Առաջին երկու շրջաններին բնորոշ է գրաբարի ն խոսակցական լեզվի, որպես մեկ լեզվի գրական ու խոսակցական տար–բերակների, միասնությունը։ Երկրորդ շրջանին բնորոշ է նաև գրակաև լեզվի մեջ գիտական լեզվի տարբերակի ձևավորու–մը և առանձնացումը, որ բնութագրվում է հունաբանությամբ (տես Հունաբան հա–յերեն)։ Երրորդ շրջանի Գ․ բնորոշվում է հունաբանության սահմանափակումով ու հաղթահարումով, ժողովրդական–խոսակ– ցական լեզվի ավելի ու ավելի զգալի ներ–թափանցումներով և արվեստականու–թյամբ։ Երկրորդ դարաշրջանում Գ․, զրկված իր խոսակցական հիմքից, գործածվում է իբրև մեռած լեզու։ Նրա գործառության ոլորտները մերթ սեղմվում, մերթ ըն–դարձակվում են հասարակական–պատ– մական պայմանների ու մշակույթի զար–գացման ընթացքի համաձայն։ XIX դ․ կե–սից մինչև XX դ․ սկիզբը Գ․ գործածվում է մի քանի կրոնական ու հայագիտական օջախներում, մինչդեռ կյանքի մյուս ոլորտ–ներում լայնորեն գործածվում է աշխար–հաբար գրական լեզուն իր երկու՝ արևելա– հայ ն արնմտահայ տարբերակներով։ Մեր օրերում Գ․ չի գործածվում իբրև գրական լեզու, որպես պաշտամունքային լեզու գործածվում է եկեղեցում (աղոթք–ներ» սաղմոսներ, շարականներ ևև), իևչ– պես և կաթողիկոսական գրություններում (կոնդակներ, ուղերձներ են)։ Գ․ գերազանցապես թեքական տիպի լեզու է՝ կցականության որոշ տարրերով։ Տնչույթային և հնչյունական համակարգը բնութագրվում է պայթական ու պայթա–շփական բաղաձայնների, ձայնավորների, ձայնորդների, երկբարբառների ու եռա–բարբառների հարստությամբ և շփական–ների համեմատական աղքատությամբ, եր–կու ձայնորդներ՝ ու ն ի, պահպանել են հնդեվրոպական նախալեգվի ձայնորդնե–րի եռակի բնույթը (ձայնավոր, բաղաձայն, երկբարբառի ոչ վանկարար բաղադրիչ), չկան ղ ն ֆ շփական բաղաձայնները (դ տառով արտահայտվում էր քիմքային «կոշտ» լ)։ Տոլովման համակարգը բնու–թագրվում է արտաքին ու ներքին հպո– վումներով։ Տոլովական վերջավորություն–ները մեծ մասամբ բազմիմաստ ևն և ար–տահայտում եև թվի ու հոլովի քերակա– նակաև կարգերը միաժամանակ։ Տոլով– ներն են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական։ Տոլովվում են բոլոր անունները (գոյա–կան, ածական, թվական, դերանուն)։ Դե–րանունների մեծ մասն ունի յուրահատուկ՝ դերանվանական հոլովում, մյուս անուն–ների հոլովումը միատեսակ է՞ Կա երկու թիվ՝ եզակի և հոգնակի, կան անհոգնա–կան ն անեզական անուններ։ Ածական–ներն ու թվականները հոլովվում են գո–յականի հետ համաձայնելու, նան գոյա–կանաբար գործածվելու դեպքում։ Տո– լովական զանազան իմաստների ման– րամասնելուն նպաստում է նախդիրնե–րի ու նախադրությունների հարուստ համակարգը։ Խոնարհման համակարգը բնութագրվում է թեքական (համադրական) բնույթով։ Բայն ունի երկու հիմք՝ անկա–տար և կատարյալ, երեք ժամանակ՜ ներ– կա, անցյալ, ապառնի։ Դիմավոր ձևերի վերջավորություններն արտահայտում են դեմքի, թվի, ժամանակի, եղանակի, որոշ ձևերում նաև սեռի քերականական կար–գերը։ Տիմքերի ու դիմային վերջավորու–թյունների միացումով կազմվում են՝ սահ–մանական եղանակի ներկայի, անցյալ անկատարի, ապառնիի, անցյալ կատար–յալի, երկրորդ ապառնիի և հրամայակա–նի ձևերը։ Դերբայների և էական բայի հարադրությամբ կազմվում են վերլու–ծական (բաղադրյալ) ձևեր։ Տարբերում են ա, ե, ի, ու և ո (միայն մեկ բայ) խոնար–հիչներով բայեր՝ համապատասխան խո–նարհումներով, ինչպես և դրանց մասնի–կավոր (ան, են, ն, չ մասնիկներով) և պարզ (անմասնիկ) ձևեր։ Պատճառականը կազմվում է ոյց մասնիկով։ Քերականա–կան սեռի լիակատար տարբերակում չկա․ կատարյալի հիմքից կազմվող ձևերն ունեև դիմային տարբեր վերջավորություններ ներգործական ու կրավորական սեռերի համար, մինչդեռ անկատարի հիմքից կազմվող ձևերը զուրկ են դրանցից․ միայն և խոնարհման բայերը կրավորականի իմաստ արտահայտելու համար փոխանց–վում են ի խոնարհման։ Շարահյուսական բնորոշ առանձնահատ–կություններից են՝ ածականների (նաև թվականների) համաձայնությունը գոյա–կանին՝ թվով ու հոլովով, շարահյուսա–կան որոշ կառույցների առկայությունը (ուղղականը անորոշի հետ, հայցականը անորոշի հետ, հոլովական ձգողություն, լրացյալ–լրացում կապակցության տարան–ջատումը ներառվող կապակցություննե–րով ու բառերով ևն), շրջուն շարադասու–թյունը, դերբայ + էական բայ՝ բաղադրյալ բայաձևով արտահայտված ստորոգյալի հետ սեռական եևթական նն։ Բառային կազմը, իր դարաշրջանի հա–մար, շատ հարուստ է և բնութագրվում է հոմանիշների ճոխությամբ, բառերի բազմ–իմաստությամբ և դարձվածաբանությաև հարստությամբ։ Առաջին դարաշրջանում, մանավանդ նրա առաջին և երկրորդ շըր– ջաններում, դարձվածաբանությունը կրում է ժողովրդախոսակցական լեզվի դրոշմը։ Բառակազմությունը զարգացած է– բար–դությունների ու ածանցումների հարուստ համակարգը հնարավորություն է տալիս նորակերտ բառերով անընդհատ համա– լըրելու բառային կազմը։ Բարդությունների մեջ գերակշռում է հոդակապավոր բառա–բարդումը, թեև քիչ չեն նաև աևհոդակապ բարդությունները։ Ածանցները գերազան–ցապես վերջածանցներ են․ նախածանց–ները ժխտականներ են (ան–, չ–, տ–, դժ–)․ կան մի քանի, կենսունակությունից զուրկ նախածանցներ (նի–, հ–, ան–, ամ– ևն)։ Երկրորդ շրջանում հունաբան դպրոցն ստեղծեց բայական նախածանցների հա մակարգը՝ կազմելով հունարենից պատ–ճենված բազմաթիվ նախածանցավոր բա–ռեր․ այդ նախածանցների մի մասը, ան–հրաժեշտության թելադրանքով, ամրա–ցավ գրական լեզվում և շատ կեևսունակ է նաև արդի հայերեևում։ Գ–ի բառապա–շարի անկապտելի մասն են կազմում տար–բեր շրջաններում տարբեր լեզուներից փոխառված բառերը (նախաքրիստոնեա–կան շրջանում՝ գերազանցապես իրանա– կան, քրիստոնեական շրջանում՝ ասորա–կան, ապա հունական փոխառություննե–րը, կովկասյան լեզուներից՝ հին և ևոր փոխառությունները ևն), որոնց մի զգալի մասը նաև արդի հայերենի կենսունակ տարրն է կազմում։ Գ–ի գրավոր հուշարձանները (մինչև տպագրության երևան գալը) երկու կարգի են՝ վիմագիր արձանագրություններ (հնա– գույնը՝ VI դարից) և ձեռագրեր (հնագույ– նը՝ VII դարից, առաևձին պատառիկներ՝ ավելի վաղ շրջանից)։ Գ–ի քերականության ուսումնասիրու–թյունն սկիզբ է առնում Դքւոնիսիոս Թրա–կացու «Արվեստ քերականության» գրքի թարգմանությամբ ու դրա «մեկնություն–ներով»։ Միջին դարերում զարգանում է «գրադարձի արվեստը»՝ ուղղագրության կանոնների մշակումը, գրվում են ինք–նուրույն քերականական ուսումնասիրու–թյուններ, որոնք իրենց կատարելությանն են հասնում XIX դարում։ Գ–ի գիտական– լեզվաբանական ուսումնասիրությունն սկսվում է պատմա՜համեմատական լեզ–վաբանության ձևավորման հետ։ Բազմա–թիվ եվրոպական ու հայ լեզվաբաններ Գ․ ուսումնասիրում են համեմատական ու պատմական մոտեցումով, գիտականորեն նկարագրում նրա քերականական կա–ռուցվածքը, հնչյունաբանությունը, բառա–պաշարն ու ոճաբանությունը, լուսաբա–նում դրանց հետագա պատմական զար–գացումը։ Գ–ի ուսումնասիրության մեջ առավել ծանրակշիռ վաստակ ունեն Մ․ Սե– բաստացին, Մ․ Չամչյանը, Ա․ Այտընյա– նը, Տ․ Տաշյանը, Ա․ Մեյյեն, Տ․ Տյուբշմա– նը։ Գ–ի, ինչպես և առհասարակ հայերեևի գիւոակաև ուսումևասիրություևը նոր թափ ստացավ ու բարձրագույն աստիճանի հա–սավ Տայաստանում սովետական կարգե–րի հաստատումից հետո։ Տին հայերենի, նրա գրական տարբերակի՝ Գ–ի, ինչպես և հայերենի տարբեր դրսևորումների ու դրանց պատմական զարգացման բազմա–կողմանի ուսումնասիրությամբ զբաղվել են դասական հայագիտության խոշորա– գույն ներկայացուցիչներ Տ․ Աճաոյանը, Մ․ Աբեղյանը, Ս․ Մալխասյանը և Գ․ Ղա– փանցյանը։ Վերջին մի քանի տասնամ–յակներում Գ–ի ուսումնասիրությունը առաջ են մղել լեզվաբանական նոր սերըն– դի ներկայացուցիչները (Է․ Աղայան, Ս․ Ղազարյան, Վ․ Առաքելյան, Գ․ Ջա–հուկյան, Ա․ Աբրահամյան և ուրիշներ), որոնք, հենվելով դասական հայերենագի–տության վրա և յուրացնելով արդի լեզ–վաբանության նվաճումները, նոր մոտե–ցումով ու նոր մեթոդներով համակողմա–նիորեն հետազոտում են Գ․։ Գրկ․ Չալըխյան Վ․, Քերականութիւն հայկազնեան լեզուի, Վնն․, 1885։ Աճաո–յան Տ․, Տայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․» 1951։ Ղազարյան Ս․ Ղ․, Տայոց լեզվի համառոտ պատմություն, Ե․, 1954։ Նույնի, Տայոց գրական լեզվի պատմու–թյուն, հ․ 1, Ե․, 1961։ Աբրահամյան Ա․, Գրաբարի ձեռնարկ, Ե․, 1958։ Ա ղ ա յ ա ն Է․, Գրաբարի քերականություն, հ․ 1, գիրք 1, Ե․, 1964։ Ջահուկյան Գ․, Տայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե․, 1969։ К у- сикьян И․ К․, Очерки исторического синтаксиса литературного армянского языка, М>, 1959; Туманян Э․Г․, Древнеарм–янский язык, М․, 1971․ է․ Աղայւսն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/191
Այս էջը սրբագրված չէ