Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/200

Այս էջը սրբագրված է

է․ Մ․, Գրականության տեսություն, Ե․, 1972։ Գրական ժանրեր, պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը, Ե․, 1973։ Теория литературы․ Основные проблемы в историческом освещении, т․ 1–3, М․, 1962–65; Тимофеев Л․И․, Основы теории литературы, М․, 1971․

Է․ Ջրբաշյւսն

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ», շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1908–09-ին, Թիֆլիսում։ Խմբագիր–հրաաարակիչ` Գ․ Բալասանյան։ Լուսաբանելով հայ կյանքի իրադարձությունները՝ հանդեսն անդրադարձել է Հայաստանի ազատագրման իրարամերժ տեսակետներին, հարցի լուծումը տեսել սեփական մշակույթի ն կրթության զարգացման մեջ։ Գրական բաժնում տպագրել է գեղարվեստական գործեր, գրախոսականներ, մատենագրական հոդվածներ, նմուշներ վրաց․ գրականությունից, գրողների հոբելյաններին նվիրված նյութեր։ Հանդես է եկել արևելահայ և արևմտահայ գրականությունների միջև արհեստակաև անջրպետի ստեղծման դեմ։ Պարբերաբար հրատարակել է ժամանակի մամուլի տեսություն։ 1910-ին լույս է տևսել «Գ․ և կ․»-ի բացառիկ համար Ե․ Դավթյանի խմբագրությամբ՝ նվիրված Գ․ Բալասանյանի հոբելյանին։

ԳՐԱԿՔՈՍ (Gracchus) եղբայրներ, Տիբերիոս (մ․ թ․ ա․ 162 – մ․ թ․ ա․ 133) և Գայոս (մ․ թ․ ա․ 153 – մ․ թ․ ա․ 121), քաղաքական գործիչներ Հին Հռոմում։ Սեմպրոնիոսների պլեբեյական տոհմից։ Ծնվել և կրթություև են ստացել Հռոմում։ Տիբերիոսը 133-ի համար ընտրվել է ժող․ տրիբուն և առաջարկել հողօգտագործման չափը սահմանափակող օրինագիծ, որով ավելացած հողերը պետք է բաշխվեին աղքատ քաղաքացիներին։ Օրինագծի կենսագործմանը դեմ էին խոշոր հողատերերը և ծերակուտականները։ Ուստի, մ․ թ․ ա․ 132-ի համար ժող․ տրիբունի ընտրությունների ժամանակ, Ծերակույտի ավագաՆու կողմից Տիբերիոսը կեղծ մեղադրանքով ամբաստանվել է արքայական իշխանության ձգտելու մեջ ն սպանվել։

123-ին և 122–ին ընտրվելով ժող․ տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել դեմոկրատական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալ․ դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմ․ քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գ․ եղբայրները ձգտել են կասեցնել հռոմ․ գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։

ԳՐԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ, կարդալ և գրել սովորեցնելու միջոց, որի հիմքում դրված է լեզվի հնչույթների ու տառերի փոխհարաբերությունը և ուսուցվող լեզվական միավորը։ Հնարավորություն Է տալիս բանավոր խոսքը ճշտությամբ գրանցել տվյալ լեզվի հնչույթները մարմնավորող գրաֆիկական սիմվոլների կամ այբուբենի միջոցով, այսինքն՝ գրել սովորեցնել ն այդ պայմանական նշանները վերստին իրենց համապատասխան հնչույթներին վերածելու միջոցով վերականգնել բանավոր խոսքը։ Գ․ մ–ները բաժանվում են չորս խմբի՝ տառային, հնչյունային, վանկային և բառային, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել վերլուծական, համադրական ն վերլուծական–համադրական։ Հայ դպրոցում գրաճանաչության ամենահին մեթոդը հնչյունայինն Էր, որը կոչվել է նաև պատմակաև։ Հիմնադիրն ու առաջին գործադրողը եղել է Մեսրոպ Մաշտոցը։ Միջին դարերում Հռոմից ու Հունաստանից Հայաստան է թափանցել տառանունների մեթոդը, որը երկար ժամանակ տիրապետող է եղել։ XIX դ․ 30–40-ական թթ․, շնորհիվ Խ․ Աբովյանի ջանքերի, հնչյունային մեթոդը նորից մուտք է գործել հայ դպրոցները, որի հետագա մշակմաևն ու կատարելագործմանը մեծապես նպաստել են ականավոր մանկավարժներ Ս․ Մանդինյանը, Ն․ Տեր–Ղևոնդյանը, Ղ․ Աղայանը ն Թ․ Խզմալյանը։ 1870–80-ական թթ․ մինչն XX դ․ 30-ական թթ․ հայ դպրոցում գործածության մեջ են եղել օրինակելի կամ նորմալ բառերի, ինչպես նան կարդալու հիմքում ձայնավոր տառը դնելու և ևրա շուրջ բաղաձայնները խմբավորելու մեթոդները։ Վերլուծական–համադրական հնչյունային մեթոդի տարբերակներից է նաև մաքուր–բնական հնչյունների մեթոդը։ Սովետական դպրոցի առաջին շրջանում լայն տարածում է գտել ամբողջական բառապատկերների մեթոդը, որը հիմնականում նախատեսվել էր անգլերենի ուսուցման համար։ Հայ դպրոցում մեծ տարածում չգտնելով՝ տեղը զիջել է վերլուծական–համադրական հնչյունային մեթոդին, որը հարյուր տարուց ավելի, ընդմիջումներով, գործադրվում Է։ 1970-ին նոր այբբենարանի հրապարակմամբ գործածության մեջ է դրվել վերլուծական–համադրական հնչույթա–վանկային մեթոդը, որի հիմքում դրվում է երեխաների հնչույթային լսողության զարգացումը, խոսքի հնչույթային կառուցվածքի ըմբռնումը, հնչույթների տարբերակման ու իմաստազատիչ նշանակության գիտակցումը, վանկի մեխանիզմի յուրացումը։

Գրկ․ Ղարիբյան Ա․, Հայոց լեզվի մեթոդիկա, մաս 1–2, 2 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1947։ Տեր–Գրիգորյան Ա․, Գրաճանաչության մեթոդիկա, Ե․, 1968։

Ա․ Տեր–Գրիգորյան

ԳՐԱՄ (ֆրանս․ gramme, <հուն․ γράμμα– կշռի փոքր չափ), զանգվածի միավորը միավորների CGS համակարգում, Միավորների միջազգային համակարգի՝ մեկ կիլոգրամ էտալոնի հազարերորդական մասը (0,001 կգ)։ Նշանակվում է գ։ 1 գ․ հավասար է (մինչն 0,2% ճշտությամբ) քիմիապես մաքուր 1 սմ3 թորած ջրի զանգվածին, նրա առավելագույն խտության ջերմաստիճանում (մոտ 4°С)։

ԳՐԱՄԱՏԻԿԱ (Gramatica), իտալացի դերասանուհի քույրեր։ Իրմա Գ․ (1873– 1962)։ Հանդես է եկել Չ․ Ռոսիի, է․ Դուզեի, Է․ Ցակկոնիի, Տալի–Գրամատիկա–Կալաբրեզիի թատերախմբերում։ Հետագայում ստեղծել է սեփական թատերախումբը։ Խաղացել է Զոլայի «Թերեզա Ռաքեն», Շիլլերի «Սեր ն խարդավանք», Հաուպտմանի «Միայնակ մարդիկ», Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», Շեքսպիրի «Մակբեթ» պիեսնևրում․ ժամանակակիցների վկայությամբ, նա ժառանգել է Դուզեի արվեստի լավագույն գծերը։

էմմա Գ․ (1875–1965), բեմական գործունեությունն սկսել է Է․ Դուզեի ղեկավարությամբ։ 1900-ական թթ․ Իտալիայի առաջատար դերասանուհիներից էր։ Խաղացել է Հաուպտմանի («Միայնակ մարդիկ», «Ռոզա Բերնդ»), Իբսենի («Նորա»), Ռոստանի («Սամարիտյանուհին»), Շոուի («Պիգմալիոն», «Կեսար և Կլեոպատրա») պիեսներում՝ ստեղծելով բեմական բանաստեղծական կերպարներ։

ԳՐԱՄ–ԱՏՈՄ, քիմիական տարրի քանակությունը գրամներով, որը թվապես հավասար է նրա ատոմական զանգվածին։ Այսպես, երկաթի մեկ Գ–ա–ի զանգվածը 55,847 գ է, քանի որ նրա ատոմական զանգվածը 55,847 է։ Ցանկացած տարրի մեկ Գ–ա․ պարունակում է միևնույն թվով ատոմներ՝ 6,02252 • 1023 (տես Ավոգադրոյի թիվ)։ Գործնական հաշվումներում օգտագործվում է նան կիլոգրամ–ատոմ և տոննա–ատոմ (օրինակ, երկաթի մեկ կիլոգրամ–ատոմի զանգվածը 55,847 կգ է)։

«ԳՐԱՄԱՐՏԻԿ», գրական, գիտական, հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1954–60-ին, Լոս Անջելեսում։ Հրատարակիչ–խմբագիր՝ Գ․ Հարությունյան։ Թերթը իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել ազգապահպանության հարցերը, մղել նրանց կրթական, մշակութային, մարզական օջախների ստեղծման՝ ուծացման վտանգի դեմ պայքարելու համար։ Տպագրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծանք, ուսումնասիրություններ, նյութեր այլ ժողովուրդների ազգային սովորույթների ն ավադույթների մասին։ Առանձին էջերով նշել է հայ սովետական բանաստեղծների հոբելյանները, ընթերցողներին ծանոթացրել օտար լեզվով ստեղծագործող հայ գրողներին։ Ներկայացրել և ողջունել է սփյուռքահայ արվեստագետների հաջողությունները, տեղեկություններ տպագրել հայկ․ վարժարանների մասին։ Լայն տեղ է հատկացրել Կալիֆոռնիայում բնակվող հայերի կյանքին։

ԳՐԱՄԵՔԵՆԱ, լծակների համակարգով շարժման մեջ դրվող ռելիեֆային տառերի օգնությամբ տեքստի տպագրման ապարատ։ Ըստ նշանակման Գ ները լինում են գրասենյակային, դյուրակիր, հաշվապահական ն հատուկ (բանաձևերի, նոտաների, սղագրական ևն), ըստ հաղորդակի՝ ձեռքի և էլեկտրական։ Ունեն 42–46 ստեղն (յուրաքանչյուր ստեղնին համապատասխանում է երկու նշան՝ տառ, թիվ, կետադրական նշան), րոպեում մինչև 600 (էլեկտրական հաղորդակով Գ–ները՝ մինչն 1000) զարկ արագությամբ կարող են մեքենագրել 84–92 տառ, թիվ և նշան։ Ավտոմատ էլեկտրական Գ–ի արագությունը րոպեում մինչն 24000 զարկ է։ Գ-ի արդյունաբերական