Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/155

Այս էջը սրբագրված չէ

Ֆ․ Գ ո յ ui․ Ինք–նանկար (1815, Պրադո, Մադրիդ) ընտանիքը», 1787, Պրադո)։ 1780-ին ըն– տըրվել է Մադրիդի գևղարվեսաի ակադե–միայի անդամ։ 1786-ին նշանակվել է պալատական գեղանկարիչ, 1799-ից՝ ար–քայի առաջին գեղանկարիչ։ 1790-ական թթ․, երբ Կառլոս IV երկյուղելով Ֆրան–սիական մեծ հեղափոխությունից բռնել է ռեակցիայի ուղին, Գ․ ապրել է խոր ողբերգություն, նրա նկարների տոնական հնչեղությունն ու լուսավոր նրբերանգ–ները փոխարինվել են մթի և լույսի սուր հակադրություններով, հատկապես զբաղ–վել է գրաֆիկայով (գծանկար, օֆորտ, աքվանտինտա)։ 1793-ին ծանր հիվանդու–թյունից Գ․ խլացել է՛․ 1790–1800-ական թթ․ սկզբին Գ–ի դիմանկարչության արվես–տը բացառիկ ծաղկման է հասել։ Այդ շըր– ջանի գործերում սուր կերպով զգացվում է և՛ միայնություն, և՛ առնական դիմա–կայություն («Սենյոր Րարմուդես», Կեր–պարվեստի թանգարան, Բուդապեշտ), նույնիսկ՝ շրջապատին նետված մարտա–հրավեր («Լա Տիրանա», 1799, Գեղարվես–տի ակադեմիա, Մադրիդ, «Ի Կովոս դե Պորսել», մոտ 1806, Ազգային պատկերա–սրահ, Լոնդոն)։ Սակայն գլխավորը եղել է ճշմարտության մերկացման մինչ այդ Ֆ․ Գ ո յ ա․ «Չար գիշեր», մի թերթ «Կապրի– չոս> նկարաշարից, օֆորտ (1793–99) անօրինակ շիտակությունը, որը ստիպում է ցնցվել («Կառլոս IV թագավորի ընտա–նիքը», 1800, Պրադո) կամ զգալ կնոջ թովչանքի խորհրդավորությունը («Տագ– նըված մախան», «Մերկ մախան», երկուսն էլ՝ մոտ 1802, Պրադո)։ Սուր ծրագրային բնույթ ունի «Կապրիչոս» օֆորտների առա–ջին մեծ նկարաշարը (80 թերթ հեղինակի մեկնաբանումներով, 1797–98, հրատա–րակվել են 1799-ի սկզբին)։ Պատմական հավաստիությամբ, իսկական ժող․ կրքով և անձնական վերապրումներով են ներթա–փանցված «1808-ի մայիսի 2-ի ապստամ–բությունը Մադրիդում» և «Ապստամբնե–րի գնդակահարումը 1808-ի մայիսի Յ–ի գիշերը» նկարները (երկուսն էլ՝ մոտ 1814, Պրադո), «Պատերազմի արհավիրքները» օֆորտների շարքը (82 թերթ, 1810–20, հրատարակվել է 1863-ին, Մադրիդում)։ 1810–20-ին Գ․ ապրել է միայնակ, իր քաղաքամերձ տանը («Կինտա դել Սոր– դո», այսինքն՝ «Խուլի տունը»), որի պա–տերին կատարել է որմնանկարներ («Սա– տուռն», «Տուդիթ», 1820–23, այժմ՝ Պրա– դոյում)։ Առավել բարդ կառուցվածք ունի «Դիսպարատես» օֆորտնևրի շարքը՝ սահ– մըռկեցուցիչ և գրոտեսկային կերպարնե–րով (22 թերթ, 1820–23; հրատարակվել է 1863-ին, Մադրիդում, «Առածներ» վեր–տառությամբ)։ Գ–ի համար կյանքի զար–գացման ամենահզոր արտահայտությու–նը՝ շարժումը, ռիթմային լեյտմոտիվ է դառնում «Տավրոմախիա» օֆորտնևրի շարքում (1815, հրատարակվել է 1816-ին, Մադրիդում)։ Վերջին շրջանի աշխատանք–ներում նորից ի հայտ են եկել զրնգուն գույները («Ջրկիրը», 1810, Կերպարվես–տի թանգարան, Բուդապեշտ)։ Գ–ի մարդ–կայնությունն ու իմաստությունը մարմնա–վորվել են նրա ինքնադիմանկարներում (1815, Պրադոյ, Տ․ Պերեսի (1820, Մետրո–պոլիտեն թանգարան, Նյու Ցորք) և այլ դիմանկարներում։ Կյանքի վերջին չորս տարիները Գ․ ապրևլ է Ֆրանսիայում, կամավոր տարագրության մեջ, ստեղծել իր ընկերների դիմապատկերները, «Րոր– դոցի կաթնավաճառուհին» (1827–28, Պրա–դոյ կենսահաստատ նկարը, յուրացրել վիմագրության նոր տեխնիկան («Բոր–դոյան ցուլեր» նկարաշարը, 1826)։ Պատկերազարդումը տես 160-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գյւկ․ Левина И․ М․, Гойя, Л․–М․, 1958; Прокофьев В․ Н․, «Капричос» Гойи [М․, 1970]; Гойя Франсиско Хосе․ Аль–бом репродукций, М․, 1973․

ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, օնտոլոգիա [< հուն․ 6v(6vtO£)– իրական կեցություն և ․․․ չոգիա], փիլիսոփայական մտահա–յեցողական ուսմունք իրական կեցության (իրական աշխարհի) սկզբնահիմքերի ու սկզբնապատճառների մասին։ Գ․, ինչպես և ամբողջ փիլ․ մետաֆիզիկան, որի բաղ–կացուցիչ մասն է եղել, հավակնում է տալու իրական կեցության նկարագիրն այնպես, ինչպես այն կա ինքնին՝ ճանա–չող սուբյեկտի մոտեցումից անկախ։ Բայց, ի տարբերություն առանձին գիտություն–ների, որոնք նույն ինքնին վերցրած իրա–կան կևցության առանձին մասերն են ուսումնասիրում, Գ․ հավակնում է տալու առհասարակ ամեն մի իրական կեցու– թյան նկարագրությունը մտահայեցողա–կան եղանակով՝ ընդհանրական կատե–գորիաների միջոցով (Արիստոտել, Մե–տաֆիզիկա, դիրք Դ, գլուխ Ա, P և զիրք Ե)։ Միջնադարում կեցության մասին ուս–մունքն ամբողջովին և գոյաբանական հար–ցադրումները մասնավորապես միահյուս–ված էիև աստվածաբանությանը։ Տայ միջ–նադարյան փիլ․ մեջ այդ առանձնահատ–կությունը ցայտուն արտահայտություն է գտել մի շարք իմաստասերների, հատկա–պես Եզնիկ Կողբացու, Տովհաննես Սար–կավագի, Տովհան Որոտնեցու հայացք–ներում։ XVII դ․ ի վեր, հատկապես գիտա–կան մտածողությունը հետազոտող իմա–ցության տեսությունից որոշակիորեն տար–բերակվեց կեցության մասին տեսությու–նը՝ մետաֆիզիկան, ու նրա կազմում՝ Գ․ որպես բնափիլիսոփայություն (գերմ․ փիլիսոփաներ Գոկլենիուս, որը «օնտո–լոգիա» տերմինի ևեղինակն է, առանձ–նապես Ք․ Վոլֆ)։ XIX դ․ կեսերին զար–գացած բնական գիտությունների կողքին ավելորդ դարձավ Գ–յան գոյությունը և այն տարբեր դիրքերից քննադատեցին պոզիտիվիզմը, նեոկանտականությունը և հատկապևս մարքսիզմը։ Արդի արևմտյան փիլ․ մեջ հին Գ–յան ավանդույթը շարու–նակում են միայն կրոնափիլիսոփայական ուղղությունները։ «Նոր գոյաբանությունը» (Ն․ Տարտմանի «քննադատական Գ․», Մ․ Տայդեգերի «հիմնարար Գ․») իրական կե–ցություն է համարում ոչ թե աշխարհի վերացական–ընդհանրական կառուցվածքն ու սկզբունքները, այլ մարդու առկա, անմիջական գոյության աշխարհը՝ ի հա–կադրություն մարդկային գործունեության արգասիքների (հասարակական հաստա–տությունների, նորմերի, ինչպես և գիտու–թյան ու տեխնիկայի աշխարհի), որոնք տեխնիցիզմի պայմաններում օտարված են մարդուց։ Դիալեկտիկական մատերիալիզմը մեր–ժում է գոյաբանական մտակառուցում– ները։ Աշխարհի մասին ամեն մի պնդում կարող է տեղ ունենալ գիտական տեսու–թյան մեջ։ Տրամաբանության մեջ «ձևա–կան համակարգի Գ․», «գոյաբանական նշանակություն» ասելով նկատի ունեն, թե ձևայնացված լեզուն մևկնաբանելիս ինչպիսի օբյեկտների գոյությունն է ըն–դունվում․ «պլատոնիստական» մեկնաբա–նությունն ընդունում է վերացական Էու–թյուններ (դասեր, հատկություններ), իսկ ըստ «նոմինալիստականի» վերացական էությունների մասին բոլոր ասույթները կարող են հանգեցվել կոնկրետ օբ–յեկտների մասին ասույթների։ Հ․ Գևոյւգյան

ԳՈՅԱԿԱՆ, խոսքի մաս, որին պատկանող բառերն արտահայտում են առարկայ– նության խոսքամասային իմաստ։ Գ–ներին բնորոշ են հոլովի, թվի, սեռի, լեզուների որոշ մասում՝ նաև դասի քերականական կարգերը։ Բոլոր հին հնդեվրոպական լե–զուներն ունեցել են հոլովի քերականա–կան կարգ, հոլովների թիվը, ինչպես հին, այնպես էլ նոր հնդեվրոպական լեզունե–րում տատանվում է 8-ից մինչև 2, իսկ մի քանիսն էլ բոլորովին վերացրել են (օրի–նակ՝ ֆրանս․)։ Ուգրո–ֆիննական և կով–կասյան որոշ լեզուներում հոլովների թի–