(Տոմերոսի ծննդյան տեղը, պոեմի ար–վեստի ու ոճի ազդեցությունները ևն)։ Գ․ Դ․ Պ–ու որոշ ձեռագրեր պահվում են Վենետիկի Մխիթարյան և Երևանի Մես– րոպ Մաշտոցի անվ․ մատենադարաննե–րում։ Գբկ․ Այվազյան Ա․, Շար հայ կեն– սագրոէթյանց, հ․ 1, ԿՊ, 1893։ Աճաո–յան Տ․, Պաամություն հայոց նոր գրակա–նության, պր․ 1, Նոր–Նախիջևան, 1910։ Ադա– յան Է․ Բ․, Տայ լեզվաբանության պատմու–թյուն, հ․ 1, Ե․, 1958, էջ 135–39։ Չ ՈԼ գ Ш- սըզյան Բ․ Լ․, "տայ–իրանական գրական առնչություններ (V-XVIII դդ․), Ե․, 1963։ Գասպարյան Գ․, Տայ բառարանագրու–թյան պատմություն, Ե․, 1968, Էշ 159–67։ Բ․ Չուգասզյան․
ԳԵՈՐԳԵՆԻ (Dahlia variabilis), բարդա–ծաղկավորների ընտանիքի բազմամյա, պալարաձև հաստացած արմատներով բույս։ Ցողունը սնամեջ Է, 35–200 սմ բարձրությամբ։ Տերևները հակադիր են, փետրաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ Է, կազմված բազմաթիվ խողովակավոր և լեզվակաձև ծաղիկներից։ Տայտնի են Գ–ի վայրի 15 տեսակ՝ տարածված Մեք– սիկայում ու Գվատեմալայում, և հիբրի–դացումով ստացված ավևլի քան 8000 սորտ։ Գ․ բազմացնում են կտրոններով, պալարների բաժանումով և սերմերով։ Ւաշոր ծաղկաբույլեր ստանալու նպատա–կով թուփը ազատում են ավելորդ ընձյուղ–ներից, թողնում ոչ ավելի քան 3 շիվ։ Ձըմ– ռան ցրտերից պահպաևելու համար, պա–լարներն աշնանը հանում են հողից, մաք–րում, չորացնում և պահում 4–5°C ջերմաս–տիճանում։ Տայկ․ ՍՍՏ–ում մշակում են Գ–ու բազմաթիվ սորտեր, հատկապես Կիրովականում, Գիլիջանում, Ստեփա– նավանում։
ԳԵՈՐԳԻ III (ծն․ թ․ անհտ․– 1184), Վրաց թագավոր 1156-ից, Բագրատունիների դի–նաստիայից։ Արտաքիև քաղաքականու–թյան նպատակն էր թուլացնել սելջուկյան հշխանութւուններԱ և ամրացնևլ Վրասաա– նի դիրքերը։ 1161-ին <յրավե[ է Անիե, իսկ 1162-ին Շադդադյան ամիրաներից՝ Դվի–նը։ 1173-ին վերագրավել է Անին և Դվի–նը։ Անիի կառավարիչ է նշանակվել Իվա– նե Օրբելին, օգնական՝ Սարգիս Զաքար– յանը։ 1167-ին Գ․ հաղթել է Տյուսիսային Կովկասի ցեղերին։ Պայքարել է կենտրո–նախույս ուժևրի դեմ, որոնք ապստամ–բել էին Իվանե Օրբելիի ղեկավարությամբ և ամրացել Լոռե քաղաք–ամրոցում։ Նրանց հարած Սարգիս Զաքարյանը, Գամրեկել Թորելին և ուրիշներ ապավինել են Գ–ի ողորմածությանը։ Գ․ ճնշել է ապստամբու–թյունը, ոչնչացրել Օրբելիների տոևմը, ասպարեզից հեռացրել ապստամբության հետ առնչված անձանց և պաշտոններ տվել իրեն հավատարիմ մարդկանց։ Անիի կառավարիչ է նշանակվել Սարգիս Զա–քարյանը։ Վախենալով թագավորի ուժե–ղացումից՝ վրաց հոգևորականությունը պահանջել է վերականգնել եկեղեցու ար–տոնությունները՝ այն ազատել հարկե–րից։ Անախորժություններից խուսափե– 1ու համար Գ․ զիջել Է։ Գ․ արու զավակ չի ունեցել և թագավորության վերջին տա–րիներին գահակից է դարձրել դստերը՝ Թւսմայւին (1178)։ Գրկ« Մանանդյան Տ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 3, Ե․, 1952։ Ս․ ՄեէԻք–ԲախշյաԱ
ԳԵՈՐԳԻ V Ի ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, օրենք ների ժողովածու (վրաց․ «Ձեգլիս դադե– բա») Վրաստանում։ Կազմվել է թագավոր Գեորգի V-ի օրոք (1314–46)։ Նպատակն Էր զարգացած ֆեոդալական հարաբերու–թյունները լեռնականների մեջ ամրապըն– դել, նրանց համապետական օրենքներին ենթարկել։ Գ․ V-ի Դ․ պարունակել է քրեա–կան, դատավարական, ինչպես նաև գրա–վի, առուծախի, փոխատվության, տոկոս–ների մասին նորմեր։ Պատժի հիմնական միջոցը դրամական տուգանքն Էր, առա–վելագույնը՝ արտաքսումը։ Որպես բա–ցառություն թույլատրվել է տոհմական առանձին ինստիտուտների (օրինակ, ար–յան վրեժի) սահմանավւակ կիրառումը։ Ա․ Սուըիասյան
ԳԵՈՐԳԻ XII (1746–1800), Քարթլի–Կա– խեթի (Արևելյան Վրաստան) վևրջին թա–գավորը (1798-ից) Բագրատունիների դի–նաստիայից։ Հերակւ //-ի ավագ որդին։ 1770-ին մասնակցել է Ասպինձայի ճակա–տամարտին, որտեղ վրաց–ևայկ․ զորքերը պարտության ևն մատնել թուրքերին։ Վե– րականգնևլ է 1783-ի Գեորգիևսկի պայմա–նագիրը։ Գ․ սերտ կապևրի մեջ է ևղել Տայոց կաթողիկոսների հևա, իմացել է հայերեն։ Նրա արքունիքում կարևոր պաշտոններ ևն վարել հայազգի իշխաններ Դարչի Բեհբությանը (Տփղիսի մելիքը), Սուլխան Թումանյանը (Տփղիսի մովրովը), Մկրաում Սուրգունյանը (Տփղիսի ոստիկա–նապետը), Տովսեփ Բեհբությանը, որը դեսպանի (բանագնացի) պաշտոն է վա–րել, Սուլխան Բեկթաբեկյանը (փոխ–կանց– լեր), Միրզա Աբրահամ Ենիկոլոփյանը, որը նույնպես դեսպանի պաշտոն է վա–րել, իսկ Տովհաննես Կարայանը եղել է արքունի բժիշկը։ Գ–ի խնդրանքով Ղու– կաս Ա Կարնեցի կաթողիկոսը Աղա–Մահ– մեդ խանի կողմից ավերված Տփղիսը վերականգնելու համար նվիրաբերել է 1000 թուման։ Ուժ չունենալով պայքարելու Իրանի հարձակումների, ինչպես և իր եղբայրների գահակալական ոտնձգու–թյունների դեմ, Գ․ խնդրել է Պավել 1-ին Ռուսաստանի հպատակության տակ ըն–դունել Վրաստանը։ 1800-ի դեկա․ 22-ին Պավել I ստորագրել է Վրաստանը Ռու–սաստանին միացնելու մանիֆեստը, որը հրապարակվել է Գ–ի մահից ևետո։ Գրկ․ oobQE?oa6o 3․, ($ЬсозАа&б 83033 £օ– ЭэдбЗдфоЬб £0ձ Ьб^бАгоЗас?^ <ծ*ցեԸ0)Օ)ձ6 ‘Յօցծօյցծձ, 2 օօցօը?օեօ, 1895․ Վ․ Մարտիրոս յան
ԳԵՈՐԳԻԵՎ Վլադիմիր (ծն․ 3․2․1908, գ․ Գաբարե), բուլղար լեզվաբան։ Մոֆիայի համալսարանի պրոֆեսոր, Բուլղարիայի ԳԱ անդամ։ «Նախահունական լեզվաբա–նությունը» (հ․ 1–2, 1941–45, գերմ․) ուսումնասիրության մեջ անդրադարձել է հնդեվրոպական նախալեզվի լեզվամիաս– նության ժամանակին և բարբառային տարբերակվածությանը։ Մեծ են Գ–ի ծա–ռայությունները նախահունարենի հայտ–նաբերման, կրետե–միքենյան, Էտրուսկե–րեն տեքստերի ընթերցման ու մեկնաբան–ման, լևզուների դասակարգման բնագա–վառում։ «Թրակերեն» (1957) աշխատու–թյան մեջ հայտնել է այն կարծիքը, որ հայերենն ու փռյուգերենը հայ–փռյուգիա– կան լեզվախմբի երկու բարբառներն են։
ԳԵՈՐԳԻԵՎԱԿ, քաղաք, ՌՍՖՍՏՍտավրո– պոլի երկրամասի Գեորգիևսկի շրջանի կենտրոնը, Պոդկումոկ գետի ափին։ Եր–կաթուղային կայարան Է։ 48 հզ, բն․ (1974)։ Քաղաք է 1786-ից։
ԳԵՈՐԳԻ ԵՎՍԿ Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1783, կնքվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև հուլիսի 24-ին, Գեորգիևսկում (Տյուսիսա– յին Կովկաս)։ Գ․ պ–ով Տերակլ II թագա–վորը ճանաչել է Ռուսաստանի հովանա–վորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Եկա– տերինա II երաշխավորել է Տերակլի տիրույթների ամբողջականության պահ–պանումը։ Ռուսաստանը պատերազմի դեպ–քում պաշտպանելու էր Վրաստանին։ Վրաց ազնվականությունը իր իրավունքներով հավասարեցվել է ռուս ազնվականությա–նը։ Գ․ պ․ թուլացրել է Թուրքիայի և Իրա–նի ազդեցությունն Անդրկովկասում։
ԳԵՈՐԳԻՈՍ ՊԻՍԻԴԵՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VII դարի բյուգանդական աշխար–հիկ պոեզիայի խոշոր ներկայացուցիչ։ Կոստանդնուպոլսի Ս․ Սոֆիայի տաճարում վարել է զանազան պաշտոններ։ Ուշ շրջանի բյուգանդական բանաստեղծները բարձր են գնահատել Գ–ի արվեստը և համեմատել Եվրիպիդեսի հետ։ Գ–ից պահ–պանվել են հիմներ, Էպիգրամներ, աստ– վածաբանական–փիլիսոփայական և ուսու–ցողական բովանդակությամբ պոեմներ։ Նշանավոր է «Վեցօրյա» պոեմը (1910 տող), որը Աստվածաշնչի Ծննդոց գրքի առաջին գլուխն Է՝ չափածոյի վերածված։ Պոեմը բովանդակում է ակնարկներ հեղինակի ապրած ժամանակի իրադարձությունների վերաբերյալ։ Նրա կարևոր գործերից է երեք «երգից» բաղկացած Էպոպեան, որի մեջ խոսվում է պարսիկների և ավարների դեմ Տերակլիոս կայսեր (610–641) հաղ–թանակների մասին, հիշատակվում է նաև Տայաստանը (Բ, 345)։ Գ–ի պոեմները որո–շակի արժեք են ներկայացնում Բյուգան–դական կայսրության VII դ․ պատմության ևամար։ Գ–ին ․միջնադարում բարձր են գնահատել նաև հայերը։ Մեզ է հասել «Վեցօրյա»-ի բարձրորակ թարգմանությու–նը (պակասում է մոտ 400 տող)։ Թարգման– չի մասին հայտնվել են տարբեր կարծիք–ներ։ Վարդան Արևելցին «Մեկնութիւն արարածոց» աշխատության մեջ օգտագոր–ծել է Գ–ի այս երկի հայերեն թարգմանու–թյունը։ Երկ․ «Վնցօրեայք» ԳԷորգայՊիսիդեայ Իմաս–տասիրի տպագրեալ հանդերձ յոյն բնագրաւ և լուսաբանեալ ի հ․ Աթանաս վ․ Տիրոյան, Վնտ․, 1900՝։ Հ․ Րարթիկյւսն
ԳԵՈՐԳԻՈՒ (Gheorghiu) Սմարանդա [գրա–կան կեղծանունը՝ Մայքա Մմարա, Maica Smara, 5(18)10․1857, Տրգովիշտե– 26․1․1944, Բուխարեստ], ռումին գրող, հասարակական գործիչ։ Գրել է դաստիա–րակչական բնույթի գործեր՝ «Տոր աղջի–կը» (1912), «Մոր աղան» (1920)։ Տայտնի է «Բանաստևղծություններ» (1888), «Տառա–պանքի գրչից» (1888), «Նովելներ» (1890), «Կնոջ իմաստությունը» (1896), «Անցյալի սիմֆոնիաներ» (1927) գործերով։ Մասնակ– ցևլ է Խաղաղության համաշխարհային ժողովին (1900)։ Ծանոթացել է հայ ժողո–