորցրել են ավելի քան 34 միլիարդ դոլար։ Այդ կորուստներն այժմ տարեկան 2–3 միլի–արդ դոլար են։ Աշխատանքի միջազգային բաժանման հետևանքով արդյունաբերա–կան կենտրոնների ևզորացումը միաժա–մանակ նշանակում է երկրագնդի մի այլ մասի վերածում գլխավորապես ագրա–րային շրջանի։ Սոցիալիզմի ժամանակ Գ․ տ․ իրակա–նացվում է պլանային կարգով, արտադրու–թյունը մոտեցվում է սպառողներին, ապա–հովվում բոլոր շրջանների համալիր զար–գացումը, առավելագույն չափով օգտա–գործվում են յուրաքանչյուր շրջանի ևնա– րավորությունները, ազգային բոլոր հան–րապետությունները վերածվում են զար–գացած գյուղատնտեսական շրջանների, բարձրանում է հասարակական արտա–դրության արդյունավետությունը։ Գյու– ղատնտ․ արտադրության տեղաբաշխման ու մասնագիտացման կատարելագործու–մը բազմակողմանի կապի ու պայմանա–վորվածության մեջ է ամբողջ երկրի ար–տադրողական ուժերի կատարելագործ–ման ու ռացիոնալ տեղաբաշխման հետ։ Ուստի սոցիալիստական պետությունը պլանավորման, մթերումների ու գների քաղաքականության, կապիտալ ներդրում–ների, նյութատեխնիկական մատակարար–ման, վարկավորման և տնտեսական այլ