Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/22

Այս էջը սրբագրված չէ

կան միավորման մասնաճյուղը։ Գետամեջով անցնում է Արզնի–Երնան ջրատարը և Քանաքեռի ՀԷԿ–ի ջրանցքը։ Շրջակայքում կան հանքային աղբյուրներ։ Գյուղը հիմնադրվել է 1317-ին։ Բնակիչների մի մասը եկել է Արևմտյան Հայաստանից, 1920-ին։

ԳԵՏԱՄԵՋԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ, տոհմային տնտեսություն ՀՍՍՀ Աբովյանի շրջանում, զբաղվում է ձվի, մսի արտադրությամբ և տոհմային ճտերի բուծմամբ։ Կազմակերպվել է 1958-ին։ Գտնվում է Աբովյանի շրջանի Գետամեջ գյուղում։ 1976-ին ուներ 116 հզ․ թռչուն, 283 հա հողատարածություն (209 հա վարելահող և 25 հա այգի)։ Արտադրել է 5 մլն 400 հզ․ ձու, 1,52 հզ․ ց միս և ՀՍՍՀ թռչնաբուծական ֆաբրիկաների համար բուծել է 62 հզ․ տոհմային ճուտ։ Աշխատատար պրոցեսները հիմնականում մեքենայացված են։

ԳԵՏԱՅԻՆ ԷՐՈՋԻԱ, տես էրոզիա։

ԳԵՏԱՅԻՆ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ, տասնոտանի խեցգետնանմանների կարգի անողնաշարավոր կենդանիներ։ Մարմնի երկարությունը՝ 6–30 սմ։ Տարածված են ամենուրեք, բացի Աֆրիկայից։ Մեծ մասն ապրում է քաղցրահամ ջրերում։ Գիշերային կենդանիներ են․ ցերեկը թաքնվում են բներում, գիշերը դուրս գալիս կեր որոնելու։ Սնվում են ջրային բուսականությամբ, երբեմն՝ նաև կենդանական կերով։ Կյանքի տևողությունը մինչև 25 տարի է։ ՍՍՀՄ–ում, Ազով–Սևծովյան ավազանում առավելապես տարածված են երկարամատ և հաստամատ խեցգետինները, որոնք օգտագործվում են որպես սնունդ՝ թարմ վիճակում կամ պահածոների ձևով։ Բ․ Բաղդասարյան

ԳԵՏԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանսպորտի հիմնական ձևերից, իրագործում է ուղևորների և բեռների տեղափոխում ինչպես բնական (գետեր, լճեր), այնպես էլ արհեստական (ջրանցքներ, ջրամբարներ) ներքին ջրայիև ուղինևրով։ Հայկակաև ՍՍՀ–ում նավարկելի գետերի, ջրաևցքների բացակայության պատճառով գոյություն չունի Գ․ տ․, բացառությամբ Սևանա լճի, որտեղ Գ․ տ–ի ոլորտը սահմանափակվում է փոքր թվով ուղևորների, ինչպես նաև բեռների վւոխադրումներով։

ԳԵՏԱՆՑ, գետի այն հատվածը, որտեղից կտրել–անցել են հետիոտն, գրաստային կամ անվավոր (սայլային) փոխադրամիջոցներով, տկալաստերով (տես Լաստ) կամ «նավակամրջով»։ Գ–ների տեղերում հաճախ կառուցել են ժամանակավոր՝ լաստակերտ, ապա քարակերտ կամուրջներ։ Գ–ներն ընտրվել են գետերի համեմատաբար ծանծաղ կամ հանդարտահոս տեղերում՝ հաշվի առնելով առևտրա–տնտեսական ու ռազմ, կարևորություն ունեցող ճանապարհների ուղղությունները։ Մեծ մասամբ ստեղծվել են կարևոր բնակավայրերի մոտ, երբեմն էլ Գ–ի գոյությունը պայմանավորել է նոր բնակավայրի առաջացումը։ Հայկական լեռնաշխարհում հայտնի էին Մելիտինեի մոտ Եփրատի Զևգմա և Թմնիս (Տոմիսա) կոչված Գ-ները, «կամուրջներ չհանդուրժող» Արաքս գետի վրա՝ Կողբի, Արտաշատի, Նախիջևանի, Ջուղայի, Մարգարայի, Ամարաթի Գ–ները, որոնք հատում էին Տիգրիս, Արածանի (Արևելյան Եփրատ) և Արաքս գետերը։ Լ․ Պետրոսյան

ԳԵՏԱՇԵՆ (մինչև 1946-ը՝ Զաֆարապատ), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, Նալբանդյան–Երվանդաշատ խճուղու վրա, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, խորդենու և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպա–սարկման օբյեկտներ, բուժկայան, կապի բաժանմունք։ 1917–18-ին նոր բնակիչևեր են եկել Խոյից, Սուրմալուից, Մուշից։

«ԳԵՏԱՇԵՆ», աղանդերային տեսակավոր գինի։ Մշակվում է 1945-ից, ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, «Կախեթ» և «Սև խաղող» սորտերի խաղողներից։ Թնդությունը՝ 16 ծավ․ %, շաքարայնությունը՝ 18%,տիտրվող թթվությունը՝ 4,5–5,5գ/չ։ Ունի մուգ սուտակի գույն։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 3 տարի։ Համամիութենական ու միջազգային մրցույթներում և համտեսներում «Գ․»-ին շնորհվևլ է 3 ոսկե մեդալ։

ԳԵՏԱՌ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Հրազդանի ձախ վտակը։ Երկարությունը 24 կմ է, ավազանը՝ 158 կմ2։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի արմ․ լանջերից, 1570 մ բարձրությունից, հոսում հվ․, հվ– արմ․, անցնում Երևանի միջով և խառնվում Հրազդանին։ Սնումը՝ մթնոլորտային տեղումնևրից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ գարնանը, տարեկան միջին ծախսը՝ 14,4 լ/վրկ, նվազագույնը լինում է ձմռանը, առավելագույնը՝ գարնանը։ Սելավային գետ է։ Հուժկու սելավներ են արձանագրվել 1873-ին, 1923-ին, 1924-ին, 1946-ին, 1950-ին։ 1946-ի մայիսի 26-ին Գետառի հովտով անցնող սելավը մեծ վնաս պատճառեց Երևանին։ Այդ օրը ջրի ծախսը մեծացավ մոտ 100 անգամ՝ կազմելով 1445 լ/վրկ։ Սելավը թողնում էր գլորվող թմբի տպավորություն՝ ընդգրկելով 1 – 1,5 մ տրամագիծ ունեցող քարեր։ Սելավի բերած նյութերը հաշվվում էր 500 հզ․ մ3, 1 մ3 ջրին՝ 280 կգ բերվածք։ ՍՍՀՄ Մինիստրների սովետի համապատասխան որոշմամբ բարեկարգվել է գետի հունը։ Ներկայումս հիդրոտեխ․ կառուցումների և գետավազանի անտառապատման (մոտ 4000 հա) միջոցով սելավների վտանգը կանխված է։ Գ–ի վրա, Նորքի ձորում, կա 1664-ին կառուցված միակամար կամուրջ։

ԳԵՏԱՐԳԵԼԻ ԵԿԵՂԵՑԻ, տես Ձագավանք։

ԳԵՏԱՓ (մինչև 1946-ը՝ Ղարաղուլա), գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, Երևան–Լենինական երկաթուղու մոտ, շրջկենտրոնից 21 կմ արևմուտք։ Միավորված է Արագածի ոչխարաբուծական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ։

ԳԵՏԱՓ (մինչև 1935-ը՝ Ղոյթուր), գյուղ Տայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Եղեգիս գետի ափերին, շրջկենտրոնից 3 կմ արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ։ Գ–ի գինու գործարանն արտադրում է «Արենի», «Գետափ», «Վերնաշեն» մակնիշի գինիներ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան։

ԳԵՏԱՓԻ (մինչև 1940-ը՝ Ղասմալի) գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։