Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/223

Այս էջը սրբագրված չէ

իր սահմանափակ կարողություններով չի կարող բազմապիսի կարիքները բավա– րարել սեփական ուժերով։ Ուստի նյու–թական և հոգևոր բարիքնևրի արտադրու–թյան համար անհրաժեշտ է դառնում տար–բեր մասնագիտությունների տեր մարդ–կանց համագործակցությունը, որը Գ․ Տ․ բնութագրում է որպես շահերի ներդաշ–նակության համակարգ։ Բայց նա միաժա–մանակ տեսնում է» որ հասարակության մեջ տարբեր են մարդկանց տեղն ու դիր–քը, ունեցվածքը։ Այդ տարբերությունե– րի նրա ևակասական բացատրություննե–րի մեջ կան արժեքավոր դատողություն–ներ։ Նախ, նա առաջադրում է մարդկանց բնական հավասարության դրույթը․ «․․․ ամենայնքն ի միոյ հողոյ եմք, թէպէտ կէսք յետոյ, և կէսք յառաջոյ եկին։ Եւ ոչ ստեղծեաց աստուած երկու Ադամ, մին յոսկւոյ վասն իշխանաց․ և մին ի կաւոյ վասն աղքատաց» (Ամառան հատոր, էջ 91)։ Այնուհետև հարստության առաջաց–ման պատճառներից մեկը նա համարում է զրկանքն ու հափշտակությունը, այսին– քըն՝ շահագործումը, որը, սակայն, աստ–ծու սահմանած կարգի հետ որևէ առնչու–թյուն չունի, այլ մարդու չար կամքի ար–տահայտություններից մեկն է միայն։ Գ․ Տ–ու մոտ հասարակական արտադրության ճյուղերի դասակարգումը ինքնատիպ է նրանով, որ ընդգրկում է միայն նյութա–կան բարիքների արտադրության ու շըր– ջանառության բնագավառները, այսինքն՝ հասարակական տնտեսության դասա - կարգման հիմքում դրված է նյութական բարիքների ստեղծման սկզբունքը։ Գ․ Տ․ ականավոր նկարիչ ու երաժիշտ էր։ Իր մի շարք աշխատություններում և հատկապես «Գիրք ևարցմանց»-ում տար–բեր առիթներով ևա շոշափել է երաժըշ– տա–ծիսական, տեսական ու գեղագիտա–կան կարևոր խնդիրներ։ Պահպանվել են նրա նկարազարդած երկու ավետարան–ները (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա–դարանի ձեռ․ N«Jr« 7482 և 6305), որոնց մանրանկարներում Գ․ Տ․ համարձակորեն ներմուծել է բնությունն ու կենցաղն ար–տացոլող պատկերներ։ Դրանք աչքի են ընկնում իրենց բարձրաճաշակ գեղանկար–չական առանձնահատկություններով։ Գրկ․ Թովմասյան Ն․ Ռ․, Գրիգոր Տաթևացու սոցիալ–անաեսագիաական հա–յացքները, Ե․, 1966։ Арев шатян С․ С․, Философские взгляды Григора Татеваци, Е․, 1957; Ս․ Արևշաւոյւսն

ԳՐԻԳՈՐ ՏՈհՏԵՈՐԴԻ (ծն․ թ․ անհտ․– 1216, Վայոց ձորի Արփա գյուղ), եկեղե–ցական գործիչ։ Տաղպատի եպիսկոպոս, Սանահնի վանքի վանահայր։ 1154-ին ստացել և կազմել է մի ձեռագիր, որի մեջ թողել է հիշատակարան։ Տեղինակ է մի շարք նամակների՝ ուղղված Ներսես Շնոր– հալուն և Գրիգոր Դ Տղային, որոնք վերա–բերում են հայ և բյուգանդական եկեղե–ցիների միության խնդրին։ Իր թղթերում Գ․ Տ․ մերժում է եկեղեցիների միության գաղափարը, խորհուրդ տալիս հենվել «քրիստոնեության պատվար մեծափառ ռուս, եկեղեցու վրա»։ Գրկ․ Ալի շան Ղ–, Շիրակ, Վնւո․, 1881։ Ն ու յ ն ի, Այրարաա, Վնտ․, 1890։ է․ Բաղդասարյան

ԳՐԻԳՈՐ ՏՈհՐԱՑԻ (Gregoire de Tours, Gregorius, Turonensis, ծն․ մոտ 540–մահ․ մոտ 594), ֆրանկների պատմիչ։ 573–ից Տուրի եպիսկոպոս։ Սերում է Գալլա– հռոմեական նշանավոր տոհմից։ Նրա «Ֆրանկների պատմություն»-ը (լատ․, 10 գրքով), ուր դեպքերի շարադրանքը հասցը– ված է մինչև 591-ը, V–VI դդ․ Ֆրանկների պետության քաղ․ պատմության հիմնա–կան աղբյուրն Է։ «Պատմության» մեջ հա–րուստ նյութ կա ֆրանկների քաղ․, տնտ․, մշակութային կյանքի վերաբերյալ։ Գ․ Տ․ եղել է կաթոլիկ եկեղեցու ջատագովը, հեղինակ է եկեղեցական բնույթի աշխա–տությունների։ Գրկ․ Вайнштейн О․ JI․, Западно–европейская средневековая историография, М․-Л․, 1964․

ԳՐԻԳՈՐ ՐԱԲՈՒՆԱՊԵՏ ԿԵՍԱՐԱՑԻ (Կապադովկացի) (ծն․ թ․ անհտ․, Կեսա– րիա – 1636, Կ․ Պոլիս), մանկավարժ, մատենագետ, եկեղեցական գործիչ, րա– բունապետ։ Կրթությունն ստացել է Սրա– պիոն րաբունապետ Ուռհայեցու մոտ, որը 1595-ին Ամիդում նրան վարդապետ է ձեռ– նադրել։ Եղել է Կ– Պոլսի, Երուսաղեմի, Կեսարիայի առաջնորդ։ Կառուցել է կա–մուրջ (1621–32, Թոմարզայի մոտ Զեյ– թունի և Կեսարիայի շրջանները իրար միացնող)։ Զբաղվել է գրական և մանկա–վարժական գործունեությամբ։ Տեղինակ է «Թուականք» (Թվաբանության գիրք), «Պատմութիւն» սկսած Ադամից մինչև 1636-ը (չի պահպանվել) գրքերի։ Արաբե–րենից թարգմանել է աստղաբաշխության մի գիրք։ Գրել է չափածո և արձակ գոր–ծեր, գանձեր, տաղեր, ներբողներ, ող– բեր իր ուսուցչի հիշատակին։ Նրան է վերագրվում նաև Էվկլիդեսի «Երկրաչա–փության» («Սկզբունքներ») հայերեն թարգմանությունը։ Ա․ Մաթևոսյան

ԳՐԻԳՈՐ ՈհՍՏԱ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դարի հայ ճարտարապետ։ Ըստ շինարարական արձանագրության պահ–պանված բեկորի, Գ․ Ու․ «ջուղեցի Սրա– պիոնի որդին» է։ 1642-ին կառուցել է Երևանի Կաթողիկեի արմ․ կողմին կից եռանավ ժամատունը («ժողովրդաբան», այժմ քանդված), որի համար բեմ է ծառա–յել հին եկեղեցին։

ԳՐԻԳՈՐ ՈՒՍՏԱ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դարի հայ ճարտարապետ։ Շինարա–րական արձանագրության համաձայն 1629-ին կառուցել է ՏՍՍՏ Ղափանի շըր– ջանի Ուժանիս գյուղից հս–արլ․ գտնվող թաղածածկ միանավ եկեղեցին։

ԳՐԻԳՈՐ ՕՇԱԿԱՆ5Ի (1757, Օշական – 1799, Կարին), հայ բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ։ Սովորել է Էջմիած– նում։ 1795–99-ին շրջել է Արևմտյան Տա– յաստանում, ուսումնասիրել նրա հուշար–ձանները, գրի առել բերդերի, աշտարակ–ների, եկեղեցիների արձանագրություն–ները։ Գրել է տաղեր, չափածո արձանա–գրություններ և արձակ գեղարվեստական երկեր՝ «Տեսիլքներ», որոնք սկզբնավո–րում են հայ գեղարվեստական ակնար–կը։ Ուշագրավ են Անի քաղաքին նվիրված «Ողբ»-ը և «Արձանագրութիւնք յիշատա– կաց» ոտանավորները՝ հնագիտական հա–րուստ փաստերով։ Պահպանվել է Գ․ Օ–ու վարքը, որը գրել է XVIII դ․ բանաստեղծ Տովհաննես Կարնեցին։ Գրկ․ Ոսկյան Տ․, Գրիգոր արքեպ․ Օշականցի, «ՏԱ», 1964, M&Nfe 1 – 6։ Ն ա– զ ա ր յ ա ն Շ․, Գրիգոր Օշականցու կյանքն ու գործունեությունը, «ՊԲՏ», 1964, № 4։ Շ․ Նազարյան

ԳՐԻԳՈՐԵՎ Անդրեյ Ալեքսանդրովիչ [20․10 (1․11)․1883, Պետերբոլրգ – 2․9․1968, Մոսկվա], ռուս սովետական աշխարհա–գրագետ։ ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1939-ից)։ Ավարտել է Պետերբուրգի հա–մալսարանը (1907)։ Մշակել է Երկրի աշ–խարհագրական թաղանթի մասին ուս–մունքը՝ ցույց տալով, որ այն օժտված է կառուցվածքի և զարգացման ուրույն օրինաչափություններով և հանդիսանում է ֆիզիկական աշխարհագրության ուսում–նասիրության առարկան։ Երկ․ Закономерности строения и развития географической среды, М․, 1966; Типы гео–графической среды, М․, 1970․

ԳՐԻԳՈՐԵՎ Ապոլլոն Ալեքսանդրովիչ [մոտ 20․7(1․8)․1822, Մոսկվա – 25․9(7․ 10)․1864, Պետերբուրգ], ռուս գրաքննա–դատ ու բանաստեղծ։ 40-ական թթ․ տար–վել է ուտոպիական սոցիալիզմով և մասո–նականությամբ։ Տողվածներում գլխավոր ուշադրությունը դարձրել է ժամանակա–կից արվեստի ազգային ու բարոյական խնդիրներին։ Գ–ի լավագույն երգերն ամ–փոփված են «Պայքար» (1857) քնարական շարքում։

ԳՐԻԳՈՐԵՎ Սերգեյ Ալեքսեևիչ [ծն․ 22․6 (5․7)․1910, Լուգանսկ (այժմ՝ Վորոշիլով– գրադ)], ուկրաինացի սովետական նկա–րիչ։ ՈւՍՍՏ ժող․ նկարիչ (1951), ՍՍՏՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական ան–դամ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1928– 1932-ին սովորել է Կիևի գեղարվեստական ինստ–ում։ Գ–ի ստեղծագործություննե–րում պատկերված է հիմնականում երի–տասարդության կյանքը («Ընդունելություն կոմերիտմիության շարքերը», Ուկրաինա–կան կերպարվեստի թանգարան, Կին, «Դարպասապահը», Տրետյակովյան պատ–կերասրահ, երկուսն Էլ՝ 1949, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1950, «Երկուս թվանշանի քըն– նարկումը», 1950, Տրետյակովյան պատ–կերասրահ, ՍՍՏՄ պետ․ մրցանակ, 1951)։

ԳՐԻԳՈՐԻԿ, Գրգորիկ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջնադարյան հայ Ճարտա–րապետ։ Ըստ 1286-ի շինարարական ար–ձանագրության, կառուցել է պատմական Սյունիքի Վայոց ձորի Մարտիրոս գյու–ղից դեպի արլ․ գտնվող վիմավւոր վանքի եկեղեցին և գավիթը, որ Գեղարդի վան–քից հետո ամենանշանակալի և խոշոր ժայռափոր ճարտ․ համալիրն է Տայկական ՍՍՏ–ում։ Ենթադրվում Է, որ Գ․ նույն Գրիգորիկ (Գրգորիկ) վարդապետն Է, որը 1291-ին կերտել է նաև Սիսիանի Բնունիս գյուղի նշանավոր կոթող–մահ– արձանը։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա–դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963, Էշ 89–92։ Մ․ Հասրաթյան

ԳՐԻԳՈՐԻՍ, Երգեցող (ծն․ և մահ– թթ․ անհտ․), XIII դարի հայ գրիչ։ Գործել է Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում։ Եղել է նաև երգիչ–կատարող, որից և՝ նրա Եր–