Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/181

Այս էջը սրբագրված չէ

Տյուսվածքնհըում որպես սննդապաշար կուտակվում են մանիտ, լամինարին, եր–բեմն ճարպ։ Բազմանում են անսեռ ն սեռական, հազվադեպ՝ վեգետատիվ ճա–նապարհով։ Տեղի է ունենում սերունդ–ների հաջորդականություն, գերակշռում է անսեռ սերունդը։ Բազմացման օրգան–ները միաբուն կամ բազմաբուն սպորան– գիումներն են։ Բաժանվում են 3 դասի։ Տարածված են ծովերում և օվկիաևոսնե– րում (հատկապես սառը)։ Կիրառվում են ալգինյան թթուների և նրանց աղերի՝ ալ– գինաաների, ինչպևս նան կերային ալյու–րի և բժշկության մեջ օգտագործվող յոդ, բրոմ պարունակող պատրաստուկների հա–մար։

ԳՈՐՇՈՒԿ, փ ո ր ս ու ղ (Meles meles), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթ–նասուն կենդանի։ Մարմնի երկարությու–նը՝ մինչն 90 սմ, քաշը՝ մինչն 30 կգ։ Դուն–չը նեղ է, թաթերը՝ երկար մագիլներով, մաշկը՝ կոշտ։ Մեջքը ն կողքերը արծաթա–մոխրագույն են, փորի մասը՝ սև։ Տարած–ված է Եվրոպայի և Ասիայի տափաստան–ներում, կիսաանապատներում, տայգա–յում, ՏՍՍՏ–ում՝ գրեթե բոլոր շրջաննե–րում։ Ապրում է գետնափոր բևերում։ Տս․ շրջաններում ձմռանը քուն է մտնում, հվ–ում ակտիվ է ամբողջ տարին։ Սնվում է կենդանական (մանր կաթևասուններ, գորտեր, սողուններ, միջատներ, որդեր) ն բուսական (արմատապտուղ, հատա–պտուղ, ընկույզ) կերով։ Տղիությունը տնում է 7–8 ամիս։ Ունենում է 2–4 ձագ։ Օգտագործում են մազերը և մաշկը։ Ս․Մ․ Գորոդեցկի

ԳՈՐՈԴԵՑԿԻ Սերգեյ Միտրոֆաևովիչ [5(17)․1․1884, Պետերբուրգ –8․6․1967, Մոսկվա], ռուս սովետական բանաստեղծ, թարգմանիչ։ Սովորել է Պետերբուրգի հա–մալսարանի պատմա–բտնասիրական ֆա–կուլտետում։ 1910-ին լույս են տեսել Գ–ու «Ռուսաստան», 1913-ին՝ «Ուռենի» ժողո–վածուները։ Գ․ ազդվել է սիմվոլիստնե–րից, հարել ակմեիստների խմբին։ Տոկտեմբերյան հեղափոխությունը նը– պաստեց Գ–ու աշխարհայացքի ընդլայն–մանը։ Գ–ու «Մանգաղ» (1921) բանաստեղ–ծությունների ժողովածուում, «Կարմիր Պիտեր» (1922) պոեմում արտացոլված է հեղափոխական պայքարի ռոմանտիկան։ Գրել է ևան արձակ, կատարել թարգմա–նություններ լեհերենից, բուլղարերենից, ուկրսփներենից, բելոռուսերենից։ Գ․ թարգմանել է հայ բանաստեղծներին, եղել հայ ժողովրդի, նրա մշակույթի բա–րեկամն ու պրոպագանդիստը։ Տայաս– տանին նվիրել է բանաստեղծություններ, կերտել Տ․ Թումանյանի քնարական դի–մանկարը, ստեղծագործական անձնական կապեր ունեցել Ա․ Իսահակյանի, Ջիվա– նու, Ե․ Չարենցի, Մ․ Մարյանի, Տ․ Տա– կոբյանի, Ե․ Թադնոսյանի, Տ․ Կոջոյանի, Ն․ Զարյանի, հայ մշակույթի այլ գործիչ–ների ևեւո։ Երկ․ Ангел Армении․ Стихотворения, Тиф–лис, 1918; Северное сиянье, М․, 1968; Об Армении и армянской культуре, Е․, 1974․

ԳՈՐՈԴԿԻ, ռ յուխի, չուշկի, ռուսա–կան ժողովրդական մարզախաղ։ Խաղում ևն զույգ կամ հևգական մարդուց բաղկա–ցած երկու թիմով։ Գ․ խաղալու համար հարկավոր է ունենալ ծեծաններ (թիմին՝ երկուական) և գլաններ (հնգական)։ Գլանները սահմանված ֆիգուրներով դա–սավորում են 25 X 2 it չափսերով հրա–պարակներում («քաղաքներում»՝ այաոե– ղից էլ «городки» անվանումը)։ Խաղի էու–թյունն է՝ համեմատաբար քիչ հարվածնե–րով ավելի շատ գլաններ դուրս բերել «քաղաքից»։ Մրցումներն ունենում են երկու խաղափուլ։ Տավասար միավորների դեպքում խաղարկվում է վճռական խաղա–փուլը։ 1936-ին հիմնվել է Գ՜ի համամիու–թենական սպորտային ֆեդևրացիա։

ԳՈՐՈԴՈՎԻԿՈՎ Օկա Իվանովիչ [19․9 (1․10)․ 1879, Մոկրայա Ելմուտա խուտոր (այժմ՝ Ռոստովի մարզում) – 26․2․1960, Մոսկվա], սովևտական զորապետ, գե– ներալ–գնդապետ, Սովետական Միության հերոս (10․3․1958)։ Ազգությամբ՝ կալմիկ։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914–18)։ Սովետական բանակում' 1918-ից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Առաջին հեծյալ բանակի դիվիզիայի հրամանատար, ապա՝ Երկ–րորդ հևծյալ բանակի հրամանատար։ Տայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–43) ղեկավարել է հեծելազորային միավորումներ։ 1943–47-ին եղել*է հե–ծելազորի ևրամանատարի տեղակալ։ Պարգնատրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 6, Տայրենական պատերազմի 1-ին աստի–ճանի շքանշաններով։

ԳՈՐՈՎԱՆ (1946–68-ին՝ Ենիքենդ), գյուղ Տայկական ՍՍՏ Արարատի շրջանում, Վեդի գետի միջին հոսանքում, Ուրծի լեռնաշղթայի ստորոտում, շրջկենտրոնից 1 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղ–վում է այգեգործությամբ, հացահատիկի, ծխախոտի ն բանջարաբոստանային կուլ–տուրաների մշակությամբ, անասնապա–հությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։

ԳՈՐՈՎԵ (Gorove) Իշտվան (Կորովյան Ստեփան, 1819, Պեշտ – 1881), 1848– 1849-ի հունգարական հեղավւ ոխության հայազգի գործիչ, հրապարակախոս, Տուն– գարիայի ԳԱ թղթ–անդամ։ Լ․ Գորովեի որդին։ Սովորել է Պեշտի համալսարա–նում։ 1848-ին դարձել է Րանատ նահան– գի հեղափոխական շարժման գլխավոր ղեկավարներից մեկը, 1848–49-ին՝ Պեշ տի հեղափոխական պառլամենտի դե–պուտատ։ Լայոշ Կոշուաի և Սաչվայիի հետ շարադրել է Տունգարիայի անկա–խության հայտարարությունը։ 1867– 1870-ին ստանձնել է Տունգարիայի առև– տըրի մինիստրի, իսկ 1870–71-ին՝ նաև հաղորդակցության մինիստրի պարտա–կանությունները։

ԳՈՐՈՎԵ (Gorove) Լասլո (Կորովյան, 1780, Գեռլա – 1839), հունգար թատերագիր, ազգությամբ՝ հայ։ ճանաչվել է «Վաստա–կավոր վաճառականը» (1807) թատեր– գությամբ։ Տեմեշի (Բանատի նահանգ)" շրջանում կազմակերպել է տնտեսագիտա–կան ընկերություն, մեծ դեր է խաղացել հունգ․ ազգային մշակույթը տարածելու գործում։ 1835-ին ընտրվել է Տունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից– անդամ։ 1839-ին եղբայրների հետ հիմ– նադրել է «Գորովե» մրցանակը։

ԳՈՐՁԱԿՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ (1798–1883), ռուսական իշխան, դիվա–նագետ, Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր (1856–82), պետական կանց–լեր (1867-ից)։ Եղել է ցարիզմի XIX դ․ 50–70-ական թթ․ ագրեսիվ արտաքին քաղաքականության աչքի ընկնող ղեկա–վարներից։ Մասնակցել է Սրբազան դա–շինքի Տրոպաուի, Լայբախի, Վերոնայի, ինչպես նան Վիեննայի (1855) կոնֆե–րանսներին։ 1871-ի Լոնդոնի կոնֆերան–սում Գ․ ևասել է 1856-ի Փարիզի հաշտու–թյան պայմանագրի՝ Սն ծովում Ռուսաս–տանի գերիշխանությունը սահմանափա–կող հոդվածների վերացմանը (հայտնի ևն Գոիչակովյան շրջաբերականները այդ մասինj։ Տմուտ դիվանագիտությամբ ապա–հովել է եվրոպական տերությունների չե–զոքությունը 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմում։ Ռուս, զորքերի հաջողու–թյունները հանգեցրին Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի (1878) կընք– մանը, սակայն հակառուսական կոալի–ցիայի ստեղծման սպառնալիքը Գ–ին ստի–պեց համաձայնվել Բեռլինի կոնգրեսի (1878) գումարմանը։ Ռուսաստանի համար այդ կոնգրեսի անհաջող ելքը խախտեց Գ–ի հեղինակությունը, թուլացրեց նրա ազդեցությունը երկրի արտաքին քաղա–քականության վրա։

ԳՈՐՍԿ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՏ Կրաս– նոդարի երկրամասի Տուապսեի շրջա–նում, շրջկենտրոնից 70 կմ հյուսիս–արն– մուտք։ Միավորված է Ջուբգայի այգե– բանջարաբուծական սովետական տնտե–սության ևետ։ Ունի տարրական դպրոց, բուժկայան։ Տիմնադրվել է 1931-ին։ Տայե–րը եկել են շրջակա գյուղերից, 1942-ին։ Գորովան