Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/129

Այս էջը սրբագրված չէ

թյան հետ, չեզոքացնել միջակ գյուղացիու–թյան տատանումները, պայքարն ուղղել բուրժուազիայի դեմ քաղաքում ու գյու–ղում, հասնել պրոլետարիատի դիկտա–տուրայի նվաճմանն ու ամրապնդմանը, Վ․ Ի․ Լենինը կուսակցությանը կողմնո– րոշել է դեպի սոցիալիստական հեղափո–խություն։ 1918-ի նոյեմբերին Վ․ Ի․ Լենի–նը հռչակել է Գ․ հ–ում կուսակցության երրորդ ստրատեգիական լոզունգը․ «Կա–րողանալ համաձայնության գալ միջակ գյուղացու հետ՝ ոչ մի րոպե չևրաժար– վելով կուլակի դեմ պայքարելուց և ամուր հեևվելով միայն չքավորության վրա․․․» (Երկ․, հ․ 28, էջ 233–234)։ Տետագա տա–րիներին նոր անւոեսակւսն քաղաքականու–թյան (նէպ), Լենինի կոոպերատիվ պլանի ն հեղափոխական այլ միջոցառումների իրականացման շնորհիվ սովետական գյուղացիությունը դուրս եկավ զարգաց–ման լայն ճանապարև։ Գ․ հ–ի լուծման համար ՍՄԿԿ շատ ջանքեր է գործադրել ն դժվարություններ հաղթահարել ազգա–յին շրջաններում, այդ թվում նան Տայաս– տանում, ուր գյուղացիությունը կազմում էր բնակչության բացարձակ մեծամաս–նությունը։ Գ․ հ–ի լուծման ՍՄԿԿ փորձը ձեռք է բերել միջազգային նշանակություն, օգտագործվել սոցիալիստական երկրների կոմունիստական կուսակցությունների կողմից։ Տես նան Ագրարային հարց։ Ա․ Բ աղման յան

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԵՐՄԱ–

ՆԻԱՅՈՒՄ 1524–25, դասակարգային պայքարի բարձրագույն փուլը ռեֆորմա–ցիայի ժամանակաշրջանում։ Պատճառը ճորտատիրական շաևագործման ուժեղա–ցումն էր։ Շարժիչ ուժերն էին գյուղացի–ները և քաղաքային չքավորությունը։ Սկսվել է 1524-ի հունիսին, Տարավային Շվարցվալդում, ապա տարածվել Տռենո– սի ու Դանուբի վերին ավազաններում։ Չքավոր գյուղացիների առաջնորդ ու գա–ղափարախոս Թոմաս Մյունցերը ն նրա կողմնակիցները առաջ են քաշել հասա–րակական հեղաշրջման գաղափարը։ 1525-ի գարնանը ապստամբության կենտ–րոնը Վերին Շվաբիան Էր, որի հարակից շրջաններում, հեղափոխական գաղափար–ներին զուգընթաց, տարվել է չափավոր գործելակերպի կողմնակիցների պրոպա–գանդան։ Չափավորականները «12 հոդ–վածներ» անունով իրենց ծրագրում պա–հանջել են վերացնել ճորտական կախու–մը, թեթնացնել ֆեոդալական պարհակ–ները։ 1525-ի մարտի վերջին ապստամբու–թյունը ծավալվել է նաև Ֆրանկոնիայում, որտեղ չափավորները ձգտել են համա–ձայնության գալ ֆեոդալների հետ և Տելբրոն քաղաքում վերանայելով «12 հոդվածներ»-ը՝ կազմել «Տելբրոնի ծրա–գիրը»։ Ծրագրում դրվել են բուրժուական ռեֆորմների ն պետության կենտրոնաց–ման պահանջներ։ Որոշ հարցերում առա–ջադիմական լինելով4 ծրագիրը համա–ձայնողական բնույթ է ունեցել և մասնա– տել շարժումը, որը 1525-ի հունիսին պարտություն է կրել։ Գյուղացիական ապստամբության կիզակետը Տյուսիսա– յին Ֆրանկոնիայի ն Թյուրինգիայի գյու–ղացիների շարժումն Էր, որտեղ գյուղա–ցիները հավասարության սկզբունքով բա– 9, ՃՍձ III ^ատոր ժանել էին ֆեոդալների ունեցվածքը։ Թյու– րինգիայում ապստամբությունը ղեկավա–րել է Մյունցերը, որը ձգտել է միավորել շարժումը և ստեղծել հեղաՓոխական կենտրոն։ Մյունցերի փոքրաթիվ, վատ զինված ջոկատը 1525-ի մայիսի 15-ին պարտվել Է, մայիսի 27-ին Մյունցերը մահապատժի է ենթարկվել։ Գյուղացիա–կան շարժումը պարտվել Է, որովհետև մասնատված Էր, չուներ կենտրոնական ղեկավարություն, գործողությունների մի–ասնական ծրագիր։ Ապստամբության պար–տությունից հետո ծանրացել է երկրի տնտ․ ն քաղ․ վիճակը, ուժեղացել ֆեոդա–լական շահագործումը, ամրապնդվել Գեր–մանիայի քաղ․ մասնատվածությունը։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Գյուղացիական պա–տերազմը Գերմանիայում, Ե․, 1940։ Цим–мерман В․, История крестьянской вой–ны в Германии, пер․ с немецкого, т․ 1–2, М․, 1937․

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Ե․ Ի․ ՊՈՒ–

ԳԱՉՈՎԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ 1773– 1775, գյուղացիական ապստամբություն Ռուսաստանում ճորտատիրական կար–գերի դեմ։ Գ․ պ–ի պատճառևերև էին ֆեո–դալական շաևագործման ուժեղացումը, Յաիկի կազակության արտոնությունների սաևմանափակումը, գաղութատիրական ճնշումը Ուրալի և Պովոլժիեի ոչ ռուս ժողո– վուրդների նկատմամբ։ Ապստամբությու–նը սկսվել է անդրվոլգյան տափաստան–ներում։ Դոնի կազակ Ե․ Ի․ Պուգաչովը 1773-ի սեպտ․ 17-ին, հրովարտակով իրեն հայտարարել է Պյոտր III կայսր և արտո–նություններ շնորհել Յաիկի կազակնե–րին, թաթարներին, կալմիկներին։ Պու– գաչովի կողմնակիցներն ու օգնականներն Էին կազակներ Օվչիննիկովը, Չիկան (Զարուբին), Շիգաևը, ճորտ գյուղացիներ Բելոբորոդովը, Ւղոպուշան, բաշկիր Սա– լավատ Յուլանը ևն։ Սկզբնական շրջա– ևում ապստամբներլւ պաշարել են Օրեն– բուրգը (հոկտ․ 5-ին)* գրավել Չելյաբինս– կը (1774-ի փետրվար)։ Ջոկատները ղե–կավարելու համար ստեղծվել է Ռազմա–կան կոլեգիա։ Ապստամբները վերացրել են ցարական վարչությունը և մտցրել կա– զակային ինքնավարություն։ Նրանց ձեռ–քին էր Ուրալի գործարանների երեք քա–ռորդը։ Սակայն պատժիչ ․ զորքերը Տա– աիշչևայի (Օրենբուրգի մարզ, 1774-ի մարտի 22-ին) ն Ուֆայի (մարտի 24-ին) մոտ պարտության են մատնել ապստամբ– ներին։ Ապրիլի 1-ին Կարգալայի մոտ պարտվելուց հետո Պուգաչովը ևեռացել է Ուրալյան լեռները։ Կազմելով նոր ջո–կատներ, նա գրավել է Մագնիտնայա և Տրոիցկի ամրոցները, բայց պարտվելով՝ ապաստանել է Ուրալյան լեռներում, ապա շարժվել Պովոլժիե։ Տուլիսի 12-ին գրավել է Կազանը (բացառությամբ բերդի), սա–կայն պարտվել է կառավարական զորքե–րից և անցել Վոլգայի աջ ափը։ 1774-ի հուլիսի 18-ի հրովարտակով ազատություն է շնորհել գյուղացիներին, ազատել հար–կերից։ Շարժումը այդ ժամանակ նոր վերելք է ապրել՝ սպառնալով կայսրու–թյան կենտրոնական շրջաններին։ Թեն ստեղծվել էին պայմաններ Մոսկվայի վրա հարձակվելու համար, Պուգաչովը շարժ–վեց հվ․, դեպի Դոն՝ հույս ունենալով հա–մալրել ջոկատները Դոնի կազակներից։ Ապստամբները գրավեցին մի շարք բնա–կավայրեր, սակայն Ցարիցինը գրավել չհաջողվեց։ 1774-ի օգոստ․ 25-ին վճռական ճակատամարտում նրանց ուժկրը ջախջախ–վեցին։ Պուգաչովը փախավ անդրվոլգյան տափաստանները, սակայն բռնվեց կա– զակային ավագանու դավաճանությամբ և 1775-ի հունվ․ 10-ին Մոսկվայում մա–հապատժի ենթարկվեց։ Շատ վայրերում ապստամբները շարունակեցին պայքարը։ Մինչև 1774-ի նոյեմբերը Բաշկիրիայում գործում էր Սալավատ Յուլաևը։ Ստորին Պովոլժիեում ապստամբությունը ճնշվեց 1775-ի ամռանը, իսկ Օրենբուրգի նա–հանգում կառավարության հետապնդում–ները շարունակվեցին մինչև 1775-ի կեսե–րը։ Ապստամբության պարտության հիմ–նական պատճառներն Էին՝ տարերայնու–թյունը, գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը։ Գ․ պ․ ուժեղ հարված հասցրեց ճորտատիրությանը, արագացրեց նրա կործանումը։ ժողո–վուրդը ձեռք բերեց հեղափոխական շարժ–ման փորձ։ Գրկ ա Ж и ж к а М․ В․, Емельян Пугачёв, 2 изд․, М․, 1950; Крестьянская война в Рос–сии в 1773 –1775 гг․, Восстание Пугачёва, т․ 2–3, Л․, 1966–70․

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Ս․ S․

ՈԱՋԻՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ 1670– 1671, կազակային–գյուղացիական ապըս– տամբություն Ռուսաստանում։ Ուղղված Էր ճորտատիրական կարգերի դեմ։ Տա–րածվել է Դոնում, Վոլգայի միջին և ստո–րին ավագանում։ Շարժման պատճառը Պուգաչովը դատ է վա–րում։ Նկ․ Վ․ Գ․ Պերովի