Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/138

Այս էջը սրբագրված չէ

ում)։ Carabus, Calosoma և այլ սեռերի որոշ տեսակներ օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատների թրթուրներին, գի–շերաթիթեռներին։

ԳՆԱՐԲՈՒԿ, գարնանածաղիկ, թավրնջուկ (Primula), գնարբուկ– ազգիների ընտանիքի բույս։ Տերններն արմատամերձ են, ծաղիկները երկսեռ՝ կանոնավոր հավաքված հովանոցավոր կամ գլխիկավոր ծաղկաբույլում։ Պտուղը տուփիկ է։ Տայտնի է ավելի քան 500 տև– սակ՝ տարածված Եվրոպայի ու Ասիայի բարեխառն շրջաններում ն լեռների ալ–պիական գոտում։ ՍՍՏՄ–ում հանդիպում է 67 տեսակ, իսկ 13 տեսակ (առավելա–պես P․ macrocalyx Bge-ն)՝ ՏՍՍՏ–ի ան–տառային ն վերին լեռնային գոտում։ Որոշ տեսակներ դեկորատիվ են։

ԳՆԴԱԿ (ռազմական), հրաձգային, ինչ–պես նան որսորդական և սպորտային զենքի մարտական փամփուշտի գլխային (դուրս նետվող) մասը։ Ողորկափող զեն–քի համար առաջին Գ–ները (XIV–XV դդ․) կապարից էիև, գնդաձև։ Գ–ի խոցող ուժը կախված է ևրա ձևից, խոցման հեռավո–րությունից և ներքին լրացուցիչ հանդեր–ձանքից։ Սովորաբար բաղկացած է կա–պարե միջուկից և մելքիորե ամուր պատ–յանից։ Ամրացվում է վւամփուշտի պարկու–ճի մեջ։ Կան զրահահար, հրկիզող, լու– սածրող ն այլ Գ–ներ։

ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, տես Մահապա–տիժ։

ԳՆԴԱՁԵՎ ԱՍՏՂԱԿՈՒՅՏԵՐ, տես Աստ–ղակույտեր։

ԳՆԴԱՁԵՎ ԼԱՎԱՆԵՐ, գնդաձև, բարձաձև և էլիպսոիդաձև անջատումներ լավայի հոսքևրում։ Առաջանում են, երբ լավայի հոսքերը սառչում են ջրում։ Անջատում–ները լինում են սեղմված միմյանց կամ դասավորված հաջորդաբար՝ կապակց–ված նեղ վզիկներով։ ՏՍՍՏ–ում հանդի–պում են երբեմնի գետահովիտներում և ջրային այլ ավազաններում՝ սառած բա–զալտային հոսքերում։

ԳՆԴԱՅԻՆ ԳՈՏԻ, տես Գնդային շերտ։

ԳՆԴԱՅԻՆ ԿԱՅԾԱԿ, տես Կայծակ։

ԳՆԴԱՅԻՆ ՇԵՐՏ, գնդի մաս, որն ընկած է գունդը հատող երկու զուգահեռ հար–թությունների միջև (տես նկ․)։ Տատումից ստացված շրջանները կոչվում են Գ․ շ–ի հիմքեր, իսկ դրանց միջև եղած հեռավորությունը՝ Գ․ շ–ի բարձր ու– թ յ ու ն։ Գ․ շ–ի ծավալը, կողմնային մա–կերևույթը (գնդային գոտի) ն լրիվ մակերևույթը համապատասխանա–բար որոշվում են У = -^–лЬ (3a2+ 3b2+ հ2), S = 2jtRh ն Т=л (2Rh –f a2-f b2) բանա– ձներով, որտեղ R-ը գնդի, իսկ a-ն և b-ն Գ․ շ–ի հիմքերի շառավիղներն են, հ–ը՝ Գ․ շ–ի բարձրությունը։

ԳՆԴԱՅԻՆ ՍԵԳՄԵՆՏ, գնդի մաս, որն ստացվում է գունդը որևէ հարթությամբ հատելիս (տես նկ․)։ Տատումից ստացված շրջանը կոչվում է Գ․ ս–ի հիմք։ Տիմքի կենտրոնում կանգնեցված ուղղահայացի MN հատվածը կոչվում է Գ․ ս–ի բ ա ր ձ– ր ու թ յ ու ն, M կետը՝ գագաթ։ Գ, ս–ի ծավալը, կողմնային մակերնույթը և լրիվ մակերևույթը որոշվում են V=rth2(R–^h), S = 2*Rh, T=n(2Rh+ a2) բանաձևերով, որտեղ R-ը և a-ն համապատասխանաբար գնդի և սեգմենտի հիմքի շառավիղներն են, իսկ հ–ը՝ սեգմենտի բարձրությունը։

ԳՆԴԱՅԻՆ ՍԵԿՏՈՐ, երկրաչափական մարմին, որն առաջանում է սեկտորն իր շառավիղներից մեկի (I սեռի Գ․ ս․, նկ․ 1) կամ սեկտորի աղեղը չհատող առանցքի (II սեռի Գ․ ս․, նկ․ 2) շուրջը պտտելուց։ Գ․ ս–ի ծավալը և լրիվ մակե–րևույթը համապատասխանաբար որոշ– 2 վում են яR2h, Si = jtR(2h+ a) (I սեռի Գ․ ս․), Տշ=jtR(2h+ a–h b) (II սեռի Գ․ ս․) բանաձևերով, որտեղ R-ը սեկտորի շառավիղն է, հ–ը՝ սեկտորի աղեղը ձգող լարի պրոյեկցիան պտտման առանցքի վրա, a-ն և b-ն՝ լարի ծայրա–կետերի հեռավորությունները պտտման առանցքից։

ԳՆԴԱՊԵՏ, սպայական կոչում։ Սովետա–կան բանակում սահմանվել է 1935-ի սեպտ․ 22-ին։ Շնորհվում է ՍՍՏՄ պաշտ–պանության մինիստրի հրամանով։ Տես Կոչումներ զինվորական։

ԳՆԴԱՌԱՆՑՔԱԿԱԼ, տես Առանցքակաչ– ներ։

ԳՆԴԱՍԱՐ, լեռնազանգված Տայկական ՍՍՏ Մարտունու ն Եղևգնաձորի շրջան–ներում։ Բարձրությունը 2947 մ է։ Կազմ–ված է նեոգենի լավաներից և պիրոկլաս– տիկ ապարներից։ Տս․ լանջերը զառի–կող են, հվ–ը՝ զառիթափ։ Լանջերին տա–րածված են լեռնամարգագետնային տա–փաստաններ։

ԳՆԴԱՑԻՐ, ցամաքային ն օդային, գըլ– խավորապես, կենդանի նպատակակետե–րը գնդակներով խոցող արագաձիգ ավ–տոմատ զենք։ Լինում են ձեռքի, հաստո–ցային և խոշոր տրամաչափի Գ–ներ։ Ձեռ–քի Գ․ (տրամաչափը՝ 7,62–7,92 մմ, հե–ռահարությունը՝ մինչն 800 մ, արագա– ձգությունը՝ րոպեում 60–100 կրակոց նկ․ 1) հրաձգային (հետեակայինյ ստո–րաբաժանումների հիմնական զենքն է։ Տաստոցային Գ–ի (տրամաչափը՝ 7,62– 8,0 մմ) արդյունավետ հեռահարությունը ցամաքում մինչն 1 կմ է, իսկ օդային նպա–տակակետերի համար՝ մինչն 500 մ, արա–գաձգությունը՝ րոպեում 250–300 կրա–կոց (նկ․ 2)։ Ամերիկացի գյուտարար Տ․ Մաքսիմի հաստոցային Գ․ առաջին անգամ կիրառվել է անգլո–բուրական պա–տերազմում (1899–1902)։ Ռուս զինա–գործների էական փոփոխություններից հե–տո «Մաքսիմը» ցարական զորքերն օգ–տագործել են ռուս–ճապոնական, իսկ 1910-ին մշակված տարբերակը՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ներկայումս սովետական զորքերը օգտա–գործում են այդ Գ–ի 1943-ի տարբերակը, որ մշակել է Պ․ Գորյունովը։ Խոշոր տրա–մաչափի (12,7–15,0 մմ) Գ–ներով զին–վում են հետնակը, տանկերը և ինքնա–թիռները՝ կրակակետերի, զրահափոխա– կրիչների, ինքնաթիռների վրա կրակելու համար։ Ավիացիոն Գ․ ունի մեծ արա–գաձգություն, իսկ տանկայինը հետնակա– յինի տարատեսակ է՝ հարմարեցված տան–կից կրակելու համար։ /.ԴՊՍ ձեռքի գնդացիր. /. փող, 2. փողի ւոուփ, 3. զսպանակ, 4, կառավարման բռնակով ձգանի շրջանակ, 5. պահեստատուփ, 6. նշանոց, 7. նշանաձողիկ, 8. նեցուկ II. Գորյունովի կոնստրուկցիա– յ ի 1 9 4 3-ի նմուշի հաստոցային գնդացիր, /.փող,2. փողի տուփ, 3. ծոծ– րակալ, 4. ընդունիչ, 5. նշանոց, 6. նշանաձո– ղիկ, 7. վահան, 8. հաստոց, 9. փամփշտակալ

ԳՆԴԵՎԱՏէ, գյուղ Տսւյկսւկան ԱՍՏ Ազիզ– բ եկովի շրջանում, Արփա գեսւի ձախ ափին, Երևան–Ջերմուկ խճուղու աջ կող– մում, շրջկենտրոնից 15 կւէ հյուսիս–սւրե– վելք: Կոլտնտեսությունն զբաղվում է Գնդեվազ