Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/20

Այս էջը սրբագրված չէ

նաց գավառի Մըկթհնք գյուղում։ 1886– 1888-ին սովորել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում։ Եղել է Տալեպում, որտեղից վերադարձել է 1890-ին և միացել Տամբար– ձում Պոյաջյանի մարտական խմբին։ Մաս–նակցել է Սասունի 1891–93-ի ինքնա– պաշտպանական կռիվներին և 1894-ի հե–րոսամարտին։ Ձերբակալվել է թուրք, իշխանությունների կողմից և դատապարտ–վել 15 տարվա ազատազրկման։ 20 ամիս հետո նրան հաջողվել է փախչել Սասուն։ 1896-ին ծանոթացևլ է Անդրանիկի հետ, զինակցել նրան։ Մասնակցել է Բերդակի և Առաքելոց վանքի կռիվներին (1901), 1904-ի Սասունի ապստամբությանը, ղեկա–վարել Իշխանաձորի ու Տալվորիկի կռիվ–ները։ Գ․ Չ–ի մարտական խումբը Կարսում․ (Բիթլիսի վիլայեթ), Աստղում, Արքավան– քում և այլուր ընդհարվել է թուրք, գե–րազանց ուժերի հետ։ 1907-ի մայիսի 27-ին, Մշո դաշտի Սոլուխ գյուղում թուրք, զորքերին հաջողվեց շրջապատել Գ․ Չ–ին իր ըևկերներով․ սկսված անևավասար մարտում նա զոհվեց։ Հ․ Մուրադյան

ԳԵՎՈՐԳ ՍԿԵՎՌԱՑԻ (Լամբրոնա– ց ի, Ս ս և ց ի, XIII դ․, Կիլիկիայի Լամբ– րոն բերդաքաղաք – 1301), հայ լեզվա–բան, մատևնագիր, երաժիշտ–տեսաբան։ Նախնական կրթությունն ստացել է մոր– եղբոր՝ Գրիգոր Սկևռացու, ապա՝ Բջնիի Գրիգոր արքեպիսկոպոսի մոտ։ Քերակա–նության մեջ խորանալու համար մեկնել է Վիրապ միաբանություն և աշակերտել Վարդան Արևեւցուն։ Վերադառնալով Սկև՝ ռա վանքը՝ զբաղվել է գրչության արվես–տով։ Նրա ընդօրինակած մատյաններն օժտված են գրչության արվեստի բարձր կուլտուրայով։ Գրել է բանաստեղծություն–ներ («Գեորգ պատանին է գրեաց», աք– րոստիկոս), մեկնություններ («Տամառօտ մեկնութիւնն Գործոց Առաքելոց», «Մեկ– նութիւն Եսայեայ» ևն)։ Լեզվաբանության պատմության համար կարևոր նշանակու–թյուն ունեն Գ–ի լեզվաբանական երեք աշխատությունները («Խրատ վասն հան– գամանաց հեգից․․․», «Խրատք վասն առո– գանութեանցն», «իյրատք յաղագս գրչու– թեան արուեստի»), ուր նա քննել է ևայե– րենի վանկատության, ուղղագրության, կետադրության, հնչյունակազմի ևարցերը, սահմանել կանոններ։ Գ․ հորինել է գան–ձեր, որոնցից մի քանիսը ձեռագրերում հանդիպում են որպես տաղեր։ Տավանա– բար XIII դ․ վերջին քառորդում հատուկ զբաղվել է Գրիգոր Խուլի խմբագրած Շարակնոցով։ Գործնականում մշակելով առոգանության խազանշանների երաժըշ– տական կիրառության կատարելագործ–ված սկզբունքներ՝ նոր մակարդակի է բարձրացրել միջնադարյան երաժշտա–ծի– սական երգարանների արվևստը։ Գրկ․ Զար բեաեալյան Գ․, Պատ–մություն հայ հին դպրության, Վնտ․, 1932։ Ջահուկյան Գ․, Քերականական և ուղ–ղագրական աշխատությունները հին և միջնա–դարյան ՞Հայաստանում (V–XV դդ․), Ե․, 1954։ Խաչերյան Լ․, «Գրչության արվեստի» լեզվա– կան–քերականական տեսությունը միջնադար–յան Հայաստանում, Ե․, 1962։ Թ ա հ մ ի զ– յ ա ն Ն․, Հիմնական խազերի միակցու–թյունը, «ԲՄ», 1969, N° 9։ Ն․ Թահմիղյան, խ, Կարադեչյան

ԳԵՎՈՐԳՅԱՆ Իվան Քրիստափորի [ծն․ 28․3․1907, գ․ Կարմիր (այժմ՝ ՏՍՍՏ Կամո– յի շրջանում)], հայ սովետական վիրա–բույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1952), պրոֆեսոր (1953), ՏՍՍՏ գիտության վաստ․ գործիչ (1961), ՏՍՍՏ ԳԱ թղթ–անդամ (1962)։ 1930-ին ավարտել է Լենինգրադի բժշկա–կան ինստ–ը։ 1938-ից աշխատում է Երե– վանի բժշկական ինստ–ում՝ սկզբում ֆա–կուլտետային, ընդհանուր և հոսպիտա–լային վիրաբուժության ամբիոնների ասիս–տենտ, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր և ամ–բիոնի վարիչ։ 1954–56-ին՝ ինստ–ի ուսում–նական և գիտական գծով պրոռեկտոր։ 1959–64-ը ևղել է ՏՍՍՏ առողջապահու–թյան մինիստրության գլխավոր վիրա–բույժը։ Գիտական աշխատությունները նվիրված են ցավազրկման, արյան փոխ–ներարկման, վնասվածքաբանության, դե–ղամիջոցների և արյան ներմուծման նոր ուղիների հայտնաբերմանը, սիրտ–անո– թային համակարգի հիվանդությունների բուժմանը, վիրաբուժության զարգացման պատմությանը։ Երկ․ Внутриартериальное применение ле–карственных веществ в хирургии, М․, 1958; Подвижная слепая кишка, М․, 1969 (соавт․ Г․ Л․ Мирза-Авакян); Артериальное мест–ное обезболивание․․ •, Е․, 1972․ Մ․ Դաչչաքյան

ԳԵՎՈՐԳՅԱՆ Մամիկոն Տարությունի (Ա ր– ա և մ ի) [17(29)․11․1877, գ․ Քաղաքիկ (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՏ–ում)-17․6․1962, Երևան], ևայ սովետական թատերական գործիչ, թարգմանիչ, բառարանագիր։ Նախնական կրթությունն ստացել է Ագու– լիսի դպրոցում։ 1897-ին ավարտել է Լա– զարյան ճեմարանը, 1901-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլ–տետը։ Եղել է դատապաշտպան, միաժա–մանակ ծավալել գրական–լրագրական գոր–ծունեություն։ 1921-ին Ա․ Մյասնիկյանի հրավերով տեղափոխվել է Երևան, մաս–նակցել Տայաստանի Առաջին պետթատ–րոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․, դիրեկ–տոր՝ 1921–28, ընդմիջումներով), օպե–րայի և բալետի թատրոնի (դիրեկտոր՝ 1933) կազմակերպմանը։ Տայերենի է թարգմանել Ա․ Օստրովսկու «Անօժիտը» (1948), «Արդյունավոր պաշտոն»-ը (1948), ռուսերենի՝ Խ․ Աբովյանի «Վերք Տայաս– աանի»-ն (1948, տողացիj, Փավստոս Բու– զանդի «Տայոց պատմություն»-ը (1953) ևն։ 1943–60-ին աշխատել է ՏՍՍՏ ԳԱ լեզվի ինստ–ում, մասնակցել ռուս–հայերեն քա–ռահատոր բառարանի (1954–58) ստեղծ–մանը։ Ա․ Խաչիկյան

ԳԵՎՈՐԳՅԱՆ Պողոս Գևորգի, (ծն․ 24․9․ 1886, Կ․ Պոլիս), ևայ մանկավարժ, հոգե–բան։ Նախնական կրթությունն ստացել է Էսայան նախակրթարանում։ Սովորել է Բերայի ու Գատը գյուղի Մխիթարյան վար–ժարաններում։ Ավարտել է Պոլսի կեդրո–նական վարժարանը, ապա՝ ժնևի համալ–սարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը (1912)։ Վերադառնալով Պո–լիս՝ որպես ուսուցիչ աշխատել է Տինդլ– յան–Մարության Նոր դպրոցում, դպրոցա–սեր տիկնանց և կեդրոնական վարժարան–ներում։ 1922-ին ժնևում կազմակերպել է ՊնԷԷն–ժնևի հայ դպրոցը։ 1932–59-ին իբրև հոգեբանության, մանկավարժու–թյան և քաղաքատնտեսության ուսուցիչ (1935–45-ին՝ նաև կրթական տեսուչ) պաշտոնավարել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում, այնուհետև վւոխադրվել Փարիզ։ Տրատարակել է «Օրի–նակի ազդեցությունը» (1928, ֆրանս․), «Ֆրևբելը գիտական մանկավարժության առաջ» (1940, ֆրանս․)է «Ռուսոյի Էմիլը և նորմալ դպրոցնե՞րի Էմիլը» (1948, ֆրանս․) և այլ գրքեր։ Աշխատակցել է ևայկ․ և ֆրաևս․ մամուլին։ Գ․ Քեշիշյան

ԳԵՎՈՐԳՅԱՆ Սարգիս Գևորգի [2(15)․3․ 1900, Երևան - 14․11․1971, Երևան], հայ սովետական օպերատոր։ ՏՍՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1957)։ 1927-ին ավարտել է Մոսկվայի պետկինոտեխնիկումը։ 1924-ից եղել է «Մեժռաբպոմֆիլմ» ստուդիայի օպերատորի ասիստենտ, 1927-ից՝ օպե–րատոր [«Իվան Կարավանի ոճիրը» (1929), «Պատառոտված կոշիկներ» (1933, Գ․ Բոբ– րովի հետ)]։ 1938-ից աշխատել է «Տայֆիլմ» կինոստուդիայում, նկարահանել գեղար–վեստական և փաստավավերագրական կի–նոնկարներ՝ «Անխախտ բարեկամություն» (1940), «Քաջ Նազար» (1940), «Մի անգամ գիշերը» (1945), «Տայկական կինոհամերգ» (1954), «Պատվի համար» (1956), «Մոր սիր–տը» (1958)։ Վերջին աշխատանքներն էին «Սարոյան եղբայրներ» (1968, Կ․ Մևսյանի հետ, ՏՍՍՏ պետական մրցանակ,, 1970) և «Աղքատի պատիվը» («Չախ–չախ թագա–վոր» կինոալմանախ, 1969)։ է․ Մանուկյան

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, հոգևոր բարձ–րագույն ուսումնական հաստատություն։ Բացվել է 1874-ի սեպտ․ 28-ին, Էջմիած– նում, Գեորգ Դ կաթողիկոսի նախաձեռ–նությամբ, որի անունով էլ կոչվել է։ Ռու–սական կայսեր կողմից 1874-ին հաստատ–ված կանոնադրության համաձայն, ճեմա–րանի նպատակն էր պատրաստել հայ եկե–ղեցու սպասավորներ ու դպրոցի ուսու–ցիչներ։ Տնօրենը կաթողիկոսն էր, որը գործերը վարում էր ուսումնական խոր– հըրդի և տեսչի միջոցով։ Գ․ ճ․ փակ տիպի գիշերօթիկ էր (քիչ թվով երթևեկ աշա–կերտներով)։ Ուներ երկու բաժին՝ դասա–րանական՝ 6-ամյա ուսուցմամբ, միջնա–կարգ դպրոցի ծավալով, և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ, որը հոգևոր բարձրա–գույն կրթություն էր տալիս։ Ընդունվում էին հայաբնակ վայրերի ևոգևորականնե– րի ու չքավոր ընտանիքների ընդունակ զավակները՝ հանձնելով ընդունելության քննություններ։ Սաների թիվը հասնում էր 200–300-ի։ Ուսանողները մանկավար–ժական պրակտիկան անց էին կացնում հատուկ հենակետային դպրոցում՝ վար–ժոցում կամ Վաղարշապատի ծխական