Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/201

Այս էջը սրբագրված չէ

նաբերական առաջին մոդելը «ռեմինգ– ւոոն» անվամբ տարածվել է 1867-ին (նա–խագծել է ամերիկացի Կ․ Տոլսը)։ 1968-ից հայաաառ «Օպւոիմա» Գ․ է արտադրվում Էրֆուրտի (ԳԴՏ) գրասենյակային Գ–նե–րի գործարանում։ ԳՐԱՄ–ՀԱՄԱՐԺԵ*, գ ր UI մ է կ վ ի վ UI- լ և ն ա, քիմիական տարրի կամ միացու–թյան քանակությունը գրամներով, որը թվապես հավասար է նրա քիմիական համարժեքին (տես Համարժեք, քիմիա–կան)։ Քիմիական տարրի Գ–հ․ հավասար է գրամ՜ատոմի զանգվածի և արժեքականու–թյան հարաբերությանը։ Քիմիական միա–ցության Գ–հ․ նրա այն քանակությունն է» որը փոխազդում է մի այլ նյութի մեկ Գ–հ–ի հետ (տես Համարժեքների օրենք)։ Թթվի (հիմքի) Գ–հ․ որոշվում է որպես գրամ–մոլեկուլի և տվյալ ռեակցիայում հիմնայնության (թթվայնության) հարա–բերություն։ Աղի Գ–հ․ նրա այն քանակու–թյունն է, որն առաջանում է մեկ Գ–հ․ թթվի կամ մեկ Գ–հ․ հիմքի փոխազդեցու–թյունից և, հետևաբար, պարունակում է մեկ Գ–հ․ մետաղ։ ԳՐԱՄ–ՄՈԼԵԿ ՈՒԼ, նյութի քանակությունը գրամներով, որը թվապես հավասար է նրա մոչեկոււային զանգվածին։ Այսպես՝ ծծմբական թթվի՝ H2S04 մեկ Գ–մ–ի զանգ–վածը 98,078 գ է, քանի որ նրա մոլեկու–լային զանգվածը 98,078 է։ Բոլոր նյութե–րի մեկ Գ–մ–ները պարունակում են միև–նույն թվով մոլեկուլներ՝ 6,02252 • 1023 հատ (տես Ավոգաղրոյի թիվ)։ Իդեալական գա–զերի մեկ Գ–մ–ները միատեսակ պայման–ներում գրավում են միևնույն ծավալները (նորմալ պայմաններում՝ 0°C և 101325ն/*/2 ճնշման տակ այդ ծավալը հավասար է 22,4 ւ, տես Ավոգաղրոյի օրենք)։ Գործ–նական հաշվումներում հաճախ օգտա–գործվում են նաև կ ի լ ո գ ր ա մ–մ ո լ ե– կուլ և տոնն ա–մ ո լ և կ ու լ։ Ծծըմ– բական թթվի մեկ կիլոգրամ–մոլեկուլի զանգվածը 98,078 կգ Է, տոննա–մոլեկու– լինը՝ 98,078 ա։ Նյութերի խառնուրդների Գ–մ․ պայմանական հասկացություն է, որը Ավոգաղրոյի թվով մոլեկուլների խառ–նուրդի զանգվածն է։ Եթե խառնուրդը գա–զային է, ապա նրա Գ–մ․ փաստորեն 22,4 չ խառնուրդի զանգվածն է նորմալ պայման–ներում։

ԳՐԱՄՇԻ (Gramsci) Անտոնիո [23․1․1891, Ալեսեյ (Սարդինիա կղզի) – 27․4․1937], միջազգային կոմունիստական ւև բանվո–րական շարժման գործիչ, Իտալիայի կո–մունիստական կուսակցության (ԻԿԿ) հիմ–նադիր։ 1911 – 14-ին սովորել է Տուրինի համալսարանում։ 1913-ին մտել է Իտա–լիայի սոցիալիստական կուսակցության շարքերը։ Առաջին համաշխարհային պա–տերազմի տարիներին խմբագրել է նու–րինի «Իլ գրիդո դել պոպոլո» («II grido del popolo») սոցիալիստական շաբաթա–թերթը։ Տոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի հաջորդ օրն իսկ թերթում հանդես է եկել հոդվածով՝ պաշտպանե– լով սոցիալիստական հեղափոխությունը։ 1919-ի մայիսի 1-ից Գ–ի, Պ․ Տոլյատիի և մյուսների ջանքերով լույս է ընծայվել «Օրդինե Նուովո» («Ordine nuovo») շա–բաթաթերթը։ 1921-ի հունվարին Գ–ի ղե– Ա․ Գրամշի կավարությամբ հիմնադրվել է ԻԿԿ։ 1922– 1923-ին Գ․, որպես Իտալիայի կոմունիս–տական կուսակցության պատգամավոր Կոմինտերնում, ապրել է Սովետական Միությունում։ 1924-ին Գ–ի նախաձեռնու–թյամբ Միլանում հիմնադրվել է ԻԿԿ Կենտ–կոմի օրգան «Ունիտա» թերթը։ 1924-ին նա ղեկավարել է կոմունիստների պառ–լամենտական խումբը, մերկացրել ֆա–շիզմի քաղաքականությունը։ 1926–37-ը անցկացրել է ֆաշիստական զնդաններում, որտևղ և մահացել Է։ Գ․ թողել է մարքսիս–տական արժեքավոր գրական ժառանգու–թյուն։ Երկ․ Избр․ произв․, пер․ с итал․, т․ 1–3, М․, 1957–59; Նույնի, О литературе и искусстве, пер․ с итал․, М․, 1967․ Գրկ․ Ղարիբջանյան Գ․ Բ․, Ան–տոնիո Գրամշի, Ե․, 1968։ Големба А․ С․, Грамши, М․, 1968․

ԳՐԱՄՈՖՈՆ (<հուն․ урадца – այստեղ՝ գրանցումն qpcovii – հնչյուն), ձայնասկա–վառակից ձայնի մեխանիկական վերար–տադրման սարք։ Կազմված է սկավառա–կը պտտող զսպանակային մեխանիզմից և ձայնը վերարտադրող հարմարանքից (ասեղնակիր մեմբրան և ձայնափող)։ Սկավառակի պարուրաձև ակոսիկով շարժ–վելիս ասեղի ծայրը տատանվում է* այդ տատանումները փոխանցվում են մեմբ–րանին, որի ճառագայթած ձայնային տա–տանումները ուժեղացվում են ձայնափողի միջոցով։ Կարճ ձայնափողով Գ․ հայտնի է պատեֆոն անունով։ Տարածված էր մինչև XX դ․ 40-ական թթ․, հետագայում փոխարինվել է էչեկւորանվագարկիչով։ Իր ստեղծման սկզբնական շրջանում Գ․ եղել է նաև ձայնագրող սարք։

ԳՐԱՄՓԱ, գյուղ Տայկական ՍՍՏ Էջմիած– նի շրջանում, Քասաղ գետի աջ ափին, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջա–րաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապար–տեզ, բուժկայան, կինո։

ԳՐԱՆԱԴԱ (Granada), քաղաք Տարակա–յին Իսպանիայում, Սիերա–Նևադայի հյու– սիս–արևմտյան լանջին, Խենիլ և Գառո գետերի միախառնման տեղում։ Գրանադա պրովինցիայի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույցը։ 170,1 հզ․ բն․ (1969)։ Ունի գյուղատնտեսական մթերք–ների վերամշակման արդյունաբերություն, լիկյորի, վուշի, բրդյա գործվածքեղենի, գորգերի արտադրություն, ցեմենտի և քիմ․ ձեռնարկություններ։ Երկրի տու–րիստական հիմնական կենտրոններից է՞*

ԳՐԱՆԱՏՆԵՐ, տես Նռնաքարեր։

ԳՐԱՆԴ–ՕՊԵՐԱ» (Grand Орёга) (պաշ–տոնական անվանումը՝ Երաժշտության և պարի ազգային ակադեմիա), ֆրանսիա–կան պետական օպերային թատրոն Փա–րիզում։ Տիմնաղրել են կոմպոզիտոր Ռ․ Կամբերը և բանաստեղծ Պ․ Պերենը։ Բացվել է 1671-ին, որպես «Երաժշտու–թյան թագավորական ակադեմիա»։ Տե– աագայում մի քանի անգամ անվանափոխ–վել է։ 1875-ին կառուցվել է 2130 տեղով նոր «Գրանդ–օպերայի» շենքը շենք (ճարտ․ Շ․ Գարնիե, վերակառուց–վել է 1936-ին) և կոչվել «Գ–о․»։ XVII– XVIII դդ․ թատրոնի գործունեությունը կապված էր ազգային օպերայի երկու ժանրերի՝ լիրիկական ողբերգության և օպերա–բալետի հետ։ Բեմադրվել են ժ․ Բ․ Լյուլլիի (1672–87-ին գլխավորել է թատ–րոնը), ժ․ Ֆ․ Ռամոյի, Ք․ Վ․ Գլյուկի օպե–րաները, XVIII –XIX դդ․՝ Ֆ․Ժ․ Գոսեկի, Ա․ Է․ Մ․ Գրետրիի, ժ․ Ֆ․ Լեսյուերի և այլոց ստեղծագործությունները։ XIX դ․ 20-ական թթ․ վերջին այստեղ սաղմնավորվում է Մեծ օպերա կոչվող նոր ժանրը։ Բեմա–դրվել են Ռոսինիի «Վիլհելմ Տելլը» (1829), Մեյերբերի «Տուգենոտները» (1836) և այլ օպերաներ։ XIX դ․ 2-րդ կեսին բեմադրվել են Շ․ Գունոյի, Լ․ Դելիբի, Կ․ Սեն–Սանսի, ժ․ Մասնեի, XX դ․՝ Ռ․ Շտրաուսի, Ի․ Ստրավինսկու, Մ․ Ռավելի, Դ․Միյոյի, Ա․ Բերգի, Ս․ Պրոկոֆևի և այլոց երկերը։ Գրամփա