Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/198

Այս էջը սրբագրված չէ

համակարգված շարադրանքի սկիզբը դրել են կլասիցիզմի հայ տեսաբանները (խա–չատուր էրզրումցի, «Տամառօտական ի– մաստասիրութիւն», 1711, Ս․ Ագոնց, «ճար– տասանութիւն», 1775, Ե․ Տյուրմյուզյան, «Առձեռն բանաստեղծութիւն», 1839)։ Շըր– ջադարձային նշանակություն է ունեցել հեղափոխական–դեմոկրատ Մ․ Նալբանդ– յանի քննադատական գործունեությունը XIX դ․ 50–60–ական թթ․, նրա պայքարը գեղագիտության հարցերի մատերիալիս– տակաև ըմբռնման, գրականությաև ժողո– վըրդայնության և ռեալիզմի համար («Կրի–տիկա «Սոս և Վարդիթերի», «Աշխարհա–բարի քերականության ներածություն» են)։ Կարևոր տեսական հարցադրումներ է պարունակում Ս․ Պալասանյանի «Պատ–մություն հայոց գրականության» (հ․ 1, 1865) աշխատությունը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին հայ Գ․ իր տարբեր ճյու–ղերով զարգացել է Ա․ Արփիարյանի, Լեոյի, Վ․ Փափազյանի, Լ․ Մանվելյանի, Մ․ Աբեղյանի, Ա․ Չոպանյանի, Տ․ Ասա– տուրի, Ն․ Աղբալյանի, Ա․ Տևրտերյանի, Տ․ Սուրխաթյաևի, Ս․ Տակոբյանի, Ց․ Խան– զադյանի և ուրիշների մենագրական գործերում ու հոդվածներում։ Մարքսիստական Գ․ ձևավորվեց անցյալ դարի կեսերին՝ Կ․ Մարքսի և Ֆ․ Էն– գելսի կողմից և իր հետագա զարգացումը գտավ Գ․ Վ․ Պլեխանովի, Ֆ․ Մերինգի, Պ․ Լաֆարգի և ուրիշ նշանավոր մարքսիստ–ների աշխատություններում։ Վ․ Ի․ Լենինի մի շարք երկերում («Կուսակցական կազ–մակերպություն և կուսակցական գրակա–նություն», հոդվածներ Լ․ Ն․ Տոլստոյի մա–սին ևն) զարգացվել և նոր պատմական պայմաններին համապատասխան խորաց–վել են մարքսիստական Գ–յան դրույթնե–րը գրականության կուսակցականության և ժողովրդայնության մասին, կիրառվել գրողի ստեղծագործությունը հասարակա–կան կյանքի և պայքարի լույսի տակ վեր–լուծելու սկզբունքը։ Հայ իրականության մեջ Գ–յան ասպարեզում մեծ է ականավոր լենինյաններ Ս․ Շահումյանի, Ս․ Սպան– դարյանի, Ա․ Մյասնիկյանի դերը։ Մարք– սիստական–լենինյան Գ․ գրականության գաղափարական ու գեղարվեստական բո–լոր հատկանիշները քննում է իրենց միաս–նության մեջ՝ նրանց հիմքը տեսնելով հա–սարակության նյութական ու գաղափարա–կան կյանքի, դասակարգային և ազգա–յին–ազատ ազր ական պայքարի մեջ։ Տայ սովետական արդի գրականագի–տությունն անդրադառնում է մեր գրակա–նության զարգացման օրինաչափություն–ներին՝ կապակցելով դրանք ռուս և հա–մաշխարհային գրականության զարգաց–ման հարցերի հևտ։ Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․» Արվեստի մասին, հ․ 1–2, Ե․, 1963 – 64։ Լենին Վ․ Ի․, Կուլտուրայի և արվեստի մասին, Ե․, 1958։ Պլեխանով Գ․ Վ․, Գեղարվեստ և գրականություն, Ե․, 1949։ Շահումյան Ս․, Գրականության մասին, Ե․, 1948։ Գորկի Մ․, Գրական հրապարա–կախոսական հոդվածներ, Ե․, 1949։ Ջ ր բ ա շ– յ ա ն Է․, Գրականության տեսություն, Ե․, 1972։ Вер ли М․, Общее литературоведение, пер․ с нем , М․, 1957 (есть библиография); История эстетики․ Памятники мировой эс–тетической мысли, т․ 1–5, М․, 1962–70; Теория литературы․ Основные проблемы в историческом освещении, т․ 1–3, М․, 1962– 1965․ է․ Ջրբաշյան

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆ

ԳԱՐԱՆ ՀՍՍՀ, հաստատություն Երևա–նում, ուր կենտրոնացվում են գրական, հասարակական, մշակութային գործիչնե–րի, ստեղծագործական կազմակերպու–թյունների և զանազան միավորումների արխիվները։ Կազմակերպվել է 1954-ի հոկտեմբերին, գրականությաև, թատերա–կան թանգարանների և Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա։ Մինչև 1963-ը կոչվել է ՏՍՍՏ ԳԱ, այնուհետև՝ ՏՍՍՏ կուլտուրայի մի–նիստրության գրականության և արվեստի թանգարան (ԳԱԹ)։ 1967-ից կրում է Ե․ Չարենցի անունը։ ԳԱԹ հանրապետու–թյան գրական–մշակութային խոշոր կենտ–րոններից է» որտեղ պահպանվում են շուրջ 600 արխիվային ֆոնդեր։ Թանգա–րանի գրական, թատերական և երաժշտա–կան բաժիններում հավաքվում, մշակվում և պահվում են առանձին գործիչների ձեռագրերը, գրքերը, լուսանկարները, ծրագրերը, աֆիշները, ձայնագրություն–ները, էսքիզները, գեղանկարչական գոր–ծերը, քանդակևերը, մակետները, զգեստ–ները, անձնական ու բեմական իրերը, երաժշտական գործիքները, որոնք լայն պատկերացում են տալիս անցյալի և մեր օրերի գործիչների ստեղծագործության, ապրած ժամանակաշրջանի ու հետաքրքը– րությունների մասին։ Թանգարանում պահվում ու ցուցադրվում են սփյուռքա–հայությանը վերաբերող փաստաթղթեր։ ԳԱԹ լայն կապերի մեջ է Սովետական Միության և արտասահմանյան թանգա–րանների ու կազմակերպությունների հետ։ Նրա նյութերից օգտվում են ՏՍՍՏ, մյուս հանրապետությունների և արտասահ–մանից եկած մասնագետները։ Գրականու–թյան, լեզվի, պատմության, փիլիսոփա–յության, թատրոնի, երաժշտության հար–ցերին վերաբերող բազմաթիվ հրատա–րակությունների համար հիմք են ծառայել թանգարանի ֆոնդերում պահվող ձեռա–գրերը։ «Գրական ժառանգություն» մա–տենաշարով թանգարանը լույս է ընծայել Պ․ Ադամյանի, Նար–Գոսի, Ա․ Ծատուրյա– նի, Ա․ Սպենդիարյանի, Գ․ Ախվերդյանի, Դ․ Վարուժանի նամակները, գրական, թատերական, երաժշտական բաժինների ուղեցույցները։ ԳԱԹ կազմակերպել է Ե․ Չարենցի, Ա․ Շիրվանզադեի, Տ․ Պարոն– յանի, Տ․ Աբելյանի, Վ․ Տերյանի հոբելյա–նական տարելիցների, անդրկովկասյան գրական կապերի և այլ թեմաներով ցու–ցահանդեսներ։ Գրական և թատերական մշտական ցուցահանդեսներին զուգահեռ կազմակերպվել են հայ թատրոնի 2000-ամ– յա պատմության, Տ․ Թումանյանի, Կոմի– տասի, Ա․ Սպենդիարյանի, հայկ․ օպերայի 100-ամյակներին նվիրված ցուցահանդես–ներ։ Թանգարանում ձայնագրվում են գրականության և արվեստի գործիչների ստեղծագործությունները՝ հեղինակների կատարմամբ։ Ունի հնատիպ գրքերի և մամուլի հարուստ հավաքածու։ Գրկ․ Մադոյան Գ․ Ա․, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգա–րան, Ե․, 1972։ Բ․ <>ովակիմ]ան

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, կազմա–կերպվել է 1921-ին։ Եղել է Տայաստանի հեղափոխության (հետագայում՝ կուլտուր– պատմական) թանգարանի գրական բա–ժինը։ Նրա հիմնադիր, բանասեր Ե․ Շա– հազիզը Նոր Նախիջևանից բերել է Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկանյանի և Ս․ Շահազիզի արխիվները։ Թանգարանն այնուհետև հարստացել է այլ վայրերից ստացված նյութերով։ 1935-ին վերածվել է գրականության թանգարանի (դիրեկ–տոր՝ Խ․ Սարգսյան)։ 1942–54-իև հա–մարվել է գրակաևության ինստ–ի ձեռա–գրական բաժին, ապա, միավորվելով այլ թանգարանների հետ, կոչվել է գրականու–թյան և արվեստի թանգարան։ Թանգարան ներմուծված առաջին ար–ժեքներից է Սայաթ–Նովայի երգերի ինք–նագիր տետրակը, որը 1921-ին նվիրա–բերել է Տ․ Թումանյանը։ Տետագա տարի–ներին ձեռք են բերվել XIX–XX դդ․ գրող–ների, հրապարակախոսների, արվեստա–գետների, խմբագրությունների, զանազան կազմակերպությունների արխիվներ, որոնք հարուստ նյութ են տալիս գրական– հաասրակական–մշակութային կյանքի պատմության համար։ Դասական գրողնե–րի՝ Խ․ Աբովյանի, Մ․ Նալբանդյանի, П–․ Պատկանյանի, Գ․ Սունդուկյանի, Տ․ Տովհաննիսյանի, Տ․ Թումանյանի, Տ․ Տակոբյանի և ուրիշների երկերի հրա–տարակությունների համար սկզբնաղ–բյուր են ծառայել թանգարանում պահվող ձեռագրերը։ Գ․ թ–ի նյութերի հիման վրա գրականության և լեզվի ինստ–ը 1940-ին ևրատարակել է «Գրական ժառանգու–թյուն» մատենաշարի առաջին գիրքը, որի մեջ մտել են Մ․ Նալբանդյանի, Պ․ Պռոշ–յանի, Ղ․ Աղայանի, Վ․ Փափազյանի, Ա․ Ծատուրյանի անտիպ երկերն ու նա–մակները։ Տավաքչական աշխատանքի հետ միաժամանակ թանգարանում կազ–մակերպվել են նաև հայ գրողների հոբել–յանական ցուցահանդեսներ։ Բ․ Հովակիմյան

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Մ․ Ա բ և ղ– յանի անվան, ՏՍՍՏ ԳԱ գիտահե–տազոտական ինստիտուտ։ Գործում է 1943-ից։ Ստեղծվել է 1938-ից գոյություն ունեցող Արմֆանի գրականության և լեզ–վի ինստ–ի հիմքի վրա։ 1944-ից կրում է Մ․ Աբեղյանի անունը։ Ունի վեց բաժին՝ հայ ևին ու միջին դարերի, նոր շրջանի և սովետահայ գրականությունների, դա–սական գրողների երկերի գիտական հրա–տարակության, գրականության տեսու–թյան և գրական առնչությունների, որոնք ներկայացնում են ինստ–ի գիտահետազո–տական աշխատանքի հիմնական ուղղու–թյունները։ Ինստ–ը հրատարակության է պատրաստել հայ դասականներ Կոստան– դին Երզնկացու, Տովհաննես Երզնկացու, Խաչատուր Կեչառեցու, Տովհաննես Թըլ– կուրանցու, Մկրտիչ Նաղաշի, Գրիգորիս Աղթամարցու, Խ․ Աբովյանի, Տ․ Պարոն– յանի, Մ․ Նալբանդյանի, Գ․ Սունդուկյա– նի, Ռ․ Պատկանյանի, Պ․ Դուրյանի, Տ․ Տովհաննիսյանի, Տ․ Թումանյանի, Տ․ Տակոբյանի, Մ․ Աբեղյանի, Ե․ Չա–րենցի, Ա․ Բակունցի, Դ․ Դեմիրճյանի երկերի քննական բնագրերը։ Տրատա– րակել է «Սասունցի Դավիթ» ժող․ էպո–