^կ․ 1-ում և նկ․ 2-ում պատկերված են y = x2 ֆունկցիայի գրաֆիկները համա–պատասխանաբար (х, у) և (lgx, lgy) ուղղանկյուն կոորդինատական համակար–գերում։ Միննույև կոորդինատական հա–մակարգում գծված y = fi(x) և у – f2(x) ֆունկցիաների Գ–ների հատման կետե–րով կարելի է որոշել fi(x) = f2(x) հավա–սարման արմատները։
ԳՐԱՖԻԿԱ (հուն․ 7раф1%Л<урафсо–գրում եմ, գծում եմ, գծանկարում եմ), կերպար–վեստի տեսակ, որ ընդգրկում է գծանկարը և տպագիր գեղարվեստական ստեղծա–գործությունները (փորագրություն, վի–մագրություն նն)։ Գրաֆիկական նկարը ստեղծվում է թղթի վրա (ևազվադեպ՝ մե–տաքս կամ մագաղաթ), թղթի գույնի և գծի օգնությամբ՝ մատիտով (մատիտա–նկար), գրչով (գրչանկար), ածխով (ածխանկար), կավճաներկով (կավճա– նկար) և գրաֆիկական նյութի վրա կա–տարվող փորագրության բազմազան տեխ–նիկայով։ Գ–ի արտահայտչական միջոց–ներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը և սպիտակ կամ գունավոր թղթի գույնը։ Գ․ լինում է նաև գունավոր, սա–կայն գույնի ղերը համեմատաբար սահ–մանափակ է։ Գծանկարը, որպես ստեղծա–գործության ինքնուրույն բնագավառ, ընդ–հանուր կողմեր ունի գեղանկարչության հետ․ ջրաներկը, գուաշը, կավճաներկը, աեմւցերան օգտագործվում են ինչպես գրաֆիկական, այնպես էլ բնույթով ու ոճով գեղանկարչական աշխատանքներ ստեղծելիս։ Գեղարվեստական լեզվի լա– կոնիզմի, թեման նկարաշարով բացա– հայտևլու, մեծ տպաքանակով վերարտա– դըրելու կարողության շնորևիվ Գ․ լայնո–րեն կիրառվում է մասսայական ագիտա–ցիայի ն պրոպագանդայի բնագավառում՝ ւցչակատ, ծաղրանկար, նկարազարդում, չուբոկ ևն ստեղծելիս։ Գրաֆիկական նկարչության հիմնական բնագավառնե–րից են՝ հաստոցային Գ․ (հաստոցային գծանկար, էստամպ), գրքի և թերթ–ամ– սագրային Գ․ (նկարազարդում, դեկորա–տիվ ձևավորում, տառատեսակներ), կի–րառական կամ գեղարվեստա–արդյունա– բերական Գ․ (նամականիշեր, ազդա–գրեր, պիտակներ, մատենանիշեր, պատ– վոգրեր, դիպլոմներ)։ Գ․ դիմում է նկար–չության բոլոր ժանրերին (թեմատիկ կոմ–պոզիցիա, բնանկար, դիմանկար, նա–տյուրմորտ)։ Գրաֆիկական միջոցներով նախապատրաստական աշխատանք է կա–տարվում արվեստի տարբեր ճյուղերի ստեղծագործությունների համար (այդ թվում ճարտարապետական Գ․՝ պատկերման միջոցների այն ամբողջու–թյունը, որ նախագծման տարբեր փուլե–րում ծառայում է ճարտ․ մտահղացումը սևեռակելիս)։ Գրաֆիկական նկարչու–թյունը, մասնավորապես գծանկարը կեր–պարվեստի ամենահին տեսակև է (ժայ–ռապատկերներ, անտիկ սափորանկար– չություն)։ Նախապես «Գ․» տերմինը կի–րառվել է գրչության և վայելչագրությաև առևչությամբ։ Միջևադարյաև մանրա–նկարչության մեջ և Վերածննդի արվես–տում ընդլայնվել են Գ–ի արտահայտչա–կան միջոցները։ Գրքի տպագրության գյուտից հետո արագորեն զարգացել Է փորագրությունը պղնձի վրա (Ա․ Դյու–րեր), օֆորտը (Ռեմբրանդ, Ֆ․ Գոյա), փայտագրությունը (Վ․ Ա․ Ֆավորսկի), վիմագրությունը (0․ Դոմիե, Պ․ Գավառևի, Թ․ Ստեյնլեն, Գ․ Ս․ Վերեյսկի) և գրքի Գ․։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին, պո–լիգրաֆիայի և լուսամեխանիկական վեր–արտադրման զարգացմամբ Գ–ի հնարա–վորություններն ընդարձակվել են։ Գ․ լայն կիրառում է գտել հայ կերպար–վեստում։ Արագորեն զարգացել է փորա–գրության արվեստը (Տ․ Քաթանյան), վի–մագրությունը (Ա․ Տովնաթանյան), օֆոր–տը (Է․ Շահին, Տ․ Փոլադ, Ա․ Ղարիբ– յան, Վ․ Այվազյան), վւայտագրությունը (Տ․ Շամշինյան, Ռ․ Բեդրոսով), գրքի գրա–ֆիկան (Վ․ Սուրենյանց, Տ․ Կոջոյան, Ե․ Քոչար, Կ․ Տիրատուրյան, Գ․ Խանջյան, Մ․ Պետրոսյան) և գրաֆիկական նկարչու–թյան մասսայական–ագիտացիոն տեսակ–ները (պլակատ, ծաղրանկար և կիրառա–կան Գ․)։ Պատկերազարդումը տես 48–49 Էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VIII։ Գրկ․ Սարգսյան Մ․ Ս․, Սովետական Հայաստանի գրաֆիկան, Ե․, 1961։ Фавор–ский В․ А․, О графике, как об основе книжного искусства, в сб․։ Искусство книги, в․ 2, 1956-1957, М․, 1961; Сидоров А․ А․, Графика первого десятилетия․ 1917 –1927, М․, 1967; Նույնի, Русская графика на–чала XX века, М․, 1969․ Մ․ Սարգսյան
ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ, գրաֆիկա–կան կառուցումների միջոցով զանազան խնդիրների թվային լուծումներ գտնելու մեթոդ։ Գ․ հ–ի առավելությունը կատար–ման պարզությունն ու ակնբախությունն Է, իսկ թերությունը՝ պատասխանների փոքր ճշտությունը, որը, սակայն, լիովին բավարար է մեծ թվով խնդիրների լուծ–ման, առանձնապես, ինժեներական հաշ–վարկների համար։ Թվաբանական գոր–ծողությունները գրաֆիկորեն կատարելիս թվերը պատկերվում են ուղղորդված հատ–վածներով, որոնց համար երկարության չափ է ընտրվում միավոր երկարության հատված (կառուցման մասշտաբ)։ Որնէ ուղղի վրա ընտրվում է հաշվարկի սկիզբ և դրական ուղղություն։ Այդ ուղղությամբ տեղադրվում եև դրական թվեր պատկե–րող հատվածներ, իսկ հակառակ ուղղու–թյամբ՝ բացասական։ Թվերը գրաֆիկո–րեն գումարելու կամ հանելու համար համապատասխան հատվածները ուղղի վրա տեղադրում են այնպես, որ ամեն մի հատվածի սկիզբ համընկնի նախորդի ծայրին։ Արդյունքում ստացված հատ–վածը, որին համապատասխանող թիվը տված թվերի գումարն է կամ տարբե–րությունը, այն հատվածն է, որի սկիզբը առաջին հատվածի սկիզբն է, իսկ ծայրը՝ վերջին հատվածի ծայրը։ Թվերի բազմա–պատկումը և բաժաևումը կատարվում է համապատասխան հատվածների կառու–ցումով; Այսպես, գծագրում կառուցված а, b, с, 1 հատվածների միջև տեղի ունի a։l=c։b առնչությունը, որտեղից՝ c=ab կամ a = c։b։ Թվաբանական գործողու–թյունները զուգակցելով կարելի է գրա–ֆիկորեն հաշվարկել հանրահաշվական զանազան արտաևայտություններ։ f(x) = 0 հավասարումը գրաֆիկորեն լուծելու հա–մար անևրաժեշտ է գծել y = f(x) ֆունկ–ցիայի գրաֆիկը, որի X առանցքի հետ հատման կետերի աբսցիսները կլինեն նշված հավասարման արմատները։ Գրա–ֆիկորեն կարելի է նաև ինտեգրել և դիֆերենցել։
ԳՐԱՖԻՏ (գերմ․ Graphit,< հուն․ Ypaqpco– գրել), միներալ, երկրակեղևում ած– խածնի առավել կայուն տարբերակը։ Բյու– րեղագիտական համակարգը հեքսագո– նային է։ Տանդիպում է թեփուկաձն, գըն– դաձև, ճառագայթաձև և հատիկավոր ագ–րեգատներով։ Լինում է մոխրագույնից սև, կարծրությունը՝ 1 – 5,5, խտությունը՝ 2230 կգ/սմ3, հալման ջերմաստիճանը՝ 3850±50°С։ Կարևոր հատկանիշներն են՝ լավ ջերմահաղորդականություն և էլեկ–տրահաղորդականություն, հրակայունու–թյուն, քիմ․ սակավ ակտիվություն։ Ըստ ծագման տարբերում են բյուրեղային Գ–ի հանքավայրեր՝ կապված մագմատիկ ապարների կամ բյուրեղային թերթաքա– րերի, և գաղտևաբյուրեղային Գ–ի հանքա–վայրեր՝ կապված ածուխների մետամոր–ֆիզմի հետ։ Արդյունաևանվում է գլխա–վորապես բյուրեղային թերթաքարերից, որտեղ նրա պարունակությունը տատան–վում է 3–10–20% սահմաններում։ Ար–հեստական Գ․ ստացվում է անտրացիտից, էլեկտրական վառարանում 2200°Շ–ից ավե–լի ջերմության պայմաններում, դոմնային վառարաններում, չուգունի զանգվածի դանդաղ սառեցման ժամանակ և կարբիդի ջերմային տարանջատման դեպքում։ Գ–ի հանքավայրեր կան ՍՍՏՄ–ում (Ուկրաի–նա, Ուրալ, Արևելյան Սիբիր), ՉՍՍՏ–ում, ԳՖՏ–ում, Ավստրիայում, Տարավային Կո– րեայում, Մեքսիկայում։ Գ․ կիրառվում է արդյունաբերության շատ բնագավառ–ներում (հրթիռաշինություն, մետալուր–գիա, էլեկտրատեխնիկա, քիմ․ մեքենա–շինություն, միջուկային տեխնիկա)։
ԳՐԱՖՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, վերջավոր մա–թեմատիկայի բաժին։ Տիմնական հասկա–ցությունը գրաֆն է, որը տրվում է գագաթների ն դրանց որոշ կամ բոլոր զույգերը միացնող կողերի բազմությամբ (գագաթները կարող են միացվել նաև մե–կից ավելի կողերով, նկ․)։ Օրինակ, քա–ղաքների (գրաֆի գագաթներ) և նրանց միջև ճանապարհների (գրաֆի կողեր) բազմությունը։ Գրաֆը կոչվում է կողմ– նորոշված, եթե կողմնորոշված են կողե– րը (վերը նշված գրաֆը կլինի կողմնորոշ–ված, եթե ճանապարհների համար սահ–մանված է միակողմանի երթևեկություն)։ Գ․ տ–յան մասին առաջին աշխատություն–ներից կարելի է համարել մաթեմատիկա–կան խրախճանականների լուծման վերա–բերյալ Լ․ էյլերի աշխատանքը (1736)։ Գ․ տ–յան առաջին հիմնավոր արդյունք–ները ստացվել են XX դ․ առաջին կեսին,