Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/242

Այս էջը սրբագրված չէ

նեռգհնի լճային և չռըրորդակաևի գետա– յիև նստվածքներով, որոնք տեղ–ւոհղ առա–ջացնում են դարավանդներ և խոշոր ար–տածման կոևեր։ Գ․ շ–ի լեռները հիմնա–կանում կազմված են էոցհնի հրաբխածին– նստվածքային շերտախմբերից, գրա– նիտոիդային խոշոր ներժայթուկներով։ Փամբակի ստորին հոսանքի հովտում տարածված են վերին պլիոցևնի դոլերի– տային բազալտներ։ Օգտակար հանածոներից հայտնաբեր–ված են պղինձ (Տանքաձորում), ոսկի (Տամզաչիմանում), շինանյութեր (բա–զալտ՝ Մեղրուտում և Շահումյանում, սն տուֆ ն բազալտ՝ Լեռնապատում, գրա– նիտ՝ Փամբակում)։ Կլիման բարեխառն Է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 4°C– 8°C է, լեռ– նահովտային քամիները թույլ են, անսառ– նամանիք օրերի թիվը 130–180 է․ տարե–կան թափվում են 500–800 մւէ տեղումներ (առավելագույնը՝ գարնանը ն ամռան կեսերին)։ Ձմեռը մեղմ է՞․ Լայնությամբ ձգված լեռնաշղթաները Փամբակի „հովի–տը պահպանում են հս․ սառն օդի ներխու–ժումից։ Բնորոշ են եղանակի տաքացում–ները, ձնհալքը։ Տունվարի միջին ջերմաս–տիճանը – 5,2°C է, բացարձակ նվազագույ–նը՝ – 35°C։ Ամառը մեղմ է, խոնավ ու ամպամած։ Շրջանի ընդհանուր բարձր դիրքը, անտառները, ինչպես ն հաճախակի ամպամածությունները մեղմացնում են ամառային շոգը և չորություևը։ Տուլիսի միջին ջերմաստիճանը 10°C–18°C Է, առավելագույնը՝ 36°C։ Գ․ շ–ի տերիտորիան պատկանում է Կաս–պից ծովի ավազանին, գետերը՝ Կուրի համակարգին։ Գետերը լեռնային են, արագահոս, սնումը՝ ձնա–անձրևային։ Վա–րարում են գարնանը և ամռաև սկզբին։ Գլխավոր գետը Փամբակն Է՝ աջակողմյան Տանձուտ, Ալարեքս ն ձախակողմյան Բա– զումթառ, Վահագնի վտակներով։ Գ․ շ–ի տերիտորիայից է սկիզբ առնում Աղստև գետը Բլդան վտակով, իսկ Քոլագերանից հս․ Փամբակ և Զորագետ գետերի միա–խառնումից գոյաևում է Գհբեդ գետը։ Տողաբուսակաև ծածկույթը համընկ– ևում է ուղղաձիգ գոտիականությանը։ Մինչն 1600 մ բարձրությունները գե–րակշռում են լեռնատափաստանային սնահողերն ու սևահողանման հողերը՝ տարախոտային բուսականությամբ, 1600– 2100 մ բարձրություններում և հս․ դիրքա– դըրմաև թույլ թեքության լանջերում գորշ լեռնաանտառայիև հողերն են՝ հաճարե–նու, կաղնու, լորենու, հացենու սաղար–թավոր անտառներով, ավելի վեր (մինչն 3000 մ ն ավելի)՝ ալպյան մարգագետ–նային ն լեռնամարգագևտնային հողերն ու բուսականությունը։ Փշատերն ծառա–տեսակներից հանդիպում է սովորական սոճին։ Անտառները ևարուստ են վայրի պտղատու ծառերով (տանձենի, խնձորե–նի, սալորենի, տխլենի, հոնի նն)։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, նապաստակը, գորշուկը, կզա–քիսը։ Տանդիպում են արջ, գայլ, աղվես, անտառակատու։ Թռչուններից կան շի– կահավեր, սև երաշտահավեր, կեռնեխներ, փայտփորներ, անտառակտցարներ են։ Պատմական ակնարկ։ Գ․ շ․ Շահումյանի անվ․ սովետական տնտեսության խնձորի այգիները Ջերմոցային տնտեսությունում կոչվում է Մեծ Տայքի նահանգ Գուգարքի անունով։ Այժմյան Գ․ շ․ հնում կազմում էր Գուգարք «աշխարհ»-ի Տաշիրք (կամ Տա–շիր) գավառի արլ․ մասը, որն ընդգրկում էր Փամբակ գետի ավազանը։ Գուգարքի տա–րածքում մարդը բնակվել է տակավին քարեդարյան ժամանակից։ Նախնադար–յան մշակույթի հուշարձաններից է Թա–գավորանիստի (Կիրովականի մոտ) Էնեո– լիթյան բնակատեղին։ Արշակունիների թագավորության ան–կումից ևետո (428) Գ․ շ–ի տարածքը, Գու– գարքի կազմում, միացվեց Վիրքին։ Բագ– րատունիների թագավորության օրոք (ճդ․) Տաշիր գավառում ն նրա շրջակայքում կազմավորվել է Տաշիր Լոռու թագավորու–թյունը, որի մեջ էր նան Գ․ շ–ի տարածքը։ Գ․ շ–ում (Կիրովական քաղաքում և այ– լուր) պահպանվել են եկեղեցիներ (VII դ․, XIII –XIV դդ․), ամրոցնևրի մնացորդներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ, դամբա–րաններ։ Արնելյան Տայաստանը Ռուսաս–տանին միացվելուց հետո Գուգարքը Լո– ռիի հետ միացվել է Թիֆլիսի նահանգին։ Սկզբնական շրջանում Լոռին, Փամբակը և Բորչալուն կազմում էին մի գավառ՝ Բորչալու անուևով, իսկ XIX դ․ 70-ական թվականներից Լոռի–Փամբակը դարձավ առաևձին գավառ։ Տայաստանում սովե–տական կարգեր հաստատվելուց հետո Լոռի–Փամբակի գավառը ՏՍՍՏ 9 գավառ–ներից մեկն Էր։ Մարքսիստական գաղափարները Գ․ շ․ մուտք են գործել դեռնս 1900-ական թթ․՝ երկաթգծի շահագործման սկզբնական տարիներին, երբ սերտ կապեր հաստատ–վեցին պրոլետարական կենտրոններ Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի ն Ալավերդու բաևվորական օջախների հետ։ Մինչն 1920-ը կոմբջիջներ կային Ղշլաղ (ժդա– նով), Դարպաս գյուղերում ն Շահալի, Քոլագերան (Թումանյաև), Արջուտ, Փամ–բակ երկաթուղային կայարաններում։ 1921-ի փետր․ 5-ին տեղի ունեցավ Ղարա– քիլիսայի I գավառային կուսակցական կոնֆերանսը, որի մեջ միավորված էր նան ներկայիս Գ․ շ–ի կուսակցական կազմա–կերպությունը։ Կոմբջիջներ ստեղծվեցին նան Տաջիղարա (Լեռնապատ), Բոզիգեղ (Տամզաչիման), Ցաղուբլի (Մեղրուա), Սարմսախլի (Քարաբերդ), Շահալի (Վա–հագնի) ն այլ գյուղերում։ Ներկա ձնով Գ․ շ․ կազմակերպությունը ձնավորվել է 1930-ի սեպտեմբերին։ Անցած տարինե–րին Գ․ շ․ կուսկազմակերպությունն ունե–ցել է 31 կոնֆերանս։ Շրջանի 67 սկըզբ– նական կազմակերպություններում 1976-ին կար 1481 կոմունիստ։ ԼԿԵՄ կազմակեր–պությունը ձնավորվել է 1920-ական թթ․։ 1976-ին ուներ 73 սկզբնական կազմա–կերպություն, 3673 կոմերիտական։ Շըր– ջանում ապրում են հայեր (62,4% , 1970), ադրբեջանցիներ, ռուսներ։ Միջին խտու–թյունը 1 կմ2 վրա 35,4 (1974) մարդ Է։ Ունի 27 բնակավայր, այդ թվում՝ 1 քտա (Քոլագերան)։ Տ ն ա և ս ու թ յ ու ն ը։ Գ․ շ․ հիմնա–կանում գյուղաանա․ շրջան Է; Գլխավոր ճյուղը կաթնամսատու անասնապահու–թյունն Է։ Գտնվելով Կիրովականի մոտ՝ Գ․ շ–ի գյուղատնտեսությունը մասամբ նան մերձքաղաքային բնույթ ունի։ 77577 հա (1976) հողային ֆոնդից 4254-ը վարե– լահող Է, 1153-ը՝ պտղատու այգիներ, 9418-ը՝ խոտհարքներ, 18787-ը՝ արոտա–վայրեր, 24957-ը՝ անտառներ և թփուտ–ներ։ Գյուղատնտ․ արտադրանքի 70% –ը բաժին է ընկնում անասնապաևությանը։ 1976-ին կար 15,1 հզ․ գլուխ խոշոր և 21,8 հզ․ գլուխ մանր եղջևրավոր անասուն, 2500 խոզ։ Կառուցվում է Տամզաչիմանի խոշոր եղջերավոր անասունների արդ․ եղանակով անասնաբուծական համալիրը։ Կերի բազան ապահովելու համար, բացի բնական խոտհարքներից, 1976-ին ցանվել են 2900 հա կերաբույսեր։ Երկրագործու–թյան տեսակարար կշիռն աճել է Վահագ– նիի (սնվում է Փամբակ գետից) ն Շահում– յանի սովետական տնտեսությունների ջըր– հան կայանների, Լեռնապատի, Բզովդա– լի ն Մեղրուտի ջրանցքնևրի կառուցման շնորհիվ։ Զբաղվում են պտղաբուծու–թյամբ (խնձոր, տանձ), հատապտուղների, ինչպես նան կարտոֆիլի, բանջարեղենի, հացահատիկի և հատիկաընդեղենի մշա–