Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/150

Այս էջը սրբագրված չէ

Զ․ Գոլսուորդի (1918), «Փակուղում» (1920), «Տրվում է վարձով» (1921) վեպերում, որոնք ամբող–ջացնում են «Սագա Ֆորսայթների մա–սին» առաջին եռերգությունը։ Երկրորդ եռերգությունը «ժամանակակից կոմե– դիա»-ն է (1924–28), որին հարում է «Ֆորսայթյան բիրժայում» (1930) պատ– մըվածքների ժողովածուն։ Գ–ի վերջին եռերգությունը («Գլխի վերջը», 1931, 1933) պատկերում է Ֆորսայթների երրորդ սե–րունդը։ Ֆորսայթներին նվիրված մո–նումենտալ էպոպեան Գ–ի արձակի գլուխ՜գործոցն է։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1932)։ Երկ․ Works, v․ 1–30, Լ․, 1923–36; Собр․ соч․, т․ 1 –16, М․, 1962; Ֆորսայթների պատ–մությունը, Ե․, 1975։ Գրկ․ История английской литературы, т․ 3, М․, 1958; Джон Голсуорси․ Библиографич․ указатель, сост․ И․ М․ Левидова, М․, 1958․ Մ․ Ասչանյան, Ա․ Հարությունյան

ԳՈԼՈՒԲԱՅԱ ՌՈ&Ա», նկարիչների խմբա–վորում։ Ստեղծվել է 1907-ին, Մոսկվայում, «Զոլոտոյե ռունո» ամսագրի կազմակեր–պած համանուն ցուցահանդեսի կապակ–ցությամբ։ Մասնակիցների (Ն․ Պ․ Կրի– մով, Պ․ Վ․ Կուզնեցով, Ա․ Տ․ Մատվեն, Ն․ Ն․ Սապունով, Մ․ Ս․ Սարյան և ուրիշ–ներ) գործերին բնորոշ էիև հարթապատ– կերայնությունը, ձնևրի դեկորատիվ ոճա–վորումը, կերպարների քնարականությու–նը, արնելյան մոտիվները, երբեմն միս– տիկ–սիմվոլիստական որոնումները։ «Գ․ ս․»-ի ոճի կազմավորմանը մեծապես նպաս–տել է Վ․ Է․ Բորիսով–Մուսաւոովքւ ժառան–գությունը։ 1910-ական թթ․ և հատկապես Տոկտեմբերյան հեղափոխությունից հետո խմբավորման անդամների գործերում ուժե–ղացավ իրական կյանքի ընդհանրացված– սինթետիկ պատկերն ստեղծելու ձգտու–մը։ «Գ․ ռ․»-ի մի շարք նախկին անդամներ դարձան սովետական արվեստի նշանա–վոր վարպետներ։ Ռ․ Դրամբյան ԳՈԼՈհԲԿԻՆԱ Աննա Սեմյոնովնա [16(28)․ 1․1864, Զարայսկ (այժմ՝ Մոսկվայի մար–զում)– 7․9․1927, Զարայսկ], ռուս սովե– Ա․ Ս․ Գ ո t ու բ– կ ի ն ա․ Շ․ Բրո– կարի դիմաքան–դակը, փայտ (1911, ՝Հայաստա–նի պետական պատկերասրահ) տակաև քանդակագործ։ Սովորել է Պե– տերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1894), ապա Փարիզի Կոլարոսսի ակա–դեմիայում (1895–96), օգտվել Օ․ Ռո– դենի խորհուրդներից։ Ռուս քանդակա–գործներից առաջինն է կերտել Կ․ Մարքսի դիմաքանդակը (գիպս, 1905, Տրետյա– կովյան պատկերասրահ), դիմել պրոլե–տարական թեմային («Երկաթյան», 1897, «Ստրուկը», 1909, «Բանվորը», 1909)։ Ստեղծել է ժամանակակիցների (Ա․ Բելիի, գիպս, 1907, Ա․ Ն․ Տոլստոյի, փայտ, 1911) հոգեբանական դիմաքանդակները։ Կրել է «մոդեռն» ոճի, ապա իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Տայաստանի պևտական պատկերասրահում է Գ՜Ի «Շ․ Բրոկարի դիմաքանդակը» (1911, փայտ)։ Գրկ․ Лукьянов С․, Жизнь А․ С․ Голубкиной, М․, 1963․ ԳՈԼՖ (անգլ․ Golf), սպորտային խաղ ռետինե գնդակով (քաշը 42,5 գ) ն մական–ներով (երկարությունը 85–100 utl)։ Խա–ղացվում է 50–200 հզ․ մ2 կանաչապատ դաշտում, որը բաժանված է 9–18 հավա–սար մասերի, և յուրաքանչյուրի ծայրում կա մի փոսիկ։ Խաղի նպատակն է՝ մակա–նով այնպևս հարվածևլ գնդակին, որ գլորվելով ընկնի փոսիկի մեջ (մեկ միա–վոր)։ Տանդիպումևերն անցկացվում են 18, 36 կամ 72 միավորի հաշվարկով։ Գ․ հայտնի է եղել Տին Տունասաանում, Պարս–կաստանում, Տայաստանում «մականա–խաղ» և «հոլ» անուններով։ Ներկայումս տարածված է ԱՄՆ–ում, Անգլիայում ն Կանադայում։

ԳՈԼՖՍՏՐԻՄ (անգլ․ Gulf Stream – ծո– ցային հոսանք), ծովային տաք հոսանք Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մա–սում։ Լայն առումով Գ․ կոչվում է տաք հոսանքների այն հզոր համակարգը, որ ձգվում է 10 հզ․ կմ՝ Ֆլորիդա թերակղզու ափերից մինչն Շպիցբերգեն ու Նոր եր– կիր կղզիները։ Բուն Գ․ սկսվում է Ֆլո– րիդա թերակղզու հվ–ից (դուրս գալով Մեքսիկական ծոցից), խառնվում Անաի– լյան հոսանքի ջրերին ն ընթանում մինչն Նյուֆաունդլենդյաև ծանծաղուտը, շըփ– վում Լաբրադորյան սառը հոսանքի հետ, շեղվում արլ․ և այդտեղից կոչվում Հյու– սիս–Աւոււսնտյան հոսանք։ Գ․ առաջա–նում է պասատային քամիների կողմից Ցուկատանի նեղուցով դեպի Մեքսիկա–կան ծոցը ջրերի հսկայական զանգված–ներ բերվելու ն այնտեղ կուտակվող ջրե–րի ու Ատլանտյան օվկիանոսին կից մասե–րի մակարդակների միջև տարբերություն առաջանալու պատճառով։ Դեպի օվկիա–նոս ելքի մոտ հոսանքի հզորությունը 25 մլն ւ(3/վրկ է (20 անգամ գերազանցում է երկրագնդի բոլոր գետերի ծախսը), հս․ լայնության 38°-ի տակ՝ 82 մլն մ3/վրկ։ Ֆլորիդայի նեղուցի շրջանում հոսանքի շերտի հաստությունը 700–800 մ է, լայ–նությունը՝ 75 կմ, արագությունը՝ 6– 10 կմ/ժ։ Գ․ հոսանքի ջուրը տաք է և աղի։ Ջրի տարեկան միջին ջերմաստիճա–նը 25°6-ից 26°C է, աղիությունը՝ 36,2-ից 36,4 °/00։ Ջրի ջերմաստիճանի փոփոխու–թյունը կախված է արնադարձային տաք ջրերը բերող պասատային քամիների ուժից։ Դեպի հս–արլ․ Գ․ հոսանքը լայ–նանում է (Նյուֆաունդլենդյան ծանծա– ղուտի մոտ մինչն 200 կմ), արագությունը պակասում, ջերմաստիճանը իջնում։ Գ․ տաք հոսանքի համակարգը մեծ ազդեցու–թյուն ունի ինչպես Եվրոպայի կլիմայի, այնպես էլ Տյուսիսային սառուցյալ օվ–կիանոսի ծովերի ջրաբանական ն կենսա–բանական բնույթի վրա։ Գ–ի շնորհիվ Մուրմանսկ նավահանգիստը տարին բո–լոր բաց է նավարկության համար։ ԳՈՂ ՎԱԱԻԼ (լատ․ Cavasilius, արաբ․ Բասիլ–էլ–Էրմենի, ծն․ թ․ անհտ․– 1112), Կիլիկիայի հայ իշխան, Կամսարականնե– րի տոհմից։ Իշխել է Քեսունում, Մարա– շում, Տռոմկլայում և այլ գավառներում։ Նրանից վասալական կախման մեջ են եղել մի քանի մանր հայ իշխաններ։ Գ․ Վ–ի մոտ են ապաստանել սելջուկներից պարտված Կապադովկիայի հայ իշխան–ները։ 1101 –1105-ին նրա տիրույթներում է գտնվել Տայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը։ Գ․ Վ․ հաջողությամբ ետ է մղևլ սելջուկների հարձակումները (1107, 1108)։ Դաշնակցել է խաչակիրների հետ՝ ընդդեմ սելջուկների։ Միջնորդել է խա–չակիրների առաջնորդներին (Բոհեմունդ Անտիոքցուն՝ 1103-ին ն Բոլդուին Եդեսա– ցուն՝ 1108-ին) սելջուկների գերությունից ազատելուն՝ վճարելով փրկագին։ 1112-իև Գ․ Վ․ Տանկրեդ Անւոիոքցուն զիջել է մի շարք գավառներ՝ պահպանելով իր տի–րույթների զգալի մասը։ Ենթադրվում է» որ «Գող» մականունը Գ․ Վ․ ստացել է իր ռազմական հաջողությունների համար։ Գրկ ․Սմբատ Սպարապետ (Գուն– դ ը ս տ ա բ լ), Տարեգիրք, Վնտ․, 1956։ Մ ա տ թ և ո ս Ուռհայեցի, ժամանա–կագրություն, Ե․, 1973։ Микаелян Г․, История Киликийского Армянского госу–дарства, Е․, 1952․ Վ․ Հարությունովա

ԳՈՂԳՈԹԱ (հուն․ Го>/уода£, արամեերեն գուլգուտա–ից, բառացի՝ գանգ), բար–ձունք Երուսաղեմում, որտեղ, ըստ Ավե–տարանի, խաչվել է Քրիստոսը, «Գ․» հաս–կացությունը օգտագործվում է նան փոխա–բերական իմաստով՝ որպես ինքնազոհու–թյան ն բարոյական տառապանքի խոր– հըրդանիշ։ Գ–ում կառուցվել է «Սուրբ գե–րեզմանի եկեղեցին», երբ, իբր, գտնվել է Քրիստոսի խաչափայտը։ ԳՈՂԹ, գյուղ Տայկական ՍՍՏ Աբովյանի շրջանում, Գեղամա լեռնաշղթայի Գեղա– սար գագաթի հարավային ստորոտին, Ազատ գետի վերին հոսանքում, շրջկենտ–րոնից 22 կմ հարավ–արնելք։ Կաթնա– անասնապահական սովետական տնտե–սությունն զբաղվում է ևան ծխախոտա–գործությամբ ն հացահատիկի մշակու–թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում պահ–պանվել են խաչքարեր և մատուռներ։ Գ․ մատենագրության մեջ հիշատակվում է XIII դ․, Գողոթ անունով։

ԳՈՂԹԱՆ, լեռնագագաթ Զանգեզուրի լեռ–նաշղթայի հարավում, բարձրությունը՝ 3143 մ։ Կազմված է գրանիտոիդներից, գաբրոներից, գաբրոդիորիտներից։ Լան–ջերը զառիթափ են՝ ծածկված մերձալ– պյան բուսականությամբ։

ԳՈՂԹԱՆ ԵՐԳԵՐ, հայ ժողովրդական վեպի՝ վիպասանքի երգերի և զրույցնե–րի շարք, որ երգել ու պատմել են Գողթն