աոր» ևն։ Գ․ հաճախ իր արվեստը Փոխան– ցում էր ժառանգաբար (Աղթամարում Դա– նիել գրչի ժառանգներն այն պահպանեցին շուրջ 200 տարի)։ Գ–ները հիմնականում աշխատում էիև գրչության կենտրոններում, բայց կային և «թափառական» Գ–ներ, որոնք ձեռագիր գրելու էին գնում պատվի–րատուի մոտ։ 2․ Թանաքով գրելու համար նախատեսված գրենական սրածայր պի–տույք։ Տնում որպես Գ․ օգտագործում Էին երկաթե ձողիկները (դրա համար էլ հին հայկ․ գրերը կոչվել են երկաթագիր)։ Միջին դարերում երկաթին փոխարինել է եղեգնյա Գ․, որ հունարեն կոչվում Էր դալամոս (այստեղից Էլ՝ ղալամ բառը)։ Ավելի ուշ շրջանում գրչության մեջ կիրա–ռել են սագի փետուրից Գ․։ Պողպատյա առաջին Գ–ները պատրաստել են XVIII դ․ վերջում, Մյունխենում։ Մետաղյա Գ–ները լայնորեն կիրառել են XIX դարից։ Տին և միջին դարերի հայկ․ ձեռագրե–րում օգտագործվել են երկաթե, եղեգնյա, սագափետուրե Գ–ներ։ Տայաստանում պատրաստել են այնպիսի Գ–ինքնահոս– ներ, որոնք շատ թանաք են հավաքում և երկար են գրում։ 1166-ին Տռոմկլայում օգտագործել են գնդիկավոր Գ–ինքնահոս– ներ։ Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի JSP 1380 ձեռագրի ընդ–օրինակող Ստեփանոսը հայտնում Է, որ ինքը Գ․ մեկ անգամ թաթախելով 700 տառ (մոտ մեկ Էջ) է գրել։ Ա․ Մաթևոսյան ԳՐԻՉ*, Կրիչք, գյուղ Արևմտյաև Տայաստանում, Էրզրումի վիլայեթի նույ–նանուն գավառում։ 1909-ին ուներ 56 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագոր–ծությամբ (հացահատիկի մշակությամբ) և արհեստներով։ Գ–ի որմնադիրները և հյուսները իրենց վարպետությամբ հայտ–նի էին ամբողջ գավառում։ Գ–ում կար եկեղեցի՝ Քրիստոս թագավոր անվամբ։ Գ–ի բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ ԳՐԻՊ (ֆրանս․ gripper – ընդգրկել, փա–թաթվել), ինֆլուենցա, սուր վա–րակիչ վիրուսային հիվանդություն, որը պարբերաբար կարող է ընդունել համա–ճարակային ն աշխարհավարակ (պան–դեմիա) բնույթ։ Տարուցիչը վիրուսն է՝ А, В և С տեսակի, որոնցից մի քանիսն ունեն իրենց ենթատեսակները։ Այն հայտ–նաբերել են անգլիացի վիրուսոլոգներ Ու․ Սմիթը, Ֆ․ Ու․ էնդրյուսը և Պ․ Լեյդ– լոուն (1933-ին)։ Գ–ի յուրաքանչյուր բըռ– նըկում առաջանում է հարուցիչի նոր են–թատեսակով․ 1918-ի պանդեմիան («իս– պանկա») առաջացևլ է А-О վիրուսից, 1947-ին՝ А-1, 1957-ին՝ А-2 (Սինգապուր)։ 1959-ի համաճարակը պայմանավորված էր Аг-ով և В-ով, 1961-ինը (Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում)՝ Аг-ով, 1963-ինը (Ամերիկայում)՝ А2^։ 1966–67-ին ՍՍՏՄ–ում բռնկվել են 2 համաճարակներ՝ մեկը՝ В-ով, մյուսը՝ Аг-ով ն В-ով (Տոն– կոնգ)։ Գ–ի հարուցիչի նոր հակածինային են–թատեսակների առաջացումը կապված է վիրուսի վրա իմունոլոգիական գործոն–ների ներգործությամբ, հակամարմիննե–րի ազդեցության ներքո Գ–ի վիրուսի զգա–յուն հակածինները ևտ են զարգանում և փոխարինվում իմունիտետի հանդեպ կա– յուն նոր հակածիններով։ Վարակի աղ–բյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առա–ջին օրից մինչն լրիվ ապաքինումը։ Գի– հարուցիչն ախտահարում է մարդու շընչ– ուղիների լորձաթաղանթը, որտեղից լոր–ձի փոքրիկ մասնիկները վիրուսի ևետ միասին հազալու, վւռշտալու և խոսելու ժամանակ դուրս են թռչում և վարակում շրջապատի անձաևց։ Գ–ի գաղտնի շըր– ջանը 1–2 օր է։ Տիվանդությունը սովորա–բար սկսվում է դողով, ջերմության բարձ– րացմամբ՝ 37,5–38°С, իսկ որոշ դեպքե–րում՝ 39–40°С։ Տենդագին վիճակը տևում է 3–5 օր։ Տիվանդի մոտ լինում են ընդ–հանուր թուլություն, դող, գլխացավեր, գլխապտույտ, անքնություն, լուսավախու–թյուն, ցավ ակնակապիճներում և գոտկա–տեղում, մարմնի ջարդվածություն, բութ ցավեր հոդերում, մկաններում և ոսկրե–րում, հաճախ՝ բկաևցքի, ըմպանի և քթի լորձաթաղանթի բորբոքային երնույթներ, չոր հազ, փռշտոց։ Սկզբնական շրջանում քթա–ըմպանի լորձաթաղանթի չորություն, իսկ ավելի ուշ՝ քթից շճային և շճա–թարա– խային արտադրություն։ Տիվանդը լինում է անտարբեր, անշարժունակ, դեմքի մաշ–կը խոնավ, երբեմն՝ բշտիկավոր ցանա–վորումով։ Նկատվում է արյան ճնշման անկում, պուլսի դանդաղում։ Եթե հիվան–դությունն ընթանում է առանց բարդու–թյունների, ապա 2–3 օրից սկսում է առողջացման շրջանը և ավարտվում է 5–8-րդ օրերին։ Գ–ին յուրահատուկ են մի շարք բարդություններ, որոնցից ամե–նածանրը թոքերի․ բորբոքումս է․ այն խիստ վտանգավոր է երեխաների և ծե– րևրի համար։ Ավելի հաճախակի բարդու–թյուններից են բրոնխիտը, միջին ականջի, քթի հարակից խոռոչների բորբոքումնե–րը։ Գ․ կարող է սրել սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները։ Գ․ հազ–վադեպ կարող է բարդանալ վիրուսային շճային մենինգիտով, էնցեֆալիտով և մեևիևգոէնցեֆւսլիտով։ Բուժումը՝ գամմա–գլոբուլին, անտիբիո–տիկներ և այլ դեղամիջոցներ։ Կանխարգելումը՝ հիվանդի մեկուսա–ցում, անկողնային ռեժիմ, բնակչության մասսայական իմունացում, պատվաստում– ներ հակագրիպային կենդանի վակցի–նայով։ Գրկ․ Проблемы гриппа․ Научное обозре–ние, М․, 1971; Эпштейн Ф․ Г․, Грипп и гриппоподобные заболевания, 2 изд․, пе- рераб․ и доп․, М․, 1972; Соколов М․ И․, Грипп, М․, 1973․ Ա․ Ասաաբացյան
ԳՐԻՍՈՄ (Grissom) Վիրջիլ (3․4․1926, Միթ– չել, Ինդիանա նահանգ – 27․1․1967, Քենե– դիի հրվանդանի փորձարկման պոլիգոն), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմա– օդային ուժերի գնդապետ։ Ավարտել է Լաֆայեթ քաղաքի (Ինդիանա նահանգ) Պերդյու համալսարանը (1950), ռազմա– օդային ուժերի տեխնոլոգիական ինստ–ը (1955), փորձարկող օդաչուների դպրոցը (1956)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում էր 1959-ից։ 1961-ի հուլիսի 21-ին ենթաուղեծրային թռիչք է կատարել «Մեր– կուրի» ծրագրով։ 1965-ի մարտի 23-ին Զ․ Ցւսնգի հետ տիեզերք է թռել«Զեմինի–3» տիեզերանավով՝ Երկրի շուրջը կատարե–լով 3 պտույտ (5 ժ տևողությամբ)։ Թռիչքի ժամանակ ԱՄՆ–ի տիեզերագնացներն առաջին անգամ իրականացրին տիեզերա–նավի անցումը մի ուղեծրից մյուսը։ Զոհ–վել է է․ Ու այտի և Ռ․ Չաֆիի հետ, «Ապոլ–լոն» տիեզերանավի փորձարկման ժա–մանակ։
ԳՐԻՖԻՏ (Griffith) Դեյվիդ Ուորկ (22․1․ 1875, Լա–Գրեյնջ– 23․7․1948, Տոլիվուդ), ամերիկյան կինոռեժիսոր։ 1907-ից աշ–խատել է Նյու Ցորքի «էդիսոն» և «Բայո– գրաֆ» կինոստուդիաներում, 1913-ից՝ Տո– լիվուդում՝ Չ․ Չապլինի, Մ․ Պիկֆորդի, Դ․ Ֆերբենքսի հետ։ 1919-ին կազմակեր–պել է «Յունայտեդ արտիստս» ֆիրման։ Մշակել է զուգահեռ մոնտաժի կերպը, կիրառել խոշոր պլանը՝ մթնեցումը, սահա– պատկերները, վերափոխել կինոնկարա– հանմաև տեխնիկան։ Առավել հայտնի երկը «Անհանդուրժողություն» կինոնկարն է (1916), որտեղ շոշափվել են բարոյական խնդիրներ և անևանդուրժողությունը պատ–կերվել է որպես մշտական չարիք։ Գրկ․ Звезды немого кино, М․, 1968․
ԳՐԻՖՈՆ, գրիֆ (ֆրանս․ griffon, լատ․ gryphus, <հուն․ 7Բ՚ւփ)* Տին Արևելքի որոշ ժողովուրդների դիցաբանության ․մեջ առ–յուծի մարմնով, արծվի թևևրով, առյուծի կամ արծվի գլխով ֆանտաստիկ կենդանի։ Պատկերվել է Տին Արևելքի, ապա՝ անտիկ շրջանի արվեստներում։ Ավելի ուշ օգտա–գործվել է որպես զարդամոտիվ։ Գրիֆոն, բարձրաքանդակ Աղթամարի Ս․ Խաչ եկեղեցու (X դ․) հարավային ճակատին
ԳՐՁԵԼ8ԱՆ Գևորգ Փարսադանի [ծն․ 5(17)․1․1884, Սուրամի, Վրաց․ UUS], հայ սովետական գյուղատնտես։ Դոցենտ (1930), ՏՍՍՏ գիտ․ վաստ․ գործիչ (1959)։ 1910-ին ավարտել է Մոնպելիեի (Ֆրան–սիա) գյուղատնտ․ դպրոցը։ Եղել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետի (1922–30), ապա, որոշ ընդհատումներով, գյուղատնտեսական ինստ–ի այգեգործության ամբիոնի վարիչ (1930–70)։ Գ–ի ուսումնասիրությունները նվիրված են բույսերի, հատկապես այգի–ների վնասատուների դեմ պայքարի մի–ջոցներին։ Երկ․ Այգեգործություն, (մաս 1), Ե․, 1957։ ԳՐՅՈ& (Greuze) ժան Բատիստ (21․8․ 1725, Տուռնյու, Բուրգունդիա – 21․3․1805, Փարիզ), ֆրանսիացի գեղանկարիչ։ Սո–վորել է Լիոնում, ապա՝ Փարիզի Գեղա–նկարչության և քանդակագործության թա–