Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/132

Այս էջը սրբագրված չէ

կան լուծման ճանապարհին։ Սովետական իշխանությունը ազգայնացրեց հողը, այն տվեց աշխատավոր Գ–յանը՝ ձրի օգ–տագործման համար, իսկ ամբողջ հողն իր ընդերքով հայտարարեց համաժողո– վըրդական սեփականություն։ Սոցիալիս–տական հեղափոխությունը արմատապես փոխեց Գ–յան գոյության և զարգացման պայմանները։ Սովետական իշխանության տարիներին անհատական գյուղացիական տնտեսությունների թիվը զգալիորեն ավե–լացավ, գյուղատնտեսության կոլեկտի–վացման նախօրեին հասնելով 25 մլն–ի (1927), նախահեղափոխական ժամանա–կաշրջանի 16 մլն–ի դիմաց։ Ընդ որում կուլակության տոկոսը 15-ից իջավ 5-ի, չքավորությանը՝ 65-ից 35-ի, իսկ միջակ– ներինը 20-ից բարձրացավ 60-ի։ Կոմու–նիստական կուսակցությունը և սովետա–կան պևտությունը մեծ աշխատանք կա–տարեցին լենինյան կոոպերատիվ պլանի հիման վրա գյուղատնտեսության կոլեկ–տիվացման նախապատրաստման ու անց–կացման ուղղությամբ։ Կոլտնտեսային կարգը արմատապես փոխեց Գ–յան կե–ցությունը ն հոգեբանությունը։ Տամա– ւոարած կոլեկտիվացման ևիման վրա կու–լակությունը որպես դասակարգ վերաց–վեց։ Սոցիալիզմը վերացրեց Գ–յան շեր–տայնությունը։ Գ․ դարձավ բովանդակու–թյամբ նոր, սոցիալիստական կոլևկտիվ սևփականատերերի միատարր դասակարգ։ Գյուղացիական հարցի արմատական լու–ծումը ՍՍՏՄ–ում ունեցավ միջազգային խոշոր նշանակություն։ Սոցիալիստական երկրների կոմունիստական ու բանվորա–կան կուսակցությունները ստեղծագոր–ծաբար օգտագործեցին Սովետական Միու–թյան պատմական վւորձը։ Այն մեծ նշա–նակություն ունեցավ նաև իմպերիալիզ–մի լծից գաղութային ու կախյալ երկրնե–րի գյուղացիական հոծ զանգվածների ա– զատագրման գործում։ Դ յ m ղ ա ց ի ու թ ] nv ն ը Հայտս– տ ա ն ու մ։ Ստրկատիրական կացութա–ձևի պայմաններում Տայաստանում եղել է ևամայնքային հողատիրություն։ Գ․ ան–միջական արտադրողների հիմնական մա– սըն էր և, լինելով անձնապես ազատ, ուներ իր հողակտորը, հողօգտագործման իրավունքը, բայց լիիրավ չէր, համերաշ– խիքի սկզբունքով վճարում էր հարկեր ու տուրքեր, կեւտարում աշխատանքային պարտավորություններ։ Տարկերը, տուր–քերը, պարհակները հավասարաչափ չէին բաշխվում տարբեր շերտերի Գ–յան միջև։ Տելլենիստական դարաշրջանի Տայաս– ւոանում Գ–յան պարհակների միջոցով ծավալվում էր պետական շինարարու–թյունը։ Տամայնական Գ–ից զատ Տայաս– տանում կար նան կախյալ Գ․, որը մշակում էր պետ․ (թագավորական, տաճարական) հողերը։ Ֆեոդալական հասարակարգում Տայաստանում Գ․ բնակչության մեծա–մասնությունն էր, գլխավոր արտադրող ն հարկատու ուժը։ Գյուղացիներն ապրել են առանձին գյուղերով («շեներով») ն կոչվել «գեղջուկ» կամ «շինական»։ Նրանց ընտանիքը (գերդաստանը) հայտնի էր «երդ», օգտագործման համար ստացած հողաբաժինը՝ «հող երդո» անունով։ Գյու–ղացիները ֆեոդալ–հողատիրոջ հետ հա– րաբերություններ են ունեցել գյուղապետի («գեղջավագի») միջոցով։ Գ․ անձնական պարտավորություններ է ունեցել ֆեոդալ–ների, արքունիքի հանդեպ (մուծել է հար–կեր, տուրքեր, կատարել պարհակներ)։ Գյուղացիները, որպես «անազատներ» (այդպես են կոչել ոչ թե իրավական իմաս–տով, այլ շահագործող դասից տարբերե–լու համար), ժառանգաբար կապված էին իլւենց իրավունքներին ու պարտականու–թյուններին։ Տողատիրոջից կախումը հիմ–նականում եղել է տևտ․ բնույթի։ Առանց նրա համաձայնության գյուղացին չէր կարող հրաժարվել այդ կախումից և հազ–վադեպ միայն ի վիճակի էր անցնել ազատ–ների շարքը (երբ ցուցադրում էր բացառիկ արարք կամ ընդունակություններ)։ Սա– կայն Գ–յան պարտականությունները ոչ թե ամբողջապես կախված էին նախարար–ների կամայականություններից, այլ սո–վորութային եկեղեցական իրավունքի նոր–մերից։ Գ․ ունեցել է անձնական, ընտանե–կան, ունեցվածքային և ժառանգական իրավունքներ, կարող էր հայց ներկա–յացնել և դատվել եկեղեցական դատա–րաններում, ամուսնանալ առանց հողա–տիրոջ համաձայնության, գնել անշարժ գույք։ Նա հաշվի է առնվել երկրի քաղա–քական կյանքում, համալրել հետևակա–զորը, մասամբ՝ այրուձին (հատկապես ազատագրական պատերազմների ժամա–նակ), գեղջավագնևրը մասնակցել են կա–րևոր ժողովներին, միջոցառումներին։ Միջնադարյան իրավաըմբռնմամբ Գ․ ստո–րադասվել է քաղաքաբնակներին։ «Քա– ղաքացիք առաւել քան զգեղջուկս պատուի– ցեն»,– գրում է Մխիթար Գոշը (Մ խ ի– թ ա ր Գոշ, Դատաստանագիրք Տայոց, Վաղ–պատ, 1880, Էջ 318)։ XII-XIII դդ․ Տյուսիսային Տայաստանում առկա Էր Գ–յաև ճորտացում։ Գ–յան և ֆեոդալ–ների հակամարտության սրմամբ Տայ սա–տանում ուժեղացել է սոցիալական պայ–քարը, տարածվել աղանդավորական գա–ղափարներ։ Դրանք ուժեղ թավավ են դրսնորվել հատկապես VI–VIII դդ․, ի դեմս Պավչիկյան շարժման, ինչպես և IX–XI դդ․, երբ գործում էին թոնդրակ– յանները (տես Թոնդրակյան շարժում)։ X դ․ առաջին քառորդին ապստամբու–թյուններ են ծավալվել Այրարատում, Սյունիքում։ Օտար տիրապետության (արաբական, սելջուկ–թուրքական, մոնղոլական) ժա–մանակ Գ–յան վիճակն ավելի է ծանրա–ցել, քանի որ ենթարկվել է կրկնակի ն ավելի բիրտ շահագործման, անլուր կե–ղեքումների ու հարկման, կրոնական ան–հանդուրժողականության ։ Մ ոնղոլական տիրապետության շրջանում (XIII–XIV^․) բազմատեսակ հարկերն ու տուրքերը վերջնականապես քայքայեցին Գ–յանը։ Ուժից վեր հարկերը վճարելու համար Գ․ ստիպված վաճառում էր իր հողը, ունեցվածքը, հաճախ հեռանում հայրենի–քից։ XIV դ․ վերջին և XV դ․ ընթացքում հայ Գ․ հեծում էր թուրքմենական խաշնարած ցեղերի լծի տակ։ Իր ինչքն ու պատիվը պաշտպանելու համար նա ստիպված Էր մշտապես անհավասար պայքարի մեջ մտնել վաչկատուն ավագանու հետ։ Նույն իրավիճակը շարունակվել է թուրք–պարս– կական բռնատիրության պայմաններում, երբ հայ Գ․ շաևագործվում էր թուրք և պարսիկ ֆեոդալների, քուրդ ցեղապետ– ների և պետ․ պաշտոնյաների կողմից։ Մահմեդական տիրողների իրավասության տակ հայ Գ․ իրավազուրկ ռայա Էր՝ զուրկ մարդկային տարրական իրավունքներից։ Նա իրավունք չուներ մահմեդականի դեմ վկայություն տալ դատարանում կամ ինք– նապաշտպանական նպատակով դիմա– դրել նրան։ Տայ Գ․ ծանր փորձություն–ների ենթարկվեց Աբբաս I-ի 1604-ին կա–տարած բռնագաղթի ժամանակ, երբ Արե– վելյան Տայաստանի Գ․ զանգվածաբար տեղահանվեց և քշվեց Պարսկաստան։ Տաճախադեպ էին բռնի մահմեդականաց–ման փաստերը։ Կատարյալ պատուհաս–ներ էին աղջկահավաքները, մանկահա– վաքները։ Պարսկաստանի տիրապետու–թյան տակ ընկած Տայաստանում XVII դ․ 2-րդ կեսից սկսած ուժեղացել է աշխատա–վոր Գ–յան հողազրկումը։ Տողազուրկ գյուղացին (կոչվում էր «ռանչպար») վեր–ածվում էր հողագործ բանվորի, որն ստիպ–ված էր իր գոյությունը պահպանել վար–ձու աշխատանքով։ Տայ Գ․ («ռայաթը») բազմապիսի հարկերից զատ կանխիկ դրամով վճարում էր հատուկ գլխահարկ։ Պատերազմների ժամանակ գյուղացինե–րը կատարում էին ձրի պարհակներ։ Աշ–խատավոր Գ․, թեևէհողատերերի ճորտը չէր և առուծախի չէր ենթարկվում, բայց չուներ ազատ տեղաշարժվելու իրավունք։ Լոռի–Փամբակում ն Արնելյան Վրաս– տանի վալիությանը ենթակա հայաբնակ մյուս շրջանների Գ․ ճորտացված էր ն վաճառվում էր ևողի հետ միասին։ Արն– մըտյան Տայաստանում թուրք, իշխանու–թյուններն ու կալվածատերերը հայ Գ–յանը ամրակցել էին հողին։ Նրանք բռնի վե–րադարձնում էին այն գյուղացիներին, որոնք հուսահատ դրությունից եյք էին գտնում փախուստի կամ պանդխտության մեջ։ XIX դ․ և XX դ․ սկզբին Գ․ շարունակում էր կազմել հայ բնակչության ճնշող մեծա–մասնությունը ն նյութական բարիքներ արտադրող հիմնական զանգվածը։ XIX դ․ սկզբին Արնելյան Տայաստանում կային պետ․ կամ արքունական, մուլքադարա– կան (տես Մուչքաղարություն), արքունա– կան–մուլքադարական, թիուլդարական (տես Թիուչ) վանքապատկան գյուղացի–ներ, որոնց շուրջ 73%–ը պետական էր, 26% -ը՝ կալվածատիրական, 1%-ը՝ վան–քապատկան։ Ուսումնասիրողներից ոմանց կարծիքով, պարսկ․ տիրապետության ժա–մանակ կալվածատիրական գյուղացիները եղել են փաստացի ճորտական վիճակում (Ի․ Պետրուշնսկի), ոմանք էլ գտնում են, որ Գ–յան ֆեոդալական կախվածության մեջ արտահայտվել են սոսկ ճորտության տարրեր (Վ․ Ռշտունի), իսկ երրորդները պնդում են, թե գյուղացիները եղել են միայն կախյալ վիճակում, իսկ ճորտատի–րությունը ամեննին ժխտում են (Ս․ Մար– կոսյան)։ Գյուղացիները կատարում էին կոռ, պետության համար վճարում բահրա կամ բնամթերային ռենտա և դրամահարկ։ Արնելյան Տայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո ցարական կառավարու–