Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/143

Այս էջը սրբագրված չէ

բողոքով հանդես եկավ Բելինսկին՝ «Նա–մակ Գոգոլին» հանրահայտ երկով։ Կյան–քի վերջին շրջանում Գ․ հոգեկան ծանր ապրումների մեջ այրեց «Մեռած հոգի–ներ՜ի երկրորդ հատորը։ Որպես քննադատական ռեալիզմի հիմ–նադիր, երգիծաբան, Գ․ ստեղծեց իր ան–կրկնելի ոճը, որտեղ ձուլվել են քնարա–կանությունը, ռոմանտիկ ոգեշնչվածու– թյունը և սուր երգիծանքը։ Գ․ հսկայական ազդեցություն է գործել ոչ միայն ռուս, այլև համաշխարհային գրականության զարգացման վրա։ Գոգոլյան ուղղությու–նը, մասնավորապես, արդյունավետ եղավ հայ ռեալիստական գրականության հե–տագա աճի համար (Գ․ Սունդուկյան, Ա․ Շիրվանգադե, Ե․ Չարենց, Ա․ Բակունց նն)։ Երևանում կա Գ–ի անվան դպրոց և փողոց։ Երկ․ Полное собр․ соч․, т․ 1 – 14, М․, 1937 – 1952; Երկերի ժողովածու, հ․ 1–6, Ե․, 1953– 1955։ Գրկ․ Տ ո վ ն ա ն Գ․, Ն․ Վ․ Գոգոլը և հայ գրականությունը, Ե․, 1952։ Ս ա լ ա խ– յան Հ․, Ն․Վ․ Գոգոլ, Ե․, 1952։ Белин–ский В․ Г․, О Гоголе․ Статьи, рецензии, письма, М․, 1949; Ермилов В․ В․, Н․ В․ Гоголь, 2 изд․, доп․, М․, 1953; Храп- ченко М․ Б․, Творчество Гоголя, М․, 1959․

ԳՈԳՈԼԵՎԱ Ելենա Նիկոլաևևա [ծև․ 25․3 (7․4)․1900, Մոսկվա], ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՏՄ ժող․ արտիստուհի (1949)։ 1918-ին ընդունվել է Մոսկվայի Փոքր թատրոնի խումբը։ Ստեղծել է դրա–մատիկական և ողբերգական կերպար–ներ՝ Սոֆյա (Գրիբոյեդովի «Խելքից պա–տուհաս»), արքայադուստր Էբոլի, Լևդի Միլֆորդ (Շիլլերի «Դոն Կարլոս», «Սեր և խարդավանք»), լեդի Մակբեթ (Շեքսպի– րի «Մակբեթ)»։ Մերկացնող երգիծական բնութագրումներով ևն մարմնավորված Գ–ի Պանովան (Տրենյովի «Լյուբով Ցա– րովայա»), միսիս Կրաուլին (ըստ Թեքե– րեյի՝ «Սնափառության տոնավաճառը»)։ Սովետական դրամատուրգիայում նրա կա–տարած բազմաթիվ լավագույն դերերից է Պոլոզովան (Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն»)։ Երբ Վ․ Փափազյանը 1928-ին Փոքր թատրոնի խմբի հետ հան–դես է եկել Օթելլոյի դերով, Գ․ խաղա–ցել է Դեզդևմոևա։ Նկարահանվել է «Գոբ– սեկ», «Այդ մասին մոռանալ չի կարելի» կինոնկարներում։ Արժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակների (1947, 1948, 1949)։

ԳՈԴԱՎԱՐԻ, Դոդի, գետ Տնդկաստա– նում։ Երկարությունը 1450 կմ Է, ավազա–նը՝ 290 հզ․ կմ2՝․ Սկիզբ է առնում Արև– մըտյան Գաթերի արլ․ լանջերից, կտրում Դեկանի սարաևարթը և թավւվում Բեն–գալյան ծոց։ Նավարկելի է միջին հոսան–քում և դելտայում։ Գ–ի ափին է Ռաջա– մանդրի քաղաքը։

ԳՈԴԱՐ (Godard) ժան Լյուկ (ծն․ 3․12․ 1930, Փարիզ), ֆրանսիացի կինոռեժի–սոր, սցենարիստ։ Ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության նախաձեռնողնե–րից։ Կրթությամբ՝ ազգագրագետ։ Տայտ–նի են Գ–ի «Վերջին շունչը» (1959), «Փոք–րիկ զինվորը» (1960), «Ալֆավիլ» (1965), «Պիեռո–խենթը» (1965) կինոնկարները։

ԳՈԴԵԼ Ռոբեր (ծն․ 1902, ժնն), շվեյցա–րացի լեզվաբան, հայագետ։ 1925–31-ին դասավանդել է Կ– Պոլսի Գալաթասարայի լիցեյում, որտեղ սովորել է հայերեն։ Դասախոսել է ժնևի համալսարանում (1951–68), նրան կից թարգմանիչների դպրոցում (թուրքերեն և հայերեն), Տար– վարդի (1964, գրաբար), Լոս Անջելեսի (1968, ընդհանուր լեզվաբանություն և գրաբար) համալսարաններում։ Երկար տարիներ խմբագրել է «Ֆ․ դը Սոսյուրի տետրեր» («Cahiers Ferdinand de Saus- sure») լեզվաբանական պարբերականը։ Զբաղվել է լատիներենի, ընդհանուր լեզ–վաբանության, շարահյուսության, թուր–քերենի քերականության հարցերով։ Գ․ 1960-ական թթ․ ուսումնասիրում է ևաև գրաբարը, ժամանակակից ևայերենի քե–րականությունը, ևնչյունաբանությունը, ձևաբանությունը, բայական համակարգը։ Երկ․ Les sources manuscrites du cours de linguistique generale de F․ de Soussure, Ge–neve–P․, 1957; Diachronic Armenian, «Current Trents in Linguistic», 1971, № 6; An Introduc–tion to the study of classical Armenian, Wis- baden, 1975․

ԳՈԴԵԼ (Godel) Վահե (ծն․ 1931, ժնն), շվեյցարացի բանաստեղծ, թարգմանիչ։ Մայրը հայուհի էր, հայրը՝ շվեյցարացի հայագետ Ռ․ Գոդեչը։ Ավարտևլ է ժնևի համալսարանի պատմագրական ֆակուլ–տետը (1955)։ 1954-ին հրատարակել է «Խայթոցներ» անդրանիկ գիրքը, 1958-ին՝ «Մարդը մարդկանց մեջ» (արժանացել է Պրագայի միջազգային ուսանողական միության մրցանակին) երգերի երկրորդ գիրքը, 1967-ին՝ «Տայաստան» պոեմը՝ նվիրված հայկ․ եղեռնի 50-ամյակին։ Տա– յերևնից թարգմանել է Դ․ Վարուժանի «Տացին երգը», «Վանաւոուր»-ը ևն։ Գրել է հոդվածներ՝ նվիրված Տայաստանին, հայ գրականությանը։ Երկ․ Armenie, P,, 1967․

ԳՈԴԵՆՈՑ, ու ր կ ա ն ո ց, անբուժելի ու վարակիչ հիվանդություններով (ուր– կություն, գողություն, բորոտություն) տա–ռապող մարդկանց խնամատուն հին և միջ–նադարյան Տայաստանում։ Բնակչությանը վարակներից զերծ պահելու նպատակով երկրի տարբեր վայրերում ախտավորնևրի համար կառուցվել են Գ–ներ՝ սահմանելով անվճար սնունդ և բուժում։ Փավստոս Բուզանղը վկայում է, որ 353-ին Աշտիշա– տի ժողովում որոշում է ընդունվել՝ բոլոր գավառների «պատշաճ տեղերում» Գ–ներ կառուցել, որպեսզի ախտավորները «․․․ մնան իրենց կացարաններում, դուրս չգան տառապանքով մուրալու․․․»։ Նման հիվանդների մեկուսացումն ու խնամքը Տայաստանում, ըստ Փավստոս Բուզան– դի, եղել է հնավանդ, դարերից ժառանգած սովորույթ։ Տես նաև Բորոտանոց։ Գրկ․ Փավստոս Բ ու գանդ, Պատ–մություն Հայոց, Ե․, 1968 (Դպրություն Դ, գլուխ Դ)։ ԳՈձՈՒԼՈՎ Ավդեյ Իլյայի (Գյուզելյան Ավետիք) (ծն․ 17․4․1892, Տագանրոգ), սովետական տնտեսագետ։ Տնտեսագի–տության դ–ր (1939), պրոֆեսոր (1931),

ՌՍՖՍՏ գիտության վաստակավոր գոր–ծիչ (1962)։ 1917-ին ավարտել է Պետրո– գրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1920-ից աշխատել է Դոնի Ռոստովի համալսարանում, 1931-ից՝ ժող․ տնտ․ ինստ–ում՝ որպես վիճակագրության ամբիոնի վարիչ։ Գ․ սովետական վիճա–կագրության հիմնադիրներից է։ Աշխատու–թյունները վերաբերում են Տյուսիսային Կովկասի, Դոնի Ռոստովի մարզի զար–գացման վիճակագրական հետազոտու–թյուններին, հայրևնական վիճակագրու–թյան պատմությանը, բնակչության մար–դահամարին և ևրա վերլուծությանը։ Երկ․ История Отечественной статистики, М․, 1957; Статистика сельского хозяйства, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1967; Переписи населения земного шара, М․, 1970; Экономи–ческая статистика, 3 изд․, перераб․ и доп․, М․, 1973․ ԳՈՋ–ՕԼՈԻԳ, գյուղ Կիլիկիայում, Տարսո– նի գավառում, համանուն քաղաքից ոչ հեռու։ XX դ։ սկզբին ուներ 40 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Ուներ եկևղեցի (Ս․ Սարգիս)։ Զովասուն և առողջարար բնության, ինչպես և առատ պտղատու ծառերի (հատկապես ընկու–զենիներ) շնորհիվ դարձել էր տարսոն– ցինևրի ամառանոցը։ Տայ բնակիչները Գ–ից հեռացել են 1921-ին։

ԳՈԷԼՌՈ, Սովետական Տանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման առաջին միասնական պետական հեռա–նկարային պլան՝ հիմնված երկրի Էլեկ–տրիֆիկացման վրա, որով պայմանավոր–ված էր սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը Սովետական Միու–թյունում։ Գ–ի պլանի մշակման վերաբեր–յալ որոշումը ՌՍՖՍՏ Կենտգործկոմն ըն–դունեց 1920-ի փետրվարին։ Ապա ստեղծ–վեց պլանը կազմող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին շուրջ 200 ակա–նավոր գիտնականներ և գործնական աշ–խատանքի փորձ ունևցող մասնագետներ։ Տանձնաժողովը, որի աշխատանքներն ըն–թանում էիև Վ․ Ի․ Լենինի ցուցումներով և հաճախ էլ անմիջական մասնակցու–թյամբ, մշակեց «ՌՍՖՍՏ էլեկտրիֆիկաց–ման պլանը» և ներկայացրեց Սովետների համառուսաստանյան VIII համագումա–րի քննարկմանը։ Վ․ Ի․ Լենինը Գ․ անվա–նեց կուսակցության երկրորդ ծրագիր․ «Կոմունիզմը դա Սովետ ակ ա ն ի շ խ ա ն ու թ յ ոլ ն ն է պ լ յ ու ս ամ–բողջ երկրի էլեկտրիֆիկա– ցիան» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 31, էջ 654)։ Տամագումարը հավանություն տվեց Գ–ի պլանին, որն ընդգրկում էր երկրի էլեկտրիֆիկացումն ու ծանր արդ–յունաբերության զարգացումը առաջիկա 10–15 տարում։ Նախատեսվում էր երկրի նախապատերազմյան էլեկտրաէներգետի– կայի վերականգնում ու վերակառուցում («Ա» ծրագիր) և 20 ջերմաէլեկտրակա– յանների ու 10 հիդրոէլեկտրակայանների կառուցում («Բ» ծրագիր)։ էլեկտրիֆի–կացման հիմքի վրա նախատեսվում էին ժողտնտեսության բոլոր ճյուղերի արմա–տական վերակառուցում և ծանր արդյու–նաբերության առավել արագ աճ, արդ–յունաբերության ճշգրիտ տևղաբաշխում երկրի տարածքում։ Պլանը մշակված էր ըստ 8 տնտ․ շրջանների (Տյուսիսային, Կենտրոնական–արդյունաբերական, Տա–րակային, Մերձվոլգյան, Արնմտա–Սիբի– րական, Ուրալյան, Կովկասյան, Թուր–քեստանյան)՝ հաշվի առնևլով դրանց բնա–