Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/140

Այս էջը սրբագրված չէ

թյան վերացմանը, գնագոյացման մեջ պլանաչափության արմատավորմանը, արտադրության պայմանների փոփոխության և արտադրանքի առանձին տեսակների իրացման համեմատ՝ գործող գների վերանայմանը, գները և դրույքները սահմանելիս՝ պետական կարգապահության ամրապնդմանը։ Գ․ պ․ կ–ի նախագահ է եղել՝ Բ․ Սարկիսովը (1970–75)։ 1975-ից նախագահ է Գ․ Տարությունյանը։

ԳՆԹՈՒՆԻՆԵՐ, Գնթունիք, Գնդունիք , հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Խորենացու, Գ–ի նախարարությունը հաստատել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը Հայաստանում բնակված քանանական ցեղի սերնդից Ձեռես իշխանին կարգելով արքունիքի զգեստավորման գործակալ։ Քանիդաս կամ Քանանիդաս տոհմապետի գլխավորությամբ քանանացիների ներգաղթի և Հայաստանում բնակություն հաստատելու մասին տեղեկացնում են նաև Պրոկոպիոս Կեսարացին և Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ)։ Ներսես Լամբրոնացին Գ–ին անվանում է քանանեդացիներ, Հովհաննես Դրասխանակերտցին՝ «քանանիտ յազգէն»։ Սահակյան գահնամակում Գ․ դասվել են 21-րդ տեղում։ Հայոց բանակին տվել են 300 հեծյալ։ Մովսես Խորենացին հիշատակում է Գ–ի նահապետ Զորային, Ղազար Փարպեցին՝ Վարդանանց պատերազմում նահատակված Տաճատ իշխանին և Վահանանց կողմնակից Վառգոշին։ Գ․ հայ մատենագրության մեջ հետագա դարերում հիշվում են որպես հմուտ զինվորականներ։ Սմբատ Ա թագավորի ժամանակ (890–914) Հովհաննես Դրսախանակերտցին Գ–ից հիշատակում է Հասան իշխանին՝ որպես արքունի տան ամրոցի՝ Կարսի պահակազորի հրամանատար, իսկ Աշոտ Բ թագավորի ժամանակ (914–929)՝ Աշոտ և Վասակ իշխաններին՝ որպես Գուգարք նահանգի վերակացուներ և նրա Շամշուլդե գլխավոր ամրոցի բերդապահներ։ Գ–ի նախարարական տիրույթի մասին տեղեկությունները կցկտուր են։ Տրդատ Գ թագավորը իր հուն. արձանագրության (Ապարան, մոտ 308) մեջ հիշատակել է Գ. իշխաններից մեկին՝ Նիգ գավառում կալվածք պարգևելու առիթով։ Այս, ինչպես նաև Ապարանում, Քասաղ գևտի ափին, մի հին եկեղեցու ավերակնևրում պահպանված Գ–ի իշխան Գրիգորի արձանագրության հիման վրա ենթադրվում է, որ Նիգ գավառը եղել է Գ–ի կալվածքը։ Մովսես Խորենացին գրում է, որ Գ․ բնակվել են Գեղամա (Սևան) լճի հս․ եզերքին։

ԳՆԻՇԻԿ, մինչև 1975-ը գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում։ Սողանքների պատճառով ապաբնակեցված Է։ Բնակիչները տեղափոխվել են Արփի ավանը։

ԳՆՈՂՈՒՆԱԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ, արտադրության միջոցների, սպառման առարկաների և ծառայությունների պահանջարկ, որը որոշվում է գնորդների դրամական միջոցների չափերով։ Պայմանավորված է արտադրության եղանակով, արտադրվող հասարակական արդյունքի և կատարվող ծառայությունների կառուցվածքով, ազգային եկամտի չափերով և բաշխմամբ։ Կապիտալիզմի ժամանակ շահույթի ստացման նպատակով արտադրության ընդլայնման միտումը հակասության մեջ է գտնվում աշխատավորնևրի Գ․պ.–ի սահմանափակ չափերի հետ։ Աշխատավորների աշխատավարձի մակարդակը պահպանվում է նվազագույնի սահմաններում, հաճախ աշխատուժի արժեքից ցածր։ Հարաբերականորեն փոքրանում է նրա բաժինը ազգային եկամտի մեջ, որի հետեվանքով իջնում է աշխատավորների՝ լայն սպառման ապրանքների գնորդների հիմնական զանգվածի Գ․պ․։ Սոցիալիզմի ժամանակ բնակչության Գ․պ․, արտադրության հետ միասին, աճում է պլանաչափորեն և նրա զարգացման կարևոր գործոններից է: Պլանաչափ հարաբերակցություն է ստեղծվում բնակչության Գ․պ–ի և սպառմաև առարկաների արտադրության միջև։ ՍՍՀՄ–ում արտադրության զարգացմանը զուգընթաց բարձրանում է բնակչության Գ․պ․, աճում են բանվորների և ծառայողների դրամական աշխատավարձը, կոլտնտեսականների դրամական ու բնեղեն եկամուտները, սպառման հասարակական ֆոնդերից՝ բնակչությանը տրվող տարբեր տեսակի վճարները և արտոնություննևրը, իջնում են սպառման առարկաների գները։ Պետությունն ըստ պլանի կարգավորում է Գ․պ.–ի և ապրանքաշրջանառության աճը՝ հաշվի առնելով բնակչության եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը։

ԳՆՈՍԵՈԼՈԳԻԱ (<հուն․ yvcoaic;–գիտելիք, ճանաչողություն և ․․․․ լոգիա), տես Իմացաբանություն։

ԳՆՈՍՏԻՑԻԶՄ (<հուն․ yVtiOLQ գիտելիք, ճանաչողություն), կրոնա–փիլիսոփայական ուսմունք, որով փորձ է արվել քրիստոնեական աստվածաբանությունը միացնել Արևելքի դիցաբանության, վաղ քրիստոնեական հերետիկոսական ուսմունքների, պլատոնիզմի ու նոր պյութագորականության գաղափարների հեւո։ Առաջացել է Հռոմեական կայսրությունում և գոյատևել է մ․թ․ I–III դդ․։ Գ․ ըստ էության դուալիստական ուսմունք էր․ որն ընդունում էր հոգեկան նախասկզբի անճանաչելիությունը և այն հակադրում նյութականին՝ «չարի» աղբյուրին։ Այդ նախասկզբի «իմացությունը» կամ «գիտությունը» ձեռք է բերվում «հայտնության» միջոցով և մարդուն ցույց տալիս «փրկության» ուղին։ Տարբերում են «հեթանոսական» և «քրիստոնեական» Գ․, որոնց համար ընդհանուրը կատարյալ աստվածության մասին ուսմունքն Էր։ Գ․ թշնամաբար է վերաբերվել քրիստոնեության մեջ հրեականության տարրերին, մերժել է Հին կտակարանը։ Գ․ առավել զարգացման է հասել II դ․։ Այդ շրջանի նշանավոր գնոստիկներից են Վասիլիդեսը, Վալենտինը, Կարպոկրատ Ալեքսանդրացին և Մարկիոն Պոնտացին։ Գ–ի արտահայտության ձև կարելի է համարել պարսկական մանիքեությունը։ Գ․ II դ․ հաղթահարել է քրիստոնեությունը, սակայն ավանդույթները շարունակվել են մինչև ուշ միջնադար։ Գնոստիկական երկերը ուղղափառ քրիստոնյաները հիմնականում ոչնչացրել են։ Միայն 1945-ին, Վերին Եգիպտոսում հայտնաբերվեցին գնոստիկների 44 ձեռագիր երկեր։ Ենթադրվում է, որ Գ․ հետնորդներ է ունեցել նաև հին Հայաստանում։ Այսպես, Ղազար Փարպեցին մեղադրվել է որպես մի աղանդի հևտևորդ, որը, ըստ երևույթին, Գ․ էր։ Հավանաբար, որոշ տարածում է ունեցել մարկիոնական գնոստիկյան աղանդը։ Թերևս այդ է պատճառը, որ Մարկիոնի ուսմունքի քննադատությանը Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց»-ում առանձին գլուխ է նվիրել։ Գրկ․ Տեր–Մինասյան Ե․ Գ․, Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե․, 1968։ Ե․ Տեր–Մինասյան

ԳՆՉՈՒԵՐԵՆ, տես Հնդկական լեզուներ։

ԳՆՉՈՒՆԵՐ (ինքնանվանումը՝ ռոմ, լոմմարդ), ժողովուրդ, ծագումով կապվում են հյուսիս–արևմտյան Հնդկաստանում ապրող վաչկատուն ժողովուրդների հետ։ Տարբեր երկրներում Գ–ին տարբեր կերպ են անվանում․ Հնդկաստանում՝ լոխարներ, նատեր, Միջին Ասիայում՝ լյուլիներ, մազանգներ, ջուղիներ, Իրանում՝ ղարաչիներ, Թուրքիայում՝ չինգենեներ, մյութրուբներ, Ռուսաստանում և առհասարակ Եվրոպայում՝ ցիգաններ են։ Հայերը Գ․ են անվանում նաև հայախոս քրիստոնյա բոշաներին։ Աշխարհում ապրող Գ–ի քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները հակասական են (2 մլն–ից 12 մլն), ՍՍՀՄ–ում՝ 175 հզ․ (1970)։ Պատմական որոշակի պայմաններում, մոտավորապես V–X դդ․, Գ․ զանգվածաբար լքել են Հնդկաստանը, սփռվել Առաջավոր Ասիայի, ապա (XV դ․) Եվրոպայի երկրներում։ Գնչուական լեզուն դասվում է նոր հևդկական լեզվախմբում։ Պահպանե–լով ծագումնաբանական, լեզվական, կենցաղավարման ն հավատալիքների զգալի ընդհանրություններ՝ Գ․ առավել կամ պակաս չափով ընդօրինակել են մշակութային շատ տարրևր (նաև՝ գերիշխող կրոնը) այն ժողովուրդներից, որոնց շրջապատում ապրել են։ Համարյա բոլոր երկրներում նրանց տարբեր հատվածները վարում են թափառաշրջիկ, կիսանստակյաց կամ նստակյաց կյանք, հասարակական փոխհարաբերություններում և ընտանեկան կենցաղում դեռնս պահպանվում են նախնադարյան–համայնական կարգերի վերապրուկներ։ Գ–ի տարբեր խմբերում, հատկապես անցյալում, գերիշխում էին տնայնագործական բնույթի տարբեր արհեստներ՝ փայտամշակություն, կլայեկագործություն, մաղագործություն, զամբյուղագործություն են։ Նրանք հայտնի էին նաև որպես հմուտ ձիաբույծներ, ձիավաճառներ, ձեռնածուներ և, առավելապես, նվագածուներ։ Կանայք, բացի ընտանեկան գործերից, զբաղվում էին նաև ապրանքափոխանակությամբ, փերեզակությամբ, գուշակությամբ և մուրացկանությամբ։ ՍՍՀՄ–ում ապրող Գ–ի մեծ մասն այժմ աշխատում է ձեռնարկություններում ու հիմնարկներում, գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև գիտությաև ու արվեստի բնագավառներում։ Գրկ․ Баранников А․, Цыганы СССР, М․, 1931; Санаров В․, Проблемы историко-этнографического изучения цыган, «Советская этнография», 1971, Jsfe 3․ Լ․ Պետրոսյան