Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/162

Այս էջը սրբագրված չէ

պատրասաված Գ–ները տարածված էին հիմնականում Վասպուրականում, իսկ ար–ծաթե մեծ ճարմանդով, վերադիր ուռու–ցիկ բուսանախշերով կամ արծնապատ զարդանախշերով կաշվե Գ–ները՝ Սյու–նիքում և Արցախում։ Շատ վայրերում գործածել են ձուլածո տախտակներով արծնապատ, սևադապատ կամ փորագիր նախշերով Գ–ներ։ Մետաքսաթելից կա–նացի Գ–ներ (3–4 սմ լայնությամբ, 3– 3,20 մ երկարությամբ) պատրաստվել են Բարձր Տայքում։ Տյուսված են դեղին և կարմիր, եզրերը՝ նաև սպիտակ և կանաչ մետաքսաթելերով, նախշազարդված «կե–նաց ծառի» զանազան տարբերակներով (երբեմն 5 տարբերակ մեկ Գ–ի վրա), կենցաղային առարկաների (մկրատ, սա–փոր, մաքոք ևն), եկեղեցու, խորանի, գըմ– բեթի ևնի պատկերներով։ Բրդյա կտորից կարված լայն Գ–ի մեջ պահել են զենք, դրամ, ծխախոտի քսակ, թանաքաման– կաղամար ևն։ Գ․ օգտագործվել է նաև որպես զարդ, համարվել քաջության, իշ–խանության, հասունության խորհրդանիշ։ Նրա նյութը, արժեքը, չափերը և նախշերը համարվել են նյութական կարողության չափանիշ։ Որպես Գ–ներ ծառայում էիև նաև մևտաքսի կտորից կամ բրդի թելից հյուսած լայն ու շուրջ 3–4 մ երկարու–թյամբ, միագույն կամ նախշազարդ շալե–րը, որոնք ըստ լայնքի մի քանի տակ ծա–լում և փաթաթում էիև գոտկատեղում։ Թագավորներն ու այլ բարձրաստիճան անձինք կրել են շքեղակերտ, ադաման–դակուռ Գ–ներ։ ժողովրդի մեջ ունևորները Գ․ կապել են հատկապես հանդիսավոր օրերին։ Գ–ին վերագրվել են մոգական հատկություններ, այն օգտագործվել է իբրև չարախափան հուռութ, բարենպաստ թալիսման։ Գբկ․ Տ ա ց ու ն ի Վ․, Պատմություն հին հայ տարազին, Վնտ․, 1923։ Ս ա մ ու և լ– յ ա ն 1ս․, Տին ՝Հայաստանի կուլտուրան, հ․ Ղ․ Ե19ՀԱ Էջ․ 87–90։ ԳՈՏԻ, $ ր ի q, (ֆրաէա․ frise, իտալ․ fregio – զարդարանք), 1․ հունա–հռոմեա– կան օրդերներում՝ անտաբւեմենաի հո–րիզոնական երեք գլխավոր բաղադրիչ–ներից միջինը՝ ընկած արխիտրավի և Պարթենոնի քանդակազարդ գոտու (ֆրիզ) մի մասը քիվի միջև։ Դորիական օրդերում մաս–նատված է եռակոսիկների (տրիգլիֆնե– րի) և մետոպների, հոնիականում և կորըն– թականում ծածկվում է քանդակազարդով կամ մնում է դատարկ։ 2․ Պատը, հատա–կը, գորգը ևն գոտևորող դեկորատիվ երիզ՝ թեմատիկ կամ այլ զարդաքանդակ– Դեկորատիվ հարկաբաժան գոտի Ուրարտական որմնանկար գոտի (մի մասը, վերակազմություն), Արին–բերդ ների, որմնանկարների, զարդանախշերի ձևով՝ զարդագոտի։

ԳՈՏԻԵ Տուրի Վլադիմիրովիչ (1873– 1943), սովետական պատմաբան, հնա–գետ։ 1895-ին ավարտել է Մոսկվայի հա–մալսարանի պատմա՜փիլիսոփայական ֆակուլտետը, 1903–15-ը ևղել է նույն համալսարանի պրիվատ–դոցենտ, այնու–հետև՝ պրոֆեսոր։ 1922-ից՝ ՍՍՏՄԳԱթղթ– անդամ, 1939-ից՝ ակադեմիկոս։ 1900-ից պեղումներ է կատարել Ռուսաստանի մի–ջին և հվ․ քաղաքներում։ Գբկ․ Пичета В․ И․* Академик Ю․В․ Готье, «Исторические записки», 1945, в․ 15 էՈՏԻՆէՐ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, աշխար– հա գրական թաղանթի զոնայական (լայ–նական և ուղղաձիգ) խոշոր ստորաբա–ժանումներ, որոնց տարբերությունները պայմանավորված են կլիմայով։ Լայնա–կան գոտիների միջև տարբերություններ ստեղծող հիմնական կլիմայական գոր–ծոններն են ռադիացիոն հաշվեկշիռը և մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը։ Գոտիների ներսում բնության բազմազա–նության աստիճանը օրինաչափորեն վւո– փոխվում է տարբեր սեզոնների ընթաց–քում Երկրագնդի մակերևույթ հասնող ջերմության ու խոնավության քանակի և հարաբերակցության ևամեմատ։ Լայնա–կան գոտիների բուսականության, հողե–րի, ջրերի ևն տարբերություններին հա–մապատասխան, նրանց սահմաններում ձևավորվում են աշխարհագրական տար–բեր զոնաներ։ Սովորաբար տարբերում են արկտիկական, անտարկտիկական, մերձարկտիկական, մերձանտարկտիկա– կան, բարեխառն (երկու), մերձարևա–դարձային (երկու), արևադարձային (եր–կու), մերձհասարակածային (երկու) և հասարակածային գոտիներ։

ԳՈՏԻՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ պինդ մարմնի, պինդ մարմնի քվանտային տեսության բաժիններից, ուսումնասիրում է էլեկտրոնի Էներգետիկ վիճակները բյու–րեղային ցանցի պարբերական պոտեն–ցիալ դաշտում։ Ի տարբերություն անընդ–հատ էևերգետիկ սպևկտրով ազատ էլեկտրոնի, ատոմում Էլեկտրոնն ունի էներգիայի միայն խիստ որոշակի, ընդ–հատ արժեքներ։ Միջուկին մոտ գտնվող էլեկտրոններին համապատասխանում են ցածր էևերգետիկ մակարդակներ։ Միջու–կի հետ թույլ կապված արտաքին արժեքա– կան էլեկտրոնները ազատ տեղափոխվում են բյուրևղային ցանցում և կարող են մի ատոմից անցնել մյուսը։ Այդ էլեկտրոն–ների Էներգիայի հնարավոր արժեքները կազմում են քվազիանընդհատ առանձին տիրույթներ՝ էևերգետիկ գոտիներ։ Ընդ որում էներգետիկ գոտին այնքան ավելի լայն է, որքան թույլ է էլեկտրոնի կապը միջըւկի հետ։ Պինդ մարմինը ատոմների միասնական համակարգ է, որտեղ էլեկ–տրոնի շարժումը նկարագրվում է Բ լ ո– խի ֆունկցիաներով։ Ատոմնե–րի փոխազդեցությունը do – Ю՜8 սմ հե–ռավորության դեպքում (բյուրեղային ցանց առաջանալիս) հանգեցնում է արժևքական էլեկտրոնների մակարդակների ճեղքմա–նը և գոտիների առաջացմանը (նկ․ 1)։ էլեկտրոնները զբաղեցնում են գոտիները Պաուչքւի սկզբունքի համաձայն։ Եվ քանի որ յուրաքանչյուր գոտու տարողությունը (էլեկտրոններով զբաղեցվելու) սահմա– նափակ է (յուրաքանչյուր գոտու N մա–կարդակում կարող է գտնվել 21տ1-ից ոչ ավելի էլեկտրոն), ապա կարևոր է տար–բերել էլեկտրոններով լրիվ լցված (ար– ժեքական գոտի) և մասնակիորեն կամ լրիվ դատարկ գոտու (հաղորդականության գոտիյ դեպքերը, որոնցով և պայմանա–վորված է պինդ մարմինների դասակար–գումը հաղորդիչների, կիսահաղորդիչնե–րի և դիէչեկարիկների։ Արտաքիև էլեկ–տրական դաշտը լրացված գոտում չի կա–րող ստեղծել էլեկտրոնների անհամաչափ բաշխում ըստ իմպուլսների (հոսանքի առաջացման անհրաժեշտ պայման), ուս–տի՝ 1․ բյուրեղը հաղորդիչ է, եթե էլեկտրոններ պարունակող վերջին էներգետիկ գոտին (1) ա) լրացված է մաս–նակիորեն կամ բ) լրիվ լրացված է, սա–կայն ևատվում է էներգետիկորեն ավելի բարձր գտնվող դատարկ (2) գոտու ևետ (նկ․ 2 ա և բ)։ 2․ Բյուրեղը դ ի է լ և կ– տ ր ի կ է, եթե էլեկտրոններ պարունա– կող վերջին գոտին լրիվ լրացված է և էևեր–