ժ․ Լևի պատկերասրահ), Սան Ֆրանցիս– կոյում (1941, Արվեստի թանգարան)։ Նրա կտավները մուտք են գործել ԱՄՆ–ի նշա– ևավոր թանգարանները, ցուցադրվել աշ–խարհի բազմաթիվ քաղաքներում (1967, Փարիզ ևն), այդ թվում նաև Մոսկվայում (1956, Ամերիկյան արվեստի ցուցահան–դես) ու Երևանում (1963, Ամերիկյան գրա–ֆիկայի ցուցահանդես)։ Պատկերազարդումը տես 176-րդ էջից հետո4 ներդիրում։ Գբկ․ Խաչատրյան Շ․, Մենակյաց մարդու երգը, «Հայրենիքի ձայն», 1971, 7/7, № 27։ Պերեճիքլյան Ա․, հայկակա–նությունը Արշիլ Կորքիի ստեղծագործության մեջ, «Հայկազյան հայագիտական հանդես», հ․ 4, Բեյրութ, 1973։ Schwabacher E․, Archile Gorky, N․Y․, 1957; Rosenberg H․, Archile Gorky, N․ Y․, 1962․ Շ․ խաչաարյան
ԳՈՐԿԻ Մաքսիմ [Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկով, 16(28)․3․1868, Նիժնի Նովգորոդ (այժմ4 Գորկի) – 18․6․1936, Գորկի (Մոսկ– վայի մարզում)], ռուս սովետական գրող, սոցքււաիսաւսկան ռեւաիզււքւ գրականու–թյան հիմնադիրը։ Ծնվել է հյուսնի ընտա–նիքում։ Մանուկ հասակում զրկվել է հո–րից, ապրել պապի տանը։ Մոր մահից հետո աստանդական կյանք է վարել։ 1884–88-ին ապրել է Կազանում, ապա մեկնել երկարատև ճանապարհորդության։ Աշխատել է Կասպիական ձկնորսական արտելում։ 1889-ին վերադարձել է Նիժ–նի Նովգորոդ, ձերբակալվել որպես քա–ղաքականապես անհուսալի անձնավո–րություն։ 1891-ի գարնանը նորից շըր– ջագայել է Ռուսաստանում։ 1892-ին Թիֆ– լիսի «Կավկազ» («Кавказ») թերթում տպագրել է «Մակար Չուդրա» առաջին պատմվածքը։ Նույն թվականին վերա–դարձել է Նիժնի Նովգորոդ։ 1895-ին Պե– տերբուրգի «Ռուսսկոյև բոգատստվո» («Русское богатство») ամսագրում տպա–գրել է «Չելկաշ» պատմվածքը։ Իր հասա–րակական գաղափարներն ու հեղափոխա–կան ձ․գսւնՆերը մարՄնավորել է հերոսա– կաե–ռոմանաիկական ստեղծագործու–թյունների («Պառավ Իզերգիլը», «Բազեի երգը*» «Մրրկահավի երգը» ևն) լեգենդար կերպարներում։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին նոր փուլ սկսվեց Գ–ու ստեղծա–գործության մեջ։ «Ֆոմա Գորդեև» (1899), «Երեքը» (1900) վեպերում արտացոլված է կապիտալիզմի բուռն աճը Ռուսաստանում, բացահայտված բուրժուազիայի հակա–մարդկային Էությունը։ Այդ տարիներին Գ․ մասնակցել է հեղափոխական շարժմա–նը, հանդիպել լենինյան «Իսկրա»-ի ներ–կայացուցիչներին։ «Քաղքենիներ» պիե–սում (1901) պատկերել է ռուս գրակա–նության մեջ առաջին պրոլետար հեղա–փոխականի կերպարը։ «Տատակում» (1902) պիեսում հաստատել է մարդու արժանա–պատվությունը, հավատը սեփական ուժե–րի ու բանականության նկատմամբ։ Գ․ անմիջական մասնակցություն է ունե–ցել 1905-ի հեղափոխական իրադարձու–թյուններին։ Տունվարի 9-ի «Արյունոտ կիրակիից» հետո գրել է մի թռուցիկ, որով Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել տապալել ինքնակալությունը, որի համար ձերբակալվել և բանտարկվել է Պետրո– պավլովյան ամրոցում։ Տամաշխարհային Մ․ Գորկի հասարակայնության բողոքի շնորհիվ բան–տից ազատված Գ․ ավևլի ակտիվորեն է նևրգրավվել հեղափոխական աշխատան–քում։ 1905-ի գարնանը մտել է բոլշևիկ–ների կուսակցության մեջ։ Նույն թվակա–նի նոյեմբերին տեղի է ունեցել նրա առա–ջին հանդիպումը Վ․ Ի․ Լենինի հետ։ Մոսկվայում դեկտեմբերյան զինված ապստամբության պարտությունից հետո ձերբակալման սպառնալիք էր ստեղծվել Գ–ու համար, և նա բոլշևիկյան կուսակ–ցության հանձնարարությամբ մեկնել է Ամերիկա։ 1906-ին Գ․ գրել է «Թշնամիներ» և «Մայ–րը» երկերը, որոնք սոցիալիստական ռեա–լիզմի գրականության ցայտուն օրինակ–ներ են։ «Մայրը» վեպում, գրականության մեջ առաջին անգամ, ցույց է տվել շարքա–յին բանվոր մարդու՝ սոցիալիզմի համար պայքարողի վերաճելու պրոցեսը։ 1907-ի մայիսին Լոնդոևում, ՌՍԴԲԿ V համագու–մարում Վ․ Ի․ Լենինը Գ–ու հետ զրուցելիս բարձր է գնահատել «Մայրը» վեպը, ընդ–գծել նրա կարևորությունն ու ժամանա–կին լինելը։ «Բանաստեղծու* թյուններ և լե–< գենդներ» գրքի շապիկը։ Նկարիչ ՞Հ․ Կոշոյան 1906-ի աշնանը Ամերիկայից վերադառ–նալով՝ Գ․ հաստատվել է Իտալիայում, Կապրի կղզում։ Ռեակցիայի տարիներին ունեցել է գաղափարական տատանումներ։ Սակայն Վ․ Ի․ Լենինի օգնությամբ Գ․ հաղթահարել է այդ տատանումները։ 1913-ին վերադարձել է Ռուսաստան, սկսել աշխատել ինքնակենսագրական եռեր– գության վրա («Մանկություն», 1913, «Մարդկանց մեջ», 1916, «Իմ համալսա–րանները», 1923)։ Այս գործերում ընդհան–րացման մեծ ուժով կերտել է ժողովրդի ծոցից ելած մարդու գեղարվեստական կերպարը։ Տոկտեմբերյան հեղափոխության նախա–պատրաստման շրջանում, ինչպես և նրա հաղթանակից հետո, Գ․ գաղափարական սխալներ է թույլ տվել՝ թերագնահատելով կուսակցության դերը և գերագնահատե– լով հեղափոխության մեջ մտավորակա նության դերը։ Այդ սխալների ևամար խստորեն քննադատելով Գ–ուն՝ Վ․ Ի․ Լենինը նրան օգնել է հաղթահարելու դրանք։ Գ․ ներգրավվել է նոր, սոցիալիս–տական մշակույթի շինարարության մեջ։ 1921-ին, Վ․ Ի․ Լենինի առաջարկով, Գ․ բուժման է մեկնել արտասահման։ 1924-ին հաստատվել է իտալ․ Սորենտո քաղաքում։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում այդ տարիներին Վ․ Ի․ Լենինի և Լ․ Ն․ Տոլստոյի մասին Գ–ու գրած ակնարկները։ «Արտամոնովների գործը» (1925) վեպում Գ․ տվել է Ռուսաստանում կապիտալիզ–մի առաջացման, ծաղկման ու կործանման համայնապատկերը։ Այնուհետև, մինչև կյանքի վերջը, աշխատել է «Կլիմ Սամ– գինի կյանքը» պատմա–փիլիսոփայական քառահատոր Էպոպեայի վրա։ «Տայ գրականու–թյան ժողովածու»-ի շապիկը 1931-ին վերջնականապես վերադարձել է հայրենիք։ Գ․ սովետական գրողների համամիութենական առաջին համագումա–րի (1934) կազմակերպիչն Էր, ՍՍՏՄ գրող–ների միության վարչության առաջին նա–խագահը։ 30-ական թթ․ գրել է գեղարվես–տական նոր գործեր՝ «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «^ոստիգաևը և ուրիշները» պիևսները, հրապարակախոսական, գրա– կան–քննադատական հողվածներ։ Գ–ու ստէ,ղծագործությունը մեծ ազդե–ցություն է ունեցել սովետական բոլոր ժողովուրդնհրի գրականության, այդ թվում՝ հայ գրականության զարգացման վրա։ Առաջին անգամ հայ մշակույթին նա ծանոթացել է անցյալ դարի 90-ական թթ․։ Ռուս–հայ գրական կապերի պատ–մության մեջ նշանակալի իրադարձություն եղավ Գ–ու նախաձեռնությամբ ու խմբա–գրությամբ 1916-ի գարնանը լույս տեսած «Տայ գրականության ժողովածու»-ն։ Տայտնի է նրա նամակագրությունը Ա․ Շիր– վանզադեի, Վ․ Տերյանի և ուրիշների հետ։ Մահից մի փոքր առաջ մասնակցել է «Տա– յաաոանի պոեզիայի անթոլոգիա»-ի խըմ– բագրման աշխատանքներին։ Գ–ու եր–կերի պրոպագանդման գործում մեծ դեր են խաղացել Ս․ Շահումյանը և Ս․ Սպան– դարյանը։ Նրա «Մի անգամ աշնանը» պատմվածքը 1901-ին հայերեն է թարգ–մանել Ս․ Շահումյանը։ Գ–ու ստեղծագոր–ծությունները թարգմանել են Տ․ Թուման– յանը, Տ․ Տակոբյանը, Ա․ Իսահակյանը, Ե․ Չարենցը, Մ․ Արագին և ուրիշներ։ Տայ բեմում բազմիցս ներկայացվել են Գ–ու պիեսները։ 1928-ին Սովետական Միությունում շրջագայելու ընթացքում Գ․