Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/187

Այս էջը սրբագրված չէ

վելը» (1623, էբմիաաժ, Լենինգրադ)։ Նրա «Կլեոպաարա» և «Սենատոր կոմս Բար– ջելինիի դիմանկարը» գտնվում են Տա– յաստանի պետական պատկերասրահում։

ԳՎԻԱՆԱ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ, Տարավային Ամերիկայում գտնվող բրիտանական նախ–կին գաղութի անվանումը։ 1966-ից՝ Գա– յանա անկախ պետություն։

ԳՎԻԱՆԱ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ, Տարավա–յին Ամերիկայի հյուսիսում գտնվող նի– դերլանդական նախկին գաղութի անվա–նումը։ 1975-ի նոյեմբ․ 25–ից՝ Սուրինւաէ անկախ պետություն։

ԳՎԻԱՆԱ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ (Guyane Fran- saise), երկիր Տարավային Ամերիկայի հյուսիս–արևելքում։ Ֆրանս, տիրույթ է, 1946-ից՝ Ֆրանսիայի անդրծովյան դե–պարտամենտը։ Տարածությունը 91 հզ․ կւէ2 է, բև․՝ 60 հզ․ (1973), հիմնականում նեգրեր, մուլատներ։ Պաշտոնական լե–զուն ֆրանսերենն է, վարչական կենտրո–նը՝ Կայեննա։ Գտնվում է Գվիանական սարահարթի հս–արլ–ում։ Մակերևույթը հարթ է՝ մինչև 850 մ բարձրության առան–ձին գմբեթաձև զանգվածներով։ Կլիման մերձհասարակածային է* շոգ և խոնավ։ Գետային ցանցը խիտ է, գետերը՝ ջրա–ռատ ու սահանքավոր։ Տարուստ է թան–կարժեք ծառատեսակների մշտականաչ անտառներով։ Առաջին ֆրանս․ գաղութարարները ժա–մանակակից Գ․ Ֆ–ի տերիտորիայում հայտ– նըվել են 1604-ին։ XVII դ․ առաջին կեսին նրանք հիմնեցին Կայեննա քաղաքը, սկսեց զարգանալ պլանտացիոն տնտեսու–թյունը, որը հենվում էր Աֆրիկայից բեր–ված նեգր–ստրուկների շահագործման վրա։ Ստրկությունը Գ․ Ֆ–ում վերջնականապես վերացվեց 1848-ին։ XVIII դ․ վերջից դար–ձավ ֆրանս․ հեղափոխականների աքսո– ր ավայր։ Առաջադիմական ուժերի (համախմբված են Գվիանական ժողովրդի միություն, հիմնված՝ 1958-ին, Գվիանական սոցիա–լիստական կուսակցություն և այլ կազ–մակերպությունների մեջ) հիմնական պա–հանջը գվիանական ժողովրդի ինքնա–վարությունն է՞– Գ․ Ֆ․ ագրարայ՜ին եր–կիր է*․ Գյուղատնաեսությամբ զբաղվում են հիմնականում ծովափնյա շրջաննե–րում։ Մշակում են շաքարեղեգ, բանան, կակաո, բրինձ, եգիպտացորեն։ Զբաղվում են անասնապահությամբ, ձկնորսությամբ։ Ունի ոսկու, բոքսիտի հանույթ, անտառա– մթերում, ռոմի արտադրություն։ Արտա–հանում է ոսկի, անտառանյութ, ռոմ։ Առևտրական կապերի մեջ է Ֆրանսիայի, Սուրինամի, ԱՄՆ–ի հետ։ Դրամական միավորը ֆրանս․ ֆրանկն է։ Հ․ Գրգեայւյան,

ԳՎԻԱՆԱԿԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, գտնվում է Տարավային Ամերիկայի հյուսիս–արե– վելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Կազմված է պալեոգենի և անթրոպոգենի նստվածքային ապարներից։ Կլիման մերձ–հասարակածային է․ շոգ և խոնավ։ Տարած–ված են մշտականաչ արևադարձային ան–տառները, սավաննաները և ճահիճները։ Մշակում են բրինձ, շաքարեղեգ, կակաո, սուրճ։ Նշանավոր քաղաքներն են՝ Զորջ– թաուն, Պարամարիբո և Կայեննա։

ԳՎԻԱՆԱԿԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ, գտնվում է Տա–րավային Ամերիկայի հյուսիս–արևելքում, Օրինոկոյի և Ամազոնի դաշտավայրերի միջև։ Կազմված է տևղ–տեղ պրոտերոզո– յան նստվածքներով ծածկված՝ արխեյան մետամորֆային ապարներից։ Տարուստ է երկաթի, ոսկու, ալմաստի, բոքսիտի, ման–գանի պաշարներով։ Կլիման մերձհասա–րակածային և հասարակածային է» շոգ ու խոնավ (տարեկան 1200–3500 մմ տե–ղումներ)։ Գետային ցանցը խիտ է, գե–տերը՝ սահանքավոր, առաջացնում են ջրվեժներ։ Տարածված են խոնավ մշտա–կանաչ անտառները։ Կենդանական աշ–խարհը պատկանում է նեոտրոպիկական կենդանաաշխարհագրական մարզին (լայ–նաքիթ կապիկ, մրջնակեր, զրահակիր, ա՜մերիկյան ևովազ)։

ԳՎԻՆԵԱ, բնական մարզ Աֆրիկայում, Գվինեական ծոցի ափին, Սենեգալի և Անգոլայի հարավային մասի միջև։ Բա–ժանվում է Վերին (մինչև Կամերուն զանգ–վածը) և Ստորին Գ–ի։ Ընդգրկում է մերձ–ափնյա դաշտավայրը և կից տափակա– գագաթ բարձրությունների զոնան։ Ամե–նաբարձր լեռը Կամերուն գործող հրա–բուխն է (4070 մ) Կլիման հս–ում խոնավ է, հասարակածային, հվ–ում՝ չոր սե–զոններով, արևադարձային։ Տարեկան տեղումները 100–250 ց (ծայր հվ–ում) մինչև 2000-4000 մւէ են (հս–ում), Կա– մերունի արմ․ լանջերին՝ 10000 մմ–ց ավելի (Աֆրիկայի ամենախոնավ շրջանն է)։ Տասարակածային շրջանի գետերը ջրա–ռատ են, սահանքավոր։ Բուսածածկույ–թը կազմված է հասարակածային մշտա–կանաչ անտառներից և սավաննաներից, ծովափին՝ նաև մանգրովային թփուտնե–րից։

ԳՎԻՆԵԱ ԲԻՍԱՈհ, Գվինեա–Բիսա– ու ի Տ ա ն ր ա պ և տ ու թ յ ու ն, պե–տություն Արևմտյան Աֆրիկայում, Ատ– լանտյան օվկիանոսի ափին։ Բաղկացած է մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիժագո՚շ կղզիախմբից (մոտ 60 կղզի–ներ)։ Տարածությունը 36,1 հզ․ կմ2 Է, բն․՝ ավելի քան 600 հզ․ (1974)։ Մայրա–քաղաքը՝ Բիսաու։ Բնությունը։ Մայրցամաքային մասը հարթ, տեղ–տեղ ճահճապատ դաշտավայր է։ Կլիման հասարակածային–մուսոնային է, ամառը՝ խոնավ, ձմեռը՝ չոր։ Գետերը (Կորուբալ, ժեբա, Կաշեու) կարճ են, բայց՝ ջրառատ։ Բուսածածկույթը անցու–մային է» անտառասավաննաներից՝ մշտա–դալար խոնավ արևադարձային անտառ–ներ։ Բնակչությունը։ Կազմված է բա– լանտե, մանջակ, ֆուլբե, մալինկե ժողո– վուրդներից։ Կա մոտ 2,5 հզ․ ևվրոպա– ցի (գլխավորապես պորտուգալացիներ)։ Բնակչության կեսից ավելին հետևում է տեղական հավատների, մոտ 40%-ը մահ–մեդականներ են, մի մասն Էլ՝ կաթոլիկ–ներ։ Պատմական տեղեկանք։ XV դ․ պորտու–գալացիները ժամանակակից Գ–Բ–ի տե–րիտորիան վերածեցին ստրուկների վա–ճառահանման կետի։ XVI –XVIII դդ․ նրանք այստեղ ստեղծեցին հենակետեր (Ֆարին, Կաշեու, Բիսաու ևն) և հազարա–վոր ստրուկներ էին փոխադրում Ամերիկա ու Վեստ–Ինդիա։ Գ–Բ․ մինչև 1879-ը կառա–վարում էր Կանաչ հրվանդանի կղզիների պորտուգ․ նահանգապետը։ 1879-ից դար–ձավ առանձին գաղութ։ Գաղութացումն ուղեկցվել է տեղի բնակչության հակագա– ղութային ապստամբություններով (1908– 1916)։ Ազատագրական շարժումները նոր թափ ստացան երկրորդ համաշխարհային պատերազմից հևտո։ Անկախության պայ–քարը գլխավորում էր Գվինևայի և Կանաչ հրվանդանի կղզիների անկախության աֆ– րիկյան կուսակցությունը (ՊԱԻԳԿ), որի հիմնադիրն ու առաջին գլխավոր քարտու–ղարն էր Տ․ Կաբրաւը։ Ազգային ժողովրդական ժողովը 1973-ի սեպտ․ 24-ին Գ–Բ․ հռչակեց անկախ հան–րապետություն։ Ըստ սահմանադրության, Գ–Բ․ դեմոկրատական և հակսփմպերիա– լիսաական հանրապետություն Է, որի վերջնական նպատակն է երկրի լիակա–տար անկախությունը և Գվինեա (Բիսաուի) ու Կանաչ հրվանդանի կղզիների միավո–րումը։ 1974-ին ՊԱԻԳԿ–ի զինված ուժերը (ազգ․ ազատագրական բանակ, պարտի–զանական ջոկատներ, ժողովրդական մի– լիցիա) ազատագրել և վերահսկում Էին երկրի տերիտորիայի ավելի քան 2/3-ը։ Պորտուգալիայում Մ․ Կաետանուի վար–չակարգի տապալումից (1974-ի ապրիլի 25) հետո ՊԱԻԳԿ–ի և պորտուգ․ նոր կա–ռավարության միջև բանակցություններ սկսվեցին կոնֆլիկտի քաղ․ կարգավոր–ման շուրջը։ 1974-ի օգոստ․ 26-ին Ալժի– րում համաձայնություն ձեռք բերվեց ռազմ, գործողությունների դադարեցման և կող–մերի փոխհարաբերությունների կարգա–վորման վերաբերյալ։ Սեպտ․ 10-ին Պոր– տուգալիան պաշտոնապես ճանաչեց Գ–Բ․, իսկ սեպտ․ 19-ին երիտասարդ հանրապե–տությունը դարձավ ՄԱԿ–ի անդամ։ ՍՍՏՄ մեծ օգնություն ցույց տվեց ՊԱԻԳԿ–ին զինված պայքարի տարիներին և առա–