Գրիգոր (XIV–XV դդ․ մանրանկարիչ)․ «Սարգիս զորավար», մանրանկար XIV դարի Ավետարանից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ H 6305) նհրը (Ս․ Գևորգ, Ս․ Սարգիս, Ս․ Թեոդո– րոս, Ս․ Մհրկուրիոս)։ Գբկ․ Միրզոյան Ա․, Մատենադարա–նի 6305 ձեռագրի «Սուրբ զորավորների» պատկերագրությունն ու անունների վերա–կանգնումը, «ԼՀԳ», 1970, Jslo 5։ է․ Կոբխմազյան
ԳՐԻԳՈՐ U (ծն․ թ․ անհա․– 1084), Սյու–նիքի թագավոր 1044-ից։ Տաջորդհլ է եղ–բորը՝ Սմրատ P-ին։ Ամրապնդել է դաշին–քը Լոռու թագավորության հեա։ 1046-ին Գ–ի և Գավիթ Անհողինի միացյալ զորքե–րը պարտության են մատնել Լոռու վրա արշավող Դվինի, ամիրա Աբուլսվարի զո– ։ Սելջուկ –թուրք երին դիմագրա– ՎԵլոլ համար Գ․ համախմբել է Սյունիքի գավառատեր իշխանների զինական ուժե–րը։ Տաշվի առնելով սելջուկյան սուլթան Ալփ–Արսլանի զորքերի գերազանցությու–նը՝ երկիրը փրկելու նպատակով Գ․ ճա–նաչել է սելջուկյան սուլթանության ձևա–կան գերիշխանությունը։ Չունենալով արու զավակ՝ թագաժառանգ է նշանակել իր աներորդի, Աղվանից իշխանազուն Սե– նեքերիմին, որը գահակալել է Գ՜ի մահից հետո։ Տ․ Սահակյան
ԳՐԻԳՈՐ U ԼՈՒՍԱՎՈՐԻՉ, Գրիգոր Պարթև (մոտ 239–325/326), հայ եկեղեցա–քաղաքակաև գործիչ, Տայոց եպիսկոպոսապևտ՝ 302-ից։ Ըստ պահ–պանված սկզբնաղբյուրների, Անակի ման–կանը փրկելով Արշակունիների վրեժ– խընդրությունից՝ ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ նրան փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը։ Այնտեղ նա մկրտվևց (Գրիգոր անունով) քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիս–կոպոսի մոտ։ Չափահաս դառնալով, ամուսնացավ Գավիթ անունով իշխանի դստեր՝ Մարիամի ևետ, ունեցավ երկու զավակ։ Շուտով Մարիամը կրտսեր որդի Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ ավագ որդի Վրթանեսին տալով խնամա տուն, Գ․ Լ․ 287-ին քարոզչական առա–քելությամբ վերադարձավ Մեծ Տայք։ Գ․ Լ․ կարողացավ Տրդատ Գ թագավորի արքունիքում դառևալ պալատական պաշ–տոնյա և քրիստոնեական ուսմունքի հա–մար հող նախապատրաստել Վաղարշա– պատ մայրաքաղաքում։ Տռոմի Դիոկղեւոիանոս կայսեր օգնու–թյամբ 287-ին Մեծ Տայքի թագավորության գահը բարձրացած Տրդատ Գ, իր հովանա–վորի օրինակով, սկզբում հալածեց քրիս–տոնյաներին՝ իբրև քաղաքական վտան–գավոր ուժի, իսկ նրանց պարագլուխ Գ․ Լ–ին նետեց Արտաշատ քաղաքի Խոր վիրապ կոչվող մահապարտների բանտը։ Սակայն շուտով համոզվելով, որ Տայաս– տանի նկատմամբ Տռոմը վարում է խար–դախ ու զավթողական քաղաքականու–թյուն (297-ին Դիոկղեւոիանոս կայսրը զավթեց Մեծ Տայքի Ծոփք, Անգեղ տուն, Աղձնիք, Կորդուք և Ծավդեք անդրտիգ– րիսյաև հողերը), Տրդատը հիասթափվեց նրա «դաշնակցությունից» և դադարեցրեց նաև քրիստոնյաների ևալածանքևերը։ Եր–կու թշևամի տերությունների միջև գտնվող Տրդատը գերադասեց այդ ուժը ծառայեց–նել սեփական պետության շահերին։ Քրիս–տոնեությունը, որը I – III դդ․ Ասորիքից ու Փոքր Ասիայից ներթափանցել և տա–րածվել էր Տայաստաևում, III դ․ վերջին արդեն դադարել էր սոսկ ճնշվածների կրոն լինելուց։ 301-ին քրիստոնեությունը Տայաստանում ճանաչվեց պետ․ կրոն՝ «Ծառաներ, հնազանդ եղեք ձեր տերե–րին» նշանաբանով։ Նոր կրոնը բռնու–թյամբ տարածվեց ժողովրդի մեջ և դար–ձավ իշխող դասակարգի գաղափարական զենքը։ Տայաստանը նոր կրոնով նաև զատորոշվեց թե՛ Տռոմից, թե՛ հատկա–պես Պարսկաստանից, որովհետև հայ հեթանոս քրմությունը պարսկական կողմ–նորոշում ուներ։ Գ․ Լ․ 302-ի սկզբին 16 նախարարի ուղեկ–ցությամբ ն թագավորական հրովարտա–կով մեկնեց Կեսարիա, եպիսկոպոսների ժողովում Ղևոևդիոս արքեպիսկոպոսից ձեռևադրվեց Տայոց եպիսկոպոսապետ (հայրապետ)։ Գ․ Լ․ զորքի ուղեկցությամբ կործաևեց հայ հեթանոսական մեհյան–ները և հիմնեց եկեղեցիներ։ Տամառ կռիվներից հետո նա կործանեց հայոց ևեթանոսական կրոնի հինավուրց կեևտ– րոն Աշտիշատ ավանի (Տարոն գավառ) մեհյանը և տեղը հիմնեց Մայր եկեղեցին։ Մինչև 302-ի ևոյեմբերը մնալով Տարո– նում՝ Գ․ Լ․ գնաց Բագավան և այնտեղ Գրիգոր Ա Լուսավորչի պատկերն ըստ Վասիլ I կայսեր Հայսմավուրքի (IX դ․) մկրտեց Տրդատ արքային ու հայ ավա–գանու ներկայացուցիչներին։ Այնուհետև մկրտեց հայ ժողովրդին ու զինվորներին։ Վաղարշապատի Սանդարամետի մեհյա–նի տեղում հիմնեց Կաթողիկե եկեղեցին։ Գ․ Լ–ի անվան հետ են կապված նաև Ս․ Տռիփսիմեի, Ս․ Գայանեի և Ս․ Շողա–կաթի վկայարանների կառուցումը։ Տե– թանոս ևայոց Ամանորի մեծ տոնը Գ․ Լ․ վերափոխեց քրիստոնեական տոնախմբու–թյան։ Նույն ձևով հայ ազգային շատ սովորույթներ ներմուծվեցին քրիստոնեու–թյան մեջ։ Մեհյանների կալվածներն ու հարստությունները անցան եկեղեցուն։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ Գ․ Լ–ի կալվածների թիվը հասնում էր 15 գավառի։ Տետևելով քրմությանը, Գ․ Լ․ տոհմական ժառանգականության իրա–վունքը պահպանեց նաև հայ եկեղեցու վարչության մեջ։ Արիստակես որդուն ձեռնադրելով տեղապահն ու գահաժա–ռանգը՝ Գ․ Լ․ հաստատեց իր տոհմի հոգևոր միապետությաև ժառանգական իշ–խանությունը, ստեղծեց եկեղեցական ֆեո–դալական ամուր կազմակերպություն, որը ապահովված էր ոչ միայն սեփական կալ–վածքներով, այլև հարկեր էր գանձում ողջ երկրի աշխատավորությունից։ Գ․ Լ․ եկեղեցական պաշտոններում կարգեց նաև որոշ քրմերի սերունդների։ Գ․ Լ․ հիմնեց նոր դպրոցներ, որոնցում ուսուցումը տար–վում էր նոր կրոնի պաշտոնական լեզու–ներով՝ հունարենով և ասորերենով։ Գ․ Լ․ քրիստոնեությունը տարածեց նաև Վրաց և Աղվաևից երկրներում։ Իր մանկա–հասակ թոռանը՝ Գրիգորիսին, ձեռնա– դրեց Աղվանից քահանայապևտ։ Կյանքի վերջին տարիներին Գ․ Լ․ ևայրապետա– կան գործը հանձնելով Արիստակեսին՝ քաշվեց ճգնարան (Սեպուհ լեռան Ման– յաց այրում), ուր և վախճանվեց։ Մի քանի տարի անց նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց Թորդան գյուղում։ Տայոց եկեղեցին Գ․ Լ–ին դասեց ավագ սրբերի կարգը, նրա պաավին սահմանեց ամեն–ամյա հիշատակի օրեր։ Գ․ Լ–ի անունով հայկ․ եկեղեցին կոչվում է Գրիգոր–լու– սավորչական, երբեմն՝ Գրիգորյան։ Գ․ Լ–ի անունով պահպանվել են 23 կրոնա–բարոյախոսական ճառից բաղկա–ցած «Յաճախապատում» գիրքը և մի քա–նի այլ մանր երկասիրություններ ու կա–նոններ։ Որոշ ուսումնասիրողներ նրան են վերագրում նաև «Պատարագամա–տույց» գիրքը։ Գբկ․ Ագաթանգեղոս, Պատմութիւն Տայոց, Տփդիս, 1909։ Մովսես Ի^որե– ն ա ց ի, Պատմություն Տայոց, Ե․, 1968։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, Կ․ Պոլիս, 1913։
ԳՐԻԳՈՐ ԱԿՆԵՐ5Ի (ծն․ և մահ․ թթ․ աևհտ․), XIII դարի պատմագիր և գրիչ։ Տավանաբար 1265-ին կամ 1266-ին Արե– վելյան Տայաստանից գնացել է Կիլիկիա, դարձել նշանավոր Ակներ վանքի միա–բան։ 1273-ին ընդօրինակել է Միխայել Ասորու «ժամանակագրութիւնը» և, իբրև սրաև լրացում ու շարունակություն, գրել «Պատմութիւն ազգին նետողաց» կամ «Պատմութիւն թաթարաց» երկը։ Գ․ Ա․ միջնադարյան հայ պատմիչներից միակն Է, որի երկը հեղինակի ձեռագրով հասել Է