բարձրությունը մինչև 130 սմ, իրանի թեք երկարությունը՝ 135 սմ, կրծքի փաթը՝ 190 սմ։ Տիմնականում սև են, երբեմն՝ մուգ գորշագույն, մուգ մոխրագույն, կան նաև ալբինոսներ։ Ունեն ամուր, կոպիտ, չոր կոնստիտուցիա։ Արուների կենդանի քաշը հասնում է 700 կգ, Էգերինը՝ 450 կգ, երբեմն՝ 600 կգ, նորածիններինը՝ 30– 40 կգ։ Գոմեշները ուշահաս կենդանիներ են։ Առաջին պտղատվությունը սկսվում է 4 տարեկանից, իսկ լրիվ ևասունանում են 7–8 տարեկանում։ Տնտեսություններում օգտագործվում են մինչև 20–30 տարե–կանը, գլխավորապես որպես կաթնատու, ինչպես նաև բանող կենդանի։ Գ–յամբ զբաղվում են շոգ կլիմայական գոտինե– րում, ջրամբարնևրի, գետերի, ջրանցք–ների մոտ։ Ստացվող մթերքը հիմնակա–նում կաթն Է, մեկ գոմեշի տարեկան մի–ջին կաթնատվությունը 1400–1600 կգ է, ռեկորդայինը՝ 3500 կգ։ Կաթի յուղայնու–թյունը 8–8,8 % Է։ Գոմեշի կաթից ստա–նում են յուղ, պանիր, մածուն։ Տայաստա– նում Գ–յամբ զբաղվում են հին ժամանակ–ներից։ 1976-ին ՏՍՍՏ–ում հաշվվում Էր մոտ 5000 գոմեշ։ Տարածված է Արարա–տյան դաշտավայրում և հարավային շրջաններում։ ՍՍՏՄ–ում զբաղվում են կաթնամսային Գ–յամբ։ Գրկ․ Тамамшев А․З․, Материалы по изучению животноводства ССР Армении, Тб․, 1930; Агабейли А․ А․, Буйволы, М․, 1967․
ԳՈՄՇԱՎԱՐ, ավան Տայկական ՍՍՏ Նո–յեմբերյանի շրջանում, Ոսկեպար գետի ձախ ափին, շրջկենտրոնից 10 կմ արև–մուտք։ Զբաղվում են անտառամշակու–թյամբ և անտառահատությամբ։ Տիմնա– դրվել է 1950-ին։ Գոմշավար
ԳՈՄՇԱՏՈՒՆ, Գ n մ և շ տ ու ն, հայա–բնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Շապին–Գարահիսարի գավա–ռում։ XX դ․ սկզբին ուներ 50 տուն հայ բն․։ Զբաղվում էին հողագործությամբ, արհեստներով ու սանտրով։ Կար եկեղե–ցի (Ս․ Աստվածածին) և վարժարան՝ 50 աշակերտով։ Բնակիչները բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ ԳՈՄՈ& (ֆրանս․ gomme – խեժ), խ և ժ lu–ll ո ս ու թ յ ու ն, բույսերի հիվանդու–թյուն, վնասվում են գլխավորապես պըտ– ղատու ծառերը (կորիզավորներ, ցիտ–րուսներ, թթենի ևն), ավելի քիչ՝ միամյա բույսերը (բամբակենի, քունջութ, վա–րունգ ևն)։ Բնորոշվում է խեժահոսու– թյամբ, որը բույսի բջջաթաղանթի քայ–քայման արդյունք է։ Ւ^եժը մածուցիկ է» սկզբում դեղնա–սաթագույն, հետո՝ մուգ– գորշ, կոշտացող։ Ծառևրի Գ–ի պատճառ–ներն են․ կլիմայակաև անբարենպաստ պայմանները, մեխանիկական վնասվածք–ները, սնկևրով և մանրէներով վարակվա– ծությունը։ Ծառերի վնասված տեղերը, երբեմն էլ ամբողջ ծառը, չորանում են։ Մեծ վնաս է հասցնում բամբակենուն։ Պայքարի միջոցները, բամբակենու հա–մար՝ սերմերի ախտահանում, առողջ սերմ–նանյութի մթերում, բերքահավաքից առաջ շենքերի, հրապարակների մաքրում, ախ–տահանում, բերքի մնացորդի հավաքում, ցրտավար։ Կորիզավորների համար ճիշտ ագրոտեխնիկա և էտ, պաշտպանում արև–այրուկներից և ցրտահարությունից, ցիտ–րուսների համար՝ հողի արդյունավետ ցամաքուրդ, բույսերի ճիշտ սնուցում, սրսկում բորդոյան ևեղուկով, վերքերի բուժում։ Գրկ․ Бабаян А․ А․, Гоммоз хлопчат․ ника, Е․, 1963․ ԳՈՄՍ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Բիթլիսի վիլայևթի Տարոն գավառում, Մուշ քաղաքի հյուսիս–արևմտյան կող–մում։ 1909-ին ուներ 70 տուն հայ բն․։ Կար եկեղեցի և վարժարան՝ հիմնված 1870-ին։ Գոմսցիների հիմնական զբաղ–մունքը հացահատիկի մշակությունն էր, մասամբ՝ բրուտագործությունը։ Բնակիչ–ները բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ ԳՈՄՍ, Կ ո մ ս, հայաբնակ գյուղ Արև– մըտյան Տայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում, Վանա լճի հյուսիս– արևմուտքում։ 1909-ին ուներ ավելի քան 40 տուն բն․։ Զբաղվում էին ևացահատիկի մշակությամբ և խաղողագործությամբ։ Կար եկեղեցի (Ա․ Ստեփանոս)։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բնակիչները տեղա–հանվել են․ մի մասը զոհվել է, կենդանի մնացածները ցրվել են տարբեր երկրներ։ ԳՈՄՍ, Կ ո մ ս, գյուղ Արևմտյան Տա– յաաոանում, Վանի վիլայեթի Կարճկան գավառում, Վանա լճի հարավ–արևմոսո– քում։ 1909-ին ունեցել է ավելի քան 45 տուն բն․։ Զբաղվում էին հիմնականում խաշնարածությամբ, մասամբ՝ փայտա– մշակմամբ։ Կար եկեղեցի (Ս․ Թովմա)։ Գ–ի երեխաները հաճախում էին հարևան (մոտ 4 կմ հեռավորության վրա) Եղեգիս գյուղի վարժարանը։ Գ–ից մոտ 8 կմ ևս․ կառուցված էր Գոմոց կամ Զռչգլուխ Ս․ Գևորգա վանքը, որի առաջնորդը նստում էր Գ–ում։ Գյուղի բնակիչները 1915-ին տեղահանվել են։ Նրանց մի մասը զոհվել է, ողջ մնացածները, միանալով Վանում կենտրոնացած գաղթականությանը, ան–ցել են Արևելյան Տայաստան։
ԳՈՄՍՈՒՌ, Գոմ ս ու ր, գյուղ Արևմըտ– յան Տայաստանում, Աևբաստիայի վիլա–յեթի Քանկալ գավառում։ 1915-ին ունե–ցել է 50 տուն (460 բնակիչ)։ Զբաղվում էին ևրկրագործությամբ և անասնապահու–թյամբ, մասամբ՝ արհեստներով։ 1915-ին գյուղն ավերվել է, բնակիչների մի մասը դարձել է ջարդերի զոհ, մյուս մասը ապաս–տան է գտել տարբեր երկրներում։
ԳՈՄՈՒՐ, գյուղ Տայկական ՍՍՏ Ազիզ– բեկովի շրջանում, Վայքի լեռնաշղթայի արևմտյան լանջին, շրջկենտրոնից 14 կմ հարավ–արևևլք։ Սովետական տնտեսու– Գոմուր թյունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, պտղաբուծու–թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղի կենտրո–նում գտնվում է նշանավոր մատուռ–խաչ– քարը (1263), որ կառուցել են Մխիթար և Շնոհոր ճարտարապետները։ Ենթադրվում է, որ Գ․ XIII դ․ հիշատակվող Գոմեր գյուղն է։ ԳՈՄՔ, գյուղ Արևմտյան Տայաստանում, էրզրումի վիլայեթի Կարին (էրզրում) գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բն․։ Զբաղվում էին հացաևատիկի մշակու–թյամբ և անասնապահությամբ։ Կար եկե–ղեցի (Ս․ Տակոբ)։ Առաջին համաշխարհա–յին պատերազմի տարիներին բնակիչները զոհվել են։ Մի քանիսին հաջողվել է անց–նել Արևելյան Տայաստան։ ԳՈՄՔ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Խարբերդի վիլայեթում, Տարբերդ քաղա–քից մոտ 16 կմ հարավ։ 1915-ին ուներ ավելի քան 200 տուն հայ բն․։ Զբաղվում էիև երկրագործությամբ, շերամապահու–թյամբ և արհեստներով (կտավագործու–թյուն, ատաղձագործություն, կոշկակա–րություն)։ Գ–ում գործել է եկեղեցի (Ս․ Կարապետ) և վարժարան, որոնք հրդեհ–վեցին 1896-ին։ Կոտորածների զոհ դար–ձավ նաև բնակիչների մի մասը։ 1897-ին կառուցվեց նոր եկեղեցի (Ս․ Նշան) և վարժարան։ 1910-ին վարժարանն ուներ 150 աշակերտ, որից 25-ը՝ աղջիկ։ Այստեղ սովորելու էին գալիս շրջակա չորս գյու–ղերի երեխաները։ Գ–ի մոտակայքում պաևպանվել էին բերդի ավերակներ։ 1915-ի հունիսին բնակիչները տեղահան–վեցին և քշվեցին Տիգրանակերտի շրջա–կայքը, որտեղ և նրանց կոտորեցին։ Փրկվեց միայն 80 մանուկ, որոնք հե–տագայում գաղթեցին Արևելյան Տայաս– տան և այլուր։ ԳՈՅ, տես Կեցություն, Գոյաբանություն։ ԳՈՅԱ, Գ П յ ա–ի–Լ ուսիևնտես (Go–ya у Lucientes) Ֆրանսիսկո Խոսե դե (30․3․1746, Ֆուենդետոդոս, Սարագո– սայի մոտ – 16․4․1828, Բորդո), իսպանա–ցի նկարիչ։ 1760-ից սովորել է Սարագո– սայում, 1769-ին մեկնել Իտալիա։ 1771-ին արժանացել է Պարմի գեղարվեստի ակա–դեմիայի մրցանակին։ 1773-ից աշխատել է Մադրիդում։ 1776–80-ին և 1786–91-ին շպալերների թագավորական մանուֆակ–տուրայի ևամար կատարել է 60-ից ավելի պաննո՝ նմուշներ գորգերի համար («Ամա–նեղեն վաճառողը», 1778, «Երիտասարդ ցուլը», 1780, բոլորն էլ՝ Պրադոյում, Մադ– րիդ)։ 1780-ական թթ․ Գ․ հռչակվել է նաև որպես դիմանկարիչ («Դուքս Օսունայի