Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/220

Այս էջը սրբագրված չէ

վոր երգերի (շարականների) հեղինակ - ևերին լեզվական նորամուծություններ կա–տարել և՝ այն աստիճան, որ նրանց լեզ–վական անհատականությունը գրեթե կոր–չում էր՞– «Մատեան ողբևրգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական ար–ժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հա– րըստությամբ։ Գ․ Ն–ու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամևնահարուստը։ Գ․ Ն․ գրականության մեջ մնաց ան– գերազանցևլի՝ բովանդակության համա–պատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի ար–դյունքների հասնելու հարցում։ Մ․ Մեծա–րենցը ճիշտ է նկատել, թե Գ․ Ն․ «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։ Գ․ Ն․, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված ևրգարվեստին։ Հատ–կապես իր տաղերի երաժշտական բաղա–դրիչներում հաղթահարված են շարական–ների հին, ութ՜ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատ–մաշրջանի համար արդեն քարացած ձևե–րը։ Ընդհանրապես նախատեսված չլինե–լով պարտադիր–կիրառական նպատակ–ների ևամար՝ տաղևրն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությու–նից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող–գուսա– նական արվեստից եկող կենսունակ տար–րերով։ «Մատեան ողբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծու–թյան ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հըս– կայական ազդեցությունը։ Նրանից սովո–րել և ներշնչվևլ են ոչ միայն միջնադարի, այլև նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։ Պատկերազարդումը տես 216–217 էջե–րի միջև՝ ներդիրում։ Երկ․ Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նա– րեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700։ Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ․, 1840։ Նարեկ․ Մատ–յան ողբերգության ս․ Գրիգոր Նարեկացիի, գրաբար բնագրի հանդիպադրությամբ աշ–խարհաբարի վերածեց Գարեգին եպ․ Տրա– պիզոնի (Խաչատրյան), Բուենոս Այրես, 1948։ Մատյան ողբերգության, գրաբարից թարգմա–նեց Մ․ իյերանյան, Ե․, 1960։ Մատյան ողբեր–գության, գրաբարից թրգմ․ Վ․ Գևորգյան, Ե․, 1970։ Գրկ․ Չոպանյան Ա․, Դեմքեր, Փարիզ, 1924։ Աբեղյան Մ․, ՛Հայոց հին գրակա–նության պատմություն, գիրք 1, Ե․, 1944։ Մկրյան Մ․, Գրիգոր Նարեկացի, Ե․, 1955։ Թահմիզյան Ն․, Կոմիտասը և Նարեկացու տաղերը, «ԲԵՏ», 1969, Jsfi 3։ Читая Нарекаци, Е․, 1974․ Մ․ Մկրյան

ԳՐԻԳՈՐ Ն8ՈՒՍԱ5Ի (Грлу6рЮ£ 6 Nuoong) (մոտ 335, Կեսարիա – մոտ 394, Նյուսա), հույն գրող, աստվածա– բան, փիլիսոփա, եկեղեցու հայրերից։ Գրիգոր Նազիանզացու ընկերը, Բարսեղ Կեսարացու եղբայրը։ Մոտ 371-ից Նյու– սայի եպիսկոպոս, եղել է Փոքր Տայքի Սեբաստիա քաղաքի միտրոպոլիտը։ Կա– րևոր դեր է խաղացել 381-ի Կ․ Պոլսի II Տիեզերական ժողովում։ Գրել է մեկ–նողական բնույթի երկեր, ներբողներ, ճառեր, թղթեր, հակաճառություններ։ Տին աշխարհի փիլ․ մտքի ազդեցությամբ (Օրի– գենես, Պլատոն, Փիլոն Ալեքսանդրացի) Գ․ Ն․ հաճախ հակադրվում էր ընդունված դոգմաներին։ Առաջադրել է փիլիսովւա– յության և աստվածաբանության ոլորտ–ների անջատման հարցը։ Կիրառել է Աստվածաշնչի այլաբանական մեկնու–թյունը։ Յուրօրինակ է Գ– Ն–ու մարդա–բանությունը, որը երբեմն դուրս է գալիս քրիստոնեական պատկերացումների շըր– ջանակներից։ Գ․ Ն–ու բոլոր նշանավոր երկերը («Ցաղագս բնութեան մարդոյ» ևն) թարգմանվել են հայերեն, բազմաթիվ ձեռագրերում ընդօրինակվել են «Ինը երանություններին» նվիրված բարոյա - խրատական աշխատությունը և «ժողո–վող՜ի ու «Երգ–երգոց»-ի մեկնողական ճառերը։ Լ․ Տեր–Պեարոսյան

ԳՐԻԳՈՐ ՈՐԴԻ ԱԲԱՍԱ (ծն․ թ․ անհտ․– 1220/21), հայ մատենագետ, կրոնական գործիչ։ 1214-ից մինչև մահը եղել է Սա– նահնի վանքի առաջնորդը։ Տայտնի է «Գիրք պատճառաց» («Պատճառ լայն և նուրբ գրեանց առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց, և ի մի ևավաքեալ և ևոգացեալ մեծ րաբունապետին Գրիգորի որդւոյ Աբասայ») աշխատությամբ, որն ունի ևրեք բաժին՝ 196 ծավալուն հոդված–ներով։ Ցուրաքանչյուր հոդված սկսվում է «սկիզբն և պատճառ․․․» կամ «պատ–ճառ․․․» բառերով, այստեղից՝ գրքի «Պատ–ճառաց» անվանումը։ Գրքում հետազոտ–ված են 165-ի հասնող ստեղծագործու–թյուններ՝ հետևյալ դասակարգումով․ Ա․ Տին կտակարանի գրքեր, P․ Եկեղեցական մատենագիրների և «արտաքին» կոչված գրքեր, Գ․ Նոր կտակարանի գրքեր։ Դրանք ուսումնասիրված են որոշակի ծրագրով, պարզված է հեղինակի անձնավորու–թյունն ու կյանքը, երկի գրության ժամա–նակն ու շարժառիթը՝ «պատճառը», մեկ–նաբանված ու տեսականորեն արժեքա–վորված է տվյալ երկի բովանդակությունը։ Ա և Գ բաժինների հոդվածները պատ–րաստելիս հևղինակն օգտվել է անցյալի հայ և օտար մատեևագիրնևրի աշխատու–թյուններից, իսկ P բաժնի նյութերը քա–ղել է ժամանակակիցներից (Վարդան Տաղբատացի,Գավիթ Քոբայրեցի, Մխիթար Գոշ և ուրիշներ)։ Այս, վևրջին բաժնում մատենախոսված են Փիլոն Եբրայեցու, Գրիգոր Նազիանզացու, Րարսեղ Կեսա– րացու, Գրիգոր Նյուսացու, Եվագր Պոն– տացու, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի աստվածաբանական և իմաստասիրական երկերը, ինչպես նաև Դիոնիսիոս Արիո– պագացու «Ինքնակենսագրությունը»։ «Գիրք պատճառաց»-ում հեղինակը հան–րագումարի է բերել Տայաստանում գի– տական–գրական ժառանգության ուսում–նասիրության աշխատանքի փորձը, նոր մակարդակի բարձրացրել մատենագրու–թյունը։ Գ․ թաղված է Սանահնի Ս․ Աստվա–ծածին եկևղեցու բակում։ Գրկ„ Տ ա շ յ ա ն Տ․, Ցուցակ հայերէն ձե– ռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վնն․, 1895, է2 213-33։ Ա կ ի– ն յ ա ն Ն․, Ներածություն ի Գիրս պատ= ճառաց, տես նրա4 «Մատենագրական հետա–զոտություններ», հ․ 1, Վնն․, 1922։ Ա ն ա– ս յ ա և Հ․ Ս․, Հայկական մատենագիտու–թյուն, հ․ 1, Ե․, 1959, Էշ XIII-XVIII։ Պ․ խաչաարյան

ԳՐԻԳՈՐ ՊԱՀԼԱՎՈԻՆ Ի, Գրիգոր Մեծ Ապիրատյան (ծն․ թ․ անհտ․– 1099), XI դարի երկրորդ կեսի հայ զորավար։ Մոր կողմից Գրիգոր Մա–գիստրոսի թոռը։ Շադդադյան ամիրա Մանուչեի օրոք (1072–1110) Պահլավու– նիները վերահաստատվել են Շիրակում, իսկ Գ․ Պ․ ճանաչվել է Անիի և Շիրակի իշխան։ XI դ․ 90-ական թթ․ մասնակցել է սելջուկների դեմ՝ Շադդադյանների պա–տերազմներին։ Գ․ Պ․ օժանդակել է եղբո–րը՝ Անի–Շիրակի եպիսկոպոս Վարսեղին՝ ընտրվելու Տայոց կաթողիկոսի աթոռա– կից։ Կրել է «Արևելքի կյուրապաղատ» տիտղոսը։ 1099-ին Կաղզվանի ճակատա–մարտում հայկ․ զորքով հաղթել է սել–ջուկներին, մահից փրկել Մանուչեին, բայց սպանվել է դարան մտած սելջուկ զինվորի նետով։ Թաղվել է տոհմական վանքում՝ Կեչառիսում։ Ռ․ Մաթևոսյան

ԳՐԻԳՈՐ ՊԻԾԱԿ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII –XIV դարերի հայ գրիչ և մանրա–նկարիչ։ Աշխատել է Սսում և Դռներում, աշակերտել Հովհաննես Արքաեղբորը։ Նրա պատկերազարդած՝ 1284-ի Մասունք Նոր կտակարանի, 1297-ի Ավետարան և 1312-ի Մանրուսմունք ձեռագրերում (Մես– րոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSPJSP 196, 7663, 8623) կան բուսա–կան, թռչնային և կենդանական մոտիվ–ներով կազմված անվաևաթերթեր, գլխա–զարդեր և լուսանցազարդեր։ Գ․ Պ–ի Կես Էշ «Մասունք Նոր կտակարանի» ձեռա–գրից (1284՝, Գռներ, գրիչ՝ Կոստանդին, գըլ– խատառերը և լուսանցազարդը Ստեփան Վահկացու և Գրիգոր Պիծակի, Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադա–րան, ձեռ․ JSC 196) պատկերներին բնորոշ են գծային ճկու–նությունը, բնական նախատիպից հեռա–ցումը։ Սպեկտրի գույներով նկարված բու–սական և կենդանական զարդամոտիվնե–րը նկրկայացված են ոսկու ֆոնին կամ ուրվագծված ոսկով՝ ոսկու փայլի հետ ստեղծևլով օպտիկական փակ միջավայր («աստծո լույսի» սիմվոլիկա)։ Մի քանի մոտիվներով (արմավիկներ, ականթա– տերևներ, ծաղկաձևեր ևն) կազմված են բազմազան և համաչափ հյուսվածքներ, ոլորագարդեր, խաչաձևեր, կենաց ծա–ռեր։ Նշված հատկանիշները հետագա–