Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/245

Այս էջը սրբագրված չէ

ԳՈՒԼԱձՅԱՆ Օլզա Նիկողայոսի [27․12․ 1885 (8․1․1886), Թիֆլիս – 27․5․1970, Երևան], հայ սովետական դերասանուհի։ ՏՍՍՏ ժող․ արտիստուհի (1935)։ Բեմա–կան նախնական քայլերն արել է մասնակ–ցելով թատերասերների ներկայացումնե–րին․ խաղացել է Նատո Գ․ Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսում (1900)՝ արժանա–նալով հեղինակի խրախուսանքին։ Պրո–ֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1901-ին, Թիֆլիսի հայկական թատրո–նում։ Մասնակցել ԷՄուրաշկոյի թատրոնի, Ավճալյան աուդիտորիայի, Արաքսյան թատրոնի, Զուբալովի ժող․ տան հանրա–մատչելի ներկայացումներին, հյուրախա–ղերով հանդես եկել Բաքվում, Կ․ Պոլսում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Պետեր– բուրգում, Երևանում, Ալեքսանդրապո– լում, Շուշիում, Գանձակում։ Գ–ի ինքնա–տիպ արվեստը ձևավորվել է հայ բեմի ականավոր վարպետևեր Տ․ Աբելյանի, Սիրանույշի, Գ․ Պետրոսյանի, 0․ Մայ– սուրյանի և ուրիշների հետ համատեղ աշ–խատանքում․ կարևոր դեր են կատարել նաև ռուս առաջադիմական թատրոնի ար–տիստներ Մ․ Երմոլովան, Ա․ Յուժին–Սում– բատովը, Մ․ Սավինան, Մոսկվայի Գեղար–վեստական թատրոնի ներկայացուցիչնե–րը։ Վաղ շրջանում աչքի է ըևկել սուբրետ և տրավեստի դերերով՝ Տուանետ, Գորիև (Մոլիերի «Երևակայական հիվանդ», «Տարտյուֆ»), Տենրի (Յա․ Գորդինի «Օվ–կիանոսից այն կողմ»), Ալյոշկա (Մ․ Գոր– կու «Տաւոակում»)։ Առաջին խոշոր հաջո–ղությանը հասել է Գայանեի դերում (Յու– ժին–Սումբաւոովի «Դավաճանություն», 1904)։ Գ․ դերասանական հին սերնդի այն ներկայացուցիչներից Էր, որ ձեռնամուխ է եղել հայ սովետական թատրոնի հիմ–նադրմանը։ 1921 –26-ին աշխատել է Թբի– լիսիի հայկ․ թատրոնում, որտեղ նրա անդ–րանիկ նշանավոր դերը եղել է գեղջկու–հի Լաուրենսիան (Լոպե դե Վեգայի «Ոչ– խարի աղբյուրը», 1925)։ 1926-ին տեղա–փոխվել է Երևան, Տայաստանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվ․), ուր վերջնականապես կատարելագործվել է նրա վարպետությունը։ Գ․ խաղացել է հայ, ռուս, արևմտաեվ– րոպական դասական ու ժամանակակից պիեսներում ավելի քան 300 դեր։ Ընդ–հանրացման մեծ ուժով և անձնավորման բացառիկ վարպետությամբ աչքի ընկնող լավագույն դերակատարումներից են՝ Կու– կուշկինան, Օգուդալովան (Ա․ Օստրովս– կու «Եկամտավոր պաշտոն», 1929, «Ան– օժիտը», 1946), Քսենյան (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ», 1933), Նատալ– յան, Էւիեմիան, Սալոմեն (Սունդուկյանի «Խաթաբալա», 1927, «Պեպո», 1935, «էլի մեկ զոհ», 1944), Տոռոմսիմը (Վ․ Փափազ– յանի «ժայռ», 1944) և հատկապես՝ Տա–տիկը (Ա․ %Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», 1957)։ Գ–ի վերջին դերա–կատարումը Բրոուդի տատիկն էր (Ա․ Կրո– նինի «Բրոուդիի ամրոցը», 1963, ՏՍՍՏ պետական մրցանակ, 1967)։ Կերպարի բազմակողմանի, ռեալիստական, ինքնա–տիպ, արտիստական բացահայտմամբ էլ Գ․ հայ թատրոնի խոշոր վարպետներից է։ Խարակտերային դերասանուհի Գ–ի արվեստին բնորոշ են կերպարի ազգային և կեևցաղագրակաև հատկաևիշների բե–մական նուրբ ոճավորումը, ինտոնացիոն ճկունությունը, բնութագրական մանրա– մասների թատերային ըևդգծումները, խա–ղի ներքին թեթևությունը և պլաստիկական ամբողջականություևը։ 1945-ին ևրատա– րակել է «Տուշեր» գիրքը, որը կարևոր աղ–բյուր է հայ թատրոնի պատմության հա–մար։ Եղել է ՏՍՍՏ IV գումարման Գերա–գույն սովետի դեպուտատ։ Արժանացել է ՍՍՏՄ պետական մրցանակի (1952)։ Երկ․ Հուշեր, 2 վերամշկ․ հրւո․, Ե․, 1957։ Գրկ․ Զ ա ր յ ա ն Ռ․, Թատերական դի–մանկարներ, գիրք 1, Ե․, 1956։ Ալեքսանդ– ր յ ա ն Մ․ Ն․, Օլգա Գուլազյան, Ե․, 1966։ Տայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Լ․ Հախվերդյան

ԳՈՒԼԱԿ–ԱՐՏԵԱՈՎՍԿԻ Պյոտր Պետրովիչ (1790–1865), ուկրաինացի բանաստեղծ։ 1817-ին ընդունվել է Խարկովի համալսա–րանը։ 1841-ից եղել է նույն համալսարանի ռեկտորը։ Գրել է երգիծական բանաստեղ–ծություններ և առակներ («Պանը և շունը», 1818)։

ԳՈՒԼԱԿ ԱՐՏԵՄՈՎՍԿԻ (Արտեմովսկի) Սեմյոն Սւոեպանովիչ [4(16)․2․1813, գ․ Գորոդիշչե (այժմ՝ քաղաք Կիևի մար–զում) – 5(17)․4․1873, Մոսկվա], ուկրա–ինացի կոմպոզիտոր և օպերային երգիչ (բարիտոն)։ Սովորել է Կիևի հոգևոր սեմինարիայում։ 1838-ին հանդիպելով Գլինկային, նրա ղեկավարությամբ Պե– տերբուրգում պատրաստվել է օպերային երգչի գործունեության համար, ապա սո–վորել Իտալիայում։ 1842–64-ին երգել է Պետերբուրգի օպերային խմբում, 1864– 1865-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում։ Դե– րերգերից են՝ Ռուսլան (Գլինկայի «Ռուս– լան և Լյուդմիլա»), Մազետտո (Մոցարտի «Դոն ժուան»)։ Գրել է «Զապորոժցին՝ Դանուբից այն կողմ» օպերան (բեմ․ 1863, Պետերբուրգի Մարիինյան թատրոն) և «Գնչուների տափաստանային կյանքից», Ս․ Ս․ Գուլակ– Արտեմովսկի Ա– 11 • Գուլակյան «Ուկրաինական հարսանիք» վոկալ–խո– րեոգրաֆիկ երաժշտական պատկերները։ Գրկ․ Кауфман Л․, С․С․ Гулак-Ар- темовський, Киев, 1962․

ԳՈՒԼԱԿՅԱՆ Արմեն Կարապետի [20․10 (1․11)․ 1899, Թիֆլիս – 22․9․1960, Երե– վան], հայ սովետական ռեժիսոր, դրամա–տուրգ, թատերական գործիչ, մանկավարժ։ ՏՍՍՏ ժողովրդական արտիստ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1921-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1918-ից որպես դերասան մասնակցել է Զուբա– լովի ժող․ տան (Թիֆլիս) դրամատիկա– կաև խմբի ներկայացումներին։ 1919-ին սովորել է Օ․ Սևումյանի դրամատիկական ստուդիայում, 1921–25-ին՝ Մոսկվայի Տայկական դրամատիկական ստուդիա–յում, հաճախելով նաև Թատերական ար–վեստի ինստ–ի մասնագիտական դասըն–թացը։ Ուսումնառությունը Գ․ Բուրջա– լովի, Ս․ Բիրմանի, Ս․ Խաչատրյանի, Բ․ Շչուկինի, Ռ․ Սիմոնովի մոտ և դարա–սկզբի թատերակաև նորագույն ուղղու–թյուններին (Վ․ Մեյերխոլդ, Ա․ Թաիրով, Ե․ Վախթանգով) մոտիկից հետևելը շատ կողմերով ձևավորել են Գ–ի գեղագիտա– կաև ևայացքները։ 1925-ին աշխատել է Թիֆլիսի Պետհայդրամայում որպես ռե–ժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։ 1926-ին Գիլիջանում կազմակերպել է «Կապույտ բաճկոններ» թատրոնը։ 1927-ին ընդուն–վել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվ․) արպես ռեժիսոր։ 1930–38–ին, 1944–53-ին եղել է Սուն– դուկյանի անվ․ թատրոնի, 1938–45-ին և 1958–60-ին՝ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոևի, 1955– 1956-ին՝ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուսական թատրոնի գլխավոր ռե–ժիսորը։ 1944–60–ին դասավաևդել է Երե– Տեսարան Գ․ Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսի ներկայացումից (1927, Սունդուկյանի անվ․ թատրոն), ռեժ․ Ա․ Գ ու լ ա կ յ ա ն