Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/232

Այս էջը սրբագրված չէ

գավորական ակադեմիայում։ Գ–ի ժան–րային պատկերները («Գյուղական նշա–նադրություն», 1761, Լուվր, Փարիզ, «Ան–դամալույծը կամ Լավ դաստիարակու–թյան պտուղները», 1763, էրմիտաժ, Լե– նինգրադ) փառաբանել են ևրրորդ դասի առաքինությունները։ Բնորդի իդեալակա–նացումը Գ–ի կերպարներին հաղորդել է քաղցրմեղցրություն (կանացի ն մանկա–կան դեմքեր)։ Առավել ռեալիստական են դիմանկարները («Փորագրիչ Ի․ Գ․ Վիլ– լը», 1763, ժակմար–Անդրև թանգարան, Փարիզ)։ Տայաստանի պետական պատկե–րասրահում են Գ–ի «Երիտասարդ աղջկա դիմանկար»,«Աղջկա գլխանկար», «Բնորդ», «Երիտասարդ կնոջ պրոֆիլ» գործերը։ ժ․ Բ․ Գ բ յ ո զ․ Երիտասարդ աղջկա դիմա–նկար (Հայաստանի պետական պատկերա–սրահ)

ԳՐՅՈՒՆՎԱԼԴԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1410, տե– rv է ւս–Նեցել Լեհ–լիավականւ միության ն․ Տ(ււոոեյաե օրդենի միջե, Գրյունվալդ գյու–ղի մոտ, հուլիսի 15-ին։ Օրդենի զորքը կազմված էր գերմ․, ֆրանս․ և այլ երկրնե– րի ասպետներից ու վարձկան ջոկատնե–րից, դաշնակցային զորքը՝ լեհական, լիտվական, ռուս, (այդ թվում՝ ուկրաի–նացիներ և բելոռուսներ), վալախական, չեխա–մորավական, ժմուդական, հայկ․, հունգ․ և թաթարական ջոկատներից։ Խա–չակիրները քանակով զիջել են դաշնա–կիցներին, սակայն ավելի լավ էին զինված և վարժեցված։ ճակատամարտն սկսել են գերմ․ ասպետները, որոնք մեկժամյա մարտից հետո նեղել են լեհ–լիտվական զորքին։ Գրությունը փրկել են ռուս, սմո– լենսկյան երեք գնդերը, որոնք պաշտպա– նել են կենտրոնը։ Այդ գնդերը, գամելով խաչակիրների մի մասին, շարժվել են դեպի լեհերի աջ թևը։ Լեհական զորքերն անցել են հարձակման, ճեղքել խաչակիր–ների աջ թևը, շրջապատել այն։ Օրդենը մարտադաշտ է մտցրել պահեստային ուժե–րը, սակայն լեհ․ թագավոր Յագայլոն նրանց դեմ նետել է իր զորքերի երրորդ շարքը, որոնց աջակցել են մարտի դաշտ վերադարձած լիտվական ուժերը։ խաչա–կիրները շրջապատվել են և մեծ մասը կո–տորվել։ Դաշնակցային զորքերի հաղ– թանակը սկիզբ է դրել Տնտոնյան օրդենի քայքայմանը։ Գ․ ճ․ կարևոր ուղենիշ էր գերմ․ ֆեո–դալների դեմ Արևելյան Եվրոպայի ժողո– վուրդների պայքարի պատմության մեջ։ 1960-ին Գ․ ճ–ի տեղում կանգնեցվել է հուշարձան։ ԳՐՈ (Տեր–Տակոբյան Գրիգոր Աբրահա– մի) (2․5․1887, Նախիջևան– 5․6․1969, Երևան), հայ սովետական հոգեբույժ։ Պրոֆեսոր (1936)։ Սկզբնական կրթությու– նըն ստացել է Նախիջևանում։ 1905-ին ավարտել է Երևանի գիմնազիան և ըն–դունվել Մոսկվայի համալսարանի բնա–գիտության ֆակուլտետը։ 1906-ին տե–ղափոխվել է Օդեսայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, որն ավարտեւ է 1912-ին և աշխատել Մոսկվայի համալ–սարանի նյարդային հիվանդությունների կլինիկայում։ 1925-ին վերադարձել է Երե– վան, նշանակվել հոգեբուժական հիվան–դանոցի վարիչ, ապա՝ հոգեբուժական կլինիկայի դիրեկտոր։ Տետագայում ղե–կավարել է մանկական լոգոպեդիայի, այնուևետև՝ հոգեբուժական կաբինետնե–րը։ Գ–ի աշխատանքները նվիրված են բազեդովյան հիվանդության, մանկական սպաստիկ լուծանքի, մալարիայի, շիզո–ֆրենիայի կլինիկայի և բուժման հարցե–րին։ Գ․ կազմել է նյարդաբանական տեր–մինների առաջին հայերեն բառարանը (լույս է տեսել 1936-ին)։ 4րոդնո, քաղաք, Բելոռուսական ՍՍՏ Գրոդնոյի մարզի վարչական կենտրոնը։ 168 հզ․ բն․ (1975)։ Գտնվում է Նեման գետի ափերին։ Երկաթուղային և խճուղա–յին հանգույց Է, նավահանգիստ։ Արդյու– նաբերակաև և մշակութային կենտրոն է։ Զարգացած է մեքենաշինությունը ն մետա–ղամշակումը, քիմ․, թեթև և շինանյութերի արդ․։ Դաշավայից ստացվող (1963-ից) բնական գազն օգտագործվում է որպես հումք ազոտային պարարտանյութերի ար– աադրության համար և վառելանյութ։ Ունի մանկավարժական, բժշկական, գյուղա– տնտ․ ինստ–ներ, 7 միջնակարգ մասնա–գիտական կրթության հաստատություն, պատմա–հնագիտական թանգարան, ռու–սական դրամատիկական թատրոն։ Գ․ առաջին անգամ հիշատակվում է 1183-ին։ 1920–39-ին Գ․ եղել է բուրժուական Լե–հաստանի կազմում։ 1941-ի հուլիսին զավթել են գերմանական ֆաշիստները։ 1944-ի հուլիսի 16-ին ազատագրվել է սովետական բանակի կողմից։

ԳՐՈԴՆՈՅԻ ՄԱՐձ, Բելոռուսական ՍՍՏ կազմում։ Գտնվում է հանրապետության արմ–ում, ՍՍՏՄ և Լեհաստանի սահմանի մոտ։ Կազմվել է 1944-ի սեպտ․ 20-ին։ Տարածությունը 25 հզ․ կճ2 է, բն․ 1130 հզ․ (1975)։ Բաժանված է 17 շրջանի, ունի 9 քաղաք, 23 քտա․։ Կենտրոնը՝ Գրոդնո։ 1967-ին պարգնատրվել է Լենինի շքանշա–նով։ Բնությունը։ Գ․ մ․ գտնվում է Արևելա– Եվրոպական հարթավայրի արմ․ մասում։ Մարզի կենտրոնում Նեմանի դաշտավայրն է (90–150 մ բարձր․), հս–ում տարածվում է Լիդյան հարթավայրը, հվ–արմ–ում՝ Գրոդնոյի և Վոլկովիսկյան բարձրություն–ները, հվ–արլ–ում՝ Նովոգրուդոկի, հս– արլ–ում՝ Օշմյանի բարձրությունները։ Կլի–ման չափավոր տաք Է, խոնավ, տաք ամա–ռով, համեմատաբար կարճատև և մեղմ ձմեռով։ Տունվարի միջին ջերմաստիճա–նը արմ–ում –4,5°C է, արլ–ում՝ 6,5°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 18°C և 17,5°C։ Տարեկան տեղումները 550– 650 մմ են։ Գետերը (բացի Նարեից) պատ–կանում են Նեմանի ավազանին։ Լճերից ամենախոշորը Բելոյեն է։ Գերակշռում են ճմապոդզոլային հողերը։ Տերիտորիայի 20%–ը անտառներ են, 20%–ը՝ ճահիճներ և ճահճուտներ։ Կենդանական աշխարհը հարուստ է կաթնասուններով (աղվես, սկյուռ, նապաստակ, աքիս, խլուրդ, որ– մըզդեղն, վայրի խոզ) և թռչուններով։ Բուծում են կզաքիս, գորշուկ։ Բեչովեժյան թավուտում պահպանվել են զուբրը և ազնվացեղ եղջերուն։ Բնակչության 65% –ը բելոռուս–ներ են, մնացածը՝ լեհեր, ռուսներ, ուկ–րաինացիներ, լիտվացիներ, հրեաներ, թա–թարներ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 45,2 մարդ է* քաղաքային բնակչությունը՝ 34% (1974)։ Գլխավոր քաղաքներն են Գրոդնոն, Լիդան, Սլոնիմը, Վոլկովիսկը, Նովոգրուդոկը, Մոստին, Շչուչինը։ Տ ն տ և ս ու թ յ ու ն ը։ Գ․ մ–ում ար–տադրվում են շինանյութեր, հանքային պարարտանյութեր, գյուղատնտ․ մեքե–նաներ, ստվարաթուղթ, նրբատախտակ, կոշիկ և սննդամթերք։ Էներգետիկ բա–զան հիմնված է տեղական (տորֆ) և բե–րովի (ածուխ, գազ, նավթ) վառելանյութի վրա։ Գործում է Գրոդնոյի ԶԷԿ–2-ը։ Զարգանում է քիմ․ արդյունաբերությունը։ Արտադրանքի ծավալով առաջին տեղը պատկանում է սննդի արդյունաբերու–թյանը։ Կան աղյուսի և կրի գործարան–ներ։ Փայտամշակման արդյունաբերու–թյունը կենտրոնացած է Գրոդնոյում, Սլո– նիմում, Մոստիում, Սմորգոնիում։ Տան– րապետությունում արտադրվող նրբատախ–տակի 22,9%–ը և ստվարաթղթի 67,4%-ը բաժին է ընկնում Գ․ մ–ին։ 1972-ին մարզն ուներ 400 կոլտնտեսություն, 92 սովետա–կան տնտեսություն։ Գյուղատնտ․ կուլտու–րաների ցանքատարածությունը կազմում էր 867,9 հզ․ հա։ 1972–73 ուս․ տարում 1584 հանրակըր– թական դպրոցներում կար 227,4 հզ․, 12 պրոֆտեխնիկական ուսումնարաններում՝ 7,1 հզ․, 17 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 17,5 հզ․ սովորող, 3 բուհերում՝ 8618 ուսանող։ Կա 1052 մասսայական գրադարան, 832 ակումբ, 7 թանգարան, ռադիո և հեռուս– տակենտրոև, 12,5 հզ․ հիվանդանոցային մահճակալ, 2,5 հզ․ բժիշկ։ Գ․ մ ի քարտեզը տես հաջորդ էջում։ ԳՐՈձԱ (Groza) Պետրու (1884-1958), ռումինական քաղաքական և պետական գործիչ, իրավագիտության դոկտոր։ Սո–վորել է Րուդապեշտի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում։ 1921–22 և 1926– 1927-ին եղել է մինիստր։ 1927-ին հեռացել է ռեակցիոն «ժողովրդական կուսակցու–թյուն»^։ 1933-ին հիմնել է «Տողագործ– ների ճակատ» դեմոկրատական գյուղա–ցիական կազմակերպությունը։ Դումինիան ֆաշիզմից ազատագրվելուց հետո (1944-ի օգոստոս) եղել է կոալիցիոն կառավարու–