Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/142

Այս էջը սրբագրված չէ

ԳՈԳԱՐԱՆ (մինչև 1946-ը՝ Գյռրան), գյուղ Տայկական ՍՍՏ Սպիտակի շրջանում, Բազումի լեռնաշղթայի հարավային ստո–րոտին, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արև– մուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ճակնդեղի մշակությամբ, պտղաբուծու–թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Տնագույն բնակավայր Է։ Պահպանվել են հին դամ–բարաններ։ Ներկայիս բնակիչների նախ–նիները եկել են Ղազախից, Մուշից, Արարատյան դաշտից և Լոռուց, 1795– 1805-ին։

ԳՈԳԱՐԱՆ Ի ԼԵՌՆԱՇՂԹԱ, Բազումի լեռ–նաշղթայի արևմտյան, ամենաբարձր հատ–վածը (Տայկական ՍՍՏ)։ Երկարությունը մոտ 25 կմ է* առավելագույն բարձրությու–նը՝ 2992 մ (Ուրասար), միջին բարձրու–թյունը՝ 2700–2800 մ։ Կազմված է կավճի և էոցենի մերգելային կրաքարերի և հրա– բըխածին նստվածքների շերտախմբերից։ Լանջերը զառիթափ են (20°–40°)՝ մաս–նատված Էրոզիոն խոր հովիտներով, ծածկ–ված ալպյան մարգագետիններով։

ԳՈԳԵԲԱՇՎԻԼԻ Յակով Սեմյոնի (1840- 1912), վրացի մանկավարժ, մանկագիր։ Տիմնադիրն է «Շրոմա» («Աշխատանք») հանդեսի։ 1879-ին Գ–ու նախաձեռնու–թյամբ կազմակերպվել է «Վրաց բնակչու–թյան մեջ գրագիտություն տարածելու ըն–կերությունը»։ 1865-ին հրատարակել է «Վրացական այբբենարան»-ը, 1876-ին՝ «Մայրենի լեզու»-ն, 1887-ին՝ ռուսաց լեզ–վի դասագիրք վրացական դպրոցների համար։ Գ–ու անվան հետ է կապված վրա–ցական մանկական գրականության սկըզբ– նավորումը («Կոկոն», 1880, «ճյուղ», 1883, «Պլեուադա», 1883, «Ողկույզ», 1901)։

ԳՈԳԵՆ (Gauguin) Պոլ Էժեն Անրի (7․6․ 1848, Փարիզ – 8․5․1903, Անտառնա, ավան, Մարկիզյան կղզիներ), ֆրանսիա–ցի նկարիչ։ Գ–ի ստեղծագործության վաղ շրջանը կապված է իմպրեսիոնիզմին։ Պ․ Գոգեն, Ինքնանկար (1903, Սալմանո– վիչի հավաքածու, ժնև) Ընդհանրացված կերպարների, երևույթ–ների խորհրդավոր իմաստի որոնումնե–րը, կյանքի վաղնջական, քարացած ձևե–րի նկատմամբ հետաքրքրությունը («Տե– սիլք քարոզից հետո», 1888, «Դեղին Քրիստոս», 1889) Գ–ի ստեղծագործու–թյունը մոտեցնում են սիմվոլիզմին, հան–գեցնում գեղանկարչական նոր համա–կարգի («սինթետիզմի»), որին բնորոշ է ձևերի և գծերի ընդհանրացվածությունը և պարզեցվածությունը, մաքուր գույների առանձին հարթությունների ռիթմիկ հա–մադրումը («Սրճարան Առլում», 1888)։ Ցա․ Ս․ Գոգեբաշվիլի Ն․ Վ․ Գոգոլ Ստեղծագործական որոնումներով և «իդեալական հասարակության» երազանք–ներով համակված, նա 1891-ին մեկնել է Տահիտի կղզի (Օվկիանիա), ստեղծել գույնի էմոցիոնալ ևագեցվածությամբ, հարթ, ստատիկ կոմպոզիցիաներով, դե–կորատիվության և մոնումենատալության օրգանական միաձուլումով առանձնացող ստեղծագործություններ, ուր շեշտված է բնության և մարդու ամբողջականության գաղափարը («Տահիտյան հովվերգություն–ներ», 1893, Էրմիտաժ, Լենինգրադ, «Ծան–ծաղուտ», 1901, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կեր–պարվեստի թանգարան, ևն)։ Կատարել է քանդակագործակաև, գրաֆիկական և խե–ցեգործական աշխատանքներ, գրել իր ստեղծագործական սկզբունքները պար–զաբանող գրական և քննադատական հոդ–վածներ։ Պատկերազարդումը տես 137-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ» К а н т о р-Г уковская А․ С․, Поль Гоген․ Жизнь и творчество, Л,–М․, 1965; Gachin Fr․, Gauguin, Р,, 1968․ ԳՈԳԻ,Վայքի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3120 մ) Տայկական ՍՍՏ և Նախիջևանի ԻՍՍՏ սահմանում։ Կազմ–ված է նեոգենի հրաբխածին ապարներից։

ԳՈԳՈԼ Նիկոլայ Վասիլևիչ [20․3(1․4)․ 1809, գ, Բոլշոյե Սորոչինցի (այժմ՝ Պոլ– աավայի մարզում) – 21․2(4․3)․ 1852, Մոսկվա], ռուս գրող։ Ծնվել է սնանկա–ցած կալվածատիրոջ ընտանիքում։ 1818-ին ընդունվել է Պոլտավայի գավառական ուսումնարանը, 1821-ին՝ Նեժինի բարձ–րագույն գիտությունների գիմնազիան։ 1827-ին գրել է «Տանց Կյուխելգարտեն» (հրտ․ 1829, Վ․ Ալով կեղծանվամբ) պոե–մը, որը հաջողություն չունեցավ։ Գրողի իսկական ծնունդը եղավ «Երեկոներ Դի– կանկայի մերձակա խուտորում» (մաս 1, 1831, մաս 2, 1832) պատմվածաշարը, որը արժանացավ Ա․ Ս․ Պուշկինի հիացա–կան ընդունելությանը և Գ–ին մեծ ճա–նաչում բերեց։ «Իվան Ֆեոդորովիչ Շպոն– կան և նրա մորաքույրը» վիպակը վկայում էր ազնվական դասի նկատմամբ գրողի քննադատական, սոցիալական հայացքի հասունությունը։ Այստեղ դրսևորվել են ցարական Ռուսաստանի կացութաձևի սա–տիրական պսակազերծման Գ–ի սկզբունք–ները։ «Տնաշխարհիկ կալվածատերեր», «Պատմվածք այն մասին, թե ինչպես գժտը– վեցին Իվան Իվանովիչն ու Իվան Նիկի– ֆորովիչը» («Միրգորոդ», ժողովածու, 1835) երկերում Գ․ անդրադարձել է իր ստեղծագործության գլխավոր պրոբլեմին՝ ժամանակի «աղոտ» իրականության մեջ անհատի մանրացման, խաթարման պրո–ցեսի վերլուծական պատկերմանը՝ առա–ջինը ռուս գրականության մեջ ընկալելով ու գեղարվեստորեն վերստեղծելով կյան–քի երևույթների սոցիալական պայմանա–վորվածությունը։ Գ․ հանդես է եկել որ–պես ռեալիզմի տեսաբան՝ Վ․ Գ․ Բելինս– կոլ հետ մշակելով ռեալիզմի գեղագիտա–կան հիմնական հարցերը։ Արվեստի խըն– դիրների, մասնավորապես ժողովրդայ–նության պրոբլեմի ըմբռնումով, նա հա–մամիտ է եղել Բելինսկուն։ ժողովուրդը, որպես պատմության հերոս, ազգային ինքնագիտակցության կրող է ներկայաց–ված Գ–ի «Տարաս Բուլբա» վիպակում, որտեղ Ուկրաինայի հերոսական անցյա–լի՝ կազակական ազատավայրերի ֆոնի վրա ուրվագծված են Էպիկական խառն–վածքներ։ Նույն գաղափարները դրսևոր–ված են «Պետերբուրգյան պատմվածք–ներ՜ում («Նևսկի պողոտան», «Դիմա–նկարներ», «խելագարի հիշատակարանը», «Քիթը», «Շինելը»)։ «Շինելը» հանդիսա–ցավ ռուս գրականության, նրա հումանիս–տական պաթոսի ևամար արմատական նշանակություն ունեցող «փոքր մարդու» թեմայի շարունակությունն ու զարգացումը։ 1830-ական թթ․ սկզբին Գ․ դիմել է դրամատուրգիային։ 1836-ին գրել է «Ռևի– զոր»-ը, որն Էությամբ նորարարական, սոցիալական կատակերգություն Է։ «Ոչ ոք և երբեք ևրանից առաջ,– գրել է Գեր– ցենը,– չի կարդացել այդպիսի ամբող–ջական պաթոլոգա–անատոմիական դաս–ընթաց ռուս չինովնիկի մասին։ Քրքիջը բերանին նա անողոք թափանցել է չի–նովնիկական անմաքուր, քինոտ հոգու ամենախոր ծալքերը» (Избр․ соч․, 1937, Էջ 406)։ «Ամուսնություն» կատակերգու–թյան մեջ (1842) ցույց է տրված պոդկոլ– յոսինների հոգևոր, բարոյական սնան–կությունը։ «Ամուսնություն»-ը հող պատ–րաստեց Ա․ Օստրովսկու թատրոնի հա–մար։ Գ–ի «Մեռած հոգիներ» (մաս I, 1842) վեպը ոչ միայն մերկացնում էր ժամանակի Ռուսաստանը, այլև արտահայտում Էր ժողովրդի կենդանի ուժերի նկատմամբ գրողի խոր ևավատը՝ հսկայական սոցիա–լական կտավի վրա ծավալելով կալվա– ծատիրական–ճորտատիրական Ռուսիա– յի բարքերի պատկերը։ Այժմեականու–թյունը և ստեղծագործական պրոբլեմա–տիկայի լայնությունը, մարդկային և հա–սարակական կապերի նվիրական գաղտ–նարանները թափանցելու ունակությունը, գեղարվեստական կանխատեսումները իրավունք են տալիս Գ–ի ստեղծագործու–թյունը դասել համաշխարհային գրա–կանության նվաճումների շարքը։ Գ–ի ստեղծագործությունը նոր փուլ նշանավորեց ռուս գրականության, քննա–դատական ռեալիզմի զարգացման մեջ։ 1842-ից հետո Գ․ նահանջեց դեմոկրատա–կան դիրքերից և ապրեց հոգեկան մեծ դրամա, որը և կանխորոշեց նրա գեղար–վեստական տաղանդի անկումը, հոգևոր կործանումը։ Գ–ի հոգևոր ճգնաժամի ար–տահայտությունն էր «Ընտիր հատվածներ բարեկամների հետ ունեցած նամակա–գրությունից» (1847) գիրքը, որն առաջաց–րեց Ռուսաստանի առաջավոր հասարա–կական շրջանների վրդովմունքը, կրքոտ