Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/209

Այս էջը սրբագրված չէ

Զուն սկսում է ձևավորվել թրթուրի ձվա–րանում ն զարգացումն ավարտում է հարս–նյակային փուլում։ Թթենու շերամը Գ–ի փուլում ձմեռում է» իսկ գարնանը, բարե–նպաստ պայմաններում վերականգնվում ն շարունակում իր զարգացումը։ Երկսե– րունդ (բիվոլտ) ցևղի սերունդներից մեկը Գ–ի փուլում չի ձմեռում։ Տես նաև Գրենաժ։

ԳՐԵՆԱԴԱ (Grenada), պետություև Կա– րիբյան ծովի հարավ–արևելքում, Փոքր Աևտիլյան արշիպելագի Գրենադա ն հա–րակից կղզիների վրա։ Ազգերի բրիտ․ համագործակցությաև անդամ է։ Տարա–ծությունը 344 կմ2 Է, բն․ 120 հզ․ (1973), հիմնականում՝ նեգրեր և մուլատևեր։ Պաշտոևական լեզուն անգլերենն է, մայ–րաքաղաքը ն նավահանգիստը՝ Սենտ Զորջես։ Բ ն ու թ յ ու ն ը․ Գրենադա կղզին ունի հրաբխային ծագում։ Առավելագույն բարձ–րությունը 840 մ է։ Կլիման մերձհասարա– կածային է, ծովային։ Միջին ամսական ջերմաստիճանը մոտ 26°Cէ» տարեկան տեղումները՝ 1500 մմ–ից ավելի։ Տարած–ված են խոնավ արնադարձային մշտա–կանաչ անտառները։ Պատմական տեղեկանք․ Գրե–նադա կղզին հայտնաբերել է Կոլումբոսը, 1498-ին։ Այնուհետե երկար ժամանակ կռվախնձոր էր Անգլիայի ն Ֆրանսիայի համար։ 1783-ի Վերսալյան պայմանա–գրով դարձել է անգլ․ գաղութ։ 1796-ին կղզում ապստամբություն է բռնկվել գա–ղութարարների դեմ։ Պայքարը հանուն անկախության նոր փուլ թևակոխեց երկ–րորդ համաշխարհային պատերազմից հե–տո։ 1967-ից Գ․ օգտվում էր Մեծ Բրիտա– նիայի հետ «միավորյալ պետության» ստա–տուսից։ 1974-ի ւիետր․ 7-ին Գ․ հռչակվեց անկախ պետություն։ Կառավարությունը գլխավորում է Գ՜Ի միացյալ լևյբորիստա– կան կուսակցությունը (պրեմիևր–մինիստր՝ Էրիկ Գերի)։ Տ ն տ և ս ու թ յ ու ն ը․ Գ․ հետամնաց ագրարային երկիր է։ Բնակչության մոտ 95%–ը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Մշակում են բանաև, կակաո, կոկոսյան ընկույզ, մշկընկույզ, բամբակ, շաքարե–ղեգ, ցիտրուսային կուլտուրաներ։ Զար–գացած է անասնապահությունը, ձկնոր–սությունը, անտառային տնտեսությունը։ Կան յուղի, ծխախոտի, ռոմի, գարեջրի և ոչ ալկոհոլայիև խմիչքների ձեռնարկու– թյուննևր։ Տուրիզմի երկիր է։ Ավտոխճու–ղիների երկարությունը 905,6 կւէ է։ Արտա–հանում է շաքար, կակաո, մշկընկույզ, բանան։ Ներմուծում է մեքենաներ, հա–ցահատիկ, արդ․ ապրանքներ։ Դրամական միավորը արևելակարիբյան դոլլարն է, հավասար ամերիկյան 0,5 դոլլարին։

ԳՐԵՆԱԺ (ֆրանս․ grainage< graine – սերմ), հատուկ ձեռնարկություններում (տոհմային շերամապաևական կայան, գրենայի գործարան) թթենու և կաղ–նու շերամորդի թիթեռնևրից առողջ ու կենսունակ գրևնայի ստացում։ Գ–ի հիմ–նական խնդիրը հիվանդու–թյուններից (գլխավորա–պես պեբրինայից) զերծ գրենա ստանալն Է։ Տայտ–նի են գրենայի արտադրու–թյան ցելյուլային և արդ․ եղանակները։ Ցելյուլային եղանակի էությունն այն է․ որ բոժոժներից դուրս ե– կած առողջ Էգերին մեկու–սացնում են թղթե տոպ–րակների մեջ, թիթեռնիկ–ները ստուգվում են, հի–վանդներին իրենց գրենայի հետ ոչնչացնում ևն, իսկ առողջներին՝ խմբավորում, լվանում, տեղավորում թըղ– թե տոպրակներում, կշռում և կազմում, այսպես կոչ–ված, գրենայի տուփեր։ Արդ․ եղանակի դեպքում Էգերին տեղավորում են հատուկ սավանների վրա ն ստանում գրենա։ Պատ–րաստվող գրենայի հիմնա–կան զանգվածը պետք է լինի հիբրիդային։ Մաքրա–ցեղերի գրենան ծառայում է հիբրիդների պատրաստ–ման համար։ Զարգացած շերամապաևական երկրնե– րում (ՍՍՏՄ, ճապոնիա, ՉԺՏ, Իտալիա ևև) տոհ–մային գրենան ստանում են ցելյուլային եղանակով։ ՍՍՏՄ–ում կա գրևնայի 41 գործարան և տոհմային շերամապահա–կան 8 կայան (1975)։ Գրենային շերա–մապահությամբ զբաղվում են Միջին Ա– սիայի, Անդրկովկասի հանրապետություն–ներում, ՌՍՖՍՏ–ի հվ․ մարզերում, Մոլ– դավ․ և Ուկր․ ՍՍՏ–ներում։ ՏՍՍՏ–ում 1976-ին կար գրենայի երկու գործարան և մեկ շերամապահական կայան։

ԳՐԵՆԼԱՆԴԱԿԱՆ ԾՈՎ, Տյուսիսային սա–ռուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Գրենլանդիա, Իսլանդիա, Ցան Մայեն, Արջի և Շպիցբերգեն կղզիների միջև։ Տարածությունը 1205 հզ․ կմ2 Է, առավևլա– գույն խորությունը՝ 4846 մ։ Ունի խիստ, արկտիկական կլիմա։ Տիրապետում են հս․ քամիները։ Արմ–ով անցնում են Արե– վելագրենլանդական ցուրտ, արլ–ով՝ Շպիցբերգենյան տաք հոսանքները։ Տս–ում ջրի միջին ջերմաստիճանը փետըր– վարին ցածր է – 1°Օից, հվ–ում ու հվ–արլ– ում՝ ГС-ից 2°C, օգոստոսին հվ–արմ–ում ցածր է 0օ–ից, հվ–ում ու արլ–ում՝ մինչև 6°C, աղիությունը՝ 32,0–34,9°/00։ Մակըն–թացությունը (4,4 մ) կեսօրյա Է։

ԳՐԵՆԼԱՆԴԻԱ (Greonland – կանաչ եր–կիր), աշխարհի ամենամեծ կղզին Տյու– սիսային սառուցյալ և Ատլանտյաև օվկիա–նոսներում, Տյուսիսային Ամերիկայից հյուսիս–արևելք։ Տարածություևը 2,2 մլև կմ2 Է, բև․ 48 հզ․ (1975), հիմնականում՝ Էսկիմոսներ։ Պատկանում է Դանիային։ Գ․ Կանադական վահանի հս–արլ․ մասն Է՝ կազմված արխեյան և վաղ պրոտերո– զոյաև ապարնևրից, որոնք ծածկված են միջին պրոտերոզոյան հրաբխանստված– քային շերտախմբերով։ Օգտակար հանա– 14, ՃՍձ III ^ատոր