Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/15

Այս էջը սրբագրված չէ

լանդացի Զ․ Տռլլը (1859), ըսա որի, ծալ–քավոր լեռնաշղթաներն առաջացել են երկրակեղևի ճկված գոաիների ինվեր–սիայի հետևանքով։ Նման գոաիները ամե–րիկացի Ջ․ Գենան (1873) անվանել է Գ․։ Գ–ի ևասկացությունը հետագայում լայն առումով հիմնավորել և զարգացրել են է․ Տոգը, Չ․ Շուխևրտը, Տ․ Շտիլլեև, Զ․ Մ․ Կեյը, Ա․ Արխանգելսկին, Ն․ Շատսկին, Վ․ Բելոուսովը, Ա․Պեյվեն, ժ․ Օբուենը և ուրիշներ։ Գ–ների, որպես երկրակեղևի առանձնակի ճկվածքների մասին պատկե–րացումներ աստիճանաբար վերաճել են Գ–ների տեսության, որը կազմում է երկ–րակեղևի կառուցվածքի էվոլյուցիայի ավե–լի լայն ուսմունքի միջուկը։ ժամանակա–կից Գ–ներ են մայր ցամաքների և օվկիա–նոսային խորջրյա պլատֆորմների միջև ընկած գոտիները, որտեղ արտահայտված են միմյանց զուգահևռ տևղադրված ստոր– ջըրյա ակոսաձև ճկվածքները (Կուրիլյան, Ֆիլիպինյան, Ալեուտյան, Տավայան կղզի–ներ ևն)։ Գեոսինկլինալային մարզի բնո–րոշ օրինակ է Ինդոնեզիան իր կղզիներով ու ծովերով, ստորջրյա ճկվածքնևրով ու ծանրության ուժի զոնալ անոմալիանե–րով։ ժամանակի ընթացքում ներգեոսին– կլինալային ճկվածքները լցվում ևն նըստ– վածքային և հրաբխային զանգվածներով, ներարկվում ինտրուզիաներով, ենթարկ–վում մետամորֆիզմի, և ապա դրանից հետո գեոսինկլինալային մարզերի իջեց–ման ընդհանուր տենդենցը փոխվում է բարձրացման տենդենցով*։ Գ–ի իջեցումնե–րը սովորաբար ուղեկցվում են ծովերի տրանսգրեսիաներով, ստորջրյա հրաբխա–կանությամբ, նստվածքների դիագենեզով ու մետամորֆիզմով, իսկ բարձրացումնե–րը՝ ծովերի ռեգրևսիայով, մոլասային, լագունային և ցամաքային նստվածքնևրի կուտակումով և ապա լեռնակազմությամբ։ Գ–ները սկսել են առաջանալ երկրակե–ղևի ձևավորման հետ միաժամանակ։ Ընդ–հանուր բարձրացումից և լեռնակազմու–թյունից հետո Գ–ի տեղում առաջացած լեռնաշղթաները ենթարկվում են պենեպ– լենի ն վերածվում քվազիպլատֆորմի և ապա պլատֆորմի։ Պատմական երկրա–բանության տվյալներով, ժամանակի ըն–թացքում Գ–ները միգրացիա են կատարում ցամաքային պլատֆորմներից դեպի օվկիա–նոսային պլատֆորմները, այսպիսով մայր ցամաքների աճը տեղի է ունևնում օվկիա–նոսների հաշվին։ Նոր Գ․ ժառանգում է հնի պլանը և առաջանում կամ նրա վրա կամ նրա կողքին։ Գոյություն ունեն Գ–նե–րի մի քանի դասակարգումներ։ Տարած–ված է Շտիլլե–Կեյի դասակարգումը, ըստ որի գեոսինկլինալային մարզը (օ ր թ ո– գեոսինկլինալը) բաժանվում է միոգեոսինկլինալային և էվգեոսինկլինա– լային գոտիների; Միոգեոսինկ– լ ի ն ա լ ը գլխավորապես լցված է համե–մատաբար թույլ ծալքավորված շերտա–խմբերով, որոնք երբեմն ներփակում են ինտրուզիվ և էֆուզիվ զանգվածներ։ է վ– գեոսինկլինալը լցված է ուժեղ ծալքավորված շերտախմբերով, որոնք կազմված են առավելապևս հրաբխային ապարներից և ներփակում են բազմազան ինտրուզիվ զանգվածներ։ Վերջիններս սո–վորաբար հարում են օրթոգևոսինկլինալ– ների օվկիանոսահայաց թներին, իսկ միոգեոսինկլինալները՝ նրանց ցամաքա– հայաց թներին։ Գեոսինկլինալային մար–զերում անջատվում են 30–40 կմ լայ–նությամբ ինարագեոսինկլինալային և ինարագեոանաիկլինալային գոտինեը (ստրուկտուրային կամ ֆացիալ–մետա– ղածնական գոտիներ), որոնք Գ–ի փակ–վելուց ևետո իբրև կաևոն վեր են ածվում, համապատասխանաբար, սինկլինորիում– ների և անտիկլինորիումների։ Գ–ների ինվերսիայի ժամանակ ձևավորվում են նաև մնացորդային բնույթի միջլևռնային և նախալեռնային ճկվածքները, որոնք լցվում են լագունացամաքային, առավելա–պես մոլասային նստվածքներով։ Փակված գեոսինկլինալային մարզերի բնորոշ օրի–նակներ են՝ Ալպերը, Կարպատները, Մեծ Կովկասը, Փոքր Կովկասը,_ Տավրոսը, Պոնտոսը, Էլբրուսը, Զագրոսը, Ուրալը, Տյան–Շանը, Կոպեա–Գաղը, Տիմալայնե– րը, Ապալաչները, Կորդիլիերները, Անդե– րը։ Գրկ․ Пейве А․ В․, Синицын В* М#, Некоторые основные вопросы учения о геосинклиналях, «Изв* АН СССР, серия геоло–гическая», 1950, № 4; Асланян А․ Т․, Исследование по теории тектонической дефор–мации Земли, Е,, 1955? К е й М․, Геосинк–линали Северной Америки, пер․ с англ․, 1955; Хайн В․ Е․, Общая геотектоника, М․> 1964; Обу эн Ж․, Геосинклинали* Проблемы происхождения и развития, [пер․ с англ․], М․, 1967․ Ա․ Աաանյան

ԳԵՈՏԵ4ՏՈՆԻԿԱ, տես Տեկտոնիկա։

ԳԵՈՐԳ (George), Ա ն գ լ ի ա յ ու մ․ Գ․ I (28․3․1660, Տանովեր – 11․6․1727, Օս– նաբրյուկ), թագավոր 1719-ից (Տաննովերի կուրֆյուրստ 1698-ից), Տաննովերյան դի–նաստիայի առաջին ներկայացուցիչը։ Ան–տարբեր է եղել Անգլիայի ազգ․ շահերի և անգլ․ քաղաքականության նկատմամբ։ Իշխանության գլուխ կանգնած վիգերի կուսակցությանն օգնել է ամրապնդելու պառլամենտի անկախությունը թագից։ Գ․ III (4․6․1738, Լոնդոն – 29․1․1820, Վինձոր), թագավոր 1760-ից (1760–1815-ին Տաննովերի կուրֆյուրստ, ապա՝ թագա–վոր)։ Եղել է անգլ․ գաղութային քաղա–քականության և հյուսիս–ամերիկյան ապստամբ գաղութների դեմ պայքարի ոգևշնչողևերից։ Գործուն մասնակցություն է ունեցևլ ֆրանս․ մեծ հեղափոխության դեմ եվրոպական հետադիմության պայ–քարին և Նապոլեոնի դևմ կոալիցիայի կազմակերպմանը։ Գ․ IV (12․8․1762, Լոնդոն –• 26․6․1838, Վինձոր), թագավոր 1820-ից (միաժամա–նակ Տաննովերի թագավոր, 1811–20-ին՝ խնամակալ–թագաժառանգ)։ Աջակցել է Լիվերպուլի տորիական կառավարության հակադևմոկրատական քաղաքականու–թյանը, եղել Սրբազան դաշինքի հետադի–մական քաղաքականության եռանդուն կողմնակից։ Գ․ Y (3․6․1865, Լոնդոն– 20․1․1936, Սանդրինհեմ), թագավոր 1910-ից, Սաք– սեն–Կոբուրգ–Գոթական դինաստիայի (1917-ից Վինձորյան դինաստիա) ներկա–յացուցիչ։ Մեծ Բրիտանիայի քաղ․ կյան–քում նշանակալի դեր չի խաղացել։

ԳԵՈՐԳ Ա ՐՅՈԻՐԱԿԱՆՑԻ (ծն․ թ․ անհտ․– 795), Տայոց կաթողիկոս 792-ից։ Տաջոր– դել է Սողոմոն Ա Գաոնեցուն։ Նրա մասին պահպանվել են կցկտուր տեղեկություն–ներ (Տովհաննես Դրսախանակերացու, Սւռեվւանաւ Տարոնեցու, Սամվել Անեցու, Կիրակոս Գանձակեցոէ և ուրիշ մատենա–գիրների մոտ)։ Որպես նրա ծննդավայր հիշատակվում են Արագածոտն գավառի Բյուրական, Օշական և Աշտարակ գյուղերը, սակայն ընդունված է Գ–ին անվանևլ «Բյու– րականցի»։ Գրկ, Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ i, մաս 2, Բեյրութ, 1959; I/․ Մեէիք–Րախշյան

ԳԵՌՐԳ P ԳԱՌՆԵՑԻ (ծն․ թ․ անհտ․– 897), Տայոց կաթողիկոս 877-ից։ Տաջոր– դել է Զաքարիա U Զագեցուն։ Ծնվել է Այրարաաի Կոտայք գավառի Գառնի գյու–ղաքաղաքում։ Նրա և մի քանի նախարար–ների նախաձեռնությամբ արաբական խա–լիֆայության առջև բարձրացվել է հայկ․ պևտականության վերականգնման հարցը։ 885-ին կամ 886-ին խալիֆայությունը Աշոտ Բագրատունուն ճանաչել է Տայոց թագա–վոր։ 894-ին Ատրպատականի ամիրա Ավ– շինը գերևլ է հաշտության առաջարկով իր մոտ եկած Գ․ Բ Գ–ին և երկու ամիս անց ազատել փրկագնով։ Գ․ Բ Գ․ պայքարել է երկրի խաղաղության և խառնակություննե–րին վերջ տալու համար։ Մահացել է Վաս– պուրականում, թաղվել Վանից ոչ հեռու՝ Կոխպանք գյուղի մոտ գտնվող Զորավան– քում (հետագայի Սալնապատի Ս․ Գրիգոր վանքը)։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, մաս 2, Բեյրութ, 1959։

ԳԵՈՐԳ ԴՊԻՐ ՊԱԼԱՏԱՑԻ (Տ և ր–Տ Ո վ– հաննիսյան, 1737, Կ․Պոլիս – 1812, Կ․ Պոլիս), հայ բառարանագիր, պատմա–բան, ^թարգմանիչ։ Ինքնաշխատությամբ տիրապետել է մոտ 10 լեզուների (եբրա–յերեն, հունարեն, լատիներեն, արաբե–րեն, պարսկերեն ևն)։ Գլուխգործոցը պարսկերեն–հայերեն բառարանն է (հրտ․ 1826)։ Բացի բառի բացատրությունից, այն ամփոփ տեղեկություններ է տալիս իրա–նական դիցաբանության, առասպելաբա– նության, ժող․ բառ ու բանի, սովորույթնե–րի ու բարքերի, վիպական հերոսների ու նշանավոր գրողների մասին։ Վերջում տրւիսծ են հայերեն և պարսկերեն նման բառերի ցանկ, նրանց ծագումը, փոխառու–թյան աղբյուրը։ Զբաղվել է պատմու–թյամբ («Գիրք պատմութեան արքայից Օսմանեան զարմին․․․», անտիպ)։ Գ․ Դ․ Պ․ ընտիր հիմք–օրինակներից ընդօրինա–կել է Մովսես խորենացու և Եղիշեի պատ–մությունները, XIII դ․ հուշարձան «Գիրք վաստակոց»-ը, որը մեզ է հասել նրա ընդ–օրինակության շնորհիվ, IV դ․ հույն պատ–միչ Եվսեբեոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը, որի բնօրինակը չի պահպանվել և աշխար–հին հայտնի է Գ․ Դ․ Պ–ու թարգմանության շնորհիվ։ Կատարել է թարգմանություններ պարսկերենից («Գիրք մեծագին և պա– տուական ականց․,․», հրտ․ 1807), հունա–րենից («Տայելի գրոցնՏոմերոսի․․․», 1783, անտիպ) են։ Գ․ Դ․ Պ․ հայ առաջին հո– մերագետն է*․ «Ւլիական»–ի թարգմանու–թյան կապակցությամբ նրա գրած նախա–բանում քննվում են Տոմերոսին ու նրա պոեմներին վերաբերող բանասիրական ու գրականագիտական մի շարք հարցեր