Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/207

Այս էջը սրբագրված չէ

կապված էլեկտրական շղթաների հաշվար–կի, բյուրեղների մոդելների և մոլեկուլ–ների կառուցվածքի ուսումնասիրության հետ։ Գ․ տ–յան հետագա զարգացմանը մեծապես նպաստել է կիբեռնետիկայի ն հաշվողական տեխնիկայի առաջընթացը։ Գ․ տ․ սերտորեն կապված է տոպոլոգիա– յի, հանրահաշվի, կոմբինատոր վերլու–ծության, թվերի տեսության ն մաթեմատի–կայի այլ բաժինների հետ։ Գ․ տ․ զբաղ–վում է գրաֆների վերլուծության, դրանց կազմության տարբեր բնութագրերի որոշ–ման, տված հատկություններով օժտված գրաֆների կամ դրանց մասևրի հաշվար–կի, ճանապարհացանցով բեռների տեղա–փոխման տրանսպորտային խնդիրների ն այլ հարցերով։ Նշված պրոբլեմների մի մասի համար մշակված են լուծման մեթոդ–ներ, օրինակ, Ֆորդ–Ֆալկերսոնի թեորե–ման ու ալգորիթմը՝ տրանսպորտային խնդրի համար, Պոյայի մեթոդը՝ տված հատկություններով օժտված գրաֆների հաշվարկման և թվարկման համար նն։ Վերջավոր գրաֆների (վերջավոր թվով գագաթներով գրաֆների) վերաբերյալ համարյա բոլոր խնդիրները կարելի է լուծել մեծ թվով տարբերակների քննարկ– մամբ։ Գ․ տ․ լայն կիրառություն ունի ծրա– գըրավորման տեսության, հաշվողական մեքենաների կառուցման, ֆիզիկական, քիմիական, տեխնոլոգիական պրոցեսների ուսումնասիրության, պլանավորման, լեզ–վաբանական ն սոցիոլոգիական հետա–զոտությունների բնագավառներում։ Գրկ․ Берж К․, Теория графов и ее применения, пер․ с франц․, М․, 1962; О ре О․, Графы и их применение, пер․ с англ․, М․, 1965․

ԳՐԱՖՏԻՈ Տենրիխ Օսիպովիչ [14(26)․12․ 1869, Դվինսկ (այժմ՝ Դաուգավպիլս) – 30․4․1949, Լենինգրադ], սովետական ին– ժեներ–էներգետիկ, ՍՍՏՄ ԳԱ ակադեմի–կոս (1932)։ Ավարտել է Օդեսայի Նովո– րոսիյսկյան համալսարանը (1892) և Պե– տերբուրգի հաղորդակցության ուղիների ինժեներական ինստ–ը (1896)։ Մասնակ–ցել է ԳՈԷԼՌՈ–ի պլանի մշակմանը, գըլ– խավորել Վոլխովի ն Նիժնեսվիրսկի ՏԷԿ–երի շինարարությունը, կազմել Ղրի– մի ն Անդրկովկասի երկաթուղիների էլեկ– ւորիֆիկացման նախագծերը։ 1938–45–ին եղել է ՍՍՏՄ էլեկտրակայանների մինիս–տրության հիդրոէլեկտրակայանների գըլ– խավոր տեսուչ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գ–ի անունն է կրում Նիժնե–սվիրսկի ՏԷԿ–ը։ Գրկ • Шевцов В․Н․ и Смирнов И․ С․, Генрих Осипович Графтио, М․–Л․, 1955․

ԳՐԱՖՖԻՏՈ կամ սգրաֆֆիաո (իտալ․ graffito կամ sgraffito), շենքերի ինտերիերում պատը, գեղազարդելու եղա–նակ, երբ ծեփի վերին նուրբ շերտը, ըստ նախապես արված գծանկարի, ակոսում են մինչև ներքևի՝ այլ գույնի շևրտին հաս–նելը։ Աչքի ընկնելով գրաֆիկական հատ–կանիշներով՝ Գ․ որպես կանոն կիրառում են զարդամոտիվների համար։

ԳՐԳՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ կեն դանին ե– ր ի, կենդանի նյութի՝ արտաքին ն ներ–քին միջավայրի տարբեր ազդեցություն–ներին պատասխանելու ընդհանուր հատ–կությունը։ Շրջապատող միջավայրի ազ–դակներին կևնդանի նյութը պատասխա–նում է ինչպես ոչ առանձնահատուկ փո– փոխությունևերով (նյութափոխանակու–թյան տեղաշարժեր, Էլեկտրական պո–տենցիալի փոփոխություն, ջերմության ան–ջատում), այնպես էլ առանձնահատուկ ֆունկցիաների իրականացմամբ (նյար–դային իմպուլսի հաղորդում, մկանի կըծ– կում, գեղձից հյութազատում)։ Գ․ որոշ–վում է սպիտակուցային մարմինների պլաստիկությամբ։ Ֆիզիոլոգիական պրո–ցեսների կևնսաքիմիակաև ևիմքերը հե–տազոտելիս հայտնաբևրվել ն նկարա–գրվել են հատուկ սպիտակուցներ, օրի–նակ, մկանների կծկվող սպիտակուցը՝ մ ի ո զ ի ն ը, իսկ սպիտակուցների կա–ռուցվածքում՝ ֆունկցիոնալ (օրինակ, սուլֆհիդրիլային) խմբերը։ Սուլֆհիդ– րիլային խմբերը մեկուսացնելիս օրգա–նիզմի մի շարք ռեակցիաներ անհետա–նում կամ այլափոխվում են։ Նյարդային համակարգից զուրկ կենդանինևրը (օրի–նակ, նախակենդանիները) գրգռումը ըն–կալում են ամբողջ բջջապլագմայով, իսկ նյարդային ևամակարգ ունեցողները՝ հատուկ գոյացություննևրի՝ ռեցեպտոր–ների միջոցով։ Գ–յան միավորը գ ր գ ը ռ– ման շեմքն Է՝ արտաքին ազդեցու–թյան այն նվազագույն ուժը, որն աևհրա– ժեշտ ն բավարար է հյուսվածքի գործուն–յա վիճակ առաջացնելու համար։ Որոշ հեղինակներ Գ․ հասկացությունը նույ–նացնում են դրդողականության հետ։ Տետազոտողների մեկ այլ խումբ դրդողականությունը դիտում է որպես կենդանի նյութի ավելի բարդ հատկու–թյուն, որը հատուկ է միայն որոշ, այս–պես կոչված դրդվող հյուսվածքներին։ Գ–յան բնականոն մակարդակը կեն–դանի օրգանիզմում պահպանվում ն կար–գավորվում է նյարդային համակարգով։ Գրգռական ու թյուն բույսևրի, բուսական օրգանիզմներին նս հատուկ են գրգռականությունը ն դրդողականու– թյունը։ Բուսական հյուսվածքներում որոշակի ուժի, տնողության ն հաճա– խականությաև որնէ գրգռմանը ի պատաս–խան զարգանում է դրդման վիճակ, որը բնորոշվում է գործողության պոտենցիալ–ների ն հոսանքի առաջացմամբ, բջիջնե–րի ու հյուսվածքների գործունեության ուժեղացմամբ։ Բույսերում նս հայտնա–բերվել են կծկվող սպիտակուցներ, որոնք շատ նման են կենդանական հյուսվածքի սպիտակուցին։ Սակայն բույսերը, որպես կանոն, չունեն գրգռումը ընկալող ն դըր– դումը հաղորդող ևատուկ հյուսվածքներ, ինչպիսիք են կենդանիների նյարդային Բջիջները։ Արտաքին և ևերքիև գրգռիչ– ևերիև արձագանքելու հատկությամբ օժտ–ված են բույսերի բոլոր բջիջները, սակայն ավելի զգայուն են երիտասարդ բջիջնե–րը, հյուսվածքները, օրգանները, հատկա–պես՝ ընձյուղների գագաթները և արմատ–ների ծայրերը։ Դրդումները հաղորդելու արագությունը կազմում է վայրկյանում մի քանի միկրոնից մինչև մի քանի սան–տիմետր։ Այդ հաղորդումը կատարվում է, ըստ երնույթին, կենսահոսանքներով ու ֆիզիոլոգիական բարձր ակտիվություն ունեցող նյութերով՝ ւսուքսիններով։ Գ․ ընկած է բույսերի կենսագործունեության հիմքում, սակայն ավելի լավ դրսե– վորվում է զանազան շարժումներում՝ աճ–ման (արոպիզմներ, սողացող և փաթաթ–վող բույսերի, արևածաղկի զամբյուղի շարժումը), տուրգորայիև (պատկառուկի, լոբու, թթվառվույտի տերևների շարժումը) և լոկոմոտոր՝ ազատ լողացող ստորին բույսերի, զոոսպորների, գամետների, քրոմոսոմների շարժումը։ Գրկ • Носонов Д․Н․, Алексан–дров В․ Я․, Реакция живого вещества на внешние воздействия, М․–Л․, 1940; Кош–тоянц X․ С․, Белковые тела, обмен ве–ществ и нервная регуляция, М․, 1951; Г у- нар И․ И․, Проблема раздражимости рас–тений и ее значение для дальнейшего разви–тия физиологии растений, М․, 1953; Ходж–кин А․, Нервный импульс, пер․ с англ․, М․, 1965․

ԳՐԳՈՒՌ, հայկական տոմարի ամիսների 21-րդ օրվա անունը։

ԳՐԵԲԵՇՈԿ, հայաբնակ գյուղ Աբխազա–կան ԻՍՍՏ Գագրայի շրջանում, շրջկենտ–րոնից 5 կմ արնմուտք։ Միավորված է 1սոլոդնայա ռեչկայի կոլտնտեսության հետ։ Զբաղվում են ծխախոտի, եգիպտա–ցորենի* ցիտրուսների մշակությամբ, այ–գեգործությամբ։ Կա սանատորիա։ Երե–խաները հաճախում են Օրեխովկա գյուղի հայկական ութամյա դպրոցը։ Տայերը եկել են Սամսունի, Օրդուի շրջաններից, 1904-ին։

ԳՐԵԲՆԵՐ (Grabner) Ֆրից (1877–1934), գերմանացի ազգագրագետ, կոււաուր– ւցւաոմակաԱ դպրոցի հիմնադիրը։ ժըխ– տելով ժողովուրդների առաջադիմության ն պատմական զարգացման ընդհանուր օրինաչափությունները՝ Գ․ առաջ քաշեց մշակութային երնույթների զուտ մեխանի–կական ուսումնասիրության մեթոդը։ Գ–ի կարծիքով տարբեր ժողովուրդների մշա–կութային ընդհանրությունները ծագել են միննույն կենտրոնից։ Մշակույթի պատմու–թյունը Գ․ համարել է երկրագնդի վրա գոյություն ունեցող մի քանի մշակութային ընդհանրությունների տեղափոխության և մեխանիկական ձուլման արդյունք։

ԳՐԵԳՈՒԱՐ (Gregoire) Անրի (1881 – 1964), բելգիացի հելլևնագետ, բյուզան– դագետ ն ևայագետ։ Սովորել է Լիեժի համալսարանում և Սորբոնում։ Փիլիսո–փայության ն բանասիրության դ–ր (1902)։ 1909-ից դասախոսել է Բրյուսելի Ազատ համալսարանում։ 1924-ին հիմնադրել է «Byzantion» հանդեսը։ 1930–31-ին Բրյու– սելում հիմնադրել է Արևելյաև և սլավո–նական բանասիրության ն պատմության ինստիտուտը, որտեղ դասախոսելու է հրավիրել նան Ն․ Ադոնցին։ Արժեքավոր