գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասա–կից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նա–րեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Տնագույև ձեռագիր կենսա–գրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատա–կություններում Գ․ Ն–ու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց ևավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ․ հռչակված դպրո–ցում, Անանիա Նարևկացու ղեկավարու–թյամբ։ Յուրացնելով դպրոցի մատենա–դարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնա՜փիլիսոփայական գրա–կանությունը՝ Գ․ Ն․ ևետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Այդ շրջանում, երբ գնալով ուժեղանում Էր աշխատավորության պայքարը ֆեոդա–լականության ու եկեղեցու դեմ և եկեղե–ցին հաշվեհարդար էր տեսնում իր հա–կառակորդների հետ, շատերն էին կաս–կածվում, մեղադրվում աղանդավորության մեջ, հալածվում։ Անանիա Նարեկացին, ինչպես և Գ․ Ն․, նույնպես ենթարկվել են կասկածների։ Գ․ Ն–ուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սո–ղոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգու– թեան» պոեմը, թղթեր և այլ գործևր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղա–փարական բովանդակությամբ և արտա–հայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշար–ժերը։ ճիշտ Է, տաղերում մարդու ներաշ–խարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գեղեցկության իդեալը սո–վորաբար մարմնավորում է տիրամայրը, սակայն դա շատ անգամ տաղերի լոկ վերնագրային նմուշներից է երևում, իրա–կանում բանաստեղծության մեջ պատկեր–վում է կանացի գեղեցկությունն ընդհան–րապես, որը տարբերվում է շարական–ներում հաճախ հանդիպող աստվա– ծամոր նկարագրից։ Էպիտետներն ու հա–մեմատությունները առաջացնում են ոչ թե վերացական, հոգևոր անշոշափելի գեղեցկության, այլ միանգամայն իրական, տեսանելի գեղեցկության տպավորություն։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։ Գրականության պատմության մեջ Գ․ Ն․ թերևս առաջինն Է, որ լայնորեն օգ–տագործել է բաղաձայնույթը (ալիտերա–ցիա) ոտանավորի երաժշտության հա–մար։ Տայ և համաշխարհային գրականության մեջ Գ․ Ն․ հռչակվել է «Մատեան ողբեր– գութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտ–նի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակ–ներից՝ Գ․ Ն․ բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց «Մատեան ողբերգութեան» պոեմի 1701-ի հրատարակության անվանաթերթը պոեմն Էապես ունի իր սկիզբն ու վախճա–նը, ներքին զարգացման կուռ միասնու–թյունն ու ամբողջականությունը։ Պոե–մում խտացված են բանաստեղծի ողբեր–գական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՛ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում Է, որ կարող է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնա–լով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստ–ծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մա–քուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կա–տարյալ մաքրության ևասնևլու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանք–ներ, դատապարտում այն բոլոր բացասա–կանը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։ Նա գտնում Է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կա–րողացել մտքի երիվարը բանականու–թյան սանձով կանգնեցնել և, «․․․ մութ խորհուրդների միջից սլանալով», մարդ–կանց գործած բոլոր ևին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում Է․ Սպաոնացար, և ոչ զարհուրեցայ, արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ, Որ է ապստամբութեաե յայտնի նշանակ։ Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոևմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություն–ներով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, փրկու–թյան և աստվածային Էության հետ միա–նալու՝ աստվածանալու հավատով։ Պոեմի մեկը մյուսից ծանր մեղանչում–ների պատկերները ճշմարտացիորեն ար–տացոլում են ֆեոդալական իրականության բացասական կողմերը։ Գ․ Ն․ ներկայաց–նում է ժամանակաշրջանի հասարակու–թյան տարբեր խավերի բարոյական դի–մանկարը, բացահայտում դիրք ու պաշ–տոն ունեցող մարդկանց բացասական գծերից ամենացայտունը՝ պարտավորու–թյան և իրական վարքագծի հակասու–թյունը։ Նրա հավատն առ աստված այնպես չէ, ինչպես ավանդում էր եկեղեցին։ Թոնդ– րակեցիների (հետագայում նաև Արև–մուտքի ռեֆորմիստների) նման փրկու–թյան հավատն է այն հիմնական գաղա–փարը, որի վրա հիւհւվում է Գ․ Ն–ու միս–տիցիզմը։ Բանաստեղծը դիմում է ոչ թե եկեղեցուն, այլ աստծուն։ Ոչ թե եկեղե–ցուց, այլ միայն աստծուց կարելի է շնորհ սպասել։ Ինչպես որոշ միստիկներ, այն–պես էլ միստիկ Գ․ Ն․ ստեղծել է կատարե–լության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշ–տամունքը։ Նա պանթեիստորեն առա–ջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարա–բերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում․ Զի ղու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին, Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեշ՝ ամբողջ լրումով։ Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամա–դրությունների արտահայտումն ու պատ–կերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բա–նաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնա–հատկությունները և, դրաևց համապա–տասխան, արտահայտչական ձևեր ստեղ–ծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկա–յին կյանքի իրադրությունները, թե՝ բնու–թյան երևույթներն օգտագործված են բա–նաստեղծի կողմից իբրև համեմատու–թյուններ ու փոխաբերություններ՝ ապ–րումների ու հոգեվիճակների գեղարվես–տական մարմնավորման համար։ Գ․ Ն–ու փոխաբերությունները, համե–մատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագի–տական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։ ժամանակի գրական լեզուն՝ գրաբա–րը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Գ․ Ն–ու ստեղծագործական երևակայու–թյան անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբե–րանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավե–լի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգ–մաներին հետևելը խանգարում էր հոգե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/219
Այս էջը սրբագրված չէ