Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/164

Այս էջը սրբագրված չէ

՛Հայկական գորգեր, ձախից աջ՝ խորանագորգ (1202, Վիեննայի թանգարան), ծաղկագորգ (XVII դ․, նույն տեղում), վիշա– Քաշանի Գ–երին), բուսական և երկրա–չափական բարդ զարդանախշը (հաճախ գրերի, մարդկանց և կենդանիների պատ–կերների միահյուսումով), բազմաշրջա– նակ ևզրանախշը, հարուստ ու բազմա–զան գունավորումը։ Թուրքմ․ Գ–երը դա–սակարգվում են ըստ տոհմա–ցեղային պատկանելության (տեկինյան, յոմուդ– յան, էրսարինյան ևն)։ Կենտրոնական զարդանախշը կազմված է շարքերով կըր– կընվող տոհմա–ցեղային նշանից՝ գյոլից (ութանկյուն մեդալիոն), որի ձևն ու լցա– զարդը տարբեր ցեղերի մոտ տարբեր բնույթի են։ Թուրքմ․ բոլոր Գ–երին (բացի «բեշիր» տիպից) բնորոշ է կարմիր գույնի նրբերանգներից կազմված միասնական գունաշարը։ Ադրբ․ Գ–ևրը նույնպես տար–բերվում են ըստ արտադրության տեղի։ Մի քանիսին («ղուբա», «շիրվան», «ղա–զախ», «գենջա» ևն) բնորոշ են երկրաչա–փական բարդ զարդանկարները, որոէհշ ներառնում են կենդանիների ու մարդ–կանց սխեմատիկ ֆիգուրներ և կենտրո–նական դաշտում միևնույն առանցքով տեղադրված բազմանկյուն կամ աստղաձև մեդալիոններ։ Ադրբ․ Գ–երը առանձնա–նում են ինտենսիվ տոներից կազմված հնչեղ կոլորիտով։ Արևմտաեվրոպական գորգագործու - թյան ասպարեզում, ուր XVI դարից հա–տուկ տեղ են գրավում շպւաեբները (ֆլա–մանդական, ֆրանս․, գերմ․), XVII – XVIII դդ․ առանձնանում են 1624-ին Փա–րիզում հիմնադրված Սավոների մանու–ֆակտուրայի (նախկին օճառի մանու–ֆակտուրայի շենքերում, որից և անունը՝ savon – սապոն, օճառ) խավոտ Գ–երը։ Դրանք սովորաբար սև ֆոնի վրա ճոխ, ծաղկավոր, արաբևնիքներով ու բարոկ– կոյական զարդերով Գ–եր են։ Դրանց ազ–դեցությամբ խավոտ Գ–եր են մշակվել Անգլիայում և Իսպանիայում։ XIX դ․, մե–քենայական արտադրության զարգացման հետևանքով, արևմտաևվրոպական գոր–գագործության գեղարվեստական մակար–դակը խիստ ընկել է, սակայն XX դ․ կե–սին մի շարք երկրներում (հատկապես Ֆրանսիայում) արհեստի գեղարվեստա– պագորգեր (XVII դ․, XIX դ․) կան այդ ճյուղը փակուղուց հանելու, նրա նախկին նշանակությունը վերականգնե–լու հաջող փորձեր են արվում։ Այդ ասպա–րեզում ակնառու հաջողության են հասել Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումի– նիայում, Տարավսլավիայում, ուր վերա–ծնվում է ինչպևս խավոտ, այնպես էլ առանց խավի, երկրաչափական և ոճա–վորված բուսական զարդանկարով ձեռա–գործ Գ–ի պատրաստումը։ Գ–երի ձևա–վորմանը իրենց էսքիզներով մասնակցում են ականավոր նկարիչները, դեկորատիվ– կիրառական արվեստի վարպևտնևրը։ ՍՍՏՄ եվրոպական մասում գորգագոր–ծությունը հնուց զարգացել է Աւկրաինա– յում (գլխավորապևս առանց խավի Գ–եր՝ քիլիմնևր․ կևնտրոնական շրջաններում՝ սև, կապույտ կամ բաց–դեղին ֆոնին շար–քերով տևղադրված ծաղիկներով, իսկ արմ․ շրջաններում՝ երկրաչափական զար–դանկարով)։ Վառ գուևավորումով ծաղ– կաոստերի և ծաղկամանների մոտիվնե–րով, ինչպես և երկրաչափական զարդե–րով քիլիմներ գործվում են Մոլդավիա– յում։ Ռուս․ Գ–երից հատկապես ևայտնի են Կուրսկի և Վորոնեժի առանց խավի, սև ֆոնին բնական գունավորումով ծաղ–կավոր Գ–երը։ Տյումենի մարզում գործ–վում են բարձր խավով ծաղկազարդ Գ–եր։ Տնագիտական պեղումների ժամանակ Կարմիր բլուրից այլ գործվածքների հետ գտնվևլ են նաև Գ–ի պատառիկներ։ Տա– յաաոանը, ըստ միջնադարյան հայկ․, արաբ, և այլ աղբյուրների, աչքի է ընկել բարձրարժեք Գ–երով։ Տայկ․ Գ–երի մա–սին արաբ, աղբյուրները տեղեկություն–ներ են հաղորդում դևռևս VIII դ․։ X դ․ սկզբին արաբ, խալիֆայության դեսպա–նության անդամ, մատենագիր Իբն–Ֆադ– լունը վկայում է, որ Կամա–Վոլգյան Բուլ– ղարիայի թագավոր Ալմասի մևծ վրանի հատակը ծածկված էր հայկ․ Գ–ևրով։ XIII դ․ վենետիկցի ճանապարհորդ Մար– կո Պոլոն, որ անցել է Տայկական Կիլի– կիայով, հիշատակում է, որ Սևբաստիա, Կոնիա, Կևսարիա քաղաքներում հայերը և հույները գործում էին աշխարհի ամևնա– լավ Գ–երը։ Ղ․ Ալիշանը «Սիսուան» աշ“ խատության մեջ ևրապարակել է մոտա–վորապես նույն ժամաևակի մի փաստա–թուղթ, որը վերաբերում է Կոռիկոս նավահանգիստ–քաղաքից արտահանվող Գ–երի հակերին։ XV–XVI դդ․ եվրոպա–կան նկարիչների կտավներում ևանդի– պում են հայկ․ Գ–երի նկարներ։ Նույն ժա–մանակից ևայերեն «կարպետ» բառը, որ գործ էր ածվում որպես հանգուցավոր Գ–ի հոմանիշ, մտել է Եվրոպայի ժողովուրդ– ների բառապաշարի մեջ։ Տայկ․ Գ–երը աչքի են ընկնում ներկերի, թելերի և գործվածքի որակով, վառ գույ–ների համադրությամբ, Գ–ի կարմիր դաշ–տով, զարդանկարների հարստությամբ և բազմազանությամբ։ Տատկապես տարած–ված էին վիշապագորգերը, ծաղկագոր–գերն ու երկրաչափական զարդանկարնե–րով բազմատեսակ Գ–երը («Գոհարի»)։ Կան նաև դիմանկարային Գ–եր՝ նվիրված հայտնի գործիչների, բանաստեղծների, հերոսների ևն։ Եվրոպական և ամերիկյան թանգարաններում կան մի քանի տասնյակ միջնադարյան թանկարժեք հայկ․ Գ–եր։ Վիեննայի թանգարանում պահվում է 1202-ի ևայատառ մակագրությամբ Գ․։ ՍՍՏՄ–ում 1917-ից հետո գորգագործ վարպետները կազմակերպել են արտել–ներ։ Նոր արտահայտչամիջոցների որո–նումների ասպարեզում մեծ դեր են կա–տարում Գեղարվեստական արդյունաբե–րության գիտահետազոտական ինստ–ի գորգագործական լաբորատորիան, Ադրբ․ ՍՍՏ և Թուրքմ․ ՍՍՏ՝ Գ–երի արտադրա–կան միավորումները, փորձարարական– գեղարվեստական արվեստանոցները։ ժամանակակից բնակելի և հասարա–կական շինությունների ինտերիերը հար– դարելիս գորգեղենը լայն կիրառում է գտնում որպևս հատակի, կաևույքի, պա–տերի ՝ծածկոց։ Ըստ օգտագործման բնա–գավառի և աստիճանի (որ միատեսակ չէ բնակելի կամ հասարակական շենքե–րում, նավասենյակներում, ինքնաթիռնե–րում, ուղղաթիռներում, ավտոմեքևևանե– րում) Գ–ևրը լինում են տարբեր կառուց–վածքի և մակատեսքի․ հարթ (առանց